"Մեզ չի լքում … լուսավոր հավատն առ այն, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային, Եվրասիական և այլ միություններ, ինչը օրուգիշեր քարոզվում է Երևանում [Ռուսաստանի] դեսպանատան կողմից և սկսվում է գողությունով ու հայկական անկախ ԶԼՄ-ների [Զանգուածային Լրատուական Միջոցներ.-Խմբ.] փակումով, պարզապես տհաճ թյուրիմացություն է և ոչ թե հատոկ քաղաքականություն` ուղղված Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:"
Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, 2011 թվականի հուլիսին ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը հեռացվել էր ծառայությունից Ձեր ղեկավարած կազմակերպությունից հայկական ռուսալեզու «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») թերթի ֆինանսական միջոցները յուրացնելու համար, որոնք պահվում էին մոսկովյան «Ալֆա բանկ»-ում և որոնք ազնվորեն վաստակել էր պարբերականի բազմազգ աշխատակազմը: Այս փաստը հաստատում են ոչ միայն ՌԴ-ում [ՌուսաստանիԴաշնակցութիւն.-Խմբ] «ԵՈՒՊ»-ի աղբյուրները, այլև Պոզդիշևի ազգականների և ՌԴ ԱԴԾ-ում վերջինիս ծառայակիցների վկայությունները (կարող ենք Ձեզ ուղարկել նրանց գրավոր հաղորդագրությունների պատճենները, եթե ԱԴԾ-ն հետաքրքրված է սեփական ծառայողների կատարած հանցագործություններով):
"Մեզ չի լքում … լուսավոր հավատն առ այն, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային, Եվրասիական և այլ միություններ, ինչը օրուգիշեր քարոզվում է Երևանում [Ռուսաստանի] դեսպանատան կողմից և սկսվում է գողությունով ու հայկական անկախ ԶԼՄ-ների [Զանգուածային Լրատուական Միջոցներ.-Խմբ.] փակումով, պարզապես տհաճ թյուրիմացություն է և ոչ թե հատոկ քաղաքականություն` ուղղված Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:"
Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, 2011 թվականի հուլիսին ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը հեռացվել էր ծառայությունից Ձեր ղեկավարած կազմակերպությունից հայկական ռուսալեզու «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») թերթի ֆինանսական միջոցները յուրացնելու համար, որոնք պահվում էին մոսկովյան «Ալֆա բանկ»-ում և որոնք ազնվորեն վաստակել էր պարբերականի բազմազգ աշխատակազմը: Այս փաստը հաստատում են ոչ միայն ՌԴ-ում [ՌուսաստանիԴաշնակցութիւն.-Խմբ] «ԵՈՒՊ»-ի աղբյուրները, այլև Պոզդիշևի ազգականների և ՌԴ ԱԴԾ-ում վերջինիս ծառայակիցների վկայությունները (կարող ենք Ձեզ ուղարկել նրանց գրավոր հաղորդագրությունների պատճենները, եթե ԱԴԾ-ն հետաքրքրված է սեփական ծառայողների կատարած հանցագործություններով):
Այլ կերպ ասած, ՌԴ ԱԴԾ-ն ինքն է համոզվել Վ.Վ Պոզդիշևի գործողությունների հանցավորության մեջ, «պատժել է» նրան լրագրողներին կողոպտելու համար, անգամ արգելել է վերջինիս դուրս գալ ՌԴ սահմաններից, սակայն, մեղմ ասած, չի շտապում վերադարձնել մեզ մեր իսկ սեփական գումարները: Ավելին` զբաղված է իրավախախտին աշխատանքի տեղավորելու գործով` նրան վերլուծական բաժնի ղեկավարի պաշտոնում RBE GROUP աշխատանքի ընդունելով:
Կատարված հանցագործության պատճառով թերթը ստիպված դադարեցրել է իր գործունեությունը: Անցել է գրեթե 2,5 տարի, սակայն ձեր կազմակերպությունից ոչ ոք, խախտելով ՌԴ գործող օրենսդրությունը, անգամ տվյալ գործով եղած վկաներին հարցաքննելու ժամանակ չի գտել, չնայած մեր բազմաթիվ դիմումներին և այն փաստին, որ Վ.Վ. Պոզդիշևի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2010 թ.: ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Զախարովն իր քերականորեն անգրագետ նամակում, ի պատասխան մեր հարցումների, լկտիորեն գրում է, որ ԱԴԾ-ն դադարեցնում է այս գործով նամակագրությունը` ոչինչ չպատճառաբանելով և չտեղեկացնելով, թե երբ մենք, վերջապես, հետ կստանանք մեզնից գողացված միջոցները:
Պարոն ԱԴԾ տնօրեն, տեղեկացնում ենք Ձեզ մեկ անգամ ևս. մեր թերթի խմբագրությունն իր տրամադրության տակ ունի բոլոր իրեղեն, փաստական և այլ բնույթի ապացույցները, ինչպես նաև վկաների ցուցմունքները, որոնք հաստատում են հայկական պարբերականի աշխատակազմին կողոպտելու փաստը, պարբերական, որն ընդհատել է իր գործունեությունը հիշյալ պատճառով:
Համարձակվում ենք հուսալ, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն շահագրգռված է այս աղաղակող իրավազանցությունը բացահայտելու և այս գործում տարրական օրինականությունը վերականգնելու հարցում: Մենք պատրաստ ենք տրամադրելու Ձեզ բոլոր փաստերն ու ապացույցները, որոնք վկայում են մեր պնդումների արդարացիության մասին: Միաժամանակ, ստեղծված իրավիճակի հետագա պարզաբանման նպատակով, առաջարկում ենք Ձեզ անպայման հարցուփորձ անել ՌԴ ԱԴԾ կենտրոնական աշխատակազմի աշխատակցուհի Ելենա Ալեքսանդրովնա Գուսևային` գողի` Վ.Վ. Պոզդիշևի անմիջական ղեկավարին (մենք պատրաստ ենք անգամ Ձեզ տրամադրել նրա կոորդինատները, որպեսզի օգնենք ԱԴԾ-ին իր գաղտնի բաժիններից մեկում նրան հայտնաբերելու համար):
Համոզված ենք, որ նա Ձեզ շատ հետաքրքիր բաներ կպատմի Հայաստանում և ՌԴ-ում ԱԴԾ աշխատակցի քրեական գործողությունների մասին, ընդհուպ, թե ինչպես է տանը թաքցրել լրագրողներից գողացված դրամական միջոցները և ինչպես է վախեցել իրավապահների խուզարկությունից: Ուղարկում ենք նաև հանցագործի լուսանկարը, որպեսզի ձեր գերատեսչությունն ավելի լավ կարողանա հիշել, թե ում մասին է խոսքը:
Հարգելի Ալեքսանդր Վասիլևիչ, մենք լիահույս ենք, որ Ձեզ ծանոթ են «սպայի պատիվ» հասկացությունը, նմանապես նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, որը հատուկ չափի պատասխանատվություն է կարգորոշում հանցագործներին թաքցնելու համար: Մեզ չի լքում նաև լուսավոր հավատն առ այն, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային, Եվրասիական և այլ միություններ, ինչը օրուգիշեր քարոզվում է Երևանում ՌԴ դեսպանատան կողմից և սկսվում է գողությունով ու հայկական անկախ ԶԼՄ-ների փակումով, պարզապես տհաճ թյուրիմացություն է և ոչ թե հատոկ քաղաքականություն` ուղղված Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ ձեր աշխատակիցների քրեական ամենաթողության և արդեն 2 տարուց ավելի ՌԴ ԱԴԾ-ի կողմից հարցի արհեստական ձգձգման հետ «Երրորդ Ուժի» աշխատակազմը չի հաշտվելու, չնայած ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից արվող բոլոր ակնարկներին և սպառնալիքներին:
Հարգանքներով`
Նելսոն Սարգսյան – «Երրորդ Ուժ Պլյուս»-ի գործադիր տնօրեն
Իրինա Մարության – «ԵՈՒՊ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ
Criminal Cover-up?
Open letter to Alexander Vasilyevich Bortnikov,
Director of Federal Security Service
of the Russian Federation
Dear Mr. Bortnikov,
As you know, Lieutenant-Colonel Vadim V. Pozdyshev of the FSB was dismissed from the organization headed by you for stealing funds from the Russian-language Armenian newspaper "Third Power Plus" ("TPP") in July 2011. He then hid the money earned by the international staff of the publication in the Alfa-Bank of Moscow. This fact is confirmed not only by the "TPP" sources in the RF, but also by the testimonies of relatives and the FSB colleagues of Pozdyshev (we can send you copies of their written statements, if FSB is interested in investigating crimes committed by its own staff members).
In other words, FSB of the RF (Russian Federation), after verifying the criminal character of Pozdyshev's actions, "punished" him for the theft, even forbade him to travel abroad, but is not in a hurry to return our funds to us. Moreover, the FSB has transferred the criminal to the RBE GROUP as head of its analytical department.
As a result of Pozdyshev's crimes, the newspaper was forced to fold. Nearly two-and-a-half years have passed, but no one from your organization, in violation of RF legislation, has bothered to interview witnesses, despite our repeated appeals and the fact that the criminal case against Pozdyshev was filed in 2010. Moreover, Zakharov, chief of the Public Relations Center of FSB, in an illiterate reply to our protests, wrote cynically that the FSB would not write about this case. He provided no explanation and didn't tell us when we would finally get back the funds stolen from us.
Mr. Director, we inform you again: the editor of our newspaper has all the material, documentary and other evidence, as well as testimonies confirming the robbery of the Armenian edition staff's funds and that the publication has suspended its activities for the above-mentioned reasons. We hope that the FSB is interested in solving this outrageous violence and redress the elementary injustice. We are ready to provide you with all the facts and evidence, showing the truthfulness of our statements. In addition, we strongly recommend that Elena Alexandrovna Guseva of the FSB central apparatus and direct superior of the thief Pozdyshev be contacted re this matter.
We are ready to provide you with her coordinates to help the FSB find her in one of its secrete departments. We are convinced thatshe will tellyouinterestingfacts about the criminal actions of the FSB employeein Armeniaand in Russia, including howhehidthe money he stolefromjournalistsand how fearedlaw enforcement officers’search. We are including aphotoofthecriminal.
Mr. Bortnikov, We have high hopes that you are familiar with the "honor of the officer" concept, as well as with the legislation of the RF regarding the penalty for abetting a criminal. We don't believe in the integration of Armenia into the Customs, Eurasian and other unions, promoted day and night by the Russian Embassy in Yerevan when it starts with theft and the closure of independent Armenian media. We believe this case is no more than an unfortunate misunderstanding, and not a deliberate policy of violence of the rights and freedoms of the citizens of Armenia.
We would like to inform you that the staff of the "Third Power" will not tolerate the criminal lawlessness of your employees and the artificial delaying of the issue's solution, demonstrated by the Russian FSB for more than two years, despite all the hints and the threats of the RF embassy in RoA.
Sincerely yours,
Nelson Sargsyan – Executive Director of «Third Power Plus»
Irina Marutyan – Deputy Chief Editor of «TPP» newspaper
Photo: FSB Lieutenant-colonel Vadim Pozdyshev, who has robbed the staff of Armenian newspaper "Third Power Plus".