Հայ – Թուրքական Հարաբերություններ Չեն
Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա:
Հայ – Թուրքական Հարաբերություններ Չեն
Հայ ժողավուրդի, Համաշխարհային Հայության միայն մեկ երրոդն է ՀՀ-ն քաղաքացի, մյուս մասը հայկական Սփյուռքն է, տարագիր հայությունը, որ հիմնականում հետևանք է Մեծ Եղեռնի, Արևմտյան Հայաստանի հայաթափման, անընդմեջ կոտորածների, դեպորտացիաների: Նախկին Օսմանյան կայսրության կենդանի մնացած հայ քաղաքացիների ժառանգներն, արևմտահայերը, որ այսօր աշխարհում (այդ թվոմ և ՀՀ-ում) հաշվում են մոտ յոթ միլիոն մարդաքանակ, ունեն իրենց յուրահատուկ շահերը, իրավունքները, պահանջատիրությունը: Հաոց Ցեղասպանության լիարժեք դատապարտումը, ում և ուր ինչպիսի մեղադրանք և ինչ պահանջներ ներկայացնելը Արևմտահայության Լիազոր Ներկայացուցիչ Մարմինների գործն է, երբ նրանք կհիմնադրվեն, մոտ ապագայում, Արևմտահայերի Ազգային Համագումարում, Փարիզում (Սեվրում), որը նախապատրաստվում է այդ նպատակով ստեղծված Միջազգաին Կազմակերպչական Կոմիտեի կողմից:
Շատերը, թե ՀՀ-ում, թե Սփյուռքում, շփոթության մեջ են, երբ ՀՀ -ն իշխանությունները բանակցություններ են վարում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: Կա սխալ ընկալում, իբր ՀՀ-նը կարող է հանդես գալ համայն հայության անունից, հետապնդել համահայկական նպատակներ, հանդես գալ արևմտահայության անունից և համապատասխան պահանջներ ներկայացնել Թուրքիային:
ՀՀ-նը կարող էր դա անել, եթե նա վերահաստատեր (նոր սահմանադրությամբ) իրավահաջորդությունը 1918 – 1920 թթ. Հայաստանի առաջին հանրապետությունից, տեր կանգներ և վերակենդանացներ Սեվրի դաշնագիրը, ստանար արեվմտահայերի պահանջների լիազորությունները: Այդպես էր 1919 ին, երբ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու նպատակով Արևմտահայերի Երկրորդ համագումարի փետրվարի 13 –ի նիստում ստեղծված գործադիր մարմնի ընտրած 12 արեւմտահայ պատգանավորներ տեղ ունեցան Հայաստանի Հանրապետության խորհուրդում£
Եվ եթե ՀՀ – ն դա չի անում, պահանջներ չի ներկայացնում Թուրքիային, նույնիսկ Կարսի նկատմամբ, և Ադրբեջանին Նախիջեվանի նկատմամբ, կամ Վրաստանին Ջավախքի նկատմամբ ապա այդ պետք է դիտել իբրև գիտակցված և հիմնավորված գերագույն զիջում ՀՀ –ն իշխանությունների կողմից: Նրանց կողմից այդպիսի զիջում կարելի է ներկայացնել նաև այն, որ պահանջներ չեն ներկայացվում Ադրբեջանին դեռ նրա կազմում գտնվող Արցախյան մնացյալ տարածքների նկատմամբ: Պահանջներ չեն ներկայացվում հայ փախստականներին վերադարձնել Ադրբեջան: Պահանջներ չեն ներկայացվում դատապարտելու համար հայերի գենոցիդը Ադրբեջանում:
Այս բոլորը ահռելի զիջումներ են, որոնց վերաբերյալ կարելի է կարծիքներ հայտնել, տարբեր դիրքորոշումներ ունենալ, գիտական քննարկումներ անցկացնել: Բայց իրողությունը այս է, ՀՀ-ն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը այսպիսին է: Եվ պետք է իրատեսորեն գնահատել, թե ինչու է այսպես, և որ դեպքում կարող է ուրիշ լինել: Կա արդյոք մեկ ուրիշ այլընտրանք, այլ քաղաքական մտածողություն, ուրիշ ուղղություն և քաղաքական ուժ: Անհրաժեշտ է որ հասարակայնորեն քննարկվեն, որ զիջումներն են պատճառաբանված, ընդունելի և արդար, որը ոչ:
Ակնհայտ է, որ Երևանում առայսօր ուրիշ լուրջ, իրական, գործունյա ուժ, բացի իշխանությունից և նրա Հանրապետական կուսակցությունից չկա: Եվ դժվար էր հուսալ որ ավելին կարող էր լինել, նկատի ունենալով այն իրադարձությունները, պայմանները, ճանապարհը, որ անցել է հայությունը, հատկապես նրա խորհրդային հատվածը: Լիարժեք քաղաքացիական հասրակարգի ձևավորումը դեռ ժամանակ է պահանջում: Փառք Աստծո, որ այսքանն էլ հաջողվեց պահպանել, որ բավարար եղավ անկախության գործընթացը կառավարելի դարձնել (շատ կորուստների հետ հանդերձ) և նույնիսկ պատերազմ շահել հաղթանակի ճանապարհին, բայց և որ լրիվ հաղթանակը դեռ առջևում է: Սփյուռքում թերևս ավելին կարող էր լինել, կազմակերպվածության և հատկապես քաղաքական մտածողության ասպարեզում: Կան պատճառներ, բայց արդարացում չկա, որ մինչև հիմա Սփյուռքում քիչ թվով կան հայազգի քաղաքական, պետական գործիչներ, դիվանագետներ, միջազգային իրավաբաններ, բանկիրներ և այլն, որոնք ներգրավված են ազգային կյանքում: Հիմնականում գոյատևման բարդույթն է դեռ գերակշռողը:
Հաղթանակը կարելի է կռել միայն միացյալ ուժերով: Այնինչ առայժմ պատերազմում է հայության միայն մեկ երրորդը այնպես, ինչպես կարող է:
1914-1918թթ., 1920-21 թթ. պարտությունների դասերը դեռ լրիվ չեն գիտակցված, դեռ գերակշռում են առասպելները և խեղաթյուրումները: Հայոց Մեծ Եղեռնը, 1921 թ. ՀՀ-ն կործանումը, 1991 թ. Բաքվի, ադրբեջանահայության հայաթափումը և այլն անխուսափելի չէին: Մեր պարտություններում մեր մեղավորության չափի ուրացումը – կործանար է: Դատապարտվածության և անելանելիության, «մեր սև բախտի» բարդույթը դեռ իշխում է:
Համայն հայության մասնակցությունը հայկական պետականության վերկանգման գործընթացին աննշան է: Այն օգնությունը, որը գալիս է դրսից, հատկապես Ռուսաստանից, որի հետևանքով հազարավոր ընտանիքներ ՀՀ-ում և Արցախում գոյատևում են, տարերային բնույթ է կրում, և որոշիչ նշանակություն չի կարող ունենալ պետության տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության և ամենակարևորը ռազմական հզորացման գործում: Այդ գործին լիարժեք մասնակից կարող է լինել միայն համապատասխան կերպով վերակազմավորված հայկական Սփյուռքը, միակ իրական և էական ռեսուրսը Հայության: Այսօրվա դրությամբ դրա պատկերը ներկայացնում է «Հայաստան» հիմնադրամը, որի տարեկան օժանդակությունը ընդամենը մի քանի միլիոնի է հասնում: Այնինչ պետք է լինի մի քանի միլիառդ: Եվ կարող է, պարտավոր է որ լինի, եթե հրամայական անհրաժեշտություն է, որ հայության մեծ և կարևոր հատվածը կատարի իր պատմական առաքելությունը, մասնակցությունը բերի Հայրենիքի վերաստեղծման սուրբ գործընթացին: Այն գործընթացին, որ Կիլիկյան հայկական թագավորության վերջավորումից հետո առաջին առիթը կորցրինք անցյալ դարի սկզբին:
Կարո՞ղ է արդյոք Հայությունը այս երկրորդ ստեղծված առիթը չկորցնել, որի առաջացմանը հայերը չեն մասնակցել, որին նախապես չեն պատրաստվել, և պահանջվում է ստեղծված իրավիճակում, ընթացքում հարմարվել, ուժ ստեղծել, պայքարել, հաղթանակել:
Այս իրավիճակում, այս ուժերով, ոգեղեն և նյութական, ի՞նչի կարող ենք հասնել, ի՞նչ պահպանել, ի՞նչ և ի՞նչպես զարգացնել, ի՞նչ ուժ և կորով կարող են հայերը ցուցաբերել, որպեսզի այլևս չլինեն նոր պարտություններ, նոր կորուստներ: Տեսնելով հայերի համընդանուր վիճակը, – ազգային համերաշխության աաստիճանը, կազմակերպվածությունը, մարտունակությունը, դիմադրողականությունը, մրցունակությունը – հիմնական բնագավառներում – եղած ոգին, կամքը, ուժը, – տարվող բանակցություններում հայկական կողմին փորձում են ստիպել գնալ նոր զիջումների:
Նոր զիջումներ սպասելը հայկական կողմից, հատկապես Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում,- որտեղ հայերը ոչ միայն արդար են, այլ և հաղթանակած, (ի տարբերություն հայ – թուրք հարաբերություններում, ուր արդար էինք, բայց ոչ միշտ ճիշտ և պարտված ենք) – անօրեն է, անիրական է, անբարոյական է, կարող է լինել ճակատագրական, կործանարար: Ավելին: Բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ Արցախի կարգավիճակի կապակցությամբ – պատճառաբանված չէ, անիմաստ է և անարդյունավետ: Նրա հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրև անվերականգնելի իրականություն, փաստ և հրաժարվի իր անօրեն և անիրկանալի պահանջներից:
Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքնըրը – Արցախը և Նախիջեվանը – գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից և հանցագործ կերպով հանձնվել են Ադրբեջանին 1921 թ. Կովբյորոյի տխրահռչակ անօրեն վորոշումներով: Երբ Խորհրդային բանակը հեռացավ Ադրբեջանից ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ադրբեջանը, զրկվելով Կրեմլի հովանավորությունից, պարտություն կրեց իր իսկ կողմից սկսած պատերազմում և հայերը մասամբ ազատագրեցին զավթված հայկական տարածքները:
[…]
Ժամանակակից հայ ազգային քաղաքական մտածողության պակասի հետևանքը չէ՞ր արդյոք, որ ի հակադրումն «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշմանը, ի հակադրումն 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերկանգման գործընթացը վերափոխվեց «Ղարաբաղի հայերի ինքնորոշման» խնդրով, Արցախում երկրորդ հայկական պետության ճանաչման թույլ և անհեռանկարային հարցով: Այս մետամորֆոզը, պարտվողական (իբր խորամանկ, բայց իրականում վախկոտ) մտածելակերպը և գործելակերպը ներկայացվում է ՀՀՇ-ից ժառանգած իբրև իրատես քաղաքականություն: Այս հայեցակարգի վրա հիմնված բանակցությունները հակառակորդի դաշտում տանում են փակուղի, երբ Բաքուն, օգտվելով սրանից, մոլորացնում է համաշխարհային հանրությանը, խոստանալով «ղարաբաղի հայերին» ամենաընդարձակ ինքնավարություն: Բացի դրանից, այս դիրքորոշումը օգնում է հառակորդին տեսականորեն հիմնավորել պատերազմի միջոցով հարցը լուծելու իրենց իրավունքը: Եթե հարցը ներկայացվում է ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգմանը, որ այդպես է, այլ – Ադրբեջանի, որ այդպես չէ:
Հայկական հարցի (արևելյան և արևմտյան կերպարներով) լուծումը կարող է ավելի անհամեմատ արդյունավետ կերպով հետապնդվել, երբ միջազգային կյանքում կձևավորվի հզոր Ինքնուրույն Հայկական Գործոն, որը հնարավոր կդառնա, երբ հայ Սփյուռքը կներկայանա իբրև կազմակերպված ինքնակառավարելի մարմին ի դեմս Արևմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմինների (Արևմտահայերի Ազգային Ժողով, Ազգային Խորհուրդ), որը հնարավոր կդարձնի Համաշխարհային Հայության երկու հատվածների միջև աշխատանքի բաժանումը, դերերի բաշխումը, լիարժեք համագործակցության պայմաններում, և որ հնարավոր կլինի այնպիսի համահայկական ծրագրեր մշակել և իրագործել, որ հայ ժողովրդի համար անվտանգ և հեռանկարային զարգացման ապագա կապահովվի:
Կարեն Միքայելյան