“Բաքվի Արտքաղաքականությունը Սնանկացել Է”

Զրույցը վարեց Քյամալ Ալին "Երրորդ Ուժ"ի հատուկ թղթակից, Բաքու, 3 Օգոստոս 2011
Հատուկ «Գեղարդ»ին
 
Օրերս Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն որոշում են ընդունել զանգվածային բողոքի միջոցառումներ անցկացնելու մասին: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարը, «Մուսավաթ» կուսակցությունը ընդունակ է ղեկավարել այդ ժողովրդական շարժումը: Նրա կարծիքով, իրական ժողովրդավարական փոփոխությունների կարելի է հասնել «միայն ժողովրդի կամքով»: Նա նշում է, թե «օլիգարխների կողմից միլիարդներ յուրացնելու» պայմաններում իրավիճակը երկրում կտրուկ վատանում է: Վերջին իրադարձությունների առթիվ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ, հիմա ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարը պատասխանել է Բաքվի մեր թղթակցի հարցերին:
 

Զրույցը վարեց Քյամալ Ալին "Երրորդ Ուժ"ի հատուկ թղթակից, Բաքու, 3 Օգոստոս 2011
Հատուկ «Գեղարդ»ին
 
Օրերս Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն որոշում են ընդունել զանգվածային բողոքի միջոցառումներ անցկացնելու մասին: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարը, «Մուսավաթ» կուսակցությունը ընդունակ է ղեկավարել այդ ժողովրդական շարժումը: Նրա կարծիքով, իրական ժողովրդավարական փոփոխությունների կարելի է հասնել «միայն ժողովրդի կամքով»: Նա նշում է, թե «օլիգարխների կողմից միլիարդներ յուրացնելու» պայմաններում իրավիճակը երկրում կտրուկ վատանում է: Վերջին իրադարձությունների առթիվ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ, հիմա ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարը պատասխանել է Բաքվի մեր թղթակցի հարցերին:
 

ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն, բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն Ադրբեջանում մոտավորապես 3 անգամ մեծ է, քան, ասենք, Վրաստանում: Արդյոք, սա չի՞ վկայում Ադրբեջանի բնակչության բարեկեցության և այս առումով ադրբեջանական ընդդիմության կողմից պատրաստվող բողոքի զանգվածային միջոցառումներին մասնակցել չցանկանալու մասին:
 
Վիճակագրական տվյալները պայմանական բնույթ են կրում: Եթե անդրադառնանք արաբական երկրների վերջին իրադարձություններին, ապա դրանց մեջ կան պետություններ, որտեղ կենսամակարդակն շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանում: ՀՆԱի, կոռուպցիայի մակարդակով և այլ ցուցանիշներով տվյալները նույնպես տարբերվում են: Երկրորդ` այն տեսությունը, թե զանգվածային դժգոհության ընդունակ են միայն սոված մարդիկ, այնքան էլ ճիշտ չէ: Ընդհակառակը, հասնելով կենսապահովման նվազագույն մակարդակին` մարդիկ ավելի պահանջկոտ են դառնում պետության հանդեպ, կյանքի հետագա բարելավում և իրենց իրավունքների ապահովում են ցանկանում: Եվ հետո, հասարակության մեջ գոյություն ունի սոցիալական անարդարություն հասկացությունը: Տարեկան մեկ մարդուն ընկնող 10 հազ. դոլարի մասին վիճակագրական տվյալները բոլորովին էլ չեն նշանակում, որ Ադրբեջանի յուրաքանչյուր բնակիչ հավասար շահաբաժին ունի: Աշխարհի տարբեր երկրներում հասարակական դժգոհություն առաջացնող ամենախոշոր գործոնը հենց հասարակության հարուստ մասի եկամուտների և մնացած մարդկանց աղքատության միջև եղած անհավասարակշռությունն է: Ինչքան մեծ է այդ տարբերությունը, այնքան ավելի ակտիվ են հանդես գալիս դժգոհ քաղաքացիները:
 
Վերջերս ադրբեջանական բանակում արյունալի միջադեպ տեղի ունեցավ, որը յոթ զինծառայողի մահվան հանգեցրեց: Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է ԼՂ խնդիրը ուժի միջոցով լուծելու պատրաստակամության մասին: Բավարարո՞ւմ է Ձեզ ադրբեջանական իշխանության վերաբերմունքը իր բանակի նկատմամբ:
 
Եթե ինձ չի բավարարում երկրի ընդհանուր վիճակը, ապա, անշուշտ, ես չեմ կարող գոհ լինել բանակի վիճակից: Ադրբեջանի Զինված Ուժերը մեր հասարակությունից հեռու չեն գործում, բանակը հասարակության մի մասն է և ունի նույն խնդիրները, ինչ ամբողջ ժողովուրդը: Դա անխուսափելի է: Միևնույն ժամանակ «Մուսավաթ» կուսակցությունը, հանդես գալով հօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, այդ ճանապարհը դեռ սպառված չի համարում: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ավելի հստակ ձևակերպի իր պահանջները, նշի իր «կարմիր գծերը»:
 
Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները: Բաքվում բողոքի միջոցառումներ անցկացվեցին Իրանի դեսպանատան դիմաց, իսկ ԶԼՄներում (լրատվական զանգվածային միջոցներ) կոչեր էին հնչում Թեհրանի քաղաքականության դեմ: Ինչպես հայտնի է, ղարաբաղյան կարգավորումը մեծապես կախված է այդ երկրների դիրքորոշումից
 
Վերջին տարիների իրադարձությունները մատնացույց են անում ադրբեջանական արտաքին քաղաքականության սնանկությունը: Բավականին լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի և Արևմուտքի, Ադրբեջանի և Իրանի միջև: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նույնպես անամպ չեն: Միևնույն ժամանակ իշխանությունների մեղքով անգամ մեր հավատարիմ գործընկերոջ` Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես միանշանակ չեն: «Մուսավաթը» կարծում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է հստակ միտված լինի դեպի եվրաինտեգրացում: Բաքուն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Եվրոպային ինտեգրվելու համար` միաժամանակ հարևանների հետ հաստատելով փոխշահավետ և վստահելի հարաբերություններ: Գիտեմ, որ դա դժվար է, սակայն անհրաժեշտ է:
 
Հասարակության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը դառնալու է Իլհամ Ալիևի կինը կամ իշխող ընտանիքի մեկ այլ անդամ: Հնարավո՞ր է, արդյոք, այդպիսի բան:
 
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնել նախագահի պաշտոնին: Սակայն ոչ որպես ժառանգորդ կամ իշխող անձի կամոք, այլ ժողովրդի ցանկությամբ: Եթե նկատել եք, միջազգային դաշտում իշխանության ժառանգման նկատմամբ ուշադրությունը զգալիորեն մեծացել է: 2010 թ. սեպտեմբերին ՄԱԿի նստաշրջանում ԱՄՆ նախագահ Օբաման ասաց, որ մարդկության թշնամիները ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարներն են, այլև ավտորիտար պետությունների առաջնորդները, որոնք երկարաձգում են իրենց իշխանության ժամկետը, տանջում են սեփական ժողովրդին:
 
Ադրբեջանի ԶԼՄները հայտարարում են իշխանությունների կողմից իրենց վրա գործադրվող ճնշման մասին: Արդյոք Ադրբեջանում կա՞ մամուլի ազատություն
 
Ձեր գործընկերներից մեկն այս առիթով ասել է հետևյալը. «Ադրբեջանում կա խոսքի ազատություն, իսկ իշխանության համար կա լրագրողներին ծեծելու և ձերբակալելու ազատություն»: Էլմար Հուսեյնովի սպանության օրվանից անցել է արդեն վեց տարի: Նա սպանվել էր ազատ խոսքի համար, սակայն մինչև հիմա նրան սպաննողները չեն գտնվել և չեն պատժվել: Ադրբեջանի լրագրողները ձերբակալվում են և տարիներով պահվում բանտերում: Հասկանալի է, որ սա սահմնափակում է լրագրողների գործունեությունը, նրանք մտածում են` արժե՞ գրել իրենց հայտնի ճշմարտության մասին, արդյոք չե՞ն դառնա Հուսեյնովի հաջորդը: Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում միանշանակ բացասական է ներկայացված: Ադրբեջանը դասված է անազատ երկրների շարքին:
 
You May Also Like
Read More

«Կտակ»-ը…

«Միայն լաւագոյնը ընդունելի է ինծի համար»։ Դոկտ. Հրայր ճէպէճեան, Նիկոսիա, 3 Փետրուար 2016 «Գալուստ Կիւլպէնկեանի անունը եւ գործը…
Read More
Read More

Forty Thousand March in Istanbul

Forty Thousand March in Istanbul http://webtv.hurriyet.com.tr/2/27168/0/1/on-binler-hrant-icin-yuruyor.aspx http://news.am/arm/photos/sessions/istanbul-mourns-over-hrant-dink-memory/ BBC Article http://www.bbc.co.uk/news/world-europe-16632890 Hrant Dink’s Message in Turkish http://www.agos.com.tr/
Read More