Արեւմտահայերու Ազգ. Համագումարը Թուրքիոյ Մէջ

ԱԱՀ Թուրքիայի Աշխատանքային Խումբի Շրջագայության Հաշվետվություն

Արեւմտահայերու Ազգ. Համագումարի (ԱԱՀ) Թուրքիայի աշխատանքային խմբի հերթական պատվիրակության շրջայցը Պոլիս, տեղի ունեցավ 2013 թվականի Հոկտեմբերի 30-ից մինչեւ Նոյեմբերի 6:

Պատվիրակության կազմում էին ԱԱՀ Ազգային Խորհուրդի անդամներ՝ Կարեն Միքայելյան, Սեւակ Արծրունի, Վարդան Թաշճեան, Վահան Մելիքյան,: Բոլոր հանդիպումներին, որպես ԱԱՀ անդամ եւ օգնական մասնակցում էր նաեւ Հրանդ Գասպարեանը: Որոշ հանդիպումների մասնակցում էր նաեւ ԱԱՀ Թուրքիայի իրավաբանների հանձնաժողովի համակարգող Էրդալ Դողանը:

Ներկայացնենք կարեւորագույն հանդիպումների մասին հակիրճ:

ԱԱՀ Թուրքիայի Աշխատանքային Խումբի Շրջագայության Հաշվետվություն

Արեւմտահայերու Ազգ. Համագումարի (ԱԱՀ) Թուրքիայի աշխատանքային խմբի հերթական պատվիրակության շրջայցը Պոլիս, տեղի ունեցավ 2013 թվականի Հոկտեմբերի 30-ից մինչեւ Նոյեմբերի 6:

Պատվիրակության կազմում էին ԱԱՀ Ազգային Խորհուրդի անդամներ՝ Կարեն Միքայելյան, Սեւակ Արծրունի, Վարդան Թաշճեան, Վահան Մելիքյան,: Բոլոր հանդիպումներին, որպես ԱԱՀ անդամ եւ օգնական մասնակցում էր նաեւ Հրանդ Գասպարեանը: Որոշ հանդիպումների մասնակցում էր նաեւ ԱԱՀ Թուրքիայի իրավաբանների հանձնաժողովի համակարգող Էրդալ Դողանը:

Ներկայացնենք կարեւորագույն հանդիպումների մասին հակիրճ:

  1. BESIKCI Հիմնադրամ կեդրոնում, մեր պատվիրակության հետ հանդիպեցին գործադիր տնորեն իրավաբան, փաստաբան Rusen Aslan, եւ աշխատակիցներ Ayhan Izik, Adnan Celik, Kadir Kacan: Նրանք ներկայացրեցին իրենց հիմնադրամի ծրագրերը Տիարպեքիրի շրջանում հայության մասին` հիմնականում քուրդ բնակչության մոտ, պահպանված հիշողությունների եւ տրամադրությունների հետազոտման մասին: Մենք հայտնեցինք մեր պատրաստակամությունը գործելու համատեղ ծրագրերով: Նրանք պատրաստակամություն հայտնեցին մեզ աջակցել հայ-քուրդական հարաբերությունների եւ արեւմտահայոց իրավունքների եւ պահանջների շուրջ իրավական խորհրդատվություն իրականացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ:
  1. Հայթերթի խմբագրական կազմից մեր պատվիրակության հետ հանդիպեցին Murat Bebiroğlu & Aret Çiçekeker: Հայթերթը, որը Հայոց Պատրիարքարանի մոտիկ լրատվամիջոց է, պայմանավորվեց իր օնլայն թերթով արձագանքել մեր Համագումարի տրամադրած բոլոր տեղեկություններին:
  1. DURDE. մեր պատվիրակության հետ հանդիպեցին կազմակերպության ներկայացուցչականություն ունեցող բոլոր անդամները՝ Garo Paylan, Cengiz Ayhan, Լevent Sensever, Jale Mildanoglu, Arsen Arsik: Նրանք տեղեկացրեցին որ Պոլսում այժմ հիմնադրվում են տարբեր հանձնաժողովներ, որոնք կհամակարգեն հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, որոնց մասնակցելու են հազարավոր հայեր, նամանավանդ ԱՄՆ-ից: Հաղորդեցին նաեւ, որ ստեղծվում է մի նոր հանձնաժողով, որը կոչված է մտածելու ընդհանրապես հայկական հարցի հեռանկարների մասին: Ինչ վերաբերվում է մեր պահանջներին, նրանք զգույշ լինելով հանդերձ, հաստատեցին, որ հարկավոր է ամեն դեպքում ցեղասպանության ճանաչման խնդրի զուգահեռ աշխատել նաեւ արեւմտահայոց իրավունքների պահանջների ուղղությամբ: Պայմանավորվեցինք կրկին հանդիպել, քննարկելու համար մեր պահանջները, երբ դրանք կհստակացվեն:
  1. Sayit Cetinoglu, որը «Անքարայի Մտքի Ազատության կենտրոն»-ի համակարգողն է, վաղուց արդեն մեզ աջակցում է դատական եւ պատմա-իրավական այլ հարցերով: Նա ողջունեց պահանջների գծով մեր գործունեությունը եւ միասին որոշեցինք, 2014-ի հունվարի 18-ին եւ 19-ին, Հրանդ Տինքի սպանության տարելիցի առիթով Անքարայում կազմակերպել մտավորականների ֆորում, որտեղ կքննարկվեն արեւմտահայերի իրավունքները եւ կստորագրվի մտավորականների հայտարարություն: Նա խոստացավ մի քանի օրից ուղարկել առաջարկ այս մասին:
  1. Taner Akcam: Հանդիպումը տեղի ունեցավ գիտաժողովի շրջանակներում. Այն կարճ էր, սակայն շատ արդյունավետ: Աքչամը խոստացավ մեզ հետ կապել իրեն ծանոթ ԱՄՆ-ում գործող միջազգային մասնագետների, համաձայնվեց որ դատական գործընթացները մեծ հեռանկարներ չեն ունենա, եւ համաձայնվեց, որ հարկավոր է գործել վերադարձի եւ վնասների հատուցման ուղղությամբ, որոնց շուրջ նա հաստատեց համագործակցելու իր պատրաստակամությունը:Akcam խնդրեց իրեն օգնելու, որպէսզի կարողանա օգտվել ռուսական արխիվներում հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերից, որի մասին պատվիրակները տվին դրական պատասխան:
  1. Sema Kilicer, EU delegation in Turkey: Թուրքիայում Եվրոմիության պատվիրակության այս անդամը լսեց մեզ եւ գոհունակություն հայտնեց մեր ծրագրերի մասին: Խնդրեց մեր մասին ներկայացնող պաշտոնական նամակ ստանալ, որից հետո խոստացավ իր ղեկավարների հետ հանդիպում կազմակերպել Բրյուսելում, քննարկելու համար ընդհանուր համագործակցության հեռանկարները:
  1. Bulent Kenes, Todays Zaman-ի գլխավոր խմբագիր: Սա մեր երկրորդ հանդիպումն էր: Թարաֆի մեր հարցազրույցի լույսի տակ, համաձայնվեց հարցազրույց վերցնել մեզանից: Հարցերը ուղղարկվեցին եւ նրանց կպատասխանի Կարենը: Զամանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել հանրությունը պատրաստելու արեւմտահայության պահանջների հեռանկարներին:
  1. Cezayir meeting 1; մասնակցում էին՝ Garo Paylan & Gencay Gursoy քուրդական նորաստեղծ HDP կուսակցության խորհուրդի անդամներ, Cem Sofuoglu իրավաբան, Nurcan Kaya «Global Dialogue» կազմակերպության ներկայացուցիչ Թուրքիայում, Osman Kavala «Anadolu Kultur» կազմակերպության հիմնադիր եւ նախագահ: Ընդհանուր ելույթները շատ երկար տեւեցին: Այս իմաստով գործնական խորհրդակցությունները կարճ տեւեցին եւ հանդիպումը չհասավ իր գործնական նպատակին…: Այնուամենայնիվ եղան շոշափելի արդյունքներ:
  1. HDP–ի ներկայացուցիչները մեզ հրավիրեցին պաշտոնական հանդիպման:
  2. Իրավաբանները պատրաստակամություն հայտնեցին պատրաստել memoire արեւմտահայոց պահանջատիրության նկատմամբ թուրքական սահմանադրության, օրենքների եւ միջազգային պարտավորությունների իրավական հիմքերի մասին:
  1. Etyen Mahcupian: Հրանդ Տինքի ընկեր, իշխող կուսակցության անդամ եւ հանրաճանաչ ու հեղինակավոր այս մտավորականի հետ մեր հանդիպումը նույնպես կարճ էր: Նա զբաղված էր եւ ստիպված էր շուտ մեկնել: Այնուամենայնիվ նա համաձայնվեց մեր Համագումարի քաղաքական ուղղություններին, բայց տվեց մի քանի խորհուրդներ:

    1. «Քիչ խոսացեք պատմությունից, շատ խոսացեք ապագայից եւ ընդհանուր ծրագրերից»; «Պատմությունը Ձեր նպատակների թիվ 1 թշնամին է» ասեց նա:
    2. Անպայման ներգրավեք Պոլսահայությունը ձեր գործերի մեջ, նույնիսկ այն փաստը որ նրանք բաժանված են եւ հակասությունների մեջ, չպետք է պատճառ լինի որ դուք ձեզ մեկուսացնեք Պոլսահայությունից:
  1. "Hrant Dink Հիմնադրամ".  մեր պատվիրակության հետ հանդիպեցին Cengiz Aktar, Հրանդ Տինքի կինը՝ Rakel Dink եւ, Zeyneb Taskin (coordinator): Փոխվստահության եւ բարի կամեցողության մթնոլորտում անցած այս հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրեցին իրենց ծրագրերը: Պայմանավորվեցինք համագործակցել նամանավանդ հայկական մշակութային ժառանգության ցուցակագրման ծրագրի շուրջ: Խոստացանք օգնել այս ուղղությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել արեւմտահայերի պահանջների շուրջ մեր աշխատանքներին:
  1. Taraf օրաթերթի խմբագրատանը, մեր պատվիրակության հետ հանդիպեցին գլխավոր խմբագիր Nese Duzel եւ հայ մտավորական աշխատակից Hayko Bagdat: Թարաֆը հաստատեց, որ պատրաստ է մեր հետ համագործակցությունը շարունակել եւ համագործակցել հանրությունը պատրաստելու արեւմտահայության պահանջների հեռանկարներին:
  1. «Գրողներու եւ լրագրողներու Միութիւն» հիմնադրամ-ի (GYV) կենտրոնում մեր պատվիրակության հետ հանդիպեցին Հիմնադրամի փոխ նախագահ Cemal Usak եւ այդ կենտրոնին պատկանող կարեւոր կազմակերպություններից ABANT PLATFORM-ի ղեկավար Huseyin Hurmali-ն։ Քննարկվեցին համագործակցության հեռանկարները։
You May Also Like
Read More

“Keep Turkey on Our Side …”

The Zoryan Institute    PRESS RELEASE FOR IMMEDIATE RELEASE                                                          CONTACT: Deborah Hay DATE: January 8, 2014                                                                     TEL: 416-250-9807 “Keep…
Read More