Անկախություն Ունենք, Իսկ Ազատություն Չկա…

Վահրամ Աղաջանյան, «Երրորդ ՈՒժ» թերթի գլխավոր խմբագիր

Ստեփանակերտ, 1 Սեպտեմբեր 2011, Հատուկ «Գեղարդ»ին

Փոխան Խմբագրականի

Սեպտեմբերն առանձնահատուկ ամիս է հայ ժողովրդի համար: Սեպտեմբերին մենք երկու անգամ ենք նշում մեր հայրենիքի Անկախության օրը. 2-ին՝ ԼՂՀ-ում, 21-ին՝ ՀՀ-ում: Բացի այդ, ասում են, որ մենք նշում ենք այդ լուսավոր տոնը նաեւ մայիսի 28-ին, որը նույնպես Անկախության յուրատեսակ օր է, սակայն ավելի շատ, կարծես, դաշնակցական չափումով: Կարծիք կա, որ Անկախության օր կարելի է համարել նաեւ օգոստոսի 11-ը, երբ Հայկ նահապետը տապալեց Բաբելոնի թագավոր Բելին: Մի խոսքով, շատ ունենք այսպիսի անկախություններ, և դա լավ է: Ինչքան հաճախ տոնենք նման տոներ, այնքան, երևի, ավելի անկախ կդառնանք: Ընդհանրապես, կարելի է այս տոնը նշել յուրաքանչյուր եռամսյակը մեկ և անգամ ամեն ամիս: Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք այնքան երկար ժամանակ անկախություն չենք ունեցել, որ դրա ավելցուկից ոչ ոք չի տուժի. ապրիր քեզ համար ու մի կախվիր, ներեցեք, կախում մի ունեցիր:

Վահրամ Աղաջանյան, «Երրորդ ՈՒժ» թերթի գլխավոր խմբագիր

Ստեփանակերտ, 1 Սեպտեմբեր 2011, Հատուկ «Գեղարդ»ին

Փոխան Խմբագրականի

Սեպտեմբերն առանձնահատուկ ամիս է հայ ժողովրդի համար: Սեպտեմբերին մենք երկու անգամ ենք նշում մեր հայրենիքի Անկախության օրը. 2-ին՝ ԼՂՀ-ում, 21-ին՝ ՀՀ-ում: Բացի այդ, ասում են, որ մենք նշում ենք այդ լուսավոր տոնը նաեւ մայիսի 28-ին, որը նույնպես Անկախության յուրատեսակ օր է, սակայն ավելի շատ, կարծես, դաշնակցական չափումով: Կարծիք կա, որ Անկախության օր կարելի է համարել նաեւ օգոստոսի 11-ը, երբ Հայկ նահապետը տապալեց Բաբելոնի թագավոր Բելին: Մի խոսքով, շատ ունենք այսպիսի անկախություններ, և դա լավ է: Ինչքան հաճախ տոնենք նման տոներ, այնքան, երևի, ավելի անկախ կդառնանք: Ընդհանրապես, կարելի է այս տոնը նշել յուրաքանչյուր եռամսյակը մեկ և անգամ ամեն ամիս: Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք այնքան երկար ժամանակ անկախություն չենք ունեցել, որ դրա ավելցուկից ոչ ոք չի տուժի. ապրիր քեզ համար ու մի կախվիր, ներեցեք, կախում մի ունեցիր:

Այս տեսանկյունից, այսինքն` անկախ զգացողությունների հաճելի հաճախության իմաստով, Հայաստանն աշխարհի, թերեւս, ամենանկախ երկիրն է: Վշտացնում են միայն մանրուքները, մեր ու ձեր բազմօրյա Անկախության փոքր-ինչ տխրեցնող մանրուքները: Իսկ մանրուքը, ինչպես հայտնի է, լուրջ բան է: Ինչպես կասեր ծերուկ Ուիլլերը, մանրուքները ամենից շատ են տագնապեցնում մեզ. ավելի հեշտ է փղից խույս տալ, քան «աներես» ճանճից:

Առաջին մանրուքն, անշուշտ, չափից դուրս «անկախ» դատարաններն են: Անկախ Հայաստանում և ԼՂՀ-ում անկախ են բոլորը, այդ թվում` դատավորներն ու դատարանները: Նրանք կարող են դատել ձեզ, անկախ նրանից մեղավո՞ր եք, թե՞ անմեղ: Հասկանո՞ւմ եք, այս դատարանները կախված չեն ոչնչից. ոչ երկրի Սահմանադրությունից, ոչ նրա Քրեական Օրենսգրքից, ոչ ընդունված միջազգային նորմերից, ոչ առավել ևս Աստվածաշնչից: Դատում են ` անիրավորեն կոտրելով հազարավոր մարդկային ճակատագրեր, և «ախ» էլ չեն անում: Դատում են դաժանորեն, անարդար, անմարդկային կերպով, եթե անգամ դուք երիցս իրավացի եք, և դառնում են տասնյակ հազարավոր մարդկանց արտագաղթի լուրջ պատճառներից մեկը: Դատում են ու չեն դատվում: Նրանց «աշխատանքից» դժգոհ է արդեն ՀՀ նախագահը: 

Երկրորդ մանրուքը անկախորեն կիսախեղդված ԶԼՄ-ներն* են: Ոչ, մեզ ճիշտ հասկացեք. «անկախ» մամուլ մենք ունենք, սակայն այն գործում է, ընդհանուր առմամբ, համաձայն պետական որոշ գերատեսչությունների հաստիքային ցուցակի և ունի (ինչպե՞ս ավելի մեղմ ասենք) տեսողության և լսողության հետ կապված որոշ խնդիրներ. որպես կանոն չի տեսնում և չի լսում այն, ինչ տեսնում և լսում է ողջ հասարակությունը: Սակայն հոգ չէ, փոխարենն այն անկախ է: Որոշ մանրբուրժուական սադրիչներ պնդում են, որ ազատ խոսքը Հայաստանում արգելված է: Սա, իհարկե, ստոր զրպարտություն է, մեր աչալուրջ թշնամիների բանսարկությունը: Հայաստանում ամեն ինչի մասին կարելի է գրել ու խոսել, իսկ ահա մտածել պետք է շա-ա-ատ զգուշորեն: Քանի որ խոսքը մեզ մոտ ազատել են, իսկ, այ, միտքը… Նրա մասին, ցավոք, մոռացել են:

Երրորդ մանրուքն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի անկախ անբաժանությունն է: Սակայն եվ այս հարցն է մեզ մոտ գրեթե լուծված, բացառությամբ դատարկ մի բանի, ոչ էական մի մանրուքի. այս ճյուղերը նույն արմատն ունեն: Մեկն առանց մյուսի չի աճում, հասկանո՞ւմ եք: Չի կարող մի ճյուղն ինքնուրույն ծաղկել, քանի որ մյուսն այս դեպքում կարող է անսպասելիորեն թոշնել: Սա հին հայկական «բուսաբանություն» է. երբ մեզ մոտ մեկը ծաղկում է, մյուսը միանգամից թոշնում է: Դրա համար էլ գոյություն ունի զգոն Այգեպանը, որը ժամանակին կտրում է յուրաքանչյուր անկախ ճյուղի չափազանց ծաղկած ծաղիկները: Սրանից հետո այս ծառի հարյուր հազարավոր տերևներ, իհարկե, թափվում են, սակայն մի քանի ծաղիկներ, այդուհանդերձ, կենդանի են մնում, և դա չի կարող չուրախացնել մեր հայրենասեր հոգիները: Թող որ քիչ ճյուղեր են ծաղկում, սակայն ինչ-որ մեկը ծաղկում է, չէ՞:

Չորրորդ մանրուքը, որը խանգարում է մեզ անկախ ապրել, իհարկե, Ադրբեջանն է: Չար, զզվելի, վնասարար, ամբողջովին տոտալիտար և տարածքապես չբավարարված: Մի տեղ կկրակի, մի տեղ «կաղտոտի»: Հենց նա է մեր բոլոր դժբախտությունների պատճառը: Բաքուն, իհարկե, շատ բանում է մեղավոր, սակայն մի՞թե ամեն ինչում: Ասֆալտն անհա՞րթ է: Մեղավորը Ադրբեջանն է: Աշխատավարձե՞րն են ցածր: Ադրբեջանն է մեղավոր: Ծորակից ջուր չի գալի՞ս: Մեղավորը դարձյալ Ադրբեջանն է: Եթե Ադրբեջանը չլիներ, պետք կլիներ այն հորինել: Քանի որ յուրաքանչյուր անկախ իշխանություն անպայման պետք է ունենա իր սեփական արտաքին «ադրբեջանը». շատ հարցերում առանց դրա անկախ իշխանությունը ուղղակի չի կարող ծաղկել:

Հինգերորդ մանրուքն երկու շատ թանկ ու հարազատ հասկացությունների չհամընկնելն է: Դրանք «հայրենիք» և «պետություն» հասկացություններն են: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիների մի մասն ապրում է հայրենիքում, իսկ մյուսը` պետության մեջ: Առաջին մասը վրդովված է, որ պետական բյուջեն ոչ մի կերպ չի համընկնում հայրենիքի բնակիչների կարիքների հետ: Իսկ մի 50 ընտանիքից կազմված երկրորդ մասն ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչից է սկսվում այդ, ը-ը… ո՞նց էր, է, էդ անտերը, հա’, հայրենիքը ու, ախպեր ջան, ի՞նչ է ընդհանրապես պետք էդ հայրենիքում բնակվող 2-3 միլիոն չքավորներին: 

Վեցերորդ պատճառը կամքի բացակայությունն է: Ոչ այն կամքի, որի միջոցով մենք դեռ ողջ ենք` չնայած անկախության բոլոր «մանրուքներին»: Այլ ազատության հասնելու կամքի, առանց որի ապրել և զարգանալ պարզապես ահնար է: Քանի որ երկրի անկախությունն առանց քաղաքացիների ազատության թերարժեք է: Քանի որ անկախություն մենք արդեն ունենք, իսկ ազատություն, ավաղ, չկա ու չկա…
 

*Զանգուածային Լրատուական Միջոցներ.- Խմբ.

 

2 comments
  1. Եօթներորդ Մանրուքը, Եւ Մտածումներ

    Շատ լաւ  Փոխան Խմբագրական մը, եւ շատ կարեւոր, երկրին ներկայ պայմանները եւ կացութիւնը վերլուծող, որ ամբողջ հայութեան օրուան նիւթը եւ մտահոգութիւնն է.

    Եօթներորդ «Մանրուք»ը իմ կողմէս.

    «հայրենիքում» ապրողները, «պետության» դէմ կը ներկայանան, տապալելու համար, անհամաձայն կազմերով, եւ հաւանաբար ապօրէն ընթացքով, առանց  երբէք վստահեցնելու որ իրենք լաւագոյնը պիտի ըլլան.

    Եւ յաւելեալ, «օրինաւոր» մտածումներ՝

    -Ազատութիւ՜ն, քու անունովդ ինչ ոճիրնե՜ր կը գործուին. Mme Roland, որ իր վերջին շունչը աւարտեց այս խօսքով, guillotin-ի տակ.

    .Անկախութիւնը կարեւոր է, ազատութիւնը երկրորդական, մանաւանդ Հայաստանի պարագային.

    -Հայրենիքը այսօր զորանոց մըն է, եւ բնակչութիւնը զինուոր. Ներկայ պատերազմական վիճակի մէջ. ոչ մէկ զինուոր ազատութեան մասին կրնայ մտածել՝ զորանոցի մը մէջ.

    -Բոլոր անկախութեան թուականները իրենց իմաստը ունին. Բայց,

    Հայկ նահապետի օգոստոսի 11-էն ետք, երկրորդը՝  Մայիս 28-ը Հայ Ժողովուրդին դարերու երազուած անկախութիւնն է. Առանց այս անկախութեան՝ Հայ Ժողովուրդին վերջակէտն էր.

    Օրհնեալ Ըլլան Անկախութեան մեր Թուականները, եւ Զիրենք Ստեղծող մեր Հերոսները.

  2. 9/11 Commemoration

    The 10th anniversary of the 9/11 commemorations is underway. I would have expected that the editorial board of keghart.com carried a statement of remembrance of the 9/11 victims who were from different nationalities, faiths, political convictions and walk of life. It’s past noon Pacific Time here and not a word appeared on the Keghart.com thus far.

Comments are closed.

You May Also Like