Մեծարգո Պարոն վարչապետ,
Կրկին անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, Հայաստանի Վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հույսով եմ, -իրականում ամբողջ աշխարհի հայությունն է հույսով, որ Ձեզ և Ձեր կառավարության անդամներին կհաջողվի, Ձեր կողմից ռեկլամած թավշյա հեղափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնել և երկրում հիմնադրել պետականության այնպիսի կայուն, ամուր և ժողովրդավարական այնպիսի մեխանիզմներ, որոնք կդիմանան տարածաշրջանի գալիք՝ սպասելի ցնցումներին: Հույսով եմ նաև, որ Ձեզ կհաջողվի լուծել առկա դժվարին խնդիրները և բարերար պայմաններ ստեղծել երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության համար, ինչպես նաև Ձեզ կհաջողվի արմատախիլ անել երկրում տիրող և ցավոք մասսայական դարձած կաշառակերությունը: Որովհետև Եվրոպական մի շարք երկրների (Հունաստան, Իտալիա և այլն) փորձը ցույց է տվել, որ միայն ժողովրդավարական պայմանների ստեղծումը բավական չեն վերացնել կաշառքը, որը նաև այդ երկրներում է ժողովրդի բնավորության և առօրյա ապրելակերպի մաս դարձել:
Մեծարգո Պարոն վարչապետ,
Կրկին անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, Հայաստանի Վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հույսով եմ, -իրականում ամբողջ աշխարհի
Այստեղ ցանկանում եմ նշել, որ ես սփյուռքից ուշի- ուշով հետևելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, արդեն տասը տարի է, – այսինքն Ձեր բանտարկության օրից իվեր, որ հետևում եմ նաև Ձեր գործունեությանը և պետք է ասեմ, որ միշտ էլ հիացել եմ, թե դուք որքան ճիշտ, դիպուկ և հստակ խորությամբ եք մոտենում հարցերին, համարձակորեն և տեղին քննադատում եք իշխանություններին և բացահայտում նրանց չարաշահումներն ու սխալները:
Այժմս դուք ընտրվել եք Հայաստանի վարչապետ, աշխարհի հայությունը իր մեջ կրելով սերունդների երազանքը, ոգևորությսմբ և հպարտությամբ Ձեզ է նայում, դա պետք է Ձեզ ոգևորի և համարձակ քայլերի տանի, ( այն ինչը չարին 1991 թվականին ՀՀՇ -ականները) իշահ երկրի և հայության: Բոլորիս համար պարզ է, որ դա միևնույն ժամանակ պարտավորեցնող է և մեծ ու ծանր բեռ է դառնում Ձեր ուսերին դրված, հույսով, որ դուք այն հաջողությամբ մինչև վերջ կտանեք ու ավարտին կհասցնեք Ձեր մտահղացումներն ու ծրագրերը և հայ ժողովուրդը անգամ ես չի հիասթափվելու…
Ձեր առաջին երեք Շաբաթվա գործունեությունը որպես վարչապետ այն է՝ Ձեր որոշումները և այցելությունները, շատ խոստումնալից էին և ճիշտ: Համոզված եմ, որ թե՝ Հայաստանում և թե՝ արտերկրում, որևէ մեկը առիթ չի ստացել ստվերներ տեսնել այդտեղ և Ձեզ քննադատել, բայց քանի որ միշտ էլ առողջ քննադատությունը օգուտ է բերում գործին, ապա թուլլ տվեք ինձ այստեղ՝ երկու, ոչ էական, բայց ըստ իս կարևոր կետեր նշել:
ա-Դուք հաճախ Ձեր ճառերում դիմելով ժողովրդին ասում էիք, որ իշխանությունը պատկանում է ձեզ, այսինքն ժողովրդին: Նման ձևակերպումը ըստ վերջին դարի Ավստրիացի հայտնի փիլիսոփա՝Կարլ Պոպերի (Karl Popper) այնքան էլ ճիշտ չէ, որովհետև պրակտիկորեն հնարավոր չէ որևէ երկրում ժողովրդի իշխանություն իրականացնել: Այլ է ժողովրդի քվեներով ընտրված խորհրդարանում մեծամաս ձայներ շահած որևէ կուսակցության և նրա առաջնորդի իշխանությունը…
բ-Անցյալում և Վրաստանում դուք երբեմն որոշ կոչեր կրկնում էիք և հատուկ շեշտում:
Վերոհիշյալում նշված երկու հանգամանքներն էլ, – թող թույլ տրվի այստեղ ասել, պոպուլիստական են հնչում: Պատահական չէ, որ հենց այդ որակումն էլ Հայնրիշ Բյոլ հիմնադրամը (Heinrich Böll Stiftung) բեմահարթակի բանավեճի նյութ է ընտրել, հետևյալ կարգախոսով ՝
«Ո՞վ է երկրի նոր ղեկավարը՝ ժողովրդավար քաղաքական գործի՞չ, համոզիչ ծրագրերով (Konzepten), երկրում աղքատությունը և կոռուպցիան հաղթահարելու համար, թե՞ պոպուլիստ հռետոր»:
Բանավեճին մասնակցելու համար նաև Հայաստանից են հյուրեր հրավիրել:
Բայց իմ այս բաց նամակի նպատակը դա չէ, այլ Հայաստանի նորընտիր գործադիր մարմինների ուշադրությունը մի քանի խնդիրների վրա գրավելն է, որոնք հրատապ չեն, նրանց հավելյալ չեն ծանրաբեռնի, ընդհակառակը, կթեթևացնեն նրանց հոգսերը:
ա-Առաջին կետը, որը ցանկանում եմ նաև որպես կոչ բոլոր հայաստանաբնակ հարկատուներին ուղղել (իհարկե, եթե այդ իրավունքը ինձ տրվի) հետևյալն է՝
Գաղտնիք չէ, որ բոլոր պետություններում էլ, նույնիսկ Եվրոպայի ամենազարգացած և ճշտապահ երկրներում, քիչ, թե շատ, գոյություն ունի այսպես ասած՝ ստվերային տնտեսություն: Այդ բոլոր երկրներում էլ փոքր և միջին առևտրականները, գործատերերը, ծառայողական հաստատությունները շատ հաճախ նաև մեծերը, իրենց եկամուտները հնարավորինս ցածր թվերով են պետական հարկահավաք հիմնարկներին ներկայացնում: Ըստ Գերմանիայի ֆինանսների նախարարության, նման մեթոդներով քաղաքացիները տարեկան մինչև 100 միլիարդ Եվրո քիչ հարկ են վճարում: Գաղտնիք չէ նաև, որ Հունաստանում շատ մասնավոր տնտեսական ճյուղեր, այն է՝ բժիշկները, ճարտարապետները և նման այլ տնտեսությունները ոչ մի ցենտ, կամ շատ քիչ հարկ են վճարում, իսկ փոքր ու մեծ նավատորմի ընկերությունները՝ բոլորովին: Հենց այդ պրակտիկան էլ վերջին տարիներին այդ երկրում տնտեսական ճգնաժամի բուն պատճառներից մեկն է: Կարծում եմ, որ Հայաստանում էլ, որտեղ հարկային սիստեմը դեռ կայունացված չէ, ապա շատերը՝ բոլորովին, կամ շատ քիչ հարկ են վճարում, իմ կոչը ուղղված այդ քաղաքացիներին հետևյալն է.
Հարգելի Հայրենակիցներ, եթե դուք իշխանություններից և պետական ապարատում աշխատողներից իրավացիորեն պահանջում եք, որ նրանք ճշգրիտ և ճշմարիտ աշխատեն, ապա դուք էլ Ձեր հերթին նույնպես ճշմարիտ եղեք և լրիվ վճարեք Ձեր հարկերը, դրանից կշահի պետությունը, իվերջո դուք և Ձեր երեխաները: Հույսով եմ, որ իմ այս կոչը որպես մեծամտություն չի ընդունվի և Ձեր ընկալումը կլինի միայն դրական:
բ-Վարչապետ ընտրվելուց հետո, դուք հայտարարեցիք, որ հատուկ կարևորություն եք տալու հայրենադարձությանը: Ինքնին հասկանալի է, որ իշխանությունները չեն կարող հսկայածավալ հայրենադարձություն կազմակերպել, նրանք պետք է միայն դրա համար բարերար պայմաններ ստեղծեն, օրենքների խիստ և անկաշառ կիրառում, իսկ Երևանից դուրս բնակություն հաստատվողներին 5-8 տարի ազատել հարկեր վճարելուց, նույնն էլ պետք է կիրառել Երևանից դուրս ներդրողների համար: Իսկ արցախում, կամ ազատագրված տարածությունուններում հաստատվողներին և մեքենայացված հողագործությամբ զբաղվողներին, կամ այլ ներդրողներին 10 տարի ազատել հարկերից և հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի նման օրակարգը լրիվ հսկվի և պետական աշխատողները նրանց չնեղեն: Ինչպես գիտեք, պատմության ընթացքում իշխանությունների նման որոշումները միշտ էլ դրական արդյունք են ունեցել:
գ- Ձեր այցը Վրաստան և տեղում Ձեր հայտարարությունները շատ տեղին էին: Հանրությանը բոլորովին մութ է մնացել, թե ինչո՞ւ են նախկին իշխանությունները զլացել, օր առաջ Վրաստանի հետ սերտ բարիդրացիական հարբերություններ ստեղծել, որը այնքան կարևոր է երկու երկրների համար: Թույլ տվեք այստեղ մի առաջարկ անել, որը երևի շատերի մոտ աննախադեպ է հնչելու: Բայց նախ Գերմանիայի պատմությունից անկասկած Ձեզ հայտնի մի օրինակ: 1972 Թվականին կանցլեր՝ Բրանդը Լեհաստանի հետ կնքեց պայմանագիր և պաշտոնապես ճանաչեց երկու երկրների միջև պատերազմից հետո հաստատված Օդեր-Նայս սահմանը: Շատ գերմանացիներ ժամանակին չէին կարողանում հաշտվել, իրենց հայրենիքի հսկայական տարածությունների կորուստների իրողության հետ, սակայն պատմությունը ցույց տվեց, որ նա ճիշտ էր, այդ պայմանագիրը զգալիորեն մեղմացրեց երկու երկրների միջպետական քաղաքական լարվածությունը, իհարկե նաև Եվրոպայում և նպաստավոր նախադրյալ եղավ, հետագայում Գերմանիայի երկու մասերի միացման ժամանակ: Ես չգիտեմ, արդյո՞ք Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունի ներկայիս սահմանները կարգավորող պայմանագիր թե, ոչ: Եթե գոյություն ունի, ապա ըստ երևույթին, այն թերի է, այդ պատճառով էլ Վրաստանը խորթ աչքով է նայում հայկական երկու շրջաններին, վախ ունենալով, որ երբևէ նրանք էլ Հայաստանին միանալու պահանջներ կներկայացնեն: Բայց միթե՞ երբևէ Հայաստանի իշխանությունները նման վտանգավոր զարգացմանը կընդհառաջեն: Ինձ թվում է, Հայաստանը պետք է հօգուտ Վրաստանի վերջնականապես նրան զիջի այդ տարածքները, հասնելով այն բանին, որ վրացիները ուժեղացնեն տեղական ինքնակառավարման հաստատությունները և աջակցեն հայ-վրացական միախառը լայնածավալ ներդրումներին այդ տարածքներում:
դ- Նախկին իշխանությունները ժամանակին երկրում ոտնահարելով հայության շահերը, ժողովրդին զբաղեցնելու և նրան իրականությունից շեղելու համար, ամբողջ ուժով շեփորահարում էին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը ըստ իս չպետք է դառնա պետական քաղաքականության հոգսերից մեկը: Սփյուռքը այսօր բավականին շատ հնարավորություններ ունի այդ հարցով զբաղվելու և իվերջո այսօրվա հայ երիտասարդությանը չպետք ծանրաբեռնել մեր պատմության ամենաողբերգական և ես կասեի ամենաթույլ և ամոթալի փաստերով: Հայ ժողովուրդը ապրելով իր հայրենիքում և տարիների ընթացքում առիթն ունենալով ինքնապաշտպանության պատրաստվելու, եղեռն թույլ տվեց: Դա ամոթի խարազան է ժամանակի հայ հարուստների, կուսակցությունների և այլ ազգային գործիչների համար: Դուք գիտեք, որ մեծ հայրենասեր՝ Ջոն Կիրակոսյանը առաջիններից էր, որ բազմակողմանի ուսումնասիրել և պարզաբանել է հայոց պատմության այդ մութ էջերը: Նա մեծ տառապանքներ զգալով, գրեց. Այն ընթացքում երբ Արևմտյան Հայաստանում գավառահայությունը կոտորածների ու թալանների էր ենթարկվում, արևմտահայության ջոջերը Եվրոպայի երկրների շահամոլ և հայկական հարցը առուծախի օբեկտ դարձնելով իշխանությունների դռներն էին թակում և նրանցից հայկական հարցի լուծումը աղերսում: Այսօր էլ նույնն է կատարվում, սփյուռքահայ որոշ շրջանները այլևս նոր քայլ անելու շունչ չունեն, բացի եղեռնի ճանաչումը թմբկահարելով, չուզենալով նկատել, որ այսօր էլ արևմտյան պետությունները այդ հարցը իրենց արտաքին քաղաքականության նպատակին են ծառայեցնում: Վերջին օրերին Իսրայելի որոշ պաշտոնական շրջանների կողմից անգամ ևս այդ հարցի շահարկումը, ցայտուն օրինակ է, որովհետև Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ ժամանակավոր ծանրաբեռնվել են: Ինձ ծանոթ չէ, արդյո՞ք որևէ հայ նրանց չի արգելել այդ և նրանց չի ասել, որ՝
ձեր նման քայլը մեզ մոտ միայն նողկանք է առաջացնում:
Այո, ամոթալի և անհասկանալի է այս բոլորը, ասես մեր բոլոր հարցերը նրանով կլուծվի, եթե Միջին Արևլքը ավերակների վերածելով և միլիոնավոր ժողովուրդների մահվան և տնավեր ու թափառական դառնալու պատճառ դարձած (ընդ որում նաև շատ հայերի) ԱՄՆ-ը, Իսրայելը և արևմտյան այլ պետություններ՝ ճանաչեն եղեռնի գոյությունը: Ժամանակին Հրանտ Դինկը նման իրողության ամենաթունդ քննադատողներից մեկն էր և նրան ոչ ոք չէր ուզում հասկանալ, որովհետև նա ճիշտ էր: Ըստ երևույթին ժամանակին բանաստեղծը սփյուռքահայության հենց նման կեցվածքին քննադատորեն մոտենալով՝ գրեց.
«Մենք օդի- ջրի նման, կարիք ունենք հպարտության»:
Այո, սփյուռքում, ներկայիս հայ նոր սերունդը՝ երիտասարդությունը՝ այլ պահանջներ ունի, այլ նախասիրություններ…
Հարգանքներով՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, մայիս 2018