Երբ փոփոխված Սահմանադրության հոդված 11.3-ով նախատեսվեց, որ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով, այս դրույթը բուռն վեճերի առիթ դարձավ: Թե ի՞նչ կերպ պետք է կարողանան ապացուցել, թե տվյալ անձը ազգությամբ հայ է, երբ նա ծնվել ու ապրել է արտերկրում, իսկ ցանկացած կեղծ գրառում կարող են անել մեր երկրի, մեղմ ասած՝ ոչ բարեկամները: Բայց դրան զուգահեռ, հանդիպում ենք նաեւ մյուս ծայրահեղությանը, որ ազգությամբ հայը չի կարողանում դա ապացուցել: Մասնավորապես, սփյուռքահայ Կարապետ Զաքարյանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով այս օրերին Հայաստանում է գտնվում, սակայն, հայտնվելով տհաճ պատմության մեջ, հարցը չլուծված ու խիստ վիրավորված՝ պատրաստվում է մի քանի օրից լքել հայրենիքը:
Երբ Հայաստանում երկքաղաքացիության մասին օրենք ընդունվեց, շատ ուրախացա, ասի՝ երթամ հայրենիք` քաղաքացիություն ստանամ: Սփյուռքում հիմա մի այնպիսի պրոպագանդա է գնում` "Արի Հայաստան" կարգախոսով, որ մտածեցի` ավելի լավ է Հորդանանում ունեցածս միջոցները հավաքեմ-գամ՝ կյանքիս վերջին տարիները հայրենիքում ապրեմ: Երեւանում Նալբանդյան փողոցում բնակարան եմ գնել դեռ 2001-ին: Մտածում էի, եթե անգամ այստեղ չաշխատեմ, Աստված ինձ ինչքան էլ կյանք տա, մեկ է՝ որքան էլ շռայլ ծախսեմ, վերջում էլի մի 500 հազար դոլար կմնա, որ տրամադրեմ մի մանկատան ու կյանքիս հրաժեշտ տամ:
Գնացի անձնագրերի ու վիզաների վարչություն: Հարցաթերթիկը լրացնելուց հետո այնտեղի երիտասարդ աշխատակիցն ինձ ասաց, որ գնամ-թուղթ բերեմ, որ հայ եմ: Երբ փորձեցի բացատրել, որ չեմ պատկերացնում, թե այդպիսի թուղթ ումից պիտի բերեմ, նա ինձ վրա սկսեց գոռգոռալ: Որքան մեծ էր զարմանքս, որ գրկաբաց ընդունելության փոխարեն ինձ փողոցային շան նման դուրս շպրտեցին: Ես հայ եմ իմ ամեն բջջով, ամեն ոսկորով, սակայն այդ երիտասարդ ոստիկանն ինձ պարզ հասկացրեց, որ այս երկրում ես ու իմ նմանները տեղ չունենք: Այստեղ հակասփյուռքահայ տենդենց եմ նկատում, մեզ չեն ընդունում: Գալիս ենք հայրենիքը կարոտած, մեկ-երկու ամիս մնում ենք ու սկսում Հայաստանն ատել: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, ապրել եմ Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:
Ամեն տեղ ես հայ եմ, բացի Հայաստանից: Եթե իմ նման պատկառելի տարիքի ու անցած ճանապարհի մարդու հետ են այսպես վարվում, բա մնացածների հե՞տ ինչպես կվարվեն: Այս շոկն ինձ շատ բաների մասին ստիպեց մտածել, որ երկիրը լավ վիճակում չէ, պաշտոնյաներն անկիրթ են, չունեն ո՛չ բարոյականություն, ո՛չ հարգանք, ո՛չ պատիվ: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ այս միջադեպի մասին պատմեցի հայաստանցի իմ ծանոթներից մեկին, իսկ նա մտերմաբար խորհուրդ տվեց` ոչ թե Հորդանանի ունեցվածքս վաճառեմ, այլ` այստեղի սեփականությունս ու ընդմիշտ հեռանամ, քանի որ կոնֆլիկտ եմ ունեցել ոստիկանության հետ, եւ հետագայում կարող է լուրջ խնդիրներ ունենամ դրա պատճառով: Բացի դրանից, ես այլեւս չեմ պատրաստվում իմ գումարը տալ մի երկրի, որն ինձ հետ այսպես վարվեց:
Ես գիտակից մարդ եմ, հասկանում եմ, որ երկքաղաքացիության մասին օրենքը չպետք է սողանցք ծառայի, որպեսզի տարբեր երկրներից ներթափանցեն Հայաստան հայի անվան տակ եւ հեշտությամբ քաղաքացիություն ստանան: Չէ որ շատերի համար դժվար չէ ունենալ հայի ազգանունով անձնագիր կամ հայերեն խոսել, բայց իրականում հայ չլինել եւ միանգամայն այլ նպատակներով քաղաքացիություն ստանալ: Սա նաեւ ազգային անվտանգության խնդիր է, բայց այդ ստուգումները պետք է անեն կիրթ մարդիկ ու նրբանկատ ձեւով, որպեսզի չվիրավորեն մեր արժանապատվությունը",- իր խոսքն այսպես ավարտեց Կարապետ Զաքարյանը:
Երբ Ժիրայր Սեֆիլյանին չի տրվում ՀՀ քաղաքացիություն, դա առաջացնում է հսկայական թվով մեր հայրենակիցների զարմանքը, եթե չասեմ զայրույթը՝ թե հայրենիքում եւ թե սփյուռքում: Սակայն ոչ պակաս վրդովեցնող է, որ սփյուռքից Հայաստան գալու մտադրություն ունեցող մեր հայրենակիցներին այսպես հիասթափեցնում ենք եւ օտարում հայրենիքից:
5 comments
shnorhakalutyun hodvatsi hamar
Hargeli Karapet Zaqarian,
Kardaci Dzer zarmanqi masin u noric zarmaca, vor Dzez nman mard# zarmanum e miayn : Ete mer hin naxniner# miayn zarmanayin u agotein, apa ays gndum mardkutyun cher lini:
Hayer# zarmacan naev Hazkerrt Arajini petakan nor karucvatsqi vra, aranc hashvi arnelu, vor aydpisi karucvatsq e stegtsel Chinastan# miavorog mi kamqi u mtqi ter gekavar: Hima el zarmanum en aranc hashvi arnelu Hazkerti petutyan arkayutyun# ev ayn, vor Lyudovikos 11 -# Hazkertic sovorec petutyan gekavarum stegtsel# ev inq# stegtsec poqr taratsqic Mets Fransia, vor# minchev hima goyutyun uni:
Duq mets hogeban eq, bayc ushadir cheq egel azgayin petutyan drvatski stipogakan hogebanutyan vra:
Ete Hargeli Tigran# haytni Dzer posti anun#, es kasem te Duq vorpes mets hogeban inch mets gortsi hima kkaroganaq anel mer azgi hamar:
Duq mets hogeban eq ev grats Dzes kasi, vor es miayn hamateg tshnamu dem payqari anhrajet dzevi im kartsiq# kcankanayi hagordel lurj mardun:
Es shnorhakal em Tigran Abrahamyanic Dzer namak# hayeren, indz haskanali lezvov taratselu hamar: Es kashxatem Hayastanum shaterin xarnel irar hayi azganunov hayeri tshnami vostikani gortsov:
Hargeli Karapet Zaqaryan,
shnorhakalutyun jamanakin grvats Dzer hodvatsi hamar:
Hajogutyun ev uraxytyun.
Hayastan
Hargeli paron
Hargeli paron Aslamazyan,
Grete dzer dvatz dexegutyan zukaher yes el grel ei ays gci vra (anglierenov),inch wor chapov darper-im grutyun madnanshum er wor bolor yergrneri mej el gan nman anhetet/dged yev ov gideh dzer garcaci bes-wor anhavanagan che vosdiganner(asenk, azeri wor yerp metzmasnutyun toxin heracan 150,000 ic aveli gayin Hayastan) nmanner mnacer en wor xarnagutyamb…i shah irenc aysbisi verabermunk cuyc dan mer nergaxtoxnerin yev bacasagan dbavorutyun toxnen nouyneri vra,badjar darnalov wor miamid hayer Hairenikic hed kashven.
Hay@ dazhbaxtabar shad miamid e yexel chaselu hamar barzamid.
gaytzag palandjian
Hargeli paron
Hargeli paron Aslamazyan,
Moraca haydnel wor im naxabes grac@s anglieren ch-hradaragvetz aysdex….
Gaytzag Palandjian
Հաճեցէք Հայ տառերով Գրել…
It’s very hard to read Armenian written in Latin characters. Meanwhile it’s much simpler to write in the Armenian language if you use the UNICODE system. Here’s a link that will allow you to do so:
http://www.varnitec.com/support/unicode.html
Here’s a video of how it can be done:
http://keghart.com/node/633
Քաղ. Կարապետ Զաքարյան
Հրապարակման մեջ քաղ. Կարապետ Զաքարյանը դժգոհում է իր նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքի մասին, ինչը հնարավոր չի եղել հաստատել կամ պարզել մեր կողմից: Ինչ վերաբերվում է <<հայ >> լինելու վերաբերյալ թուղթ պահանջելուն,, հայտնում ենք հետևյալ`
Համաձայն <<ՀՀ քաղաքացիության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում պարզեցված կարգով:
Ծագումով հայ լինելու հանգամանքը պարզելու համար, ՀՀ Կառավարության 23.11.2009թ. թիվ 1390 որոշմամբ սահմանված` ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 12-րդ կետով նախատեսված է, որ ՀՀ քաղաքացիություն հայցող անձը պարտավոր է ներկայացնել հայկական ծագումը հաստատող փաստաթուղթ (ծնողի, պապի կամ տատի, քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ: Վերջինիս մասին, ըստ քաղաքացու հայտնվել է իրեն: Քաղ. Կարապետ Զաքարյանը մինչ օրս որևէ փաստաթուղթ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն չի ներկայացրել:
ՀՀ ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչություն
16/11/2009
Comments are closed.