Գումարներ Շորթելու Վտանգաւոր Արկածախնդրութիւն

 Համո Մոսկոֆյան, Բեյրութ, 4 Դեկտեմբեր 2015
 
Անցած տարի, Սիրիա և Լիբանան կատարած այցի օրերին, Հ.Հ. Ազգային Ժողովի պատգամաւորները հանդիպումներ ունեցան երկու երկրների ղեկավար անձանց, հայ կուսակցութիւնների և կազմակերպութիւնների առաջորդների, Լաթաքիա և այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ՝ առաջարկելով Մայր Հայրենիքի օգնութիւնը։  Շնորհակալութեամբ ընդունելով ներգաղթի ու մարդասիրական օգնութեան հրաւէրներն ու քայլերը, «աւանդական» կուսակցութիւնների ներկայացուցիչները զգուշացրեցին ռազմական միջամտութեամբ  Քեսաբը ազատագրելու փորձերը, վախենալով թե կարող են ինքնասպանական գործողութիւններ տեղի ունենան Մերձաւոր Արևելքի հայկական համայնքներում, արիւնախում ԴԱԵՇի, Ջեբհեթ էլ-Նուսրայի և թրքական հետախուզութեան գործակալների կողմից։

 Համո Մոսկոֆյան, Բեյրութ, 4 Դեկտեմբեր 2015
 
Անցած տարի, Սիրիա և Լիբանան կատարած այցի օրերին, Հ.Հ. Ազգային Ժողովի պատգամաւորները հանդիպումներ ունեցան երկու երկրների ղեկավար անձանց, հայ կուսակցութիւնների և կազմակերպութիւնների առաջորդների, Լաթաքիա և այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ՝ առաջարկելով Մայր Հայրենիքի օգնութիւնը։  Շնորհակալութեամբ ընդունելով ներգաղթի ու մարդասիրական օգնութեան հրաւէրներն ու քայլերը, «աւանդական» կուսակցութիւնների ներկայացուցիչները զգուշացրեցին ռազմական միջամտութեամբ  Քեսաբը ազատագրելու փորձերը, վախենալով թե կարող են ինքնասպանական գործողութիւններ տեղի ունենան Մերձաւոր Արևելքի հայկական համայնքներում, արիւնախում ԴԱԵՇի, Ջեբհեթ էլ-Նուսրայի և թրքական հետախուզութեան գործակալների կողմից։

Այս բոլորը սակայն, չգոհացրեց Սփիւռքի և Մայր Հայրենիքի, քեսաբահայութեան որոշ տարրերին, որոնք ցանկանում էին վրէժխնդիր լինել հայկական Կիլկիայի վերջին աւանի ռմբակոծման, ալան-թալանի և տեղահանութեան համար, թուրքմէն, չէչէն, գնչու և այլ վայրագ ցեղերի աւազակների կողմից։ Մինչ այդ՝ Բէյրութում, Դամասկոսում, Եգիպտոսում յայտնուած «Հայ Իրաւաբանական խորհուրդ»ը, իբր թե Սիրիայի կազմից Թուրքիային դատի տալու և այլ պատճառաբանութիւններով, այցելեց և հանդիպումներ ունեցաւ հայկական Սփիւռքի թե արաբական երկրների մի շարք ղեկավարների հետ, իրենց կազմում ունենալով Վահէ Մանջիկյանին (Դամասկոս) և Սիլվա Կերչեկեանին (Բէյրութ)։ Նրանց միջոցով է որ Սիրիական բանակի հետախուզութիւնը և Լիբանանեան «Հոզբոլլա»ն կազմեցին «Հայոց Վահան» («Ալ Տորհ ալ-Արմանի) ռազմական ջոկատը, երկու տասնյակ հայ երիտասարդներից, որոնք վերաոյիշեալ ուժերի, Ալեքսանտրեթի «Սանճագ»ի ալևիների հայազգի ռազմա-քաղաքական ղեկավար Միհրան Ուրալի առաջնորդութեամբ՝ մասնակցեցին հայկական Քեսաբի ազատագրութեան։

Այդ առիթով, Հայաստանից, ազատ կամքով, Լիբանանով Սիրիա անցան հայրենասէր, «ցեղակրօն» մի քանի երիտասարդներ, իսկ Իսպանիա-Մադրիդից, բազմաթիւ ծեքծեքումներից յետոյ՝ Արթուր Վարդանեանը։ Մինչ այդ Արևմտեան Հայաստանի ինքնահռչակ նախագահ Արմենակ Աբրահամեանը (ֆինանսաւորուած շվեյցարահայ «Ազգային Փրկիչ» Վարդան Արմաքելի կողմից), ժամանեց Քեսաբ, ուղևորուելով Ֆրանսիայից, իսկ իր հակառակորդը՝ ինքնահռչակ վարչապետ Արևմտեան Հայաստանի Արամ Մկրտչեանը Գերմանիայից, «Սոսե Մայրիկ Անի» Սիլվա Կերչեկեանը, սկսեցին համացանցային յայտարարութիւնների մի խայտառակ պայքար՝ հոխորտալով որ իրե՛նք են ազատագրել Քեսաբը… 20 զինեալ հայերով։ … Իրականում, ճիշդ է, որ ինչպէս «Հոզբոլլա»ի հայկական բաժնի ղեկավարներ յայտնեցին՝ հայերը շատ լաւ են կռուել, բայց 15,000 Սիրիացի բանակայիններ ահեղ մարտերից յետոյ միայն Սիրիային վերադարձրեցին հայկական երբեմնի ծաղկուն աւանը։
 
Որպէս «սրտի խօսք», այդ հերոս տղաներին նուիրեցի յօդուածներից մէկը, յոյս ունենալով որ նրանք կը կազմեն կորիզը՝ Արևմտեան Հայաստանի ազատագրութեան, նախկին վանեցի, այժմ Իրաքեան Քուրդիստանի լեռներում թէ Քոբանիում մարտնչող հայազգի առիւծների հետ։ Դժբախտաբար սակայն, պարզուեց թէ թափուած արիւնը վերածուել է բիզնեսի, Սփիւռքից թէ Ռուսաստանից մեծահարուստ հայերից հսկայական գումարներ շորթելու նոր վտանգաւոր արկածախնդրական, կեղծ-յեղափոխական «շարժումներ»ի կողմից…։
 
Երևան են եկել նորաթուխ, համացանցային "Ասլան"ներ, որոնց հեղինակները գաղափար անգամ չունեն թէ 70-ական թթ.-ի հայ-ազգային ազատագրութեան պայքարի ետին էին կանգնած պաղեստինեան յեղափոխութեան և Լիբանանի հայրենասիրական ճակատի անմահ ղեկավարները և այդ զոհուած հրաշալի ազատամարտիկների յիշատակը վերածուել էր անամօթ առևտրի, «Դոն Կիշոդական» սպառնալիքների արիւնախում Թուրքիայի դէմ, առանց նկատի առնելու թէ ստի ու կեղծիքի վրայ այդ սպառնալիքները ինչպիսի՜ վտանգաւոր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի թէ Սփյիւռքի գաղթօջախների վրայ։
 
Արթուր Վարդանեանը Իսպանիայում ունէր հիանալի ընտանիք։ Ապահովուած էր կարելիի սահմաններում։ Սերտ կապեր էր պահպանում Հայաստանի դեսպանատան հետ Մադրիդում և թուրքատեաց-ադրբեյջանաեաց ֆրանկոյական-կուսակցութեան երիտասարդ ու հայասէր ղեկավարների հետ, որոնք կարող էին մեծ օգուտ բերել Մայր Հայրենիքին և հայ արդար դատին։ Սակայն, դժբախտաբար, հայկական 25,000 անդամ հաշուող գաղթօջախը, որ  վերջին տասնամեակում «համալրուել» էր քրեական հեղինակութիւններով և նրանց մանկլավիկ «գողական»ներով, երևում էին իրենց մէջ են ներգրաւել այս խիզախ երիտասարդին, համոզելով «նալոկ»ներ պարտադրել և «փող հաւաքել» մեծահարուստ և յարգուած հայերից, շահագործելով «Հայոց Վահան»ի չափազանցուած «սխրագործութիւնները» կամ «Արևմտեան Հայաստանի կառավարութեան» ցնդաբանութիւնները, մինչև անձագրեր վաճառելով ու հսկայական գումարներ շորթելով իբր թե բռնագրաւուած հայրենիքում ազատագրական պայքար ծաւալելու (միայն համակարգիչներով…) և այլ խաբեբայական ծրագրերով։
 
Օգտագործելով Հայաստանում ծայր առած ժողովրդային դժգոհութիւնը քրէածին «աստղ»երի հանդէպ, «Զագոննի» քրէական աշխարհի չյայտարարուած և անվերջանալի պատերազմը ևս միլիոնաւոր փողեր է խոստանում իբր թէ արհեստավարժ մարդասպաններին, Ռուսաստանի թէ ԱՄՆ-ի ծագումով բազմազգ օլիգարխների կողմից։ Այնպէս որ նրանց համար հեշտ է մոլորեցնել ազգային հերոս դառնալու մարմաջ ունեցող Արթուր Վարդանեանի նմաններին, որոնց արկածախնդրութիւնը հանգեցրեցին այսպիսի ողբերգութեան, պատճառ դառնալով մեղաւոր թէ անմեղ մարդկանց ձերբակալման, խայտառակութեան, Մերձաւոր Արևելքում թէ Կովկասում տիրող այս ճգնաժամային օրերին։

5 comments
  1. Տեղեկագրութեան ճշմարտութիւն

    Երբ Համօն  որպէս լրագրող, «Հայ-Արաբական Միջազգային Իրավական Խորհուրդ»ը կը ներկայացնէ որպէս «Հայ Իրաւաբանական խորհուրդ» եւ անոր հիմնադիր եւ գործունեայ  Տամասկոսաբնակ անդամներէն՝ Վահէ Մահշիկեանը որպէս «Վահէ Մանջիկյանին (Դամասկոս)» կը վտանգէ իր այս ամբողջ տեղեկագրութեան ճշմարտութիւնը:

  2. Իսկ այս տեղեկութիւնները

    Իսկ այս տեղեկութիւնները ունի՞ն արդյոք արժանահաւատ աղբիւրներ.
    կը կասկածիմ.

    1. Koumarner shortelu argazakhndrutyun

      Dear Readers,

      I'ts very natural that some of you have suspicions about the information of the article that I wrote about the Armenian terror group just arrested in Yerevan, about the fake Internet ASALA, the self proclaimed President and the Prime Minister of the so called Western Armenian government and the illegal act of issuing and selling passports, the opportunistic Arab Armenian so-called Iravapanakan Khorhourt most of the leaders of which were arrested for crookery by the Syrian secret police, the true Kessab liberators, heroes etc.

      Rest assured that all the above mentioned people I have met  in Beirut, Spain, Brussel, Paris and Armenia, while the immortal heroes of the true ASALA and the Palestinian Revolution I had the honour to meet 30 years ago.

      I have first-hand knowledge of  these shameful acts.

      Hamo Moskofian

      1. Yerevan Arrests

        I am still in the dark as to who they are and what was their intention. Today it was announced that a former defense minister has been arrested. Can you Hamo or anyone else, who knows what's going on, tell us what's up in Yerevan? Was the defense minister linked to the group? I've been told that he was an establishment figure and with no apparent enemies or ambitions.

  3. Artur Vardanian Arrested

    Armenia arrests former deputy defense minister

    By Associated Press December 19 at 8:40 AM
    YEREVAN, Armenia — Armenian authorities say a former deputy defense minister has been detained in connection with the investigation into a shadowy group that allegedly was stockpiling weapons and ammunition in preparation for attacks on politicians.

    A statement from the national security service on Saturday said Vaan Shirkhanian was being held on suspicion of participating in a criminal organization. It said the alleged organization was headed by Artur Vardanian, who was said to have lived in Spain for many years.

    Vardanian and 20 other suspects were arrested in November and police said the group had an array of weapons including firearms and grenades.

    Armenian news reports have said the Vardanian group is suspected of preparing attacks on politicians and officials, but details have not been made public.

Comments are closed.

You May Also Like