Անկախ Ազգային Տնտեսական Քաղաքականություն

Սամվել Հովասափյան, Բեռլին, հուլիս 2012

Թե ինչո՞ւ Հայաստանի նորանկախ պետությունում իշխանությունները
հենց սկզբից
անկախ ազգային տնտեսական քաղաքականություն չեն վարել

Հարցը նրանում է, թե ինչո՞ւ  Հայաստանում իշխանությունները անկախության տարիներին չեն կարողացել և չեն ցանկացել անկախ ազգային տնտեսական քաղաքականություն վարել: Թե ինչո՞ւ դա այդպես չեղավ մի քանի արտաքին և ներքին պատճառներ կան:

Սամվել Հովասափյան, Բեռլին, հուլիս 2012

Թե ինչո՞ւ Հայաստանի նորանկախ պետությունում իշխանությունները
հենց սկզբից
անկախ ազգային տնտեսական քաղաքականություն չեն վարել

Հարցը նրանում է, թե ինչո՞ւ  Հայաստանում իշխանությունները անկախության տարիներին չեն կարողացել և չեն ցանկացել անկախ ազգային տնտեսական քաղաքականություն վարել: Թե ինչո՞ւ դա այդպես չեղավ մի քանի արտաքին և ներքին պատճառներ կան:

Նախ մի քանի արտաքին կարևոր պատճառների մասին, որոնք արևմտյան տերությունների՝ նոր գաղութատիրական քաղաքականության ցայտուն օրինակներ են, որոնց աչքաթող անել և հենց այնպես Հայաստանի իշխանություններին քննադատել ազնիվ չէր լինի:

ա-Համաշխարհային բանկի և համաշխարհային դրամատան ֆոնդի կողմից պարտքեր տրամադրելու պարագայում աղքատ և ոչ զարգացած երկրների անողնաշար իշխանությունների վրա ուղղակի ճնշումներ են բանեցվում, որպեսզի նրանք իրենց երկրներում երաշխավորեն ազատ առևտրի և ազատ շուկայական գների առկայությունը:

բ-Արևմտյան հարուստ երկրներում գյուղացիները և գյուղատնտեսական ապրանքներ արտահանողները, կառավարության կողմից տարեկան միլիարդների հասնող օժանդակություն (Subvention) են ստանում: Այդպիսով համաշխարհային շուկա են հանվում արհեստականորեն ինքնարժեքը իջեցված գյուղատնտեսական մթերքներ, որի հետ ոչ մի կերպ մրցել չեն կարողանում ոչ զարգացած երկրների միջին և փոքր արտադրողները կամ գյուղացիները:

գ-Տարբեր ազգություններին պատկանող ձեռնարկատերեր Լատին Ամերիկայում միանալով տեղի «օլիգարխներին» հիմնել են ահռելի չափերի հասնող միակուլտուր պլանտաժներ, որտեղ աճեցվում են սուրճ, բանան, և արևադարձային այլ պտուղներ: Ստեղծվել են նաև խոզ և մեծ եղջերավոր անասունների  ֆերմերներ: Նման ձեռնարկություններում աշխատանքը մեծ մասամբ մեքենայացված է, իսկ որտեղ որ մեքենայացումը հնարավոր չէ, աներևակայելի ցածր վճարումով և վատ աշխատանքային պայմաններում աշխատում են այդ երկրների արդեն «բատրակ» դարձած նախկին գյուղացիները և փոքր արտադրողները: Այդ է պատճառը, որ Եվրոպայի և Ամերիկյան շուկաններում շատ ցածր գներով բանան, սուրճ, անանաս և այլն են ներմուծվում: Ըստ որոշ համարձակ թղթակիցների հաղորդումների և հաշվարկների, եթե այդ ձեռնարկություններում աշխատողները վարձատրվեին գոնե մինիմոմ չափով և մինիմում չափով սոցիալապես ապահովված լինեին, ապա այդ մթերքների ինքնարժեքը երեքից հինգ անգամ կբարձրանար:  

դ- Չպետք է մոռանալ Հանքարդյունաբերողներին: Վերջին տարիներին համաշխարհային շուկաներում մի քանի անգամ բարձրացել են տարբեր մետաղների արժեքները և ըստ այնմ էլ այստեղ ավելի կատաղի է դարձել միջազգային մրցակցությունը: Այդ պատճառով էլ արևմտյան մեծ ձեռնարկատերերը ամեն գնով աղքատ երկրներում ձեռք են բերում լիցենզ և տեղական ձեռնարկատերերի հետ միասին ավելի անողոքաբար և հակառակ բոլոր ազգային և միջազգային նախապայմանների (ինչը որ չեն կարողանում իրենց երկրներում) շահագործում և արտահանում են այդ երկրների ընդերքի հարստությունը, անդարմանելի վնասներ հասցնելով բնությանը:

Սրանք միայն մի քանի օրինակներ են և հենց այդպիսի գործադրվող տնտեսական քաղաքականության՝ մերօրյա գաղութատիրության և Ամերիկայի մի քանի մեծ բանկերի (որոնք էլ պատճառեցին վերջին տարիների միջազգային հերթական տնտեսական ճգնաժամը) սանձարձակ սպեկուլյացիայի դեմ են բողոքի դուրս գալիս արևմտյան երկրների երիտասարդությունը:

Գերմանիայի նախկին կանցլեր (1974 – 1982), սոցիալ դեմոկրատ՝ Հելմուտ Շմիտը իր հերթական հարցազրույցում, որը տպագրվել է 24. մայիս 2007 թվականին «Die Zeit»- շաբաթաթերթում և 2010-ին առանձին գրքում, խոստովանել է հետևյալը՝

Հարց՝ «Die Zeit»-ի գլխավոր խմբագիր՝ Ջիովանի Դե Լորենցո.

«Ի՞նչ կասեք այսօր այն հարյուր հազարավոր երիտասարդներին, ովքեր հավակնում են, որ ինդուստրիալ երկրները իրենց բարեկեցությունը ապահովում են աղքատ երկրների հաշվին:

Պատասխան՝ Հելմուտ Շմիտ.

Այդ հանդիմանությունը իրոք որ ճիշտ է: Մյուս կողմից պարզ չէ, թե ինչպես կարելի է այս հանդիմանությանը համապատասխանել: Եթե Ասիայի, Լատին Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրներին իրոք օգնել պետք է, ապա դա կատարվելու է հարուստ երկրների կենսամակարդակի հաշվին: Եթե երբևիցե կառավարությունները իրենց երկրներում կենսամակարդակի շոշափելի իջեցման պատճառ դառնան, ապա այդ պարագայում նրանք չեն վերընտրվի: Այդ պատճառով էլ նրանք այդ բանը չեն անում: Այստեղ էլ հենց նկատվում է դեմոկրատիայի բնածին թերություններից մեկը»:

Այս է պատճառը, որ քանի դեռ կանաչները կամ ձախ կուսակցությունները, օրինակ՝ Գերմանիայում, օպոզիցիայի դերում են, բարձրաձայն քննադատում են արևմտյան երկրների և Գերմանիայի կառավարության նման տնտեսական քաղաքականությունը և տարբեր աղքատ երկրներին, կամ լարված ռեգիոններին զենք վաճառելու նրանց պրակտիկան, բայց երբ արդեն իրենք են կառավարության մեջ, լռելյան շարունակում են այդ քաղաքականությունը:        

Հաննա Արենտն (գերմանացի- հրյա կին սոցիոլոգ, քաղաքականագետ. ծն. 1906, Հանովեր, Գերմանիա, մահ. 1975 Նիո Յորք) ասել է՝

Երբեք և ոչ մեկը ճշմարտացիությունը քաղաքական առաքինություններից չի համարել:

Այստեղ կարելի է նաև հիշել աֆրիկյան մի քաղաքական գործչի գրգռված հայտարարությունը, արված միջազգաին բարձրաստիճան տնտեսական մի ժողովում.

«Մենք՝ զարգացող երկրների բնակիչներս ձեզանից ողորմություն չենք խնդրում, ոչ էլ օգնություն ենք սպասում, այլ միմիայն պահանջում ենք հավասարազոր և արդար առևտրի հնարավորություն»:

Դժբախտաբար զարգացող երկրներում չկան նման համարձակ պաշտոնյաներ, համարյա թե չեն նկատվում այնպիսի ազգային գործիչներ, ովքեր կփորձեին քիչ թե շատ դեմ գնալ միջազգային կապիտալի թելադրանքին և իրենց երկրներում քիչ թե շատ անկախ և ինչ որ չափով ազգային տնտեսական քաղաքականություն վարել:

Բացառություն չէին կարող լինել Հայաստանի իշխանությունները: Ավելին, Լևոն Տեր Պետրոսյանը և իր ՀՀՇ ականների բանակը ասես հատուկ ծրագրով, երբեմն հատուկ թշնամանքով նախ սկսեցին ավերել այն ամենը, ինչ որ հնից մնացել էր, մանավանդ եղած մանրածախ իրերի արտադրանքը, գյուղատնտեսությունը: Սա արվում էր որոշ անհատների կողմից բանիմացորեն, ովքեր կապեր ունեին իշխանությունների հետ, կամ էլ իրենք էին իշխանական աթոռ գրավել, որպեսզի կարողանան անարգելք և առանց մրցակցության վաճառել իրենց կողմից երկիր ներմուծած պարենամթերք, հագուստեղեն և այլն, Նման տնտեսական քաղաքականության հետևանքն եղել է այն, որ այսօր որոշ անհատներ իրենց ձեռքում են կենտրոնացրել երկիր ներմուծվող ապրանքների մոնոպոլիան և ցանկացած ժամին թելադրում են իրենց արժեքները: Հենց սա էլ կոչվում է «ավազակային կապիտալիզմ» (ասել է գերմանացի սոցիալդեմոկրատ Մունթեֆերինգը մի այլ օրինակի կապակցությամբ): Նման տնտեսական անարխիա նկատվում է Լատին Ամերիկայի և Աֆրիկյան շատ երկրներում, որտեղ անունով իշխանություն կա, բայց գործնականում ոչ: Որտեղ կառավարությունը և մոնոպոլիան այնպես են իրար մեջ միահյուսված, որ ոչ մեկի շահը չէ, արդարադատության և օրենքների թափանցիկ կիրառումը: Որքան նման է Հայաստանը այդ երկրներին: Այդ երկրների նման Հայաստանում էլ օրեցօր ավելի է խորանում հարուստների և չքավորների միջև անդունդը:

Բացի այդ, Հայաստանում նոր իշխանությունները շատ հեշտությամբ և կամովին հանձնվեցին միջազգաին բանկի թելադրանքին և պարտավորությունների գնացին, որոնք վնաս էին հասցնելու երկրի տնտեսությանը: Նման անբարեխնամ, ոչ սրտացավ վերաբերմունքը երկրի ներքին շուկայի և արտադրանքների նկատմամբ, երբեք չէր կարող երկրի ազգաբնակչության վստահությունը շահել: Օրինակներ շատ կարելի է բերել: Կարելի է մտնել յուրաքանչյուր «սուպերմարկետ» Արգենտինայից ներմուծած՝ խոզի միսը, Հոլանդիայի հավը, Ամերիկայի հացահատիկը, կամ այլ ներմուծված մթերքներ, ավելի արժան են քան տեղական արտադրանքները: Անցյալ տարի Երևանի շուկաներում հայտնվել էր Թուրքիայի լոլիկ, որը ավելի աժան էր վաճառվում տեղական լոլիկից, իսկ գյուղացիների բողոքին իշխանությունները ծաղրանքով էին վերաբերվում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է նման տնտեսական քաղաքականություն վարող իշխանություններին ազգային համարել: Հենց միայն այն, որ երկրի իշխանությունները զլացան և չցանկացան սատարել փոքր և միջին ձեռնարկություներին շատ բան է ասում…

Այսօր Եվրոպայի ամենազարգացած և տնտեսապես ամենաուժեղ երկիրը Գերմանիան է, որտեղ ըստ տնտեսագետների երկրի տնտեսական ողնաշարը կազմում է միջին խավը: Այստեղ միջին խավ հասկացվում է երկրի բնակչության այն մասը, ում պատկանում է, երկրի բոլոր ծառայողական կամ արտադրողական՝ մեկից մինչև 499 աշխատող ունեցող ձեռնարկությունները, որոնք մեծ մասամբ ընտանեական ձեռնարկություններ են: Այս միջին խավի արտադրության կշիռը համեմատած երկրում արտադրվաղ ազգային հարստության, մեծ չէ, կազմում է եկամուտների միայն 39,1 տոկոսը, բայց այն ապահովում է աշխատատեղերի ավելի քան 60,8 տոկոսը:: Գերմանիան իր տարեկան պետական բուջեից 164 Միլաիարդ Եվրո օժանդակություն (Subvention) է կատարում երկրում, որը կատարվում է հարկերի հաշվին: Տեղին է հիշել, որ այստեղ բարձր եկամուտ ունեցողները վճարում են մինչև 42 տոկոս եկամտահարկ: Հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանում հարուստները ռեալ որքան տոկոս են եկամտահարկ վճարում:

Հայաստանում չկա միջին խավին և գյուղացիությանը, նրանց արտադրանքը խթանող, նրանց սատարող պետական հատուկ ծրագիր: Նույնիսկ Ճապոնիայի նման երկիրը արգելում, կամ սահմանափակում է որոշ գյուղատնտեսական արտադրանքների ներմուծումը, որպեսզի չվնասի երկրում արտադրողներին որտեղ միջին խավը նույն դերակատարությունը ունի ինչպես Գերմանիայում:

Իսկ Հայաստանում, որտեղ «օլիգարխները» իրենց տնտեսական դիկտատուրան են հաստատել, որտեղ որ իրենց շահը չէ, հատուկ ծրագրով ոչնչացնում են արտադրողներին և նրանց արտադրանքը: Որքա՞ն կարող է տևել ազգը և երկիրը դեպի անկում տանող այս պրոցեսը: Որքան երկար, այնքան երկրի բնակչության հուսալքում, այնքան ավելի շատ արտագաղթ, որի պատճառով ավելի խոցելի է դառնալու երկիրը:

Չպետք է զլանալ, չպետք է հոգնել, պետք է ամենուր և ամեն տեղ և ամեն օր ահազանգել այս ազգակործան իրողությունը: Հայաստանի, սփյուռքի՝ մտավորականության, անկախ թերթերի, կայքէջերի պարտքն է մշտապես հնչեցնել այս ահազանգը, քանի դեռ ուշ չէ: Որովհետև իրապես ողբալի, խենթացուցից և հուսահատական է նկատել, թե ինչպիսի անտարբերությամբ, ինչպիսի քամահարանքով են այս հարցին նայում Հայաստանի իշխանությունները, Նախագահ՝ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ նալբանդյանը, մյուսները, ինչպես նաև Ազգաին Ժողովում բազմած «օլիգարխները»:

Հետաքրքիր է, թե նրանք ինչպե՞ս են ցանկանում առանց ժողովրդի երկիր պահել, զարգացնել:

 

1 comment
  1. Kartsiq – Անկախ Ազգային Տնտեսական Քաղաքականություն

    Անկախ Ազգային Տնտեսական Քաղաքականություն – իսկը ծիծաղ :
    Սկզբից սովորեք Ազգը հոգեպես միավորել / ասել եմ շատ անգամ, ձեվն էլ եմ սովորեցրել, հուշել/, հետո ճառեք փթերով ձեզ շուկա հանելու համար::

    ԵՍ ՀԱՅ ՊԱՊԻ ԵՄ: armeniaesemATyahoo.com

    դուք ովքե՞ր էք:

Comments are closed.

You May Also Like
Read More

«Ազգային Լէգէոն»ի գործնական հայրենասիրական տիպար նախաձեռնութիւնը

Հանրութեան կը ներկայացնենք յոյժ կարեւոր, իրատեսական եւ գործնական հայրենասիրութեան տիպար նախաձեռնութիւն մը։ Ծանօթացէք հայրենիքի պաշտպանութեան նուիրուած «Ազգային Լէգէոն»ին։…
Read More
Read More

In Support of Karabakh

ÂÇÏáõÝù ϳݷݻÉáí Ô³ñ³µ³ÕÇ Ù»ñ ѳÛñ»Ý³ÏÇóÝ»ñáõݪ   ²ñųÝÃÇÝÇ »õ àõñáõÏáõ³ÛÇ Ñ³Û Ñ³Ù³ÛÝùÝ»ñÁ µáÕáùÇ Ý³Ù³ÏÝ»ñ Ý»ñϳ۳óáõóÇÝ üñ³Ýë³ÛÇ, ØÇ³ó»³É ܳѳݷݻñáõ »õ…
Read More