Բաց նամակ Զորի Բալայանին

Սամվել Հովասափյան, Բեռլին, Հունիս 2012

“…հայ մտավորականությունից սպասվում է համարձակություն, խոհեմություն, ապագայի իրական վտանգի խորը տեսողություն, որպեսզի դուք կանգնեք, սկսվող, սաղմնավորվող, բայց դեռ երկչոտ շարժման կողքին…”
 

 

Հարգելի Զորի Բալայան,

կարդալով Ձեր գրառումները, որոնք կատարել եք այն ժամանակ, երբ Վահե Ավետյանը դեռ կենդանի էր,  երկար ժամանակ մտորում էի, ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը Ձեր այդ ոչինչ չասող, հարցը արմատից չքննող, Հայաստանում գոյություն ունեցող ներկայիս վատառողջ, բռնության, կամայականությունների, անօրինականությունների մթնոլորտը  չքննարկող, չմեղադրող գրառումները հրապարակելու միտումը, օգուտը և հասցեատերը: Այնտեղ ասես մտածված շրջանցվում է այն պայմանների մասին խոսելուց, որտեղ զոռբաների և ոչ թե օրենքի իշխանությունն է տիրում, որտեղ էլ միայն հնարավոր են դառնում նման այլանդակություններ: Իսկ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու: Այդ գրառումները «կոնկրետ ճշմարտությունը» չմատնանշելու, խուսանավելու, մանևրելու փորձ է միայն: Բայց մի տեղ չեք մեղանչում ճշմարտության դեմ, երբ գրում եք՝ «որ ընդհանուր առմամբ բոլորիս գրածն էլ այն չէ, բոլորիս ասածն էլ այն չէ, ինչ պետք է»…

Այո, դա իրոք որ այդպես է:

Սամվել Հովասափյան, Բեռլին, Հունիս 2012

“…հայ մտավորականությունից սպասվում է համարձակություն, խոհեմություն, ապագայի իրական վտանգի խորը տեսողություն, որպեսզի դուք կանգնեք, սկսվող, սաղմնավորվող, բայց դեռ երկչոտ շարժման կողքին…”
 

 

Հարգելի Զորի Բալայան,

կարդալով Ձեր գրառումները, որոնք կատարել եք այն ժամանակ, երբ Վահե Ավետյանը դեռ կենդանի էր,  երկար ժամանակ մտորում էի, ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը Ձեր այդ ոչինչ չասող, հարցը արմատից չքննող, Հայաստանում գոյություն ունեցող ներկայիս վատառողջ, բռնության, կամայականությունների, անօրինականությունների մթնոլորտը  չքննարկող, չմեղադրող գրառումները հրապարակելու միտումը, օգուտը և հասցեատերը: Այնտեղ ասես մտածված շրջանցվում է այն պայմանների մասին խոսելուց, որտեղ զոռբաների և ոչ թե օրենքի իշխանությունն է տիրում, որտեղ էլ միայն հնարավոր են դառնում նման այլանդակություններ: Իսկ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու: Այդ գրառումները «կոնկրետ ճշմարտությունը» չմատնանշելու, խուսանավելու, մանևրելու փորձ է միայն: Բայց մի տեղ չեք մեղանչում ճշմարտության դեմ, երբ գրում եք՝ «որ ընդհանուր առմամբ բոլորիս գրածն էլ այն չէ, բոլորիս ասածն էլ այն չէ, ինչ պետք է»…

Այո, դա իրոք որ այդպես է:

Ինչ խոսք, շատ հեշտ է դրսից, հեռվից դատողություններ անել, գրողին հանդիմանել իր չասած խոսքերի համար, և ես ձեռնպահ կմնայի, եթե ծանոթ չլինեի ձեր անցյալին, կարդացած չլինեի ժամանակին Ձեր համարձակ հոդվածները, գրառումները և չիմանայի, թե որքան մեծ է եղել Ձեր ավանդը Արցախի ազատագրական պատերազմի տարիներին: Եվ ես ձեռնպահ կմնայի, եթե բոլորի նման ես էլ դեմ առ դեմ կանգնած չլինեի այն սոսկալի իրական փաստի դեմ, որ ժամանակին անհամար զոհողությունների գնով պայքարող և Արցախը ազատագրող անձիք այսօր խաղաղ պայմաններում յուրայինի են սպանում և դրանից ահավորը՝ կտրում են ժողովրդի շունչը, նրանց տնավեր անում: Իրենց և իրենց ընտանիքների համար կառուցել են պալատներ, դղյակներ և փառավոր կյանք են ստեղծել: Իսկ բացարձակ ճշմարտություն է և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք  այդ ամենը ստեղծել են ապօրինի ճանապարհով, Հայաստանի ազգաբնակչության տառապանքների և ժողովրդի աղքատացման, արտագաղթի, հայ ժողովրդի և Հայաստանի վտանգված ապագայի հաշվին: Հարյուրհազարավոր հայության թափառական կյանքի, տասնյակ հազարավոր ընտանիքների քայքաման հաշվին: Իսկապես, շատ ավելի հեշտ է համախմբվել երկրի և ժողովրդի արտաքին թշնամիների դեմ, քան ներսի, իսկ հայ ժողովրդի աղետալի պատմությունը ցույց է տվել, որ հենց նրանք էլ ի վերջո պատճառ են դարձել երկրի տապալմանը և ժողովրդի աղետի ենթարկմանը: Շատ քաղաքակիրթ երկրների և ազգությունների մոտ նման դեպքերում միշտ էլ ժողովրդին պաշտպան են կանգնել երկրի մտավորականության լավագույն ներկայացուցիչները: Շատ հաճախ բազմաթիվ զրկանքների գնով նրանք ասել և պաշտպանել են ճշմարտությունը, քանզի ըստ Ձեզ «ճշմարտությունը կոնկրետ է» և իմ կարծիքով միակ երաշխիքը՝ երկրի առաջընթացի և ժողովրդի բարօրության: Որտե՞ղ է կանգնած այսօր հայ մտավորականը, ո՞ւմ կողքին, որ խուսափում  է ճշմարտությունը ասելուց, բացահայտելուց:

Մտորումների տեղիք է տալիս նաև, թե դուք ինչո՞ւ եք ցանկացել հատկապես շեշտել, որ հանցագործների երեխաները որբ են մնալու: Այստեղ դուք բոլորովին էլ ճիշտ չեք ընտրել այդ բառախաղը, ներեղություն, բայց ես դա այլ կերպ անվանել չեմ կարող: Ի՞նչ է նշանակում որբություն, որբ լինե՞լ: Ապա ինչպե՞ս անվանել այն տասնյակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երեխաներին, որոնց հայրերը ստիպված աքսորի են մեկնել: Իսկ այս դեպքում այդ երեխաների հայրերը ժամանակավոր են բացակայելու: Իհարկե դա էլ է հարցականի տակ: Արդյո՞ք նրանք երբևէ արդար պատիժ կստանան և կբանտարկվեն: Ես էլ շատերի, չասենք ամբողջ հայության նման, (որովհետև ամբողջը ներառում է նաև այն «օլիգարխներին», որոնց համար օրենքը իրենց անպատժելիությունն է նշանակում, անձեռնմխելիությունը), համոզված չեմ, որ հանցագործները իրենց արժանի պատիժը կստանան: Եթե Հայաստանը լիներ աշխարհի դեմոկրատ և քաղաքակիրթ երկրների նման և արդարը ի՛ր տեղում լիներ, չարը՝ իր տեղում, ապա երկրի իշխանությունների շատ մեծ ու փոքր ներկայացուցիչներ, այսօր այնտեղ չէին լինի, որտեղ գտնվում են: Քանզի բոլորն էլ այս կամ այն չափով և իրենց մեթոդներով խախտել են երկրի հենց իրենց կողմից գրված, հաստատված սահմանադրությունն ու օրենքները, մեղանչել են իրենց կոչման ու երդման դեմ՝ որն է՝ ազնվորեն և ամբողջ կարողություններով ծառայել հայրենիքի զարգացման, ապահովության և ժողովրդի սոցիալական բարօրության համար…

Եվ քանի որ իրական կացությունը Հայաստանում այսօր այդպես չէ և երկիրը դասվում է Լատին Ամերիկայի նախկին «բանանի հանրապետություն» պիտակ կրող երկրների շարքում, իսկ կոռուպցիայի առկայության պատճառով, նման երկրների գրեթե վերջին շարքերում, ապա այլ բան սպասելը, միամտություն կլիներ և զավեշտ:

Իհարկե, ես լավ գիտեմ, որ դուք և շատերը ինձ կմեղադրեն, որ ես չափազանցում եմ, բայց իմ, և ոչ միայն իմ, հավաստի ապացույցը դա զոռբաների քանակն է երկրում ու նրանց սեփական զինյալ թիկնապահների առկայությունը: Հապա այլ ինչպե՞ս գնահատել և անվանել այն երկիրը, որտեղ էլ հնարավոր է տարբեր քաղաքների՝ քաղաքապետների, մարզպանների, երբեմն բռնակալության սահմաններին հասնող ինքնիշխանությունը: Հապա այլ ի՞նչ անուն կարելի է տալ մի երկրի, որի բնությունը անխնա և անպատիժ թալանում և ավերում են որոշ հանքատերեր:
Որպես ապացույց կարելի է նշել նաև այն իրողությունը, որ երկրում գոյություն չունի անկախ դատարան, անկախ խորհրդարան և անկախ գործադիր մարմին, որոնք էլ կպաշտպանեին բնակչության շահերը փոքր ու մեծ իշխանավորների կամայականություններից և դատաստանի առաջ կկանգնեցնեին յուրաքանչյուր օրինազանցի, չարաշահողի, ինչ պաշտոնում էլ որ նա գտնվելիս լիներ: Եվ ես բոլորովին էլ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ահա հենց այդ օրգանների խիստ սերտաճումն է իշխանությունների հետ, որը չարիքների չարիքն է, իրապես՝ մեծագույն չարիքը և աղետը, որը երկրին այդպես արագորեն դեպի զառիթափ է տանում:

Այս շարքը կարելի է այսպես երկար շարունակել, բայց չէ որ դուք ինձանից  ու  մեր բոլորից ավելի մանրակրկիտ տեղյակ եք այդ մասին: Բայց Ձեր գրառումներում դուք համառությամբ լռում և խուսափում եք այդ բոլոր բացասական երևույթները մատնանշել: «Չեղավ եղբայր, իսկապես չեղավ»:
Այստեղ տեղին է հիշել Հովհաննես Թումանյանի՝ իր ժամանակների մի դիպուկ բնորոշում «Հառաչանք» պոեմից.

«Պրիստավի մոտ գանգատի եմ գնում, գողի իզն իր տունն է տանում»:

Ուրեմն էլ ինչպե՞ս վարվի այսօր հայ աշխատավորը, հայ գյուղացին, հայ մայրը, հայ հայրը, հայ դեռատի աղջիկը, հայ երիտասարդ ուսանողը, երբ իր ժամանակները, նրան հիշեցնում են Թումանյանի ժամանակները, երբ ինքը երկրում տիրող պայմանների նույնպիսի գերին է և որոշ անհատների ու իշխանավորների կամայականությունների նույնպիսի անզոր զոհը: Երբ նրանք իրենց երկրում, յուրայինի իշխանության օրոք չեն կարողանում  մարդավայել աշխատել, արարել, ապրել ու ուսանել: Ուրեմն նրանք էլ ո՞ւմ մոտ գանգատի գնան: Ուրե՞մն նրանք ինչպես դիմանան և դիմադրեն քաղաքակիրթ երկրների հմայքի, փայլի կանչին:

Հապա մտավորականությո՞ւնը, արվեստ արարո՞ղը, արվեստագե՞տը: Երևի բոլորովին էլ չափազանցություն չի լինի ենթադրել, որ այսօր արդեն երկրից հեռացել են ավելի շատ մտավորականներ և ուսանողներ, քան  մնացել երկրում: Հապա ինչպե՞ս չհիշել այն բոլոր հայ կանանց, որոնք Թուրքիա, արաբական խալիֆաթներ և արևմուտքի այլ երկրներ աշխատանքի են գնացել, և երբեմն չդիմանալով սոսկալի պայմաններին, ընտրել են միակ ելքը, սկսել են վաճառել իրենց մարմինը: Հայաստանի իշխանությունները՝ Լևոն տեր Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան, մինչև Սերժ Սարգսյան և նրանց դրածոները պետք է առնվազն կարմրեին, ամաչեին նման փաստի առաջ կանգնելով և եթե դյուզն չափով այն Հայրենասիրությունից և անձնազոհությունից իրենց մեջ ունեն, որը նրանք դրսևորեցին Արցախի պատերազմի տարիներին, ապա պետք է որ ժամանակին հրաժարվեին իրենց պաշտոնից և ներեղություն խնդրեին հայ ժողովրդից:

Ձեզանից և հայ մտավորականությունից սպասվում է համարձակություն, խոհեմություն, ապագայի իրական վտանգի խորը տեսողություն, որպեսզի դուք կանգնեք, սկսվող, սաղմնավորվող, բայց դեռ երկչոտ շարժման կողքին, Ձեր հետ տարեք այնքան զգուշավոր Պարոն Լևոն Անանյանին, այնքան «համարձակ» Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին և այն հարյուրավոր մտավորականներին, ովքեր ժամանակին չտեսնված «համարձակություն» ցուցաբերեցին և նամակ հղեցին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին: Ի սեր Հայության, ի սեր այն հայատանցի ուսանողուհու, ով վախի մեջ է, որ չլինի, թե մի օր ինքը անհայրենիք մնա, ի սեր այն հարյուր հազարավոր մերօրյա գենոցիդի զոհերի, միացեք ցուցարարներին, սատարեք նրա պայքարը, Ձեր համարձակ և ուժեղ գրչով բորբոքեք, թեժացրեք այն կրակը, որը որ բռնկվել պետք է, որը որ այնքան անհրայեշտ է և հայության լինելիության երաշխիքն է լինելու: Դուք էլ զինվորականների նման մի ոգևորվեք  փայլուն տանկերով, հեռահար հրթիռներով և այլ նորատեսակ զենքերով: Առանց ժողովրդի, դրանք չեն կարող երկրի ապահովությունը և ապագան երաշխավորել: Իննսունական թվականներին հայ ժողովուրդը չուներ դրանց գոնե մի քանի տոկոսը և հաղթեց: Բոլորից ավելի լավ դուք գիտեք, թե ինչո՞ւ, թե ինչպե՞ս կատարվեց այդ…

Եվ թող գեներալ Մանվելը չհոխորտա, որ իրենք դեռ անելիք ունեն Բաքվում: Այդ իրենքը ովքե՞ր են, նա պետք է լավ իմանա, որ առանց ոգևորված և ամեն մի զոհողության պատրաստ ժողովրդի, որին նա այսօր այդպես չարակամ արհամարում ու հարստահարում է, իրենք ոչինչ են: Իսկ նրա հոխորտոցը ինձ հիշեցնում է Էլչիբեին, ով երազում էր հաջորդ օրը ոտքերը լվանալ Սևանում:

Կներեք, երբեք չէի ցանկանա Ձեր, ինչպես նաև ոչ մեկ հավատացյալի կրոնական զգացումները վիրավորել և հարցականի տակ դնել, բայց, ցավոք, չեմ կարող  չարտահայտվել մեկ այլ հարցի մասին, որը մտածելու տեղիք է տալիս. Արդյոք ի՞նչն է Ձեր՝ բժշկի, բնապաշտի վերջին տարիների ձգտման պատճառը, միտումը, Ձեր գրվածքներում հարցերը անպայման կապել մարդու, Աստծո, կրոնի և եկեղեցու հարաբերությունների հետ: Դա ինձ, մեղմ ասած,զվարճալի է թվում, ինչպես որ զվարճալի են թվում այն տեսարանները, երբ Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը եկեղեցիներում մոմեր են վառում և ջերմեռանդ խաչակնքում:

Հարգանքներով՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, հունիս 2012

1 comment
  1. Eskancheli hotvadz e baron Hovasapyan

    Eskancheli hotvadz e baron Hovasapyan. Ays desagi hotvadzner shad aveliyov bedk e krvin yev koutse mer hayreniki garavaroutyounne lse, mdahokvi yev sharji. Spurke yev hayreni joghovourte sarsapi mech e yerp ge garta gam ge lse yeghadz anpardanoutyouneroun, koghoutyounneroun ou vojrakordzoutyounneroun masin.Ayskan zohoghoutyounnere yedk aysdegh hasnil? Yerpek entouneli che. Joghovourte chi mornar ou chi nerer. Ore gou ka nman Mubaraki, Kazafiyi yev aylots.

Comments are closed.

You May Also Like
Read More

Հարիւր Տարի Ետք

"Սփիւռք", Խմբագրական, Պէյրութ, Դեկտեմեր 2014 Քաղաքականութիւն ըսելով` անոնք [Կուսակցութեանց ղեկավարները] հասկցած են աղերսագիր-թուղթերով դիմում օտար պետութիւններու եւ միջազգային…
Read More