Եվրոպայի Հայերի Համագումարը խստիվ դատապարտում է ոստիկանության ուժերի կողմից հունիսի 29-ի գիշերը եւ դրան նախորդած օրերին խաղաղ ցուցարարների դեմ գործադրած անհամաչափ, անօրինական եւ իրավիճակը առավել սրող բռնարարքները եւ խաղաղ ցուցարարների եւ բնակչության դեմ վանդալիստական մեթոդներով անխնա ծեծ ու ջարդի ենթարկելը:
Պահանջում ենք վերջ տալ ոստիկանական կամայականություններին եւ լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքը խոչնդոտելու՝ նրանց դեմ կատարված բռնություններին: Պահնջում ենք աչքը կորցրած երիտասարդի եւ տասնյակ վիրավորների դեմ նման պատժամիջոցներ կիրառող ոստիկանապետներին ու իշխանավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկել եւ սանձահարելով ոստիկանական բռնությունները թույլ չտալ հետագա ծեծ ու ջարդին, որը անխուսափելիորեն երկիրը կտանի աննախադեպ քաոսի եւ վրեժխնդրության եւ կործանման:
Եվրոպայի Հայերի Համագումարը խստիվ դատապարտում է ոստիկանության ուժերի կողմից հունիսի 29-ի գիշերը եւ դրան նախորդած օրերին խաղաղ ցուցարարների դեմ գործադրած անհամաչափ, անօրինական եւ իրավիճակը առավել սրող բռնարարքները եւ խաղաղ ցուցարարների եւ բնակչության դեմ վանդալիստական մեթոդներով անխնա ծեծ ու ջարդի ենթարկելը:
Պահանջում ենք վերջ տալ ոստիկանական կամայականություններին եւ լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքը խոչնդոտելու՝ նրանց դեմ կատարված բռնություններին: Պահնջում ենք աչքը կորցրած երիտասարդի եւ տասնյակ վիրավորների դեմ նման պատժամիջոցներ կիրառող ոստիկանապետներին ու իշխանավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկել եւ սանձահարելով ոստիկանական բռնությունները թույլ չտալ հետագա ծեծ ու ջարդին, որը անխուսափելիորեն երկիրը կտանի աննախադեպ քաոսի եւ վրեժխնդրության եւ կործանման:
Եվրոպայի Հայերի Համագումարը արտահայտելով սփյուռքում ճնշող մեծամասնության ցանկությունը եւ կամքի արտահայտությունը խստիվ դատապարտում է բռնությունները եւ պահանջում ազատ արձակել անօրինաբար ձերբակալվածներին եւ քաղաքական բոլոր բանտարկյալներին:
Խաղաղ հանգուցալուծումը իրավիճակից դուրս գալու միակ ընդունելի եւ դրական ելքն է:
Հատկապես խիստ մտահոգիչ եւ անընդունելի ենք համարում իր հայրենասիրությունը եւ այս օրհասական օրերին իր զսպվածությունը բազմիցս ցուցաբերած Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը, պահանջում ենք անհապաղ նրա ազատ արձակումը: Դատապարտում ենք մամուլում գիտակցաբար եւ ցուցադրաբար նրա անունը վարկաբեկելուն ուղղված բոլոր փորձերին, որը կատարվում է բոլորին հայտնի անձանց կողմից: Նման տմարդի եւ միակողմանի ցեխ շպրտումների հեղինակները զուրկ են ամեն տեսակ բարոյականությունից:
Կոչ ենք անում ցույցերին մասնակցող եւ իրենց իրավունքները պահանջող հասարակությունից եւ հարթակ վարող անհատներից ցուցաբերել քաղաքակիրթ եւ խելամիտ մոտեցում, հեռու մնալ հայտնի ու անհայտ սադրիչներից, քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրանքներից եւ ցույցերն ու երթերը կազմակերպել այնպես, որպեսզի առիթ չստեղծվի նորանոր բռնությունների եւ անտեղի լարվածության: Իրավիճակի անկառավարելի սրացումից եւ անկազմակերպվածությունից անկասկած կօգտվեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ներքին եւ արտաքին բոլոր թշնամիները: ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ականջ են դնում թե, երբ տեղի կունենա հաջորդ սխալ քայլը, որպեսզի իրենց միջամտություններով է'լ ավելի խորացնեն ճգնաժամը եւ առաջ քաշեն իրենց պիղծ նպատակները եւ անդիմադրելի ճնշումներով արգելակեն հայրենիքի զարգացումը եւ ինչպես նաեւ իրենց ցանկացած ձեւով լուծեն Արցախի հարցը:
Միջազգային գետնում Հայաստանը այսօր գտնվում է անհամեմատ մեծ ճնշումների ներքո, հարկավոր է այնպիսի արտաքին քաղաքականություն, որպեսզի արեւելք- արեւմուտք հակամարտությունների արանքում չճզմվենք եւ կուլ չգնանք… թշնամուն:
Ժամանակն է, որ բոլորը հատկապես իշխանությունները սթափվեն, քանի, որ իրենց ձեռքում է առանց արյունահեղության եւ խաղաղ կերպով հանգուցալուծման ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ: ժողովրդի արդարացի բողոքներին լսելը եւ պահանջների կատարելը ոչ թե թուլության այլ հզորության նշան է:
Միջազգային հանրության եւ առաջադեմ լրատվության ուշադրության կենտրոնում գտնվող Թուրքիայում տեղի ունեցող անհամեմատ ավելի լայն դեպքերը թույլ չեն տալիս ավելի խոր անդրադառնալու Հայաստանյան դեպքերին եւ հենց դրա արդյունքում ցավոք իշխանական կուսակցությունները ուժի կիրառումով եւ իվնաս պետականության՝ լուծում են իրենց անձնական եւ խմբակային հարցերը:
Սփյուռքը ամբողջությամբ մտահոգ է եւ հուզումով է դիտարկում այս ամենին՝ անկարող ուղղակի ներգործության: Եվրոպայի Հայերի Համագումարը զորակցելով հայրենի ժողովրդին կոչ ենք անում սփյուռքի եւ հայրենի մտավորականությանը, հանրային դեմքերին, հասարակական կառույցներին, ազդեցիկ անհատներին, կուսակցությունների ազնիվ եւ սկզբունքներին չդավաճանող անդամներին թողնել անձնական կամ այլ վիրավորանքներ եւ լծվել աշխատանքի եւ դրական միջամտությամբ իրենց ազդու խոսքն ասել այս օրհասական պահին:
Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը եւ ինքնիշխան պետականությունը գոյատեւման եւ զարգացման անհերքելի երաշխիքներն են:
Եվրոպայի Հայերի Համագումար
30 հուլիսի 2016 թ.
Շվեդիա
4 comments
Սրտի մեծ կսկիծով կարդացի
Միակ խուլիկանը
Միակ խուլիկանը Սերժն Է եւ իր կամակատար ոստիկանները
Նիքոլայ, Հայաստանում նոր սերունդ է վաղուց արդեն աճել
Նիքոլայ, Հայաստանում նոր սերունդ է վաղուց արդեն աճել, ով իրեն չի պատկերացնում ծառայի կարգավիճակում և շատ հստակ պատկերացում ունի, որ իր հայրերը սնվել են սնոտի գաղափարներով, ինչպես օրինակ ձեր նշած քստմնելի արտահայտությունը «Ռուսաստանը, որ Հայոց Ցեղասպանությունը պաշտօնապես ընդուներ է և երաշխիքն է այսօրուայ Հայաստանի սահմաններուն…» Սա բացարձակապես ստրկամիտ արտահայտություն է:
Ինքնիշխան, նույնիսկ ամենափոքր երկիրը հասկանում է թե ինչպես պետք է գնահատել երկրի, դաշնակցի և թշնամու շահերը:
Միայն ստրուկն է մտածում, որ իր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար ինքը պետք է «ապերախտ» չգտնվի տիրոջ նկատմամբ: Եվ իհարկե ստրուկը երբեք էլ իմ կարծիքի հետ համաձայն չի լինի: Ցավում և ողբում եմ մեր նախնիներին ներարկված ստրկական հոգեբանության համար, ողջունում եմ ազատ և ինքնիշխան սերնդի մուտքը մեր ներկայիս իրականություն: Թող այսուհետև սերունդները իրենց ճանաչեն ոչ միայն Սարդարապատից այլ նաև մերօրյա Սասնա Ծռերից:
Մեր Պատուարժան Նախագահին
Մեր Պատուարժան Նախագահին ելոյթին լսելես ետք, քարտէսը բացի, տեսայ թէ, Նախագահը միայն ու միայն ճշմարտութիւնը ըսաւ, «Երեւանը պէյրութ կամ Հալէպ չէ»:
Գոնէ Աստուծոյ առաջ պետք է արդար ըլլանք, այս օրուայ մեր շքեղ Հայրենիքը կառուցուած է Սովետական Հանրապետության շրջանին, Փառք Սովետական Հայաստանին, շատ կը խնդրեմ, կ'աղաչեմ մեր Հայրենիքը չի քանդեք:
Կրնա՞ք ըսել արդեօք, եթէ Ռուսերը մէր երկրի սահմանները չի պաշտպանեն ո՞վ պիտի պաշտպանէ, Սասնա Ծռե՞րը, թուրքե՞րը, Վրացի՞ները,Պարսիկնե՞րը թէ դուք, շատ կը խնդրեմ զգաստացէք և ձեր շուրջի մարդիկներուն ալ զգաստացուցէք, հէքեաթներու շրջանը շատոնց անցեր է:
Հարգանքներով,
Նիքօլա
Comments are closed.