Երբ ժողովուրդն երամ երամ հաւաքւում է ու բողոքում, |
||||||
տանս նստած, սրտիս խորքից աղօթում եմ: |
||||||
![]() |
||||||
Երբ երկիրս են անխղճաբար բորենիները թալանում, |
||||||
ես դեռ չոքած անկողնուս մօտ աղօթում եմ: |
Երբ ժողովուրդն երամ երամ հաւաքւում է ու բողոքում, |
||||||
տանս նստած, սրտիս խորքից աղօթում եմ: |
||||||
![]() ![]() ![]() |
||||||
Երբ երկիրս են անխղճաբար բորենիները թալանում, |
||||||
ես դեռ չոքած անկողնուս մօտ աղօթում եմ: |
Երբ որ ագահ, անգութ մարդիկ կուտակում են հարստութիւն, |
||||||
եկեղեցու խորհրդաւոր սրահի մէջ աղօթում եմ: |
||||||
Երբ աղքատը խեղճ ու կրակ, ձեռք է մեկնում ունեւորին, |
||||||
ինչպէս եւ միշտ, խոր հաւատքով աղօթում եմ: |
||||||
Երբ լաւ մարդիկ քայլ են առնում որ երկիրը բարգաւաճի, |
||||||
ես էլ նրանց յաջողութեան, պարզ ու անկեղծ աղօթում եմ: |
||||||
Երբ տեսնում եմ ցաւօք սրտով քայքայւում է մի ընտանիք, |
||||||
ես տրտմորեն, խորը վշտով աղօթում եմ: |
||||||
Տեսնում եմ որ արդարութեան խախտումները շատանում են, |
||||||
սակայն ես դեռ մաքուր սրտով աղերսանքով աղօթում եմ: |
||||||
Իմ դրացին պաշտպանում է հայրենիքս թշնամու դէմ, |
||||||
ես էլ նստած աներեւոյթ թշնամու դէմ աղօթում եմ: |
||||||
Խիղճս հանգիստ աղօթում եմ եւ վստահ եմ սրտիս խորքից, |
||||||
ՏԷՐ ԱՍՏՎԱԾՆ էլ հաւատացեալ անձի համար աղօթում է: |
||||||
Վ. Ծ. Թորոնթո, 30 Ապրիլ 2018 |