Թե Ի՞նչ և Թե Ինչպե՞ս Է Ասում ՀՀ Նախագահը

Սամվել Հովասափյան, Բեռլին, Հոկտեմբեր 2014

Թղթակից. Ձեր գնահատմամբ ե՞րբ կարող է քաղաքացին իր մաշկի վրա դրական տեղաշարժեր զգալ:

ՀՀ Նախագահ. Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասի, ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շա՜տ-շա՜տ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը ավելանալու, պրոբլեմների նկատմամբ ակնկալիքները մեծանալու են, մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում և էնքան դրա մասին խոսում ես, ոնց որ թե գրպանիցդ ես էս մարդկանց լավություն անում, պրոցես ա, որ պետք է առաջ գնա, երկրի զարգացում նշանակում է նաև դա: Եվ եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար ա մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև իհարկե աշխարհքի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն ա…

ՀՀ նախագահի այս խոսքերը լսելուց հետո նախ մտածում ես, մեղա աստված, օհ բարձրյալ, ներող եղիր մեր այս հարգելի նախագահի նկատմամբ, որովհետև նա չգիտի, թե ինչ է ասում, հետո հաջորդ պահին ցանկանում ես անզորությունից ողբալ. «վա՜յ քեզ հայ ժողովուրդ, զի մանուկ է թագավորդ»:

Իրոք, երկրի նախագահը երևի չգիտի, որ իր խոսքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ, չգիտի, թե ինքն ինչ է խոստովանում: Հետո ցանկանում ես նաև նրան մեղքանալ, որ շրջապատված լինելով կաշառակերների (իր ասելով աշխարհի ամենազզվելի  բաներով) մի ամբողջ բանակով, չի կարողանում երկիրը այնպես կառավարել, որ մարդկանց դժգոհությունը չավելանա: Որ իր մարդկանց չի կարողանում դարձի բերել, որպեսզի նախագահական, կամ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կաշառք չտան, զզվելիների բանակը չմեծացնեն:

Իր խելացի լեզվով նախագահը ժողովրդին ասում է, որ այ ժողովուրդ, հույս մի ունեցեք, որ այս երկրում ինչ որ բան դեպի լավը կփոխվի, որ մենք կկարողանաք այս երկիրը, երկիր դարձնել, որտեղ կարելի կլինի և ապրել և աշխատել, ընդհակառակը դարձյալ իշխանության պաշտոնյանները կաշառք կտան, կաշառք կվերցնեն, դարձյալ աշխատավարձով ապրել չի լինի, ուրեմն թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի և իր ապագան փնտրի ոչ թե ներկա իշխանությունների կառավարող երկրում, այլ  այնտեղ, որտեղ որ կարող է, նույնիսկ Թուրքիայում, չէ որ նրանք այնտեղ նույնիսկ դժգոհելու առիթ ու իրավունք էլ չեն ունենա: «…պրոցես ա, որ պետք է առաջ գնա, երկրի զարգացում նշանակում է նաև դա…»:

Սա արդեն գլուխգործոց է. այսինքն՝ որ Հայաստանը դատարկվում է, դա նշանակում է զարգացում, հապա ի՞նչ, հապա որքա՜ն խելք է պետք, այս հասարկ աքսիոման հասկանալու համար: Հասկանալու համար, որ Հայաստանը միայն մի քանի ընտանիքների և նրանց կողմից իշխանության վրա կարգված մարդկանց երկիրն է, մնացած ժողովուրդը այստեղ փնտրելու ոչինչ չունի, որ հետո վերջում փնթփնթա և նախագահին ու իշխանություններին մեղադրի, որ իրենք սեփական աղխատանքով ապրել չեն կարողանում: Լսիր հայ ժողովուրդ, դու որ կաշառք վերցնելով իշխանություն ես ընտրում, վերջապես խելքի եկ, հույսդ կտրի, գնա քո գլխի ճարը տես և վերջ: Սրանից էլ ավելի պարզ խոսքեր…

Արի տուն կոչի սնանկությունը

Կարելի էր և երբեք չանդրադառնալ սփյուռքի նախարար՝ տիկին Հրանուշ Հակոբյանի կողմից «արի տուն» կոչին, քանի ռր բոլորիս հայտնի է, որ այդ կոչը հենց սկզբից, իր մեջ ոչ մի լուրջ ցանկություն, մտադրություն և ծրագիր չէր պարունակում, դա արվել ու արվում է բացառապես ձևականության համար, քանի որ դեռ վաղուց պարզ է, որ Հայաստանի և արցախի բարձրագույն իշխանությունները, պետական պաշտոնյաները, գործարար շրջանները, այսպես ասած՝ օլիգարխիան, ինչպես նաև բնակչությունը, պատրաստ չեն և ցանկություն չունեն սփյուռքահայությանը ակտիվ ներգրավել Հայաստանի և Արցախի տնտեսական և քաղաքական կյանքի մեջ:

Դա որոշ չափով հասկանալի է, որովհետև այդ շրջանների կարծիքով՝ տեղում սուղ ռեսուրսները, սահմանափակ աշխատատեղերը և բնակարանների քանակը, սփյուռքահայի կապիտալի, ինչպես նաև աշխատուժի մրցակցություն չեն թույլատրում: Իհարկե որ նման մտայնությունը սխալ է, բայց դա այդպես է և սփյուռքահայը չէ, որ պետք է այդտեղ ինչ որ փոփոխություն մտցնի: Մյուս կողմից այդ կոչը լուրջ չի հնչում նայև այն ազգակործան երևույթի դեպքում, որը արտագաղթն է: Որի պատճառը, ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աղքատ ռեսուրսներն են, այլ երկրում իսկական իրավական պետության բացակայությունը և աղաղակող անօրինականությունների առկայությունը:

Որքա՞ն է հաշվում Հայաստանի բնակչությունը այսօր: Հայաստանի իշխանությունների թվերը այլ բան են ասում, քան օտարերկրյա դիվանագետներինը: Նույնիսկ Հայաստանի իշխանությունների թվերը ասում են, որ անկախությունից հետո, մեկ միլիոնից ավել հայ է հեռացել երկրից, որը կազմում է Հայաստանի բնակչության մեկ չորորդը, գաղտնիք չէ, որ մեծ մասամբ հեռացել է երիտասարդությունը, մտավորականությունը, հեռացել են ամենալավ մասնագետները, որոնք յուրաքանչյուր երկրի տնտեսության ողնաշարն և արտադրությունների աճի գրավականը և երկրի առաջընթացի համար անգնահատելի հարստություն են նշանակում…

Այդ կոչը լուրջ չի հնչում նաև սիրիահայերի հայրենադարձության պարագայում, երբ նրանց գրեթե կես մասը, մի, կամ երկու տարի Հայաստանում ապրելուց հետո, հիասթափված հեռացել է երկրից, իսկ մնացածներից շատերը մտածում են իրենք էլ արտագաղթեն: Հարկ չկա բացատրություններ փնտրել, թե ինչո՞ւ է դա այդպես կատարվել, հարկ չկա կրկին անգամ կանգ առնել Հայաստանի բնիկ բնակչության արտագաղթի մանրամասնությունների վրա: Դա պարզ է բոլորին, միայն կարելի է զարմանալ այն բանի պատճառով, որ Հայաստանում դարձյալ վանկարկվում է «արի տուն» կոչը և տիկին Հրանուշ Հակոբյանը իր՝ սփյուռք այցելությունների ժամանակ, ամենուր փորձում է իր հայրենասիրական վերամբարձ, թող ներվի ասել՝ փքուն ճառերով, կամ էլ այս կողմ, այն կողմ մեդալներ շռայլելով, այլ պատկեր ներկայացնել, քան իրականն է, դա մեզ լավ հայտնի է դեռ սովետական ժամանակաշրջանից: Բավ չէ՞ արդյոք…

You May Also Like