Դատարանների Գործը Չէ՛ Քաղաքական Որոշումները

 «Սուտ վկայություն մի տուր»

Տիգրան Փաշաբեզյան, 9 Մայիս 2014

Դատարանների գործը չէ՛ քաղաքական որոշումներ կայացնելը: Այդ գործընթացը դուռ կարող է բանալ երկու տեսակի երեւույթների առջեւ, մասնավորապես՝

 

  1. համընդհանուր վստահության ճգնաժամ առաջացնել միջազգային իրավական համակարգի եւ արդարադատության նկատմամբ,
  2. մի շարք պետությունների ու ժողովուրդների ստիպել խորհելու ձեվավորել արդարադատության մեկ այլ համակարգ՝ ծագող խնդիրներին արդարացի լուծումներ գտնելու նպատակով:

 «Սուտ վկայություն մի տուր»

Տիգրան Փաշաբեզյան, 9 Մայիս 2014

Դատարանների գործը չէ՛ քաղաքական որոշումներ կայացնելը: Այդ գործընթացը դուռ կարող է բանալ երկու տեսակի երեւույթների առջեւ, մասնավորապես՝

 

  1. համընդհանուր վստահության ճգնաժամ առաջացնել միջազգային իրավական համակարգի եւ արդարադատության նկատմամբ,
  2. մի շարք պետությունների ու ժողովուրդների ստիպել խորհելու ձեվավորել արդարադատության մեկ այլ համակարգ՝ ծագող խնդիրներին արդարացի լուծումներ գտնելու նպատակով:

Խնդիր կա պարզելու, թե ինչո՞ւ Հայերի ցեղասպանության դատապարտման ժամանակակից ահագնացող գործընթացին զուգահեռ զանազան հեղինակավոր դատական ատյաններ իրավականի փոխարեն սկսեցին քաղաքական որոշումներ կայացնել: Դրանցից մեկը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն էր, որ խոսքի ազատության պատրվակով 2012-ին արգելափակեց Ֆրանսիայի Սենատի ընդունած Հայերի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը: Քաղաքականացված այդ նույն կեղծիքը 2013-ին կրկնեց Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը: Հիշեցնենք նաեւ, որ 2013-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը մերժեց քննության վերցնել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ներկայացված հայցը Հայկական Ջուղայի 5000 խաչքարերի ոչնչացման փաստի վերաբերյալ:

Դյուրահավատ չենք, որ կարծենք թե այստեղ էական դեր ու նշանակություն են ունեցել քաղաքական ճնշումները եւ կամ կաշառքը: Ամենեւին, այս գործընթացը ցույց է տալիս, որ արեւմտյան շատ որոշակի շրջանակների զինանոցում ցեղասպանության գործողությունն ու ցեղասպանության գործիքը մնացել է որպես ռազմա-քաղաքական շահեր հետապնդելու եւ իրականացնելու միջոց, գործիք: Այդպես են վարվում Սիրիայում, երբ մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ Քեսապի հայերի բռնագաղթի կապակցությամբ… լռում են:

Այդօրինակ քաղաքական որոշումներ կայացնելու դրդապատճառները երկուսն են՝

ա) Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ապահովել «առավելագույն նպաստավոր պայմաններ» ապագայում եւս հանցագործություններ իրականացնելու՝ հայության, Հայաստանի (եւ մյուս հարեւանների, օրինակ՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Իրանի…) նկատմամբ, հիմնված ռազմա-քաղաքական ագրեսիվ քարտեզագրումների ու ծրագրերի վրա…,

բ) եւ առաջին խնդիրն անվրեպ իրականացնելու համար հայության եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների մեջ անվստահություն ձեւավորել ինչպես միջազգային եւ ներպետական, այնպես էլ ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ, ետին պլան մղելով նրանց միանգամայն բնական ձգտումները՝ իրենց խնդիրների հանդեպ ուժային – քաղաքական պարտադրված լուծումների փոխարեն՝ իրավական արդարացի լուծումներ գտնելու:

Միջազգային դատական ատյանների կողմից իրավականի փոխարեն քաղաքական որոշումներ կայացնելու այս վտանգավոր եւ, ինչու ո՛չ, հանցագործ քաղաքականությունը կարող է նորանոր տարածաշրջաններ, պետություններ ու ժողովուրդներ ներքաշել լայնածավալ անօրինականության ու քաոսի, ցեղապաշտության ու այլատյացության, ազգամիջյան եւ միջկրոնական դիմակայության ու ցեղասպանության հորձանուտը:

Հայությանն ու Հայաստանին անհրաժեշտ է ինչպես հարկն է զգոն ու պատրաստ լինել այդ ամենին, որդեգրելով քաղաքակրթական սկզբնառու առաքելության եւ պաշտպանության բնական իրավունքի սկզբունքներին ու մեխանիզմներին ապավինելու անկասելի հանձնառություն:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ

09.05.2014 թ.

 

You May Also Like
Read More

«««««««««««««Համաշխարհայնացում»»»»»»»»»»»»»

Ազգային-Մշակութային Ինքնութեան Վերացո՞ւմ, Թէ՞ Վերանորոգում Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա, 2 Յունուար 2014 Համաշխարհայնացումը, ըստ Ուիքիփետիայի, կը կատարուի տեսակէտներու միջազգային-համաշխարհային…
Read More