Թուղթ Առ «Եղբայրք»

Պրոֆ. Խաչատուր Ի. Փիլիկեան, Լոնտոն, Յունիս 2011

Ահաւասիկ «թշուառ, անտեր» հովանաւորեալ «պետական օրհներգի» տաղի շերեփը ի՛նչ «հարիսա»ի մէջ է թաթախւում Երեւանում…(Տեսնել ներքեւում մամուլի ծանուցումը). Արդեօք ոնց պիտի խլրտայ Հ. Սվաճեանի 1831- 1874 հոգին: Արժէ այս լուրի հետ, առ ի վերյիշում բոլորին, ի մասնաւորի «Ազատ-Որմնադիր եղբայրներին», տարածել Սվաճեանի կենսագրութիւնը ամբողջութեամբ, Համայնագիտարանի Հ 11, էջ 88-89, մօտ երեք սիւնակ: Մինչ այդ, ահաւասիկ էական տուեալներ այդ կենսագրութենէն.-


Պրոֆ. Խաչատուր Ի. Փիլիկեան, Լոնտոն, Յունիս 2011

Ահաւասիկ «թշուառ, անտեր» հովանաւորեալ «պետական օրհներգի» տաղի շերեփը ի՛նչ «հարիսա»ի մէջ է թաթախւում Երեւանում…(Տեսնել ներքեւում մամուլի ծանուցումը). Արդեօք ոնց պիտի խլրտայ Հ. Սվաճեանի 1831- 1874 հոգին: Արժէ այս լուրի հետ, առ ի վերյիշում բոլորին, ի մասնաւորի «Ազատ-Որմնադիր եղբայրներին», տարածել Սվաճեանի կենսագրութիւնը ամբողջութեամբ, Համայնագիտարանի Հ 11, էջ 88-89, մօտ երեք սիւնակ: Մինչ այդ, ահաւասիկ էական տուեալներ այդ կենսագրութենէն.-

–1856ին, Կ. Պոլիս, հիմնադիր ու խմբագիր ՄԵՂՈՒ հանդեսի
–1862ին, աջակցել է Զէյթունի ապստամբութեան
–1866ին, մասնակցել է մասոնական ՍԷՐ գաղտնի ընկերութեան, վերջնական նպատակ ունենալով Արեւմտեան Հայաստանի ազատագրումը, դրանից հետո պայքարելու սեփական հարստահարիչներից ձերբազատուելու…
– Արիք Հայկազունք, Ազգային Սահմանադրութեան-1859- հիմնի բանաստեղծութեան հեղինակ.
–պաշտպանել է աշխատաւոր դասակարգի շահերը, պայքարելով վաշխառուների, չարաշահող ունեւորների, աղաների ու բարձրաստիճան հոգեւորականների ոտնձգութիւններից ձերբազատուելու.
– Հայ իրականութեան ազգային զարթօնքի քաղաքական երգիծանքի հիմնադիրներից, նոր ժաղովրդական թատրոնի նախսձեռնողներից.
– նրա գործընկերն ու համախոհն էր մեր անզուգական երգիծաբան Յակոբ Պարոնեանը
–1981 ին, իր ծննդեան 150րդ տարեդարձին, Խորհրդային Հայաստանի կառավարութիւևը Սվաճեանի անունով կոչեց Երեւանի փողոցներից մեկը:

Թող որ հանրութիւնը բաղդատէ Սվաճեանի ու ԵւրԱսեական Մասոնների աշխարհընկալումը որ ասէ հալալ է ուր որ անկ է, վերյիշելէ վերջ նաեւ եւ մանաւանդ մեր քերթողութեան ամենաչքնաղ տաղերէն` Մկրտիչ Պէշիկթաշլեանի ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ Երգ/բանաստեզծութիւնը– քաղուած Արշակ Չոպանեանի ՄԿՐՏԻՉ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐՆ ՈՒ ՃԱՌԵՐԸ հատորէն. Փարիզ, Տպարան ԱՆԱՀԻՏ, 1904, էջ 93-94.
 

ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ

Ի բիւր ձայնից բնութեան շըքեղ
Թէ երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թէ որ զարնեն փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:

Տո’ւր ինձ քու ձեռքդ, եղբա’յր եմք մեք
Ու մըրըրկաւ էինք զատուած.
Բաղդին ամէն ոխ չարանենգ
Ի մի համբոյր ցրուին` ի բաց.
Ընդ աստեղօք ի’նչ կայ սիրուն
Քան զանցկալի Եղբայր անուն:

Երբ ալեւոր Մայրն Հայաստան
Տեսնէ զորդիս իւր քովէ քով,
Սըրտին խորունկ վէրքըն դաժան
Քաղցր արտասուաց բուժին ցօղով.
Ընդ աստեղօք ի’նչ կայ սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մէկտեղ լացինք մենք ի հընում…
Եկէք դարցեալ յար անբաժան
Խառնենք զարտօսր եւ ըզխնդում
Որ բազմածնուծդ ըլլայ մեր ջան.
Ընդ աստեղօք ի’նչ կայ սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մէկտեղ յօգնինք, մէկտեղ ցանենք,
Մէկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարեաց յերկինս հանենք
Որ կեանք առնուն Հայոց դաշտեր.
Ընդ աստեղօք ի’նչ կայ սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. "«Սոցիոմետր» կենտրոնի հիմնադիր Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով հուլիսի 1-ից 11-ը Երևանում անցկացվելիք մասոնական համաշխարհային հավաքին, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ փորձ է արվում մասոնական տարածաշրջանային կենտրոնի դերը Վրաստանից փոխանցել Հայաստանին: «Մասոնական շարժման կենտրոնը Անդրկովկասում դառնում է Հայաստանը: Եթե Վրաստանում կամ Ադրբեջանում մեկին վարպետի կոչում տան, պետք է գա, Հայաստանում այդ կոչումը ստանա: Սա Հայաստանի համար մեծ առաջխաղացում ա»,-ասել է պարոն Ադիբեկյանը":
 
You May Also Like