Զազաների Նվիրված Գիտաժողովը Եզրափակվեց

Համո Մոսկոֆյան, Ազգ, 1 Նոյեմբեր 2011

Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում 3 օր շարունակ իրենց բազմալեզու գիտական ու պատմական աշխատություններով ելույթ էին ունենում Թուրքիայից եւ Արեւմտյան Հայաստանից, Իրանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Հայաստանից եւ այլ երկրներից մասնակից ականավոր ակադեմիկոսներ, գիտաշխատողներ, զազա ժողովրդի մշակույթին, լեզվին եւ ինքնությանը նվիրված գրքերի հեղինակներ, դասախոսներ: Ակադեմիական մակարդակով նախապատրաստված այս գիտաժողովի 2-րդ ու 3-րդ օրերը հագեցած էին բարձր գնահատանքի արժանի ներկայացումներով եւ ազատ քննարկմամբ:
 

Համո Մոսկոֆյան, Ազգ, 1 Նոյեմբեր 2011

Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում 3 օր շարունակ իրենց բազմալեզու գիտական ու պատմական աշխատություններով ելույթ էին ունենում Թուրքիայից եւ Արեւմտյան Հայաստանից, Իրանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Հայաստանից եւ այլ երկրներից մասնակից ականավոր ակադեմիկոսներ, գիտաշխատողներ, զազա ժողովրդի մշակույթին, լեզվին եւ ինքնությանը նվիրված գրքերի հեղինակներ, դասախոսներ: Ակադեմիական մակարդակով նախապատրաստված այս գիտաժողովի 2-րդ ու 3-րդ օրերը հագեցած էին բարձր գնահատանքի արժանի ներկայացումներով եւ ազատ քննարկմամբ:
 

«Հալիվորի վանք, Հայկական վանք եւ Զազա սրբատեղի» կարեւոր աշխատությամբ (Վիկտորիա Առաքելովա եւ Քրիստինե Գրիգորյան-Հայաստան) մասնակիցները ծանոթացան նաեւ հայկական Դերսիմի պատմական անցյալի կարեւոր հայ-զազա սրբատեղիներից մեկին, որը գոյատեւում է մինչեւ այսօր, թեկուզ կիսաավերակ վիճակում:

Հատկանշական էր Դերսիմում եւ Թուրքիայում գիտական հետազոտումներ կատարած գերմանացի երիտասարդ հետազոտող Աննիկա Թյորնեի ելույթըՙ նվիրված բռնության ու հալածանքի տարիներին, եւ Դերսիմի Ալեւի Դեդեներին (Սրբակյաց ճգնավորներ): Նա թվարկեց 1915-ի ցեղասպանությունից հետո վերապրած հայերի փրկումը զազա-ալեւիների մեջ, ինչպես նաեւ հայկական հինավուրց բնակավայրերի տեղանունների ու սովորույթների, ավանդույթների պահպանումը Դերսիմում մինչեւ այսօր: Աննիկա Թյորնեն թվեց նաեւ 19-րդ դարի կեսերին Դերսիմում հայ քրիստոնյաների եւ… հեթանոսների միջեւ տեղի ունեցած բախումների մասին, մի երկրամաս, ուր մինչեւ այսօր զրադաշտականությունը, արեւապաշտությունը եւ հեթանոսությունը ունեն հայ զազա, ղզլբաշ հետեւորդներ: Ալեւի-Զազա կրոնում իսլամական տարրերի մասին հետաքրքրական տեղեկություններ փոխանցեց Կարիկ Գրիգորյանը , ապա մասնակիցները այցելեցին Երեւանի պատմության թանգարանՙ ծանոթանալով քարեդարյան եւ բրոնզեդարյան Հայաստանի, Արտաշեսյան հարստության հնագույն գանձերին:

Հոկտեմբերի 29-ի հետմիջօրեի ելույթները նվիրված էին զազաների լեզվին ու քերականությանը, քրդերենի եւ հարեւան լեզուների բաղդատականով (Ջոնի Չուենկ-Հոլանդիա եւ Վարդան Ոսկանյան-Հայաստան) հիշատակության արժանի էր մասնավորապես Մեսուդ Քեսկինի (Գերմանիա) ներկայացումը, հաճախ հայերեն լեզվով… «Նշումներ զազա-հայ լեզվային կապերի», ուր հստակորեն թվագրվում էր հայերեն բառերի եւ ածականների հսկայական մի ցանկ, հաճախ պահպանված հնադարյան արտասանումներով զազա լեզվում:

Իտալացի ականավոր գիտնական Ադրիանո Ռոսսին (իրանական հնագույն շրջանի ուսումնասիրությունների մասնագետ), «Գունդ»-ի մասին իր կարեւոր պարզաբանումներով, համշենագետ եւ զազա լեզվի վաստակաշատ գիտնական Ուվե Բլեսինկը (Հոլանդիա), Մեհմեդ Ալի Դեմիրտաշը (Թուրքիա) անդրադարձան զազա լեզվին եւ նրան սպառնացող վտանգներին:

Գիտական, լեզվաբանական ու պատմական-վերլուծական փաստարկներով լի ելույթներ էին գիտաժողովի 3-րդ օրվա ներկայացումները: Նազմի Չիչեկը (Թուրքիա), Արտաշիր Զուլֆիկարին (Իրան), Բիլալ Զիլանը (Թուրքիա), Ադնան Օկտայը (Թուրքիա), Նեւզետ Անուկը (Թուրքիա) խոսեցին քրդերենի, հին ու նոր պարսկերենի, թուրքերենի փոխադարձ ազդեցությունների մասին զազա լեզվի, քերականության ու շարահյուսության վրա: Տեղի ունեցան բուռն քննարկումներ, որոնք կարգավորվեցին դոկտ., պրոֆ. Գառնիկ Ասադրյանի եւ նիստերը նախագահող մյուս գիտնականների կողմից: Քրդերենով, զազակի լեզվով, անգլերենով ու թուրքերենով ելույթները շարունակվեցին մինչեւ գիտաժողովի ավարտըՙ Լորեն Դեմիրելի (Թուրքիա), Ահմեդ Կիրկանի (Թուրքիա) եզրափակիչ ներկայացումներով:

Գիտաժողովի պաշտոնական ավարտից հետո, մասնակիցները այցելեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, ուր Ոսկան արքեպիսկոպոս Գալբակյանը բարի գալուստ մաղթելով այս բազմազգ եւ բազմակրոն պատվիրակությանը, ներկայացրեց հայ ժողովրդի սրբագույն եկեղեցական հաստատության հակիրճ պատմությունը: Այցելուները շրջեցին թանգարանում, առանձնապես հետաքրքրվելով նաեւ զրադաշտական-հեթանոսական մեհյանով, ծանոթացան ցուցադրված հնագույն քրիստոնեական գանձերով:

Երեկոյան գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները հյուրընկալվեցին այս պատմական կարեւոր իրադարձությունը ֆինանսավորող Հրաչ Գաբրիելյանի հյուրանոցի դահլիճում, ուր տեղի ունեցավ հրաժեշտի փառավոր ճաշկերույթ: Հայկական եւ զազա երաժշտությամբ բոլորին հիացրին Ջեմիլ Կոչկիրին եւ Շիրակ Շահրիկյանը, իսկ գիտաշխատող Մեսուդ Կեսկինը հայերենով ու զազա լեզվով բոլորին ուրախացրեց իրՙ Դերսիմի հնագույն երգերով:

You May Also Like