Սամվել Հովասափյան, Բեռլին, Դեկտեմբեր 2018
Վերջին օրերին հանրապետական կուսակցությունը չկարողանալով հաշտվել պարտության և այն իրողության հետ, որ նոր իշխանությունները իրենց պարտականությունները անզնվությամբ և բարեխղճությամբ են կատարում և մեծ ժողովրդականություն են վայելում, գլուխը կորցրած անհույս ճիգեր է անում, երկրում տեղի ունեցածը հասկանալու համար, ապարդյուն։ Նա իր դերը և իր տեղը քաղաքական դաշտում և հասարակության մեջ չգտնելով, փորձում է իր խոսնակների և համախոհ կայքէջերի և այլ լրատվական միջոցների միջոցով, չհիմնավորված, կեղծ, այո երբեմն վիրավորական, երբեմն նույնիսկ ծիծաղելի մեղադրանքներ ուղղել Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության այլ անդամների հասցեին։
-Եվ այսպես, Դավիթ Շահնազարյանը առանց այլևայլի և ամոթի ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի և Հայաստանի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը։
Սամվել Հովասափյան, Բեռլին, Դեկտեմբեր 2018
Վերջին օրերին հանրապետական կուսակցությունը չկարողանալով հաշտվել պարտության և այն իրողության հետ, որ նոր իշխանությունները իրենց պարտականությունները անզնվությամբ և բարեխղճությամբ են կատարում և մեծ ժողովրդականություն են վայելում, գլուխը կորցրած անհույս ճիգեր է անում, երկրում տեղի ունեցածը հասկանալու համար, ապարդյուն։ Նա իր
-Եվ այսպես, Դավիթ Շահնազարյանը առանց այլևայլի և ամոթի ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի և Հայաստանի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը։
-Newsprees.am կայքէջը, որի հիմնադիր-տնօրեն՝ Արիանա (Արմենուհի) (այ քեզ օտարամոլություն) Հովսեփյանը իր կապերը Ռուսաստանի և Հայաստանի օլիգարխների ու նախկին իշխանությունների հետ չի բացառում, որքան թույն ունի, թափում է նոր իշխանությունների, առանձնապես Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նա ոչ ավել, ոչ պակաս՝ խայտառակություն է համարում այն, որ քսան օր առաջ Բեռլինում մահացել է ոմն կինոռեժիսյոր՝ Դոն Ասկարյանը, իսկ Երևանում երկու շաբաթ առաջ Գուրգեն Մահարու այրին, սակայն մշակութի նախարար՝ Լիլիթ Մակունցը տեղյակ չէ, չի արձագանքել և նրանց հարազատներին ցավակցություն չի հայտնել։ Այստեղ կարելի է միայն ասել, ըստ բարոյական նորմերի, չարակամությունն էլ պետք է իր սահմաններն ունենա։
-Կուսակցության խոսնակ՝ Շահնազարովը օր չկա, որ պարտված հրամանատարի նման իր նահանջող զորքին հուսադրող կոչեր չուղղի։ Նա ու իր նմանները իրենց համար՝ նոր, հայտնաբերել են հայ ավանդական ընտանիքը, որին պետք է պաշտպանել միասեռականների քարոզչությունից, հայ առաքելական եկեղեցին, որին պետք է պաշտպանել տարբեր աղանդների արշավից, հայ ժողովրդին, ներկա իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքներից։ Այստեղ նախ պետք է պարոն Շարմազանովին հիշեցնել, չէ որ հենց իր շեֆերի թալանչիական քաղաքականության հետևանքով է, որ քայքայվել է հայ ավանդական ընտանիքը և հայ ժողովուրդը ներկայիս օրհասական կետին է հասել։ Եթե նա չգիտի, չի տեսել, չի լսել, թե անցյալ քսան տարվա ընթացքում իշխանությունները ինչպիսի հարված են հասցրել հայ ընտանիքներին, հայ ժողովրդին, Հայաստանի բնությանը, ապա նա այլ աշխարհից է, կամ էլ, իրեն կույր ու խուլ է ձևացրել, որ չտեսնի, չլսի, այլապես նա իրեն թույլ չէր տա, լեզվի նման այլևայլ սայթաքումներ․․․
Ուրեմն պարոն Շարմազանով, եթե՞ ականջ ունեք, ապա լսեք․
Այսօր միայն Գերմանիայում ապաստան են գտել բազմաթիվ հիվանդներ, ովքեր միջոցներ չեն ունեցել Հայաստանում բուժվելու, կամ հաճախ սխալ բուժման հետևանքով և առողջության վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, լքել են Հայաստանը, իրենց հարազատներին, հաճախ իրենց ընտանիքներին, երբեմն նաև մանկահասակ երեխաներին։ Վերջին տարիներին Գերմանիայում են հաստատվել նաև հազարավոր երիտասարդներ, երիտասարդ ընտանիքներ, հիմնականում լավ մասնագետներ, այստեղ աշխատանք փնտրելով։
Ըստ որոշ կայքէջերի տվյալների, այսօր Հայաստանում կան մոտավորապես հարյուրինիսունհազար տարատեսակ հաշմանդամներ, շատերը՝ սայլակների վրա, որոնց համար նույնիսկ Երևանում գոյություն չունեն քիչ թե շատ նորմալ շարժվելու, բնակվելու, ապրելու հնարավորություններ և դա այն դեպքում, երբ Երևանի նախկին քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, ըստ լրատվական միջոցների, Երևանում երեք շքեղ պալատներ է կառուցել իր համար, հապա ինչեր չեն իրենց թույլ տվել այլ հանրապետականներ, իշխանության բոլոր լծակները տիրացած այլ անձինք, ովքեր երկրում ստեղծելով մաֆիային հատուկ պայմաններ, աղքատացրել են բնակչության մեկերրորդին, պատճառ են դարձել, որ մտավորականությունը լքի հայրենիքը։
Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ․ կուսակցության այլ պահպանողական անձինք, նոր իշխանություններին մեղադրում են նաև այն բանում, որ նրանք նպաստում են միասեռականների քարոզչությունը։ Նման մեղադրանքը անհիմն լինելուց բացի, ամենից առաջ մատնում է հենց իրենց՝ հանրապետականների հետադիմական հայացքները։
Հարցը պարզաբանելու համար նախ մի օրինակ Գերմանիայից։
Դա 2001 թվականի հունիս 10-ին էր, գումարված էր Բեռլինի Սոցիալ Դեմոկրատական կուակցության արտահերթ նիստ, ընտրելու կուսակցության թեկնածուին, ով պետք է ապագա քաղաքապետարանի ընտրություններին առաջադրվեր որպես քաղաքապետի պաշտոնի հավակնորդ։ Այդ օրվա միակ թեկնածուն՝ Կլաոս Վովերայտն էր, նա իր ելույթը՝ ուղղված ներկաներին, սկսեց հետևյալ խոսքերով․
-Սիրելի ընկերներ, ձեզանից որոշները արդեն գիտեն, իսկ ովքեր չգիտեն, թող իմանան, որ ես միասեռական եմ և դա լավ է այդպես։
Դահլիճը մի պահ քարացած էր, անակնկալը շատ մեծ էր, հետո պայթեց բուռն և երկարատև ծափահարություններ, այն բանի համար, որ նա քաջություն էր ունեցել լույս սփռել իր միասեռական լինելու գաղտնիքի վրա։
Գերմանիայում դա առաջին անգամն էր, երբ քաղաքական գործիչը նման խոստովանություն էր անում։ Վովերայտի այդ բացահայտումը չխանգարեց, որ նա ընտրվի Սոցիալդեմոկրատների թեկնածու, հետո նաև Բեռլինի քաղաքապետ։ Նույնիսկ հինգ տարի հետո վերընտրվել։ Հետագայում, թե Գերմանիայում և թե այլ երկրներում նրա օրինակին հետևեցին այլևայլ քաղաքական գործիչներ, ինչպես նաև հասարակական, մշակութային ու արվեստի բնագավառի այլ անձինք։ Այսօր արդեն Եվրոպական շատ երկրներում, միասեռական լինելը, սովորական երևույթ է, թե հասարակության և թե տվյալ ընտանիքների այլ անդամների համար։ Արդեն իսկ Եվրոպական շատ երկրներում գրանցվում են նաև միասեռական անձանց ամուսնությունը և օրենքի առաջ նրանք դիտվում են որպես ընտանիքներ, որոնք իրավունք ունեն նաև երեխաներ որդեգրել։ Պատահել է, որ բազմազավակ ընտանիքների հայրեր շատ ուշ, չուզենալով, կամ չկարողանալով այլևս թաքցնել, հայտարարել են, որ իրենք միասեռական են։ Իհարկե՝ նման բացահայտումն, ինչպես ամեն մի անբուժելի հիվանդության, ծանր անակնկալ է լինում նրանց կնոջ և երեխաների համար, սակայն նրանք հոգեբանների օգնությամբ, փորձում են այն ընկալել որպես ծանր հիվանդություն և հաշտվել նման իրողության հետ։
Ներկայումս Եվրոպական երկրների հասարակությունը փորձում է, իհարկե որոշ շրջանների վերապահումներով, այս ամենը դիտել որպես սովորական երևույթ, որը գոյություն է ունեցել, գոյություն ունի, գոյություն կունենա բոլոր ժամանակներում և բոլոր հասարակարգերում։ Սեռական շեղումներ ուսումնասիրողները հայտնաբերել են, որ նույնիսկ կենդանական աշխարհում գոյություն ունի նման երևույթ, ուրեմն եթե դա այդպես է, ապա միասեռական կողմնորոշում ունեցող անձինք պետք է դիտվեն որպես բնության քմահաճույքի զոհեր, ինչպես այլևայլ մարմնական պակասություններով ծնված անձինք, որոնց համար բժշկությունը դեռևս ոչ մի դեղամիջոց, կամ ապաքինման այլ մեթոդներ չի գտել և չունի։ Եթե մարդը ծնվում է երկսեռ, կամ, եթե որևէ անձի մոտ նրա սեռական կողմնորոշումը սխալ մարմնի մեջ է տեղավորված, ապա նման երևույթը կարող է, ինչպես ամեն մի հիվանդություն, բոլոր ընտանիքներում էլ պատահել, փորձել մերօրյա հասարակության մեջ նրանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերել, կամ նրանց արհամարել ու մեկուսացնել, բառիս բուն իմաստով կնշանակեր հետադիմություն, որի դեմ պայքարել է պետք։
Այո պարոն Շարմազանով, խորհուրդ կտայի, վերջապես գտեք ձեզ, տեսեք, թե որտեղ եք կանգնած, մի փորձեք եկեղեցին և հետադիմական հայացքներ պաշտպանելով, ձեզ համար քաղաքական կապիտալ կուտակել։ Մի մեղադրեք նոր իշխանություններին, այն իրողությունների համար, որոնց գոյության պատճառը ձեր կուսակցության լիդերներն են եղել․․․