Գողտրիկ Պատուանդան մը

 Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆի  Կոթողային ԿՏԱԿ  Յուշարձանին

Խաչատուր Ի.Փիլիկեան, Լոնտոն, 24 Սեպտեմբեր 2012

Մեր բանիմաց մտաւորականները, որոնք այցելած են Երեւան` մեր գրեթէ երեք հազարամեայ Մայրաքաղաքը  զորս այս տարի  կոչուած է որպէս Միջազգային Գրքի Քաղաք, ընղվզումով կը տեղեկանան որ Երեւանի մէջ ներկայիս ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ  գրադարան բաց կայ, որոնց մէկն ալ հաւանական բակման ենթարկուելու վտանգին տակ է:

Մանկական օրերէս, Եղեռնը յաղթող համբուրելի ծնողացս Գիր-Միտքի թանկագին պտուղի Սէրը` Գիրքի Սէրը, էութեանս մէջ ներծծուած, խորացաւ ու իմաստնացաւ` պատանեկան օրերէս սկսեալ. ու մնաց այդ Սէրը իբրեւ գեղեցիկ ընկերակից մը կեանքիս, լռելեան խօսուն ու խոհուն, անանձնական ուրախութեան ոսկի բանալի մը յաճախ, եւ մանաւանդ իբրեւ ստեղծագործ աշխատանքի յուսադիր մղիչ ուժ մը` ընդմիշտ բաղցալի:

 Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆի  Կոթողային ԿՏԱԿ  Յուշարձանին

Խաչատուր Ի.Փիլիկեան, Լոնտոն, 24 Սեպտեմբեր 2012

Մեր բանիմաց մտաւորականները, որոնք այցելած են Երեւան` մեր գրեթէ երեք հազարամեայ Մայրաքաղաքը  զորս այս տարի  կոչուած է որպէս Միջազգային Գրքի Քաղաք, ընղվզումով կը տեղեկանան որ Երեւանի մէջ ներկայիս ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ  գրադարան բաց կայ, որոնց մէկն ալ հաւանական բակման ենթարկուելու վտանգին տակ է:

Մանկական օրերէս, Եղեռնը յաղթող համբուրելի ծնողացս Գիր-Միտքի թանկագին պտուղի Սէրը` Գիրքի Սէրը, էութեանս մէջ ներծծուած, խորացաւ ու իմաստնացաւ` պատանեկան օրերէս սկսեալ. ու մնաց այդ Սէրը իբրեւ գեղեցիկ ընկերակից մը կեանքիս, լռելեան խօսուն ու խոհուն, անանձնական ուրախութեան ոսկի բանալի մը յաճախ, եւ մանաւանդ իբրեւ ստեղծագործ աշխատանքի յուսադիր մղիչ ուժ մը` ընդմիշտ բաղցալի:

Ահա թէ ինչու Երեւանի փակ գրադարանները օր մը վերաբացուելու յոյսով դրդուած, վերոյիշեալ խոհական յուշս ասմունքային հեւքով շարադրելով `   նկարած եմ զայն մեր Մեծասքանչով ահա այսպէս,

Այո, Գիրք, գիրք ու նորէն գիրք

Ծով գիտութեանց մանրուսում մը

Անեզր ճամբու բաց եզերք մը

Գիրք` միտքի կիրք

Անհաս հոգւոյ լիութեան գիրկ:

 

Լաւ է պահել

Նոյնիսկ գրկել դիրքն այդ գիրքի

Աւելի լաւ` կարդալ կիրքով

Ամենալաւ` ապրիլ նաեւ գիրքի նման

Կեանքի առաջին էջէն մինչեւ

Վերջին էջն ալբաց գիրքի պէս:

 

Երեւանի անհետացած գրադարաններու ողբալի ղօղանջը զարթնեցուց մտքիս   մէջ բոյն դրած  Թումանեանի ԿՏԱԿը,  զորս բազմիցս խոկալու մղած է զիս թէ երբ եւ ինչպես ներկայացնել, տարածել զայն լայնօրէն ընթերցողին: Ահա ժամանակը ինքն է որ կը պարտադրէ բոլորիս այդ քայլը առնելու: Զարթնած է  մտքիս մէջ  ԿՏԱԿի հետեւեալ ‘դիմանկարը’ ,

 

Անթառամ Տաղեր

Միտքի ու Սիրտի թելերով հիւսուած

Երգիծական Նշխարներ

Հայ Ժողովուրդը, Հայոց Եկեղեցին ու

Հայոց Պետականութիւնը չարաշահող

Հայ վաշխառուներու, սրբապիղծ մանկլաւիկներու եւ

Մետասաներորդ ժամու յղփացած մաֆիոզներու

ԿՏԱԿը

'Գրանցուած' Ամենայն Հայոց Բանաստեզծ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ ի

Կատակաշարժ, Մարգարէաշունչ Գրչով

1899 ին

 

Թումանեանի ԿՏԱԿը արժէ անյապաղ վերահրատարակել որ մեր ժողովուրդի գլխուն թառած չարաշահողներու ու գրադարաններ բակող ինքնիշխանութիւններու Լացի ու Տառապանքի Պարիսպներուն վրայ արձանագրուի, առ ի զգաստացում բոլորին` որոնց խիղճը դեռ չէ մարած Մամոնայի պաշտամունքի եաթաղանը…

Ահաւասիկ այդ` քաղուած ուղղակի Հ. ԹՈՒՄԱՆԵԱՆ Երկերի Ժաղովածու Չորս Հատորով, ''Հայաստան'', Երեվան 1969 — Երկրորդ Հատորէն, էջ 341-343, նոյն հրատարակուած ուղղագրութեամբ:

 

Հովհաննես Թումանյան

ԿՏԱԿ

 

Դե գրի, տեր հայր: «Յանուն հօր և որդոյ…»
(Այսպես անիրավ բա՞ն եք տեսել, տո՜.
Կյանքս մաշելով փող դիզեմ այսքան,
Հիմի իմ ձեռքով տամ սըրան-նըրա՞ն…
Բայց դե ի՞նչ անեմ, հետս ո՞ւր տանեմ…
Գոնե այս վերջին առուտուրն անեմ,
Գուցե կաշառեմ աստծուն ու ազգիս,
Սրանով փրկեմ անունս ու հոգիս…):
Դե գրի, տեր հայր: Ուշքս դեռ վրես,
Կտակ եմ անում իմ ազգիս այսպես:
 

Ամենից առաջ ես իմ կտակում
Իմ մեռած եղբոր որդոցն եմ զրկում.
Կտակ եմ անում, որ նրանք երբեք
Չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ:
Զուր տեղը իմ դեմ դատ էին բացել,
Թե իրանց բաժնին ես եմ տիրացել.
Լավ էր, որ հազիվ պրծա կաշառով,
Մարդիկ էլ տեսան ընկել եմ շառով…
 

Գրի մեր ժամին մի հարյուր թուման,
Հետն էլ այսպիսի մի անխախտ պայման,
Որ եկեղեցու գավթում ինձ թաղեն,
Կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն,
Տարին հինգ անգամ պատարագ անեն,
Հոգիս անպատճառ դրախտը տանեն.
Սրանից հետո հոգան ինձ վըրա,
Հոյակապ արձան դնել մարմարյա,
Ոսկի տառերով վըրան փորագրած,
Թե ազգիս համար ինչեր եմ արած:
 

Վանքի դպրոցին գրի մի գումար,
Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ագգի մեծերի շարքում ինձ դասեն,
Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից:
Ապա այս տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զոռով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
Ու իրան լալով դուրս արի միջից…),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր, մայր աթոռին,
Որ վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա…
 

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը Բարեգործական,
Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի մի աբասի,
Որ ուտի — հոգուս ողորմի ասի:
— Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ…
Ասա տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
Որ հեշտ անց կենաս դուռն արքայության…
— Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես…
 

Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի զավթում թաղեց ու մարմար
Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար,
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
— Ո՛հ, վսեմ հոգի, դու խաղա՛ղ հանգիր,
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին…
 

Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը.
— Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
Այնտեղ են գրված գործերըդ ամեն:
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՛ր գործեր, — նաև կըտակը,
Եվ… իսկույն ղրկեց դժոխքի տակը:

1899

 

 

You May Also Like