Ներքոյիշեալ յօդուածին առիթով ընթերցողի ուշադրութեան կը յանձնենք keghart.com-ի Օգոստոս 2013 թուակիր Catholicos Karekin II Stands Accused խմբագրականը:-Խմբ.
Ոսկան Մխիթարեան, Լոս Անճելըս, 12 Յուլիս, 2018
Դարերու ընթացքին փաստուած իրականութիւն է, թէ մեր կեանքին մէջ Եկեղեցւոյ վերապահուած է կարեւոր դերակատարութիւն մը որպէս բարոյական հեղինակութիւն, եւ ո՛չ թէ բռնակալ իշխանութիւն, եւ որպէսզի կարենանք ստեղծել այս իտէալ բարոյական հեղինակութիւնը՝ անհրաժեշտ է ունենալ անբասիր զարգացած եկեղեցականութիւն, գիտակից իր ուխտին եւ առաքելութեան, նոյն ատեն ունենալով թափանցիկ կառոյց-կազմակերպութիւն մը՝ իր հոգեւոր եւ վարչական բոլոր բաժանումներով, խարսխուած սահամանադրական բոլոր կանոնագրութեանց վրայ:
Այս ծաղրանկարի յաւելեալ մեկնաբանութեան համար լսել Սամվել Կարապետեանի
Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին շարժաերիզը
Դժբախտաբար տասնեւինն տարիներու դառն փորձառութիւնը ճիշտ հակառակ պատկերը ցոյց տուաւ: Բռնակալ Գարեգին Բ. կաթողիկոսի ՀՈԳԵՒՈՐ ՍՊԱՆԴԸ կը ներկայացնենք համայն հայութեան, տեսնելու այդ տխրահռչակ անձին մէջ՝ քինախնդրութիւնը, ոխակալութիւնը, վրէժխնդրութիւնն ու յիշաչարութիւնը: Ստորեւ՝ ոչ-ամբողջական ցանկը «կարգալոյծ» հռչակուած հոգեւորականներուն:
Ներքոյիշեալ յօդուածին առիթով ընթերցողի ուշադրութեան կը յանձնենք keghart.com-ի Օգոստոս 2013 թուակիր Catholicos Karekin II Stands Accused խմբագրականը:-Խմբ.
Ոսկան Մխիթարեան, Լոս Անճելըս, 12 Յուլիս, 2018
Դարերու ընթացքին փաստուած իրականութիւն է, թէ մեր կեանքին մէջ Եկեղեցւոյ վերապահուած է կարեւոր դերակատարութիւն մը որպէս բարոյական հեղինակութիւն, եւ ո՛չ թէ բռնակալ իշխանութիւն, եւ որպէսզի կարենանք ստեղծել այս իտէալ բարոյական հեղինակութիւնը՝ անհրաժեշտ է ունենալ անբասիր զարգացած եկեղեցականութիւն, գիտակից իր ուխտին եւ առաքելութեան, նոյն ատեն ունենալով թափանցիկ կառոյց-կազմակերպութիւն մը՝ իր հոգեւոր եւ վարչական բոլոր բաժանումներով, խարսխուած սահամանադրական բոլոր կանոնագրութեանց վրայ:
Այս ծաղրանկարի յաւելեալ մեկնաբանութեան համար լսել Սամվել Կարապետեանի
Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին շարժաերիզը
Դժբախտաբար տասնեւինն տարիներու դառն փորձառութիւնը ճիշտ հակառակ պատկերը ցոյց տուաւ: Բռնակալ Գարեգին Բ. կաթողիկոսի ՀՈԳԵՒՈՐ ՍՊԱՆԴԸ կը ներկայացնենք համայն հայութեան, տեսնելու այդ տխրահռչակ անձին մէջ՝ քինախնդրութիւնը, ոխակալութիւնը, վրէժխնդրութիւնն ու յիշաչարութիւնը: Ստորեւ՝ ոչ-ամբողջական ցանկը «կարգալոյծ» հռչակուած հոգեւորականներուն:
1999-2017 թթ. Գարեգին Բ-ի կողմից կարգալոյծ հռչակուած հոգեւորականների ցանկ |
|
||
Անուն-ազգանուն |
Աւազանի անուն |
Հրապարակուած պատճառը |
Թուականը |
1. Գրիգոր քհն. Աւետիսեան |
Արծրուն Աւետիսեան |
Իրեն վստահուած հօտը լքելու եւ իր բողոքի ցոյցը շարունակելու համար՝ դրսեւորելով անհնազանդութեան ոգի եւ հայ հոգեւորակա- նին անյարիր վարք: |
1999 |
2. Յակոբ քհն. Պետրոսեան |
Աշոտ Պետրոսեան |
Իրեն վստահուած հօտը լքելու և իր բողոքի ցոյցը շարունակելու համար՝ դրսեւորելով անհնազանդութեան ոգի եւ հայ հոգեւորականին անյարիր վարք: |
1999 |
3. Տիրան Արք. Կիւրեղեան |
Ղազարոս Կիւրեղեան |
Ամենայն հայոց կաթողիկո- սի հայրապետական իշխանու-թեանը անհնազանդ, հայ եկեղեցականի ուխտին անյարիր եւ Հայ եկեղեցու կանոնների դէմ դատապարտելի գործողութիւն-ների համար: |
2001 |
4. Մակար վրդ. Յովհաննիսեան |
Արա Յովհաննիսեան |
Իր դիմումի համաձայն: |
2001 |
5. Խորէն աբղ. Յովհաննիսեան |
Նշան Յովհաննիսեան |
Հոգեւոր ծառայութիւնը ինքնակամ լքելու և առանց հայրապետական արտօնութեան արտասահման մեկնելու համար: |
2002 |
6. Վահան քհն. Արամեան |
Գէորգ Արամեան |
Անյայտ է: |
2003 |
7. Մաշտոց քհն. Իսայեան |
Հայկ Իսայեան |
Մկրտութեան խորհուրդն աղճատելու եւ հաւաքական մկրտութիւններն արգելող Հայրապետական տնօրինութիւնը զանցառելու համար: |
2003 |
8. Գնէլ աբղ. Սողոմոնեան |
Էդգար Սողոմոնեան |
Անյայտ է: |
2003 |
9. Արարատ քհն. Յովսէփեան |
Նորայր Յովսէփեան |
Հոգեւորականին անվայել վարքի եւ կեցուածքի համար: |
2004 |
10. Մաշտոց աբղ. Ժոռոյեան |
Մուշեղ Ժոռոյեան |
Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամօրէն լքելու կանոնա-զանց ընթացքի համար: |
2004 |
11. Նարեկ քհն. Ահարոնեան |
Գարիկ Ահարոնեան |
Կարգալոյծ հռչակուած Ղազարոս Կիւրեղեանի հերձուածին յարելու կանոնազանց ընթացքի համար: |
2004 |
12. Մկրտիչ քհն. Սարիբէկեան |
Յարութիւն Սարիբէկեան |
Անյայտ է: |
2004 |
13. Վահան քհն. Սարիբէկեան |
Հրանտ Սարիբէկեան |
Անյայտ է: |
2004 |
14. Կարապետ քհն. Մոլեքեան |
Մնացական Մոլեքեան |
Անյայտ է: |
2004 |
15. Սահակ քհն. Գալստեան |
Ռուբէն Գալստեան |
Անյայտ է: |
2004 |
16. Սուքիաս քհն. Տէրտէրեան |
Անդրանիկ Տէրտէրեան |
Անյայտ է: |
2004 |
17. Պսակ աբղ. Մուրատեան |
Արամայիս Մուրատեան |
Իր դիմումի համաձայն: |
2004 |
18. Զոհրապ վրդ. Կոստանեան |
Հրանտ Կոստանեան |
Ծառայութիւնն ինքնակամօրէն լքելու կարգազանցութեան համար։ |
2005 |
19. Գարեգին աբղ. Յարութիւնեան |
Յարութիւն Յարութիւնեան |
Կանոնազանց ընթացքի` հնազանդութեան ուխտը խախ- տելու համար։ |
2006 |
20. Յովհաննէս քհն. Սողբաթեան |
Օնիկ Սողբաթեան |
Անյայտ է: |
2006 |
21. Պետրոս քհն. Եզեկեան |
Արմէն Եզեկեան |
Հոգեւորականին անյարիր վարքի եւ կանոնազանցութեան համար: |
2006 |
22. Խորէն աբղ. Զաքարեան |
Արտաւազդ Զաքարեան |
Հոգեւոր ծառայութիւնը թողնելու պատճառով: |
2007 |
23. Աբգար քհն. Գըլըճեան [1] |
Լեւոն Գըլըճեան |
Գրիգորիս Արք. Բունիաթ-եանի միջնորդագիրը եւ սեփա-կան դիմումի համաձայն: |
2007 |
24. Անանիա արք. Արաբաջեան |
Աւետիք Արաբաջեան |
Իր դիմումի համաձայն: |
2007 |
25. Ռուբէն քհն. Եղիազարեան |
Տիգրան Եղիազարեան |
Սեպուհ եպս. Չուլջեանի միջնորդագիրը և սեփական դիմումի համաձայն: |
2007 |
26. Աւետիս աբղ. Սահակեան |
Արտակ Սահակեան |
Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամօրէն լքելու կանոնա-զանց ընթացքի համար։ |
2007 |
27. Եփրեմ աբղ. Սարգսեան |
Յարութիւն Սարգսեան |
Դրսեւորուած անհնազանդ ընթացքի համար։ |
2007 |
28. Արշէն վրդ. Սանոսեան |
Տիգրան Սանոսեան |
Իր դիմումի համաձայն: |
2007 |
29. Վազգէն վրդ. Նանեան |
Բաբգէն Նանեան |
Հոգեւոր ծառայութիւնը թողնելու սեփական դիմումի համաձայն: |
2007 |
30. Յովհաննէս աբղ. Մայիլեան |
Վարդէս Մայիլեան |
Ուխտազանցութեան համար: |
2007 |
31. Նորայր աբղ. Սիմոնեան |
Արման Սիմոնեան |
Կանոնազանց ընթացքի համար: |
2007 |
32. Վազգէն քհն. Ազիզեան |
Ճորճիկ Ազիզեան |
Աւագ Արք. Ասատուրեանի միջնորդագիրը` կարգազանց ընթացքի պատճառով կարգա-լոյծ անելու վերաբերեալ: |
2008 |
33. Ստեփանոս քհն. Յակոբեան |
Էմիլ Յակոբեան |
Քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբեր- եալ սեփական խնդրագրի համաձայն: |
2008 |
34. Ղուկաս աբղ. Զաքարեան |
Վահան Զաքարեան |
Իր դիմումի համաձայն: |
2008 |
35. Կիւրեղ աբղ. Վարդանեան |
Աշոտ Վարդանեան |
Իսպանիայում ուսումը եւ հոգեւոր ծառայութիւնը ինքնակամ լքելու պատճառով: |
2008 |
36. Ասողիկ եպս. Արիստակէսեան |
Սմբատ Արիստակէսեան |
Հոգեւոր ծառայութիւնը թողնելու սեփական դիմումի համաձայն: |
2008 |
37. Վարդան քհն. Վարդանեան |
Արամ Վարդանեան |
Կարգազանց ընթացքի համար: |
2009 |
38. Մխիթար քհն. Սարիբէկեան |
Միսակ Սարիբէկեան |
Քահանայական կոչմանն անյարիր ընթացքի համար: |
2009 |
39. Գեղարդ աբղ. Վահունի |
Վահէ Վահունի |
Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: |
2010 |
40. Յակոբ աբղ. Ապրեսեան |
Միրզա Ապրեսեան |
Կանոնազանց ընթացքի համար: |
2010 |
41. Դաւիթ աբղ. Քարամեան |
Կարէն Քարամեան |
Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: |
2010 |
42. Ղեւոնդ աբղ. Ղեւոնդեան |
Արթուր Ղեւոնդեան |
Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: |
2010 |
43. Կտրիճ քհն. Դեւէջեան |
Արմէն Դեւէջեան |
Ամուսնալուծուած լինելու պատճառով հոգեւոր ծառայութիւնից հրաժարուելու սեփական դիմումի համաձայն: |
2011 |
44. Սարգիս քհն. Յովհաննիս-եան |
Արթուր Յովհաննիսեան |
Հոգևորականին անյարիր վարքագծի համար: |
2011 |
45. Աբէլ քհն. Մանուկեան |
Հրաչ Մանուկեան |
Շարունակուող կարգազանց անուղղայ ընթացքի համար` ի հետեւումն կախակայման վերաբերեալ 2011 թ. տնօրինու-թեան: |
2011 |
46. Տիրան քհն. Աւագեան |
Հայկ Աւագեան |
Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար: |
2011 |
47. Հայազատ քհն. Մարտիկեան |
Գրիգոր Մարտիկեան |
Իր դիմումի համաձայն: |
2011 |
48. Յակոբ քհն. Չէրքէզեան |
Սարգիս Չէրքէզեան |
Աղան արք. Պալիոզեանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրայ: |
2011 |
49. Աբէլ աբղ. Աբրահամեան |
Էդգար Աբրահամեան |
Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: |
2011 |
50. Նահապետ քհն. Խաչատրեան |
Յովհաննէս Խաչատրեան |
Հովուական իր ծառայու-թիւնը լքելու և եկեղեցական ասպարէզից ինքնակամ հրա-ժարուելու համար: |
2012 |
51. Սարգիս քհն. Մելքոնեան |
Սարգիս Մելքոնեան |
Ծառայութեան ընթացքում դրսեւորած կարգազանցութեան եւ եկեղեցականի վարքին անյարիր ընթացքի համար: |
2012 |
52. Սմբատ աբղ. Պօղոսեան |
Ջանիկ Պօղոսեան |
Ծառայութեան ընթացքում դրսեւորած եկեղեցականին անյարիր վարքագծի համար: |
2012 |
53. Արշէն քհն. Սարգսեան |
Արմէն Սարգսեան |
Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: |
2012 |
54. Ոսկան քհն. Բաղումեան |
Վիգէն Բաղումեան |
Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: |
2013 |
55. Զոհրապ քհն. Մազմանեան |
Էդգար Մազմանեան |
Հովուական ծառայութեան վայրը լքելու համար: |
2013 |
56. Նշան աբղ. Պետրոսեան |
Արմէն Պետրոսեան |
Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: |
2013 |
57. Եղիա աբղ. Խաչատրեան |
Արմէն Խաչատրեան |
Ուխտազանցութեան եւ եկեղեցականին անյարիր ընթացքի համար: |
2013 |
58. Մխիթար աբղ. Գուտուզեան |
Սարգիս Գուտուզեան |
Եկեղեցականի հնազան-դութեան ուխտը դրժելու համար: |
2014 |
59. Մարտիրոս քհն. Պէրպէրեան |
Մարտիրոս (Մարտիկ) Պէրպէրեան |
Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ՝ եկեղեցականին անյարիր ընթացքի համար: |
2014 |
60. Յակոբ աբղ. Գրիգորեան |
Արման Գրիգորեան |
Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: |
2014 |
61. Կարապետ վրդ. Յարութիւնեան |
Վարդան Յարութիւնեան |
Իր դիմումի համաձայն: |
2015 |
62. Հմայեակ աբղ. Սահակեան |
Աշոտ Սահակեան |
Իր դիմումի համաձայն: |
2015 |
63. Լեւոն աբղ. Գուլեան |
Դաւիթ Գուլեան |
Եկեղեցական կարգը թողնելու մասին սեփական դիմումի համաձայն: |
2015 |
64. Կարապետ քհն. Խաչիբաբեան |
Կարապետ Խաչիբաբեան |
Իր դիմումի համաձայն: |
2016 |
65. Գառնիկ աբղ. Մխիթարեան |
Մարտին Մխիթարեան |
Իր դիմումի համաձայն: |
2016 |
66. Խադ քհն. Ղազարեան |
Վիգէն Ղազարեան |
Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու եւ կանոնաւոր ծառայութեան վերադառնալու ցանկութեան բացակայութեան պատճառով: |
2016 |
67. Յովհաննէս աբղ. Սահակեան |
Վարդգէս Սահակեան |
Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու պատճառով: |
2016 |
68. Հայրիկ աբղ. Յովհաննիսեան |
Յովիկ Յովհաննիսեան |
Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու պատճառով: |
2016 |
69. Վռամ աբղ. Ղազարեան |
Աւետիք Ղազարեան |
Իր դիմումի համաձայն: |
2016 |
70. Նիկողոս քհ. Յովհաննիսեան |
Աւետիք Յովհաննիսեան |
Փաստացի ամուսնալուծու-թեան եւ հոգեւորականին անյարիր պահուածքի պատճա-ռով: |
2016 |
71. Խաչատուր քհն. Գէորգեան |
Կարէն Գէորգեան |
Իր դիմումի համաձայն: |
2017 |
72. Մովսէս քհն. Մանուկեան |
Խորէն Մանուկեան |
Վազգէն եպս. Միրզախան-եանի միջնորդագիրը` հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքելու պատճառով: |
2017 |
73. Խորէն վրդ. Յովհաննիսեան[2] |
Նշան Յովհաննիսեան |
Վազգէն եպս. Միրզախան-եանի գրութիւնը՝ հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքելու պատճառով: |
2017 |
74. Եզրաս քհն. Բոգդան[3] |
Փաուլ Բոգդան |
Տաթև եպս. Յակոբեանի և թեմական խորհրդի միջնորդա-գրի հիման վրա: |
201 |
75.Ահարոն աբղ Շահվերդեան[4] |
Արթուր Շահվերդեան |
Իր դիմումի համաձայն: |
2017 |
[1]2015 թ. դեկտեմբերի 22-ին վերահաստատուել է իր քահանայական կարգի մէջ:
[2]Առաջին անգամ կարգալոյծ է հռչակուել 2002 թ., ապա 2009 թ. ապրիլի 5-ին վերահաստատուել է իր քահանայական կարգի մէջ: 2017 թ. կրկին կարգալոյծ է հռչակուել նոյն կաթողիկոսի կողմից:
[3]Այս ազնիւ քահանան վերջին զոհերէն ըլլալով, իր ցասումը կ'արտայատէ բռնակալ կաթողիկոսին.-
«Վեհափառ Տէր, 2015 թ. սկսեալ, ես՝ որպէս Ռումինիայի Հայոց թեմի փոխառաջնորդ, նամակցութեամբ միշտ տեղեկացրել եմ Ձեզ՝ թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Յակոբեանի անօրէնութիւնների և բարոյազուրկ լինելու վերաբերեալ։ Եւ այդ բոլորը՝ փաստերով հանդերձ 2016 թ.ներկայացրել եմ վեց եպիսկոպոսների առջեւ, որոնք նոյնպէս ականջալուր չեղան իմ ասածներին՝ պահանջելով ներկայացնել փաստերը եւ հեռանալ, հակառակ դէպքում, եթէ հրապարակէի, կարգալոյծ կը լինէի։ Իսկ Ձերդ սրբութեան կարգադրութիւնն էր այդ ժամանակ, որ որեւէ խնդիր չբարձրացնեմ եւ վերադառնամ Ռումինիա և փակեմ խնդիրը։
Ես, խոնարհաբար անսացի Ձեր յորդորին, բայց արդիւնքը եղաւ ապարդիւն, ես համացանցով կարգալոյծ եղայ…այսօր, թեմը կորցրել է ֆինանսական կարողութիւնների 80 տոկոսը, զրկուել է դարերով թեմին պատկանող հողատարածքներից և այս գործընթացը շարունակական է:
Իմ եւ Տաթեւ սրբազանի յարաբերութիւնների լարման պատճառը այս ամէնի բարձրաձայնումն էր իմ կողմից Թեմական պատգամաւորական ժողովի ժամանակ եւ որ հանգուցալուծուեց իմ՝ նրա կողմից անբարոյ քայլերի բացայայտումը։ Ըստ նրա, վեհափառ Տէր, Դուք յորդորել էիք նրան կին ունենալ, եւ նա առաջարկութիւն էր արել թեմի ռումինացի երիտասարդ քարտուղարուհուն, ով եւպատմել է ինձ եւ ցոյց տուել հաղորդագրութիւնները։ Բայց քանի որ սպառնալիքներ է ստացել, խնդրեց լռել այդ մասին։ Այդ աղջիկն էլ հեռացել է վաղուց, բայց փատերը կան։ Ձայնագրութիւնը… Պատմական թեմի կործանումը Ձեր ուսերին է, քանի որ այս ամէնն իմանալով՝ լռեցիք և փորձեցիք ծածկել»։
[4] Իր դիմումին համաձայն կը նշանակէ, որ ենթական ուզած է հեռանալ եկեղեցական ասպարէզէն եւ կամ իրեն թելադրուած է հրաժարական գրել, որպէսզի խայտառակութեամբ չհեռացուի:
Խորհրդածութիւններ կատարելէ առաջ, կարգալոյծ աբեղաներէն մէկուն բաց նամակէն մէջբերումներ պիտի կատարեմ, որպէսզի ընթերցողը իմանայ թէ այս երիտասարդ աբեղան ի՞նչպիսի հրէշի հետ գործ ունեցած է. պիտի բաւարարուիմ մէկ օրինակով.
«Ձեր կողմից ղեկավարուող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչուելուց, քանզի Ձեր նիւթական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայութեան քաղցր օրօրոց համարուող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգեւոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով… Ձեզ կը խաբեն ու կ'ասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շէնքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հաւատացէք, դրանք քծնանքի խօսքեր են…Դուք ոչինչ չէք կառուցել, այլ միայն քանդել էք, եւ դրա վկայութիւն է լեփ լեցուն համասեռամոլ հոգեւորականները, որոնք խրախուսւում են Ձեր կողմից և բարձր պաշտօններ են զբաղեցնում… ո՞ւմ էք Դուք եղբայր եւ կամ ում էք Դուք սիրում: Որեւէ մէկին ոչ Դուք եղբայր էք եւ ոչ էլ հայր, այո, Դուք սիրոյ զգացում ունէք… Ես դա տեսել եմ իմ աչքերով: Դուք սիրում էք դրամ, ոսկի, թանկարժէք քարեր, անխօս ստրուկներ` խաչները վզներին, իգացող համասեռամոլների, ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում էք Ձեզ: Դուք սիրում էք այն ամէնն, ինչը հոգեւոր կեանքում ոչինչ է համարւում… Յիշիր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում՝ ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մօտիկ, իսկ եթէ չյիշես, կաթողիկոսը քեզ կը յիշեցնի, ու դու մի օր անպայման կը զղջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անուան անաղարտութեան համար ընկերներիդ մօտ, կը զղջաս… Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունէք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժէք քարեր…
(Նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Յովհաննէս աբղ. Սահակեան)
Ես երբեք պիտի չուզէի այս ազնիւ օծեալը կոչել նախկին եկեղեցական, որովհետեւ աստուածային ճշմարտութիւնները ճանչնալու, սորվելու եւ պահպանելու համար երաշխիք մըն է օծումը։ Որպէս ճշմարիտ քրիստոնեաներ՝ չենք կրնար մոլորիլ մեր հաւատքի կեանքին մէջ, որովհետեւ օծումով խորհրդաւորուած Ս. Հոգւոյն շնորհքը անբաժան է մեզմէ։ Հետեւաբար եկեղեցւոյ մէջ կատարուած բոլոր աղօթքներն ու պաշտամունքները, բոլոր Խորհուրդներն ու արարողութիւնները, արդիւնք են աստուածային շնորհքի։
Վերջապէս, Աստուծոյ շնորհքն ու կոչումը անփոփոխ են եւ Աստուած չի զղջար զանոնք իր զաւակներուն տուած ըլլալուն համար (Հռոմ. ԺԱ. 29), եւ Առաքեալներ իրենց բոլոր Թուղթերուն մէջ Աստուծոյ շնորհքով կը պարծին, շնորհքի մասին կը խօսին, շնորհքով կ’ողջունեն զիրար, եւ կը մաղթեն որ շնորհքը ամենեւին չպակսի Եկեղեցիէն ընդհանրապէս, եւ իւրաքանչիւր հաւատացեալէ մասնաւորապէս։
Ահաւասիկ այս ճշմարտութիւնը իմանալէ ետք, հիմա հարց կու տանք թէ ինչպէ՞ս կարելի է նման շնորհներով լեցուած անձեր մէկ վայրկեանէն միւսը ապա-շնորհ կոչել եւ յայտարարել ՝ թէ այդուհետեւ անոնք կը դադրին ընտրեալ եւ օծեալ ըլլալէ։ Կը նմանի այն իրողութեան որ մենք քրիստոնեայ հաւատացեալին ըսենք, որ այսուհետեւ անոր մկրտութիւնն ու դրոշմը յետս կը կոչենք եւ իր ստացած Սուրբ Հաղորդութիւնն ալ, որու միջոցաւ ինք հաղորդակից դարձած էր Ս. Սեղանին վրայ պատարագուած Քրիստոսի Սուրբ Մարմնին ու Արիւնին՝ անվաւեր է…: Կարելի է՞…:
Հետեւաբար, կրնանք բացորոշ կերպով յայտարարել՝ թէ ինչ որ նոյն ինքն Քրիստոսի անունով հաստատուած Խորհուրդ է Առաքեալներու մարտիրոսութեամբ վկայուած, ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՆՋՆՋԵԼԻ Է, ապա թէ ոչ Եկեղեցւոյ բոլոր ուսուցումներն ու աւանդութիւնները կը դառնան անհեթեթ եւ խաբուսիկ, ինչ որ Գարեգին Բ. կաթողիկոս իր անտառային օրէնքով կը փորձէ համոզել հասարակաթիւնը՝ որպէս թէ այդ բոլորը կարելի են, քանզի ինք օրէնքէ վեր է եւ հետեւաբար իր տնօրինութեամբ ամէն ինչ կարելի է: Ահաւասիկ՝ քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ հայրերու կողմէ հաստատուած օրէնքները անտեսող եւ ոտնակոխող անհաւատ հերետիկոս մը բազմած է Ամենայն հայոց հայրապետութեան աթոռին:
Եկեղեցին ունենալով օրէնսդրական իրաւունք, ունի նաեւ օրէնքները գործադրելու իրաւունք՝ յանցաւորներու եւ զանցառուներու նկատմամբ, սակայն ըստ ընկալեալ կարգ ու կանոնի։ Իւրանքանչիւր յանցանք պէտք է քննուի, պարզուի, ապացուցուի ու ապա ենթարկուի դատապարտութեան։ Սակայն այսօր դէմ յանդիման կու գանք կամապաշտութեան եւ քինախնդրութեան, որ մեզ կը յուզէ, եւ շփոթի մատնելէ ետք՝ պոռթկում կը յառաջացնէ իր Եկեղեցիով լրջօրէն մտահոգ իւրանքանչիւր հայու մօտ։ Այս պարագային, լուռ մնալը ո՛չ թէ անտարբերութիւն է, այլ մեղսակցութիւն, որովհետեւ իւրանքանչիւր հայ, որպէս մէկ մասնիկը Հայց. Եկեղեցիին, եւ նամանաւանդ իւրաքանչիւր միաբան՝ կրկնակի բարոյական պարտաւորութիւնը ունի իր ձայնը լսելի դարձնելու, բողոքելու եւ զգաստութեան կոչ ուղղելու յանուն արդարութեան, ապա թէ ոչ Հայց. Եկեղեցին կը դառնայ բացարձակ կղերապետութիւն եւ ճահիճէն դուրս չի կրնար ելլել:
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎ` ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ – ՇԱՐ. Դ.
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ, 20 Յուլիս 2018
Կանոնական խախտումներու շրջագիծին մէջ կ'իյնան նաեւ քրէական յանցագործութիւնները, որոնք կատարուեցան Գարեգին Բ. կաթողիկոսի «հայրական» հովանիին եւ խնամքին տակ: Մեկնութիւնը կը թողունք ընթերցողի հայեցողութեան, իսկ մեր խղճի պարտքն է բարձրաձայնել եւ հաշիւ պահանջել կատարուած ոճիրներուն համար, որոնք մինչեւ այսօր անլոյծ մնացած են եւ անպայման բացայայտման կարիքը ունին:
Ա.- Բոլորս ալ գիտենք որ Մայր Աթոռի դիւանապետ Ներսէս արք. Պոզապալեան շատ աւելի հաւանականութիւն կը ներկայացնէր ընտրուելու որպէս Ամենայն հայոց կաթողիկոս, քան Այրարատեան թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսեանը, սակայն եւ այնպէս պետական վարչակարգի ամէն տեսակի բռնութիւններուն հետեւանքով Գարեգին արք. Ներսիսեան «ընտրուեցաւ», չըսելու համար նշանակուեցաւ, կաթողիկոս:
Հազիւ հայրապետական աթոռ բարձրացած՝ Գարեգին Բ. կաթողիկոս փորձեց հեռացնել Ներսէս արքեպիսկոպոսը մայրավանքէն. «Ապրանքներդ հաւաքէ, գնա Երեւան եւ քրոջդ քով ապրիր» : Ներսէս արքեպիսկոպոս մերժած էր հեռանալ, առարկելով թէ մայրավանքը ի՛ր ալ տունն էր: Ո՞վ էր որ այսպէս համարձակութի՜ւն կ'ունենար մերժելու բռնակալին հրահանգը. անկասկած որ նման մերժում մը իր դառն հետեւանքները պիտի ունենար:
Մեծ ափսոսանքով եւ յուզումով լսեցինք կատարուած ոճիրի մասին : Որպէս թէ երիտասարդ մը (կ'ըսուի թէ Յուսիկ սրբազանի թոռնիկն է անչափահաս «հերոսը») յանդգնած էր մայրավանքին մէջ յարձակիլ Ներսէս սրբազանին վրայ ու զայն անակնկալի բերելով ծանր հարուածով մը զգետնած էր: Այդ անողոք հարուածին հետեւանքով Ներսէս սրբազան, կորսնցնելով իր գիտակցութիւնը, անմիջապէս փոխադրուած էր հիւանդանոց ուր եւ կարճ ժամանակ ետք մտած էր մահաքունի մէջ ու մի քանի ամիսներ ետք 27 Յունիս 2009-ին հրաժեշտ տուած էր այս անողոք աշխարհին, միայն ցաւ եւ վիշտ պատճառելով իր անմիջական հարազատներուն:
Թէեւ ոճրագործին անչափահաս տարիքը որպէս պատրուակ հրապարակ նետուեցաւ ցմահ բանտարկութենէ ազատելու համար ենթական, սակայն եւ այնպէս ոճրագործին ինքնութիւնն ու տարիքը չեն որ մեզ կը շահագրգռեն, այլ կատարուած ահաւոր անմարդկային ոճիրին, –ա՛յդ ալ՝ մայրավանքէն ներս,– ցարդ անպատիժ մնացած ըլլալու իրողութիւնն է որ մեզ խորապէս կը մտահոգէ: Հիմա մեր առջեւ կը յայտնուին շատ լուրջ հարցեր, որոնք անմիջական պատասխանի կը կարօտին: Նաեւ այստեղ յիշեցնենք, որ Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ նկարագրուած պատմութիւնը երբեք չի համապատասխաներ իրողութեան: https://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=1300&y=2009&m=5&d=27&lng=hy
Հիմա հարց տանք մեր ազնիւ ընթերցողներուն. ինչպէ՞ս կրնայ պատահիլ որ ոճիր մը տեղի ունենայ եւ ծածկուի ոչինչ կատարուածի պէս: Անշուշտ մեր ընթերցողները այդքան ալ պիտի չզարմանան, որովհետեւ նմանօրինակ սպանութիւններ սովորական երեւոյթ դարձած են ամբողջ հայրենիքի տարածքին: Վերջերս բոլորս ալ կարդացինք մամուլի մէջ Մանուէլ Գրիգորեանի քրէական յանցանքներուն մասին, եւ այդ բոլորը, ժողովրդական խօսքով՝ «Մայր Աթոռի քթին տակ»:
Պահ մը իրաւաբանօրէն մտածենք որպէս արդար եւ զարգացած քաղաքացի: Ինչպէ՞ս կրնայ ըլլալ որ նման ոճիրի մը համար, –ի վերջոյ մարդ արարած մըն է սպաննուողը,– քրէական հարց չէ յարուցուած եւ ո՛չ ալ քրէական թղթածրար մը բացուած՝ ոճիրին բոլոր ծալքերը իմանալու եւ, ուսումնասիրելէ ետք, հետապնդելու եւ դատապարտելու ոճրագործը: Ո՞ւր մնաց արդարութիւնը…: Անգամ մը եւս կը փաստուի նախորդ վարչակարգին քրէական մտածողութիւնն ու անտարբերութիւնը իր քաղաքացիին հանդէպ: Երբեք պիտի չզարմանանք երբ շատեր մտածեն որ այս բոլորը կանխամտածուած եւ պատրաստուած ոճիրներ են: Եզրակացութիւնը կը թողունք մեր ընթերցողներու հայեցողութեան:
Բ.- Այսքան տարիներ ետք տակաւին չենք համոզուած որ տարիներու վաստակ ունեցող բարձրաստիճան եկեղեցական՝ Արսէն արք. Պէրպէրեան նո՛յնքան տխուր վախճան կրնար ունենալ: Մօտէն ճանչցած եմ զինք 1970 թուականէն, երբ ստանձնած էր Լոնտոնի եկեղեցւոյ հովուութիւնը: Տարիներ ետք կրկին տեսնուեցանք Միացեալ Նահանգներու մէջ, երբ արդէն որոշ չափով կորսնցուցած էր իր առողջական վիճակը: Մեր երկրորդ հանդիպումը նպաստաւոր եղաւ սրբազանին համար, որովհետեւ հանդիպեցանք ճիշդ ա՛յն ժամանակ երբ կարիքը ունէր աչքի գործողութեան, սակայն եւ այնպէս մէկը չկար որ ձեռք երկարէր անոր՝ որպէսզի վիրաբուժութեամբ վերականգնէր իր տեսողութիւնը, ո՛չ ալ մայրավանքը հետաքրքրուած էր անոր բարւոք կեցութեամբ Լոս Անճէլըսի մէջ: Ազնիւ հայորդիներ հոգացին իր տնային եւ կարգ մը առօրեայ ծախսերը, ես ալ որպէս կրտսեր եղբայր յաջողցուցի իր աչքի գործողութիւնը: Մեր երկրորդ հանդիպումը աւելի սերտացուց մեր կապերը եւ հետեւաբար մեր յաճախակի շփումներով ու հանդիպումներով աւելի մօտէն ճանչցայ Մայր Աթոռի միաբանութեան անփառունակ վիճակը:
Երկար ժամանակ կազդուրուելէ ետք, Արսէն սրբազան պատշաճ նկատեց վերադառնալ տուն՝ Մայր Աթոռ: Մեր կապերը մնացին նոյնքան եղբայրական, եւ մեր յաճախակի շաբաթական հեռախօսազանգերը եղան լաւագոյն միջոցը իրարու հետ բաժնելու մեր եկեղեցական եւ ազգային մտահոգութիւնները: Յաճախ կը գանգատէր որ եղբայրական մթնոլորտ չկար մայրավանքէն ներս, ուր մանաւանդ տարեցները անտեսուած էին: Յաճախ կը կրկնէր որ առանձնութենէ կը տառապէր, եւ սակայն կը մխիթարուէր մէկ-երկու ազնիւ աբեղաներու այցելութեամբ:
Եպիկոպոսական ընդհանուր ժողովի օրերուն (Սեպտ. 24-27, 2013թ.) ամէն օր կը խօսէինք եւ յաճախ բացայայտօրէն կը փոխանցէր իր մտածումները ժողովի մասին, ըսելով թէ «ոչինչ դուրս կը գայ այս անծրագիր ժողովներէն: Միակ դրական երեւոյթը այս ժողովին ա՛յն եղաւ որ իրարու հետ նկարուեցինք…»: Թէեւ քմծիծաղով կ'ըսէր այս բոլորը, բայց ատոր ետին կար տխրութիւն որ Հայց. Եկեղեցին հասած է այսպիսի օրերու. ճահճացած, հոգեւորապէս սնանկացած ու խորթացած իր ժողովուրդէն:
Մայրավանքին ճնշող մթնոլորտը պատճառ դարձաւ որ ան աւելի ժամանակ անցնէ Երեւանի իր առանձնատան մէջ: Ահաւասիկ հոն էր որ անակնկալօրէն աւանդեց իր հոգին, 16 Նոյեմբեր 2013-ին: Մահուան նախորդ գիշերը, ժիր ու կայտառ, իր խօսակիցներուն հետ (սրբազանին խնամակալն ու սիրելի վարդապետ մը) լաւ ժամանակ կ'անցնէր, երբ յանկարծ անկնկալ այցելութեան եկաւ Երեբունի հիւանդանոցէն բուժքոյր մը եւ սրբազանին տուաւ մասնաւոր դեղահատեր, ի զարմանս ներկաներուն: Բաւական ուշ մնալէ ետք հիւր վարդապետը մեկնեցաւ իր հարազատներուն տունը: Զարմանալին ա՛յն է որ յաջորդ առաւօտ այդ նոյն բուժքոյրը առաւօտեան ժամը 6:00-ին Արսէն սրբազանի տունէն եւ անոր անձնական հեռաձայնով կը զանգէ վարդապետին՝ սրբազանին մահուան գոյժը հաղորդելու: Թէ՛ խնամակալը եւ թէ՛ վարդապետը կը զարմանան որ նախորդ գիշերուան կայտառ եւ ժպտուն սրբազանին ի՞նչ պատահեցաւ եւ ինչպէ՞ս կրնայ ըլլալ որ այդքան կանուխ այդ բուժքոյրը կրկին այցելութեան եկաւ սրբազանին: Անլոյծ մնացած հարցումներ: Նկատի ունենալով որ Արսէն սրբազան մահացած էր իր տան մէջ եւ ոչ թէ հիւանդանոցի, հետեւաբար պետական պաշտօնական հաստատութիւնը պարտաւոր էր անմիջապէս դիազննում կատարել, ստուգելու համար մահուան պատճառը: Կարելի չէ նման պարագային հանգուցեալը տանիլ եւ թաղել առանց դիազննումի, առիթ տալով խորհրդաւոր վերլուծումներու: Եթէ մաքուր են մեր արարքները, հետեւաբար պէտք է անպայմանօրէն դիազննում կատարուէր աւելորդ մեկնաբանութիւններու առիթ չտալու համար: Արսէն սրբազանի հարազատները Հայաստանի եւ սփիւռքի մէջ տակաւին կը սպասեն տրամաբանական պատասխանի:
Գ.- Մայր Աթոռի պաշտօնական hաղորդագրութեան մէջ կը կարդանք որ 7 Մարտ 2015-ին Գրիգորիս արք. Բունիաթեան, Ուքրանիոյ Հայոց Թեմի Առաջնոդը, յանկարծամահ եղած է հիւրանոցի իր սենեակին մէջ: Հաւատա՞նք…:
Մամլոյ եւ պաշտօնական հաղորդագրութեան մէջ արձանագրուածները որեւէ կերպով չկրցան համոզել ստուար հասարակութիւնը որ սրբազանին մահը հետեւանք էր սրտի անհանգստութեան: Ո՛չ մէկ բժշկական վկայութիւն կայ որ սրբազանը սրտի հիւանդութենէ կը տառապէր. ընհակառակն՝ իր միաբանակից եղբայրները կը վկայեն որ շատ առողջ էր եւ կայտառ: ՄԵզ անհանգստացնողը հանրութեան մօտ շրջագայող լուրերն են որոնց աղբիւրը կարելի չէ ստուգել, եւ հետեւաբար այս կապակցութեամբ տրուած զանազան մեկնաբանութիւնները մեզ կը մտահոգեն.–
1.- Թէ՝ մահացած է պանդոկին մէջ, կիսամերկ վիճակով:
2.- Թէ՝ մահացած է պանդոկին մէջ, ամբողջ գիշեր խմելէ ետք:
2.- Թէ՝ մահացած է ուրիշ վայր մը եւ յետոյ բերուած է պանդոկ:
3.- Ամենէն ընդհանրացած վարկածը այն է, որ սրբազանը սպաննուած է վրէժխնդրութեամբ, ուքրանացիներու կողմէ:
Մանրամասնենք, որպէսզի ընթերցողը հասկնայ: Մեր ստացած տեղեկութիւններու համաձայն, Գրիգորիս սրբազան ինքնաշարժի արկածով ակամայօրէն սպաննած է փոքրիկ ուքրանացի երախայ մը: Հարցը հասած է քրէական դատարան: Կը կարծուի թէ Գարեգին Բ. կաթողիկոս իր քաղաքական լծակներու միջոցաւ կրցած էր դատարանի առջեւ փրկել Գրիգորիս սրբազանը շատ լուրջ օրինական պատասխանատուութենէ…: Տուժող կողմը, այսինքն մեռեալ երախային հարազատները, նկատի առնելով իրենց հանդէպ եղած անարդարութիւնը դիմած են փոխվրէժի եւ Գրիգորիս սրբազանը սպաննած: Եթէ այս բոլորը ճիշդ չեն, ապա ո՞ւր է յարուցուած քրէական թղթածրարը: Ինչո՞ւ իրականութիւնը չենք յայտներ մեր ժողովուրդին, որպէսզի զանազան մեկնաբանութիւններու առիթ չընծայենք: Եթէ սրբազանը իսկապէս յանկարծամահ եղած է, ա՛յդ ալ՝ պանդոկին մէջ, ուրեմն անպայման որ դիազննում կատարուած է, եւ հետեւաբար հարց կու տանք. ո՞ւր է արդիւնքը այդ դիազննումին: Մեր գաղտածածուկ գործելակերպով կը բարդացնենք հարցերը եւ առիթ եւ իրաւունք կու տանք մեր ժողովուրդին՝ մեզմէ հաշիւ պահանջելու: Ի վերջոյ բարձրաստիճան եկեղեցական մը մահացած է, որուն մահուան պարագաները կը մնան անյայտ:
Վերեւ յիշատակուածներէն զատ կան նաեւ ազնիւ եկեղեցականներ, որոնք այս կեանքէն հեռացան չդիմանալով իրենց հանդէպ եղած հալածանքներուն եւ անարդարութեանց, կատարուած, նամանաւանդ, Գարեգին Բ. կաթողիկոսի «բարձր տնօրինութեամբ»: Պիտի ուզէի անպայման այստեղ յիշատակել Տէր Մարտիրոս քհն. Պէրպէրեանի պարագան: Չորս տարիներու վրայ երկարող անմարդկային «եղբայրակա՜ն» հալածանքներու զոհ դարձած այս մեծահոգի, ազնիւ անձնաւորութիւնը իր աչքերը փակեց ու այս ստորնացած աշխարհէն մեկնեցաւ «վիրաւոր»: Տէր Մարտիրոս արժանի չէ՛ր իր կրած հալածանքին: Բոլորիս ծանօթ՝ Լիբանանի մէջ երկար տարիներու ազգային եւ եկեղեցական ասպարէզէն ներս ազնիւ ծառայութիւն մատուցած Նուպար սարկաւագ Պէրպէրեանի որդին էր ան, մեծցած հոգեւոր մթնոլորտի մէջ:
Դժբախտաբար, այս համատարած փտութեամբ՝ եկեղեցական հանրային-հասարակական կեանքն է որ կը քայքայուի, եւ չենք կրնար այսուհետեւ քար անտարբերութեամբ դիտել մեր համազգային նուիրականութիւններու հանդէպ գործուած անպատկառ խախտումներու հետեւանքով յառաջացած անմխիթար դրութիւնը:
Ստալինեան սկզբունքներով ու գործելաոճով մեծցած, եւ իր անօրէնութեան մէջ յղփացած կղերապետութեան խորտակումը շատ հեռու չէ, եւ արդէն ոտնաձայները կը լսենք ամէն օր…: Ամէն: