Արևմտահայոց Ազգային Համագումարի Ժողովը

Մամլո հաղորդագրություն, Երևան, 18 Հոկտեմբեր 2012

 

Երևանում կայացել է Արևմտահայոց Ազգային Համագումարի տարեկան ընդհանուր ժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում,  կայացավ Արևմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին Ազգային համագումարի 40 անդամներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից, Կանադայից, Շվեյցարիային, Չեխիայից և Ավստրիայից, ինչպես նաև 28 պաշտոնքպես հրավիրված հյուրեր:

Մամլո հաղորդագրություն, Երևան, 18 Հոկտեմբեր 2012

 

Երևանում կայացել է Արևմտահայոց Ազգային Համագումարի տարեկան ընդհանուր ժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում,  կայացավ Արևմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին Ազգային համագումարի 40 անդամներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից, Կանադայից, Շվեյցարիային, Չեխիայից և Ավստրիայից, ինչպես նաև 28 պաշտոնքպես հրավիրված հյուրեր:

Նիստը հանդիսավոր կերպով բացեց ԱԱՀ նախագահ Սուրէն Սէրայտարեանը: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, որը մեծ ավանդ է ունեցել ԱԱՀ-ի կայացման գործում: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Ընդհանուր ժողովին հրավիրված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով շեշտեց ԱԱՀ և հայրենակցական միությունների համագործակցության կարևորությունը: Համագումարի աշխաանքները ողջունեց նաև ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Ռուբեն Քեշիշյանը (Արգենտինա):

Արևմտահայոց Ազգային Համագումարի պատվիրակները Կազմակերպության մեջ նոր անդամներ ընդունելուց հետո լսեցին մասնաճյուղերի ներկայացուցիչների և նախագահության անդամների հաշվետու զեկույցները: Ելույթ ունեցան ՀՀ մասնաճյուղի նախագահ Ավագ Խաչատրյանը, ԱԱՀ փոխնախագահ Կարեն Միքայելյանը, ԱՄՆ մասնաճյուղի նախագահ Սոնա Եագուպեանը և Արգենտինայի մասնաճյուղի անդամ Ռոբերտո Մալխասեանը: ԱԱՀ նախագահ Սուրէն Սերայտարեանը, ԱԱՀ փոխնախագահներ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը ժողովի մասնակիցներին զեկուցեցին Լիբանանում, Հյուսիսային Ամերիկայում, Արգենտինայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ԱԱՀ նախագահության անդամների առաքելությունների և գործունեության մասին։ Ի թիվս այլ հարցերի ներկայացվեցին Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի և Կ. Պոլսի պատրարքարանի պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքները։ ԱԱՀ գործունեության ֆինանասական հաշվետությունը ներկայացրեց ԱԱՀ գլխավոր քարտուղար Վարուժան Կյուրեղյանը (Ֆրանսիա):

Նիստի երկրորդ մասում ԱԱՀ-ի պատվիրակները քննարկեցին ժամանակակից Թուրքիայում քաղաքացիական հասարակության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։ Որոշում ընդունվեց ստեղծել  երկու աշխատանքային մասնագիտական խմբեր. առաջինը՝ Թուրքիայում Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգորդների իրավունքների գնահատման ու վերականգնման ուղղությամբ և երկրորդը՝ իրավական հարցերով:

ԱԱՀ–ի Ազգային Խորհրդի կազմում ընտրվեցին չորս նոր անդամներ, որից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ Սուրէն Սէրայտարեանը, ով կոչ ուղղեց Ազգային խորհրդի անդամներին՝ շարունակել Կազմակերպության կայացման և զարգացման գործընթացը:

Արևմտահայերի Ազգային Համագումարի ընդհանուր ժողովը նաև խստորեն դատապարտեց Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և հայ ժողովրդի նկատմամբ, որը հերթական անգամ դրսևորվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմամբ:

ԱԱՀ անդամները եկան այն համոզման, որ Արցախի հիմնախնդրի լուծման պատրվակով հայկական կողմից զիջումներ պահանջելը անհիմն են այն պայմաններում, երբ դատապարտված չեն Ադրբեջանում հայերի ջարդերը, չեն փոխհատուցվել դրանց արդյունքում հայ ժողովրդի կրած վնասները: Պատվիրակները շեշտեցին, որ Արցախի ազատագրման ճանաչումը միջազգային հանրության կողմից անհրաժեշտություն է և որ արցախահայության ինքնորոշման իրավունքը անձեռնմխելի է:

ԱԱՀ ժողովը նաև խիստ մտահոգություն հայտնեց Սիրիայում ահագնացող ճգնաժամի պայմաններում սիրիահայության և Սիրիայի ժողովրդի ծանր վիճակում հայտվելու կապակցությամբ: Շեշտվեց այն կարևոր հանգամանքը, որ ժամանակին Սիրիայի ժողովուրդը մեծահոգաբար ընդունեց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերին։

ԱԱՀ ընդհանուր ժողովի աշխատանքները փակված հայտարարվելուց հետո պատվիրակները մեկնեցին Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 

2 comments
  1. Regarding Western Armenian National Congress

    Շատ հետաքրքիր է, թե արդյոք Հայաստանի Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերը նշան է, վոր նրա անձնուրաց մաքառումների շնորհիվ Հայաստանում արդարադատությունը արդեն հաղթել է, թե ուղղակի էլ ուրիշ հարմար մարդ չգտան: Նրա ներկայութունը եվ պաշտոնական ելութը տարբեր տպավորութուններ են թողնում «Արեւելյան Հայաստանում» ապրողների վրա:

    Վառվարա Գասպարյան

  2. Mrs. Gasparyan’s Comment

    Dear Mrs. Gasparyan,
    Mr. Hovsepyan was not invited in his capacity as public prosecutor. Invitations were sent to a number of compatriotic associations in line with the policy of the National Congress of Western Armenians (NCWA) to establish contacts with them. Mr. Hovsepyan attended the meeting as chairman of the Abaran Compatriotic (Hayrenagtsagan Mioutioun) Association. He is not a member of NCWA .

    Souren Seraydarian

    President, NCWA

Comments are closed.

You May Also Like