Բաց Նամակ ԼՂՀ Նախագահին

Վահրամ Աղաջանյան,  «Երրորդ Ուժ» թերթի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտ ԼՂՀ, Հուլիս 2012

Օրերս «Երրորդ Ուժ» թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նամակում ասված է.                          
 

 

 

«Մեծարգո պարոն նախագահ,

Ինչպես Ձեզ հայտնի է, 2000 թ. մարտի 28-ին ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները, արանց ԼՂՀ դատախազության սանկցիայի, անօրինական խուզարկություն են իրականացրել իմ բնակարանում, որի արդյունքում, մեջբերում եմ նրանց ասածը` «կալանավորել են թերթի երկու համար», որտեղ լույս են տեսել իմ հոդվածները: Նույն օրը ինձ հրավիրել են ԼՂՀ ոստիկանություն, մեջբերում եմ` «զրույցի», սակայն անսպասելիօրեն ձերբակալել են և որևէ մեղադրանք չներկայացնելով, տեղափոխել Ստեփանակերտի մեկուսարան: 4-րդ օրը, մինչև դատավարությունն ու դատավճռի հրապարակումը, գիշերը իմ խուց է ներխուժել ոստիկանության «սպեցնազի» 4 դիմակավոր զինյալ, որոնք ձեռքերս ոլորելով և գլխիս պարկ հագցնելով, տեղափոխել են ինձ Շուշիի բանտ: Այնտեղ և իմացա, որ կալանավորված եմ ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (թերթի մեկ հրապարակման առնչությամբ հարուցվել է … 2 (!) քրեական գործ): Աներեվակայելի իրողություն անգամ ամենահետամնաց աֆրիկյան երկրներում…

Վահրամ Աղաջանյան,  «Երրորդ Ուժ» թերթի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտ ԼՂՀ, Հուլիս 2012

Օրերս «Երրորդ Ուժ» թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նամակում ասված է.                          
 

 

 

«Մեծարգո պարոն նախագահ,

Ինչպես Ձեզ հայտնի է, 2000 թ. մարտի 28-ին ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները, արանց ԼՂՀ դատախազության սանկցիայի, անօրինական խուզարկություն են իրականացրել իմ բնակարանում, որի արդյունքում, մեջբերում եմ նրանց ասածը` «կալանավորել են թերթի երկու համար», որտեղ լույս են տեսել իմ հոդվածները: Նույն օրը ինձ հրավիրել են ԼՂՀ ոստիկանություն, մեջբերում եմ` «զրույցի», սակայն անսպասելիօրեն ձերբակալել են և որևէ մեղադրանք չներկայացնելով, տեղափոխել Ստեփանակերտի մեկուսարան: 4-րդ օրը, մինչև դատավարությունն ու դատավճռի հրապարակումը, գիշերը իմ խուց է ներխուժել ոստիկանության «սպեցնազի» 4 դիմակավոր զինյալ, որոնք ձեռքերս ոլորելով և գլխիս պարկ հագցնելով, տեղափոխել են ինձ Շուշիի բանտ: Այնտեղ և իմացա, որ կալանավորված եմ ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (թերթի մեկ հրապարակման առնչությամբ հարուցվել է … 2 (!) քրեական գործ): Աներեվակայելի իրողություն անգամ ամենահետամնաց աֆրիկյան երկրներում…

Անօրինական կալանքի, քրեական գործերի, իսկ հետագայում նաև ապորինի դատավճռի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին հայաստանցիների (վանաձորցիների) 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին մշտական բնակություն հաստատել Արցախում, բայց առանց որևէ բացատրության մերժում են ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից: ԼՂՀ իրավապահների և Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահ Նաիրի Հակոբյանի կարծիքով, իմ հոդվածը զրպարտություն էր իշխանությունների հասցեին. նրանք հայտարարել են, թե նախաքննության ընթացքում պարզել են, որ նման վերաբնակիչներ բնության մեջ գոյություն չունեն:

Մի քանի օր անց վանաձորցիները հանդես են եկել մամուլում հատուկ հայտարարությամբ, տեղեկացնելով հասարակությանն ու իշխանություններին առ այն, որ նրանք ոչ միայն գոյություն ունեն, այլև պատրաստ են ներկայանալ դատարան և հանդես գալ իբրև գործով անցնող վկաներ (մամուլում հրապարակված նրանց հայտարարության պատճենը կցված է նամակիս): Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Ձեզ հայտնի է նաև, որ ես դատապարտվել եմ 1 տարվա բանտարկության, ինչը հետո փոխարինվել է 1 տարվա պայմանական բանտարկությամբ երկամյա փորձաշրջանով:

Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք ԼՂՀ իշխանություններին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք իշխանություններին հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանզի այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանի նախագահը և պաշտոնական այլ անձինք որոշել են հանցագործությունը հասցնել իր ավարտին ու կայացրել են ապորինի դատավճիռը: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես կցված է նամակին): Հայ-ադրբեջանական պատերազմի նույնիսկ ամենածանր օրերին, երբ ԼՂՀ մայրաքաղաքում մնացել էր ընդամենը 6-7 հազար մարդ, մայրս՝ Ռոզա Ավետիսյանը, ի տարբերություն հազարավոր արցախցի կանանց, անգամ մեկ ժամով չի լքել Արցախը: Եվ ահա հայրենիքի «պատասխանը»…

Պարոն Սահակյան,

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Դուք, մեր հանդիպման ժամանակ, ասել եք ինձ, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ (այս օբյեկտիվ գնահատականի համար ես շնորհակալություն եմ հայտնել Ձեզ): Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարորինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ, ինչպես նաև փոխհատուցված չէ վնասը, որը կրել ենք ես ու ընտանիքս ԼՂՀ իրավապահ մարմինների հանցավոր գործողությունների արդյունքում: Վերջիններս խախտել են ԼՂՀ Քրեական Օրենսգրքի առնվազն 4 հոդված. N 348 (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը), N 352 (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը), N 308 (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և այն ժամանակ գործող ԼՂՀ քրդատօրի N 359 հոդվածը, համաձայն որի «… եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Վերջին հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ դատապարտված մարդու մասին էր: Ես չեմ էլ ասում մանր ու խոշոր այլ իրավախախտումների մասին (ստորացուցիչ վերաբերմունք բանտում, ահաբեկումներ, կեղծ վկայություններ տալու պարտադրման փորձեր և այլն): Եվ այս ամենը` իշխանությունների կողմից հուսահատության հասցված մի խումբ խեղճուկրակ հայաստանցի գյուղացիներին իմ հոդվածում պաշտպանելու փորձի համար…

Պարոն Սահակյան,

Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է մինչ օրս չլսված ու չտեսնված հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի ոչ միայն 39 պետությունների իրավապաշտպան  կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլ նույնիսկ նրանք, ովքեր այն իրականացրել են: Այդ մասին Դուք նույնպես քաջատեղյակ եք: Եվրոպայի Խորհրդին կից Հելսինկյան Միջազգային Դաշնության ղեկավար պարոն Ահարոն Ռոուդսը անձամբ ժամանել էր Երևան ու Ստեփանակերտ, որպեսզի հայտնի այդ մասին ՀՀ և ԼՂՀ իշխանություններին: 11 տարուց ավելի ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:

Նշյալ անարդարության արդյունքում ընտանիքիս անդամները ձեռք են բերել երկարատև բուժում պահանջող նյարդա-սթրեսային հիվանդություններ: Նրանց անունից կոչ եմ անում Ձեզ օգտագործել Ձեր բարձր հեղինակությունն ու անկասկածելի ազդեցությունը ԼՂՀ իրավապահ մարմինների վրա` անօրինական դատավճիռը վերանայելու, մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և մեզ հասցրած վնասը փոխհատուցելու համար: Վնասի չափը կազմում է 50 միլիոն դրամ (119.900 դոլար): Հենց այս գումարը մենք կվաստակեինք 11,5 տարիների ընթացքում, եթե չլիներ ԼՂՀ իշխանությունների անօրինական ու բռնի միջամտությունը մեր ընտանիքի գործերին: Նշյալ գումարի հիմնական մասը ծախսվելու է հիվանդությունների բուժման և գերեզմանի բարեկարգման նպատակով:

Պարոն նախագահ: Արցախի հարցում մենք արդարություն ենք պահանջում Ադրբեջանից, ԵԱՀԿ ից, ողջ աշխարհից: Բայց ինչպե՞ս աշխարհը պետք է արդար լինի մեր հանդեպ, եթե մենք ինքներս արդար չենք մեր իսկ ագակիցների նկատմամբ: Մենք ազատվել ենք Ադրբեջանի լծից, որպեսզի հայ մայրեր՞ սպանենք այսոր: Թ՞ե նրա համար, որ Արցախից քշենք-վանենք մեր հայաստանցի քույրերին ու եղբայրներին: Եթե սրանք էին մեր նպատակները, ապա ԼՂՀ իշխանությունները հասել են դրանց իրականացմանը…

Ըստ ԼՂՀ Սահմանադրության, Դուք մեր իրավունքների գլխավոր երաշխավորն եք, ուստի ես ու ընտանիքիս անդամները պահանջում ենք Ձեզնից հիշել Ձեր իսկ պարտականությունների մասին ու նպաստել տարրական արդարության վերականգմանը այս խայտառակ գործում: Հակառակ դեպքում մեզ այլ ելք չի մնա քան արդարություն փնտրել միջազգային համապատասխան կառույցներում:
 

Հարգանքով՝

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Երրորդ Ուժ՚» թերթի գլխավոր խմբագիր

ԼՂՀ, Ստեփանակերտ"

 

1 comment

Comments are closed.

You May Also Like