Հարգելի Պարոն Վարչապետ,
Մենք հեռավոր Սփյուռքի հայերից ենք, ովքեր, անձամբ կամ իրենց կազմակերպություններով, տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի մի օր Հայաստանն ազատվի իր շղթաներից: Եվ այդ օրը եկել է՝ շնորհիվ ժողովրդի հետ միասին Ձեր տարած պայքարին, Դուք՝ ժողովրդի կողքին և Ձեր կողքին՝ ժողովուրդը, որին տվեցիք ինքնավստահություն և պայքարելու քաջություն: Եվ այս առաջին քայլը հաղթանակ է: Եվ Ձեր հաղթանակը գեղեցիկ է ու օրինակելի: Ազատագրմանն ուղղված Ձեր երթն արժանացավ համակրանքի, նույնիսկ հիացմունքի՝ ողջ աշխարհում:
Մենք ողջունում ենք այս հիասքանչ հաղթանակը:
Հարգելի Պարոն Վարչապետ,
Մենք ողջունում ենք այս հիասքանչ հաղթանակը:
Տոնախմբության այս օրերին , Պարոն Վարչապետ, մենք մտովի Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» հետ ենք: Նա երջանիկ պիտի լիներ այս ամենն ապրելով: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր իրենց կյանքը տվեցին այս օրվա համար, մեր բոլոր հարազատների, որոնք այլեւս մեզ հետ չեն: Կարծես թե կյանքը վերադարձրել է հայ ժողովրդին, ո՛ղջ հայ ժողովրդին, այն ամենն ինչ խլել էր նրանից, այն ամենն ինչ պարտական էր նրան:
Տոնախմբության այս օրերին, Պարոն Վարչապետ, հրճվանքով ու մեծ ուրախությամբ ենք ողջունում երեկ երեկոյան քաղբանտարկյալներից առաջինի՝ Անդրեաս Ղուկասյանի ազատ արձակումը: Մեր մտքերն այսօր Գարեգին Չուքասզյանի հետ են, ով 14 օր է որ հացադուլի մեջ է։ Մեր մտքերը բոլոր մյուս քաղբանտարկյալների հետ են, որոնց խոստացել եք հնարավորինս շուտ ազատ արձակել, քանի որ նրանց արգելափակել են այն ուժերը, որոնց դուք հեռացրիք իշխանությունից: Նրանց տեղը Ձեր ու ժողովրդի կողքին է, որպեսզի , քայլ առ քայլ կառուցենք նոր, արդար, ազատ եւ անկախ Հայաստան: Անդրեաս Ղուկասյանն երեկ հայտարարեց, որ նոր Հայաստանն արդեն կա՛. «Ես բանտում էի մի՛ Հայաստանում և ազատ եմ արձակվել մի ուրի՛շ Հայաստանում:»
Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ համաներում շնորհել բոլոր քաղբանտարկյալներին։
Հաջողություն ենք մաղթում, Հարգելի Պարոն Վարչապետ, Ձեր ապագա՝
Ընդունեք, Պարոն վարչապետ, մեր ամենաբարձր գնահատանքի արտահայտությունը:
Փարիզ 8/05/2018
Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե (CSPPA)
Հայկական Վերածնունդ – Փարիզ
Համագործակցություն Հայաստան
Հարյուրների խումբ
2 comments
Բաց նամակ ՀՀ-ի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին
Յարգելի խմբագիր,
Ինչո՞ւ նամակէն կը պակսի թուականը:
Թելադրելի է, որ նամակը միշտ կրէ իր թուականը, այլապէս շփոթ կը ստեղծէ նամակի պարունակած կարգ մը հարցերուն, որոնք ժամանակավրէպ կրնան ըլլալ:
Շնորհակալութեամբ՝
Զարեհ
Սիրելի Զարեհ՝ նամակի թուականը
Սիրելի Զարեհ,
Ձեր նկատողութիւնը ճիշդ է մամուլին մէջ հրատարակուող ընդհանրապէս որեւէ գրութեան մը համար: Բծախնդրութիւնը այս կապակցութեամբ խիստ կարեւոր է:
Կը խնդրեմ նկատէք որ այս բաց նամակի հեղինակերը նախընտրած են թուականը արձանագրել գրութեան վերջաւորութեան փոխանակ սկիզբը:
Ընկերական մաղթանքներով՝
Տիգրան
Comments are closed.