Բանաստեղծի Սիրտը Գեղամա Լեռներում է…

Garik Basmadjian
Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, Շվեդիա, 18 Հունիս 2010

Garik BasmadjianԿարիկ Պասմաճեանի ծննդյան օրը չէ այսօր և ոչ էլ տանից դուրս գալու ու այլևս չվերադառնալու օրը… Հիշեցի բանաստեղծ- մտավորականին, որ ապրում է (ապրեց) Pablo Neruda –ի սահմանումներով՝

« Գուցե ես չեմ ապրել իմ սեփական մարմնի մեջ, գուցե ուրիշների կեանքն եմ ապրել»:

Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, Շվեդիա, 18 Հունիս 2010

Garik BasmadjianԿարիկ Պասմաճեանի ծննդյան օրը չէ այսօր և ոչ էլ տանից դուրս գալու ու այլևս չվերադառնալու օրը… Հիշեցի բանաստեղծ- մտավորականին, որ ապրում է (ապրեց) Pablo Neruda –ի սահմանումներով՝

« Գուցե ես չեմ ապրել իմ սեփական մարմնի մեջ, գուցե ուրիշների կեանքն եմ ապրել»:

Կարիկ Պասմաճեանի բացակայությունը խորապես զգում ենք ամենօրյա մեր կյանքում:

Ազնիվ և ուրիշների կյանքով ապրող մտավորականը ժողովրդի խիղճն է, հասարակության իրավունքների համար պայքարի ելած զանգվածների առաջին շարքում կանգնած անձնազոհ զինվորը: Հայաստանյան հասարակական , տնտեսական ու քաղաքական վայրիվերումների այս թեժ բովում ակնհայտորեն բացակայում են հայ մտավորականները: Եթե աշխատող, ծառայող ու բարիքներ ստեղծող մարդկանց իրավունքների պաշտպանությանը կոչված մտավորականի ձայնը չենք լսում և նրանց չենք տեսնում պատնեշի վրա, ուստի, կամ նրանք չկան, կամ էլ բարիկադ են փոխել ու կանգնել են անազնիվ աշխատանքով ապրող էլիտար վերնախավի շահերի պաշտպանության դիրքերում…

Ազնիվ ու պայքարող մտավորականը բոլոր ժամանակներում ու ամենուր բարձր է պահել իր կոչումը՝ պաշտպանելով բարիքներ ստեղծող մարդկանց շահերը, և անմասն չի մնացել մարդկության արդար պայքարի ուղղությամբ տարվող գործում:

Երուսաղեմում է ծնվել Կարիկ Պասմաճեանը :

Նա գրում է.

Ինձ իմ երկիրը տարեք
քարշ տալով մարմինս
մեծ քաղաքների հրապարակներից,
շպրտելով
ալիքների փոխանցիկ երախներին:
ՈՉ-
ինձ գորշ ասֆալթը մորթազերծ կ՛անի,
մսակեր ձկները կվերջացնեն ինձ:

Ինձ իմ երկիրը տարեք
վստահելի ճանապրհով.
հետևեցեք որևե կռունկի,
նա հաստատ վերադառնում է
դեպի մեր երկիրը:

……………………………………..

Բանաստղծ մտավորականը ապրում է (ապրեց) իր հայրենիքի ու ժողովրդի կյանքով:

Իսկական մտավորական Կարիկ Պասմաճեանն ապրում է նաև ուրիշների կյանքով, մարդկության կյանքով… Նա բողոքեց Չիլլիի ֆաշիստական խունտայի ոճրագործությունների դեմ : 1973 թ. Սեպտեմբերի 11- ին նրա սիրտը Սանթյագո- դե Չիլլիի հրապարակում էր: Խունտան թաղում էր Չիլլիի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդային, իսկ Կարիկ Պասմաճեանը գրում է նրան նվիրված մահախոսականը .

Հրապարակում
վառում են գրքեր
բանաստեղծության:

Հեռու հրապարակից,
կշտացած զենքի տակ
թաղում են բանաստեղծին:

Երկունք ապրած բառեր
կրակ կուլ տալով
ինքնասպսնվում են:

Բանտի պատերը
փոր են տալիս քո քաղաքում:
Գնդակահարում են անգամ
հաշմանդամներին,
և յուրայիններիդ կրծքի արյունից
ժանգոտում են փշալարերը:

Գրքերդ վառողների
որդիները շուտով
անգիր պիտի անեն
և արտասանեն այրող բառերդ
իրենց դժբախտ հայրերի
շիրիմների վրա:

Հայ բանաստեղծ մտավորականը բողոքեց և վստահ էր, որ արդարությունը հաղթանակելու է :

Կարիկ բանաստեղծ մտավորակնն ապրում է (էր) ոչ միայն իր հայրենիքի ու ժողովրդի կյանքով, այլ աշխարհի հոգսերով: Նա Իրանում թեև երբեք չէր եղել ու մեզանից ու իր ուսանող ընկերներից էր լսել Իրանի բռնակալ շահի ռեժիմի ոճրագործությունների մասին, սակայն ինչպես զգում ենք նրա խորաթափանց բանստեղծություններից, նա մտովի հաճախ է եղել Թեհրանի ահասարսուռ Էվին զնդանում , զրուցել խոսքի ազատության, սոցիալական արդարության ու մարդու իրավունքների համար շահական բռնակալ ռեժիմի դեմ պայքարող պարսիկ, հայ ու այլ ազգի մարտիկ- քաղբանտարկյալների հետ: Տառապել ու վկան է եղել նրանց հերոսական ու լուսավոր կյանքի վերջալույսին՝ գնդակահարությանը:

Այսպիսի խորը ատելություն բռնակալության դեմ կարող էր ունենալ ազատության, արդարության ու ժողովրդավարության համար պայքարող լայնախոհ բանաստեղծ- մտավորականը:

Եվ ահա Կարիկ Պասմաճեանը գրում է.

Բոլորի հիշատակին, որոնք գաղափարի համար գնդակ կ՛ընդունին ու կհեռանան:

ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ

Փորձը շատոնց վերջացած է:
Ընտրանի կրակողներու
և մասնագետ դահիճներու
հետ է ձեր գործը:

Պատերազմ չկա.
Հազարավոր փամփուշտ չի վատնվիր
մեկ կյանք ավարտելու համար:
Խաղաղությունը դեմ է ամեն մսխումի,
Խաղաղության ատեն՝
պետք է մարդն սպանել
խնայողությամբ:
………………………………………………………….
Գնդակի հետքեր կան
սև ու երկար պատին վրա.
Ճերմակ, ճերմակ սպիներ
գիրեր անվերծանելի:
Հաստատ բան մը ըսել կուզեն,
բայց կը պակսի քանի մը տառ-
ուրեմն՝ շարունակեցեք գնդակահարել,
մինչև որ պատվիրանի պես,
աղավնիի տեսքով, սև պատի մեջեն
հարություն առնի պատգամը ճերմակ:
………………………………………………………………
Մի՛ լաք մայրեր.
դահիճներուն մայրերը
պիտի լան այս գիշեր:
…………………………………………….
Հեռացող եղբայրներ,
որդիներ լույսի.
ամեն մարդ չի կրնար
ձեզի պեաս ճամփորդել:

Մտավորական բանաստեղծը պատասխանատվություն է զգում մարդու, նրա իրավունքների նկապմամբ և իր պարտքն է համարում բարձրաձայն բողոքել ու անարգանքի սյունին գամել բոլոր կարգի բռնապետներին:

Ո՞ւր են Հայաստանի ու սփյուռքի մտավորական բանաստեղծները, գրողները, նկարիչները, երաժիշտները , դերասանները, խմբագիրները… Ինչո՞ւ նրանց բողոքի ձայնը չենք լսում ընդեմ բռնության, անարդարության, ժողովրդի շահագործման… Ու՞ր է հայ մտավորականի քաղաքացիական պարտքի զգացումը civilcurage.

Հուսանք գրողների համահայկական համաժողովին մասնակցող մտավորականները.

• Հրապարակում «վառելու» արժանի մի գործ կբերեն իրենց հետ:

• Ժողովրդի շահերը պաշտպանող այնպիսի ելույթներ կունենան, որի համար «բերանները կարելու» պատվին կարժանանան

• Զինված Մեսրոպ Մաշտոցի ծանր հրետանի 36 թնդանոթներով՝ կպաշարեն նախագահի պալատն ու Ազգային Ժողովը և կպահանջեն շահագործող էլիտար դասակարգից՝ ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու մշակույթից:

• Դադարեցրեք օլիգարխների տնտեսական ավազակություններն ու պետական հարստության կողոպուտը:

• Սահմանափակել ազատ շուկայական տնտեսության ջունգլային անօրինությունները և դադարեցնել հայ աշխոտող ժողովրդի սանձարձակ շահագործումը:

Կարիկ Պասմաճեանի սիրտը Գեղամա լեռներում է…

Արամայիս Միրզախանյան [email protected]

 

You May Also Like
Read More

Օդ Հայաստանի

Կասիա Թոփուշեան, Պէյրութ, 5 Օգոստոս 2011 Առաջին այցելութիւնս դէպի հայրենիք բաւական հետաքրքրական ուղեւորութիւն մըն էր: Կարգ մը հայերու…
Read More
Read More

Թուրքը Չի Փոխուիր

 Արմէն Քիւրքճեան, Թորոնթօ, 22 Ապրիլ 2016 17 Մարտ 1919: 1914-ին, իրաւագիտութեան դոկտորայի աստիճան ստացած բանաստեղծ, լրագրող, հրապարակախօս Արմին…
Read More