
Արթին Առաքելյան, Նոր Ալիք, 27 Հոկտեմբեր 2010






Նոր ժամանակներում, Թուրքիայի իսլամականությունը կարճ անցյալ ունի, որը չի անցնում 10 տարիների սահմանը, որի դիմաց իրանը 32 տարվա իսլամականության փորձ ունենալով, ավելի փորձառու իսլամական պետություն է համարվում: Բայց փորձագետների մեծամասնության կարծիքով, Մահմեդական աշխարհում, երիտասարդ իսլամական թուրքիային, լուրջ մրցակից կարելի է համարել, փորձառու իսլամական իրանի համար:
Իրանի «Շիա» իսլամական հանրապետությունն ու տարածաշրջանում նրա ծավալած գործունեությունը, խիստ մտահոգում է հենց տարածաշրջանի «Սունի» իսլամական պետություններին: Այդ իսկ պատճառով, երբ թուրքիայում գործի գլուխ անցավ «Արդարություն եւ Զարգացում» «Սունի» իսլամական կուսակցությունը, տարածշրջանի արաբ եւ սունի իշխանությունները իրենց հավանությունը թուրքիային տալով, փորձեցին դաշնակցել նրա հետ: Թուրքիան՝ պահը ճիշտ գնահատելով, դանդաղորեն իր հայեացքները թեքեց դեպի արեւելք եւ մահմետական աշխարհ, տարածաշրջանում նոր դերակատարություն իրեն ապահովելու նպատակով: Եվ դա իրեն հաջողվեց:
Ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է դերակատարություն ունենալ մահմետական աշխարհում, խստորեն քննադատվում է արաբական երկրների կողմից, բայց միեւնույն ժամանակ, թուրքիան ազատորեն զբաղվում է մահմետական աշխարհի խնդիրներով, ու հավանություն է գտնում արաբների կողմից: Դրա պարզ օրինակն էր, Գազայի հատվածում ցուցաբերած թուրքիայի օժանդակությունները, որից հետո մահմետական երկրներում Էրդողանին անվանեցին իսլամ աշխարհի ասպետ:
Այժմեական թուրքիան, Եվրոպայից հուսահատվելով, թեքվում է դեպի իսլամական միջինարեւելք ու կենտրոնական Ասիա, փորձելով դառնալ մահմետական աշխարհի առաջնորդը: Այդ իսկ պատճառով, թուրքիայում այսօր արթնանում է Օսմանական կայսրության ինքնությունը:
Այդ նպատակին հասնելու եւ իդեալական իսլամական թուրքիա կառուցելու համար, Էրդողանը պարտավոր է երկու ճակատում պայքար ծավալել. Առաջինը՝ ներքին ճակատում, ուր ներկա են աշխարհիկ դիվանագետներն ու բանակայինները, եւ երկրորդը՝ արաբական եւ իսլամական երկրներում, ուր պիտի ներթափանցել ու նոր դերակատարություն թուրքիայի համար ապահովել:
Առաջին ճակատում, Էրդողանը գերազանց հաջողությունների հասավ, եւ կարողացավ աշխարհիկներին դուրս դնել բանակի ու անվտանգության ծառայությունների շարքերից, ու ներկայում էլ փորձում է դատական ատյանները մաքրել աշխարհիկների ներկայությունից:
Երկրորդ ճակատում էլ, Էրդողանի բախտը բերեց, երբ արաբ մահմետականները, Իրանի իսլամական օրինակից խուսափելու նպատակով, դիմեցին թուրքական իսլամական օրինակին, ու հավանություն տվեցին Էրդողանին:
Թուրքիայի իսլամիստները, ծայրահեղական գործողությունների կողմնակից չեն, եւ փորձում են բոլոր ոլորտներում հավասարակշռությունը պահպանել ու մահմետական երկրների համար դառնան լուրջ այլընտրանք: Տարածաշրջանի արաբ մահմետականներն էլ իրենց հերթին, ցանկանում են որպես այլընտրանք, տեսնել իսլամական Թուրքիային՝ իսլամական Իրանի փոխարեն:
Այն ինչ, որ պարզ է, Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանական հզոր կայսրությունը, այս անգամ իսլամական հանրապերության քողի ներքո, եւ ինչ խոսք, որ նրանց հաջողվում է դա իրականացնել, ու դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով, նվաճել Իրանի տեղն ու դիրքը մահմետական աշխարհում, Միջերկրական ծովից մինչեւ Չինաստանի սահմանները:
1 comment
Turkish Banking Executives
Since 1977 I have rarely met Turkish banking executives in Istanbul who bore the name of prophet Mohammed.
Comments are closed.