Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին

Վեհափառ Տեր,

Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:

 
Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
 

Վեհափառ Տեր,

Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:

 
Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
 

Խնդիրը վերաբերվում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն ՀՀ իշխանությունների կողմնակալ կեցվացքին, որի հետևանքով 2004թ., 2006թ. և 2008թ. Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են:

Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում:

Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելիությունից։

Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր Սփյուռք-Հայաստան 4-րդ համաժողովում արտասանած Ձեր ելույթի չորս հիմնավոր հարցերում։ Այդ դեպքում ինչ արժեք ունի Սփյուռքի նախարարի «Արի տուն» ձևական ծրագիրը, երբ արդեն տուն եկած, հայրենի եզերք, հող ու հայրենիք պաշտպանած հայորդուն ապաստան ու քաղաքացիություն չեն տալիս հայրենիքում։ Այս հարցը արդեն դադարել է սոսկ Ժիրայրի անձնական հարց դիտվելուց և սա արդեն իսկ քաղաքականություն է, տեսակի մերժում:

Օրենքով քաղաքացիություն շնորհելը ՀՀ Նախագահի մենաշնորհն է, բայց նաև մեր բոլորի արժանապատվության հարցն է, որի հետևանքով այս տեսակին փորձում են օտարել իր Հայրենիքից։

Ձեզ, որպես համայն հայությանը միավորող գաղափարը խորհրդանշող Վեհափառ Տեր, խնդրում ենք օգտագործել Ձեր զորավոր և հեղինակավոր խոսքը և միջամտել այս գործի արդարացի լուծման հարցում։

Զարուհի Սարգսի Մուրադյան – նկարչուհի, ՀՀ նկարիչների միության անդամ
Հրանուշ Խառատյան – ազգագրագետ
Սոնա Արշունեցի – գրող հրապառակախոս, հայ դատի պաշտպան։ Բրյուսել
Երվանդ Մանարյան – թատերական գործիչ
02.10.2011թ. Երևան

11 comments
  1. Կար ժամանակ, որ…

    Կարճ ժամանակ առաջ «կ’ընդվզիմ» յօդուածին առթիւ «Գեղարդ»-ի մէջ, ես ընթմէջ գրեցի՝

    Մեր ընդվզումը եւ հայրենասիրութիւնը ծիծաղելի է Հայաստանի հայութեան համար:

    Եւ ասիկա ես զգացի 1965-ին երբ Հայաստան ներգաղթի դիմեցի, եւ հինգ տարի քաշքշուքէ ետք՝ հիւպատոսարանին կողմէ, ալ հիւպատոսարան չի ներկայացայ:

    Այսօր, ես, հայրենիքի հետ կ’ապրիմ մտքով, հեռուէն.

    Այս երազն էր մօրս ծնողքին, մեծ հայրերուս, 1915-էն առաջ. Եւ այսօր իմս, 2011-ին:

    Երէկ թուրքն էր մեզ հայրենիքէն հեռացնողը, այսօր՝ հայը՞.

    Մեղա, մեղա Արարատին.

    1. Armenian Citizenship

      Simon,
       
      I do not think the 15 countries of the former Soviet Union had citizenships of their own. In 1965 your application would have meant, in my view, to apply for citizenship of the Soviet Union.
       
      From the experience of a friend of mine, who applied for Armenian Citizenship, the application procedure is rather simple nowadays and not expensive. Naturally, the applicant is expected to produce the required documents. However the application fee is very affordable and the process seems to be relatively simple. He is accepted and will go to Armenia to take his Armenian citizenship oath.
       
      Therefore, Simon, present day realities do not support your assertion that the Armenians are keeping us away from Armenia. This year, on the occasion of the 20th anniversary of the independence of Armenia, the West Coast Armenian Revolutionary Federation made a public pledge to campaign to have 20,000 Armenians from Diaspora apply for Armenian citizenship. I am sure you will be welcomed as one of the 20,000. You may contact them through their website or through Asbarez Daily. 
      1. Dear Garabed

        Whoever said, "People are equal, but there are those who are more equal." That’s what popped up in my mind when I read your piece. I don’t believe that you are not aware what has happened with respect to citizenship for Diasporan Armenians in their homeland. You sound as if there have been no problems. Why then all sorts of people have made complaints over the years. I guess you have read also Ամեն տեղ հայ եմ, բացի Հայաստանից piece which is a click away on this same page on the right.

        Does one become "more equal" if he applies for citizenship through ARF. Do you know something that others don’t? Are they planning to get back in the ranks of president Sargzyan again with the usual attitude of "chem ouzer payts kerbanes tir".

         

        1. Bewildered

          Shavarsh,
           
          I am bewildered by the reaction my comment seems to have elicited in you. I am not advocating anyone to apply for Armenian citizenship–either on her or his own or through ARF.
           
          However, I wanted to bring to the attention of readers that there are no obstacles to applying and obtaining Armenian citizenship, contrary to what Simon Dedeyan seemed to be alleging. As to applying through West Coast ARF, it may be an avenue for further facilitating the process for the convenience of the applicant and nothing more. 
    2. In response to Mr. Simon Dedeyan

      I have not yet mastered to type in Armenian characters. If I do there will be many errors; hence I’ll write in English.

      I was a close collaborator to Rev. James Karnuzian, Prof. Muegurditch Bouldoukian (who also posts here now and then) and others.

      I wish to respond to your suggestions/proposals in brief.

      1. The Diaspora is not taken seriously in Homeland, rather by the government, as liirav (full fledged) partner. They never will. It is not going to happen unless the Diaspora becomes a Super-Structure. Citizenship is given to those who apply for it. I have, but it is a long process, probably because of inefficient bureaucracy.

      2. Once we get the Diaspora re-organized around a New Statute, instead of a 160 and more yrs. old Sahmanatrutyun drawn up by our Amiras and clergy in Constantinople under harsh Ottoman rule, then we can commence to act.

      I have made posts elsewhere about the subject of organizing the Diaspora by enlisting the professional associations, establishing councils in each community, a central council and in parallel establishing a National Investment Trust Fund.

       

      1. Երկու Հայ մէկ ժողովուրդ

        Բոլորիս յստակ է թէ երկու ժողովուրդ ենք մէկ հայ անուան տակ. այս բաժանոմը պատմութեան պարտադրանքն էր մեզի:

        Հայաստանի Սովետականացումէն ասդին, մէկը ծնած է համայնավար եւ մեծցած է այդպէս, իսկ միւսը ծնած է հայ եւ մեծցած է հայ, բացի Գրիգոր Յարութիւնեանէ, որ ծնած է համայնավար հայ եւ ծառայած իր ազգին՝ ներգաղթի կազմակերպութեամբ՝ որպէս հայ, եւ բացառութեամբ կարք մը ներշնջումով ապրող բանաստեղծներու, ինչպէս Սիլւա Կապուտիկեանը:

        Այո, մեծ աշխատանք ունինք տանելիք այս երկու հայութիւնը իրար ծանօթացնելու համար, մանաւանդ արեւմտահայերս:

        Արեմտահայերս, հայրենիքէն հալածուած, արտաքսուած բարբարոս արշաւողներու կողմէն, կը նկատենք ինքզինքնիս հայ եւ հայաստանցի:

        Re-organized Around a New Statute, OK, բայց, մեր աշխատանքին մղիչ ոյժը պիտի գտնուի հայրենիքէն ներս, հաստատ՝ հայրենի գետնի վրայ, Արեւմտահայ Ղեկավարութեամբ:

        Արեւմտահայութեամբ Հայաստանը պէտք է վերածենք ներգաղթողներու երկիր՝ այսօրուան անուան փոխարէն "արտագաղթողներու երկիր":

        Աշխատանքի պէտք է սկսիլ, եւ 50 տարիէն այսօրուան աղիտալի կացութիւնը կարելի է շրջել՝ ամբողջովին:

        1. You Are Mixing Two Subject Matters

          Dear Mr. Dedeyan,

          Your address mainly on not granting citizenship, rather than dual citizenship to Jirair Sefilian, of which I am well aware. This issue has been there for quite a while. You forget it took 12 years citizenship to be granted to the first Armenian Foreign Minister (Third Republic) Raffi Hovhannisian, an international attorney, who knew how to dodge the hindrances, shall we  say.

          Next  you refer to my "suggested" Around a New  Statute plan, continuing to express your viewpoint that it ought to be on home turf (RoA) and not in Diaspora. May I point out that we have three types of Diasporas?

          1. The permanent one, formed as of 1896 then 1915 as a result of the Genocide perpetrated upon us. This Diaspora is there to stay. To say or try to convince ourselves otherwise is hypocratic and useless. We can, however, make the most of it, rebuild around it (we  thank the present  one, but we need a more powerfull well-structured one). This can only be had through competent– mainly non-politically oriented professional colleagues’ association (PCA) members around 15 fields of professions then on to a national investment trust fund by these.

          2. Political parties and clergy are welcome to join and complete the rank and file. But we must understand the majority of today´s Armenian–whether in the homeland or in Diaspora–are PCA peopl, non-partisan, but unorganized.

          3. The Second type Diaspora(s) were formed by compatriots who left their adopted countries, mainly in the Middle  East and emigrated to West, some 40/50 yrs. ago as a result of revolutions, regime changes in Middle East. These  people are assimilating into the fabric of the previous traditional Diaspora, though some may go to RoA/N-K.

          4.The latest wave of immigrants from the homeland, Baku, Sumgait started after  the Third Republic was established.

          These are people, mainly in the near abroad (Russian Federation,close to two million) may be convinced to go back when we have formed above 100,000- strong member PCAs and their national investment  trust  fund, lending on a long-  term in big amounts at low interests.

          Otherwise, I regret  to say that just by advocating and delivering discourses (Hayrenasiragan) we cannnot forge ahead.

  2. Wrong Picture

    The attached picture is not that of Catholicos Aram I but of Karekin I. Catholicos Aram I is not privileged to have a cross on his hood. That privilege belongs to the Catholicos of All Armenians, presently Karekin II. 

    1. I Saw Them

      When I saw them next to each other, I noticed the difference. However, I was not sure about its significance. Thank you for your comment on this fact.

      As to Catholicos Aram I’s speech, it was improper because we were celebrating the 20th anniversary of our independence. Furthermore, Catholicos Aram I was invited as a guest sitting at the same table and on the same row with the President.

  3. Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ Կար ժամանակ, որ…

    Մինչեւ այսօր,  արտասահմանի հայն է որ իր ազգայնական զօրեղ զգացումներու եւ նիւթական, բարոյական եւ ֆիզիքական զոհողութիւններու շնորհիւ, Հայրենիքն ու Հայութիւնը պաշտպանած եւ սատարած է անոր բարօրութեան, ինչպէս որ, արտասահմանի Հրեան՝ Իսրայէլն ու հրէութիւնը։

  4. Ինչու՞ միայն Արամ Կաթողիկոսին

    Դիմումը՝ Ինչու՞ միայն Արամ Կաթողիկոսին.

    Էչմիածնի Լուսաւորչի գահին վրայ նստած Այաթոլլա Քարէքին Բ-ն ալ կայ որուն միջամտութիւնը՝ որպէս Ժէնէրալ  կարելի է իր օգտակարութիւնը ունենալ.

    Իր զինուորական տողանցքին մասնակցիլը գնահատելի է. Օր մը՝ իր զինիալ հեռու եւ մօտիկ վարդապետներուն՝ Արցախի ճակատին վրայ որպէս կամաւորական բանակ պէտք պիտի ունենանք. 

    Փոխանակ արտասահմանի կազմակերպութիւնները տակնուվրայ ընելու՝ պէտք է հետաքրքրուի Հայրենիքի մեծ եւ կամաւոր հերոսներ՝ պատուաւոր նշանակութեամբ նշանակելու մասինն որպէս Առաջին Կարքի Զինանշանով՝ հայրենիքի քաղաքացիներ.

    Կը սպասենք Այաթոլլա Գարեգին Բ-ի խօսքը այս մասին՝ Ժիրայր Սէֆիլիանի նկատմամբ.

Comments are closed.

You May Also Like