
«Երրորդ ՈՒժ», Երևան, Հուլիս 2011
Հատուկ ուղարկված «Գեղարդ»ին



Վերջերս շատ է խոսվում Արցախում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Որքանո՞վ է իրական այդ վտանգը: Հայաստանում լույս տեսնող «Երրորդ ՈՒժ» թերթին այս առնչությամբ պարզաբանումներ է տվել ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:



«Երրորդ ՈՒժ», Երևան, Հուլիս 2011
Հատուկ ուղարկված «Գեղարդ»ին



Վերջերս շատ է խոսվում Արցախում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Որքանո՞վ է իրական այդ վտանգը: Հայաստանում լույս տեսնող «Երրորդ ՈՒժ» թերթին այս առնչությամբ պարզաբանումներ է տվել ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
– Ես չեմ բացառում պատերազմը: Հայ-ադրբեջանական ընդհարումը կարող է սկսվել ե՛ւ վերեւից իջեցվաց քաղաքական որոշման, ե՛ւ փոքրիկ, տեղային բախման շղթայական ռեակցիայի արդյունքում: Սակայն կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ մոտ ապագայում պատերազմ չի սկսվի: Ադրբեջանական բանակը տանուլ կտա այդ պատերազմը, եւ ադրբեջանցիները լավ գիտեն դա:
– Նրանք տարեցտարի ավելացնում են ռազմական բյուջեն, նրանց սպաները կրթվում են ԱՄՆ-ի, Թուրքիայի ռազմական ակադեմիաներում: Ադրբեջանի ռեսուրսները՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական, ավելի մեծ են, քան մերը, բայց արի ու տես, Ադրբեջանի բանակը չի հզորանում: Ի՞նչն է պատճառը:
– Խորհրդային բանակը Հայրենական պատերազմից տասնամյակներ անց վայելում էր հաղթանակի փառքն ու ոգին, նույնիսկ հիմա մեր բանակը Հայրենական պատերազմի հաղթանակի ժառանգորդն է՝ ի դեմս մեր հայրերի, պապերի հերոսության ու սխրանքների: Այսինքն՝ ե՛ւ հաղթողի հոգեբանությունը, ե՛ւ պարտվածի ախտանիշը շատ կենսունակ են: Եթե դու ինքդ պարտվել ես, զրկվում ես զինվորիդ «պիտի հաղթես» ասելու բարոյական իրավունքից: Եթե դու պարտվել ես, փախել ես մարտադաշտից, հերոսության, ինքնազոհության կոչերդ լսողների հոգում արմատ չեն գցում, ծիլ չեն տալիս:
Մի օրինակ բերեմ. Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պատերազմի ժամանակ իր զորքով բախվել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած զորքին: Աբիեւի զորքը ջախջախվել, Աբիեւը փախել է Սեյրան Օհանյանի առաջ: Հնարավոր պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի բանակը պիտի կրկին հանդիպի Աբիեւի բանակին: Սա արդեն կես հաղթանակ է մեզ համար: Մեր ազգային հերոսները պատերազմում հաղթած հերոսներ են, որոնց թափած արյունը իմաստավորված է: Ադրբեջանի ազգային հերոսները տանուլ տված պատերազմի հերոսներ են: Տանուլ տված պատերազմի հերոս կլինի՞: Այդ երկիրն այսօր հերոսներ չունի:
Բարոյահոգեբանական մթնոլորտը Ադրբեջանի բանակում անմխիթար է, սպանությունների քանակով մի քանի անգամ գերազանցում են մեզ: Ադրբեջանի բանակում իշխում է «մահակի կարգապահությունը»: 21-րդ դարում մահակով կարգ ու կանոն չես հաստատի: Այսինքն՝ ռազմական բյուջեն ամենազոր չէ, խնդիրներ կան, որոնք գումարով չեն լուծվում:
Մենք ուժեղ ամրաշինարարական կառույցներ ենք ստեղծել առաջնագծում: Այդ պատնեշը հաղթահարելու համար Ադրբեջանը այնպիսի մեծ կորուստներ կ՝ունենա, որ ուժերի հարաբերակցությամբ էապես կզիջի մեզ: Իսկ մեր դիրքային առավելությո՞ւնը. սա նույնպես Ադրբեջանը հաշվի է առնում:
Մի խոսքով, Ադրբեջանը զինվում է ու սպասում այն պահին, երբ ինքը մեզնից առավելություն կ՝ունենա: Պատերազմի ճանապարհը փակելու միակ ձեւը ադրբեջանցիներից ուժեղ լինելն է: Այնուամենայնիվ, մինչ օրս Ադրբեջանն իր ռազմական բյուջեով ու արտերկրում կրթված սպաներով չի փորձել հետ բերել կորցրածը: Մեր ժողովուրդն ու բանակը Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չեն տա, վստահ եղեք: Նրա քաջությունը հոխորտանքից այն կողմ չի անցնի:
– Պարոն Հարությունյան, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Դուք ապրում էիք Մոսկվայում, դասավանդում էիք գլխավոր շտաբի ակադեմիայում: Թողեցիք ամեն ինչ՝ հարմարավետ բնակարան, բարձր աշխատավարձ, հեղինակություն եւ վերադարձաք հայրենիք:
-1992 թվականին խորհրդային բանակում մոտ 5 հազար հայ սպա ու գեներալ էր ծառայում, ովքեր եկան հայրենիք, հերոսություն չարեցին, իրենց պարտքը կատարեցին, ովքեր չեկան, ուրացան երկրին եւ ժողովրդին: Գուցե սուբյեկտիվ է, բայց սա ի՛մ գնահատականն է: 1991¬ին Մոսկվայում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին: Նա ասաց, որ բանակաշինությանն ու պատերազմին օգնելու համար մասնագետ զինվորականներ են պետք: Երկմտանք չկար, որոշումն ընդունվեց միանգամից, որովհետեւ կշեռքի նժարին ինչ էլ դնեիր, մյուս նժարն իջնելու էր. այնտեղ վտանգված հայրենիքն էր: Իսկ դուք ասում եք՝ աշխատանք, բարեկեցություն, հեղինակություն:
Երբեմն ասում են՝մեր բանակի ծնունդը նման է հրաշքի, առասպելի: Այսպես են ասում նրանք, ովքեր փոքր-ինչ հեռվից են նայել այդ ամենին, իսկ բանակաշինության ակունքներում կանգնած մարդկանց համար այն տաժանակիր, քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների, բազում զոհողությունների արդյունք է:
1 comment
Չհասկցայ
Այս կարեւոր լուրը ես չհասկցայ, «Ադրբեջանական բանակը տանուլ կտա» ի՞նչ ըսել է. «տանուլ» հայերէ՞ն է թէ ռուսերէն: Բայց, հայերէն չի հնչեր.
Ամէնայնդէպս մեր բանակին կը վստահինք:
————————————————————-
Սիրելի Պրն. Տէտէեան,
«Տանուլ տալ» արտայայտութիւնը հայերէն է եւ լայնօրէն կը գործածուի Հայաստանի արեւելահայ լեզուին մէջ: Կը նշանակէ կորսնցնել ընդհարումի մը ժամանակ, այն տարբերութեամբ որ կը շեշտաւորէ պարտութեան ահաւորութիւնը կամ ամբողջական ըլլալը:
«Գեղարդ»
Comments are closed.