Երկի՛ր Հայրենի, Դու՝ Հանգրվա՞ն, Կանչող Փարո՞ս

«Հայկական վերածնունդ», 26 Մայիս 2015

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան…

Աշոտ Գրաշի

«Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի պատասխանատու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերչյանը ս.թ. մայիսի 21-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ամբողջ գիշեր պահվել է Զվարթնոց օդանավակայանում, արգելվել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Մինչ այդ արդեն բազմակի անգամ ՀՀ ժամանած ֆրանսահայ մտավորականին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata) և հերթական անգամ հայրենիք ժամանելուց 12 ժամ հետո իր կամքին հակառակ ետ ուղարկել Փարիզ:


«Հայկական վերածնունդ», 26 Մայիս 2015

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան…

Աշոտ Գրաշի

«Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի պատասխանատու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերչյանը ս.թ. մայիսի 21-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ամբողջ գիշեր պահվել է Զվարթնոց օդանավակայանում, արգելվել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Մինչ այդ արդեն բազմակի անգամ ՀՀ ժամանած ֆրանսահայ մտավորականին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata) և հերթական անգամ հայրենիք ժամանելուց 12 ժամ հետո իր կամքին հակառակ ետ ուղարկել Փարիզ:

«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է քաղաքական Երևանի կողմից կատարած պետական վրեժխնդրությունը: Անբասիր կենսագրությամբ գործչի, բարեկամ Ֆրանսիայի քաղաքացու և հայ ժողովրդի նվիրյալ զավակի հանդեպ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այդպիսի վարաբերմունքը որակում ենք որպես ՀՀ իշխանությունների կողմից գիտակցաբար իրականացրած քաղաքական և բարոյական երկակի զանցանք, որը դատապարտելի է ինչպես Հայաստան-Ֆրանսիա  երկկողմանի հարաբերությունների վատթարացման, այնպես էլ` Հայրենիք – Սփյուռք հարաբերություններում չափազանց վտանգավոր անջրպետ ստեղծելու առումով: Արդյո՞ք Շանթ Ոսկերչյանն է վտանգում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թե՞ օրեցօր իրենց համապետական և համազգային չափերի հանցանքներով հայրենի բնակչությանը կեղեքող ու արտագաղթի մղող իշխանությունները:

«Հայկական վերածնունդը» հայտնում է, որ ՀՀ ռեժիմին երբեք թույլ չի տա Հայկական Սփյուռքին ծրագրված բաժանելու երկու հատվածների` մի կողմոմ մեդալակիր և խոնարհ սփյուռքահայեր, մյուս կողմում` հայրենիքին խորթ ու անբաղձալի զավակներ: Շանթ Ոսկերչյան նվիրյալները վաղուց են ապացուցել իրենց հավատարմությունը հայրենիքին և սփյուռքյան իրենց ճակատագիրը կիսող ազգակիցներին, որը հստակորեն նշանակում է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետականաշինությունը, զարգացումն ու անվտանգության ապահովումը առանց սփյուռքի այդ անձնուրաց հատվածի անմիջական մասնակցության, ուղղակի անհնարին է ու կտանի հանրապետության սրընթաց ինքնակործանման: Մենք գիտակցում ենք, որ ս.թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ մերկացրած դամոկլյան սուրը ներկայումս սպառնում է արտերկրում բնակվող յուրաքանչյուր ազնիվ և ընդդիմախոս հայի և որ բացառապես ոչ ոք դրանից ապահովված չէ: Ուստի դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին` մեզ հետ միասնաբար պահանջել ռեժիմից` զերծ մնալ Սփյուռքի ընդդիմախոսների հանդեպ սկսված հալածանքներից և վերացնել Ոսկերչյանի մուտքը հայրենի երկիր փակելու որոշումը:

ՄԻ´ ԱՐԳԵԼԵՔ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅՐԵՆԻՔ

ԴԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

              

You May Also Like