Ինչո՞ւ է մեղադրյալ Քոչարյանը պաշտպանում Լիդիանին

Հայկ. Բնապահպանական Ճակատ, Երեւան, 25 Հունվար 2019

Click on Connect to read on Lydian shareholders

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվը» համարող Ռոբերտ Քոչարյանը 2000-ականներին սկիզբ դրեց հայաստանցիներին պատկանող ընդերքի պաշարների շահագործման մասնավորեցման գործընթացին։ Նրա հիմնած այդ համակարգում օֆշորներում թաքնված (ներկա ու նախկին) պաշտոնյաներին ու հարուստներին հնարավոր չէ տեսնել ու պատասխանատվության կանչել։ Իսկ հիմա՝ իր համար խիստ «խառը» այս ժամանակներում, նա չի վարանում հանդես գալ այդ նույն օֆշորներում գտնվող Լիդիան ընկերության պաշտպանությամբ։

2018թ. հոկտեմբերի 25-ին «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշում է․ «․․․ Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության (Լիդիանի) աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը: ․․․Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում: ․․․Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել: ․․․ Հիմա որևէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որևէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որևէ ներդրումների համար»:

Հայկ. Բնապահպանական Ճակատ, Երեւան, 25 Հունվար 2019

Click on Connect to read on Lydian shareholders

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվը» համարող Ռոբերտ Քոչարյանը 2000-ականներին սկիզբ դրեց հայաստանցիներին պատկանող ընդերքի պաշարների շահագործման մասնավորեցման գործընթացին։ Նրա հիմնած այդ համակարգում օֆշորներում թաքնված (ներկա ու նախկին) պաշտոնյաներին ու հարուստներին հնարավոր չէ տեսնել ու պատասխանատվության կանչել։ Իսկ հիմա՝ իր համար խիստ «խառը» այս ժամանակներում, նա չի վարանում հանդես գալ այդ նույն օֆշորներում գտնվող Լիդիան ընկերության պաշտպանությամբ։

2018թ. հոկտեմբերի 25-ին «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշում է․ «․․․ Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության (Լիդիանի) աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը: ․․․Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում: ․․․Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել: ․․․ Հիմա որևէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որևէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որևէ ներդրումների համար»:

Քոչարյանը ներկայիս կառավարությանն ուղղակիորեն մեղադրում է, որ վերջինս որևէ բան չի անում Ամուլսարը պահպանող ցուցարարների դեմ։ Ի դեպ, նրանք այն մարդիկն են, ովքեր ակտիվորեն մասնակցել են Հայաստանի տասնամյակներ ձգված քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալելու համաժողովրդական շարժմանը։ Ըստ էության, Մարտի 1-ի բռնությունների ու սպանությունների համար ներկայումս մեղադրվող Քոչարյանը շարունակում է մտածել բռնության տրամաբանությամբ։ Զարմանալի չէ, որ նրա այս մտքերը համընկնում են շահագրգիռ ընկերության ու նրան պաշտպանող միջազգային կապիտալի ներկայացուցիչների (դեսպաններ, բանկերի ղեկավարներ և այլն) դժգոհության հետ, թե Հայաստանի կառավարությունը չի ներգրավում ոստիկանությանը, որպեսզի ցուցարարներին ցրի։ 

Մյուս կողմից, Քոչարյանը անում է պնդում, թե հեղափոխություն արած մարդիկ պետք է դուրս գան կառավարության դեմ, ոչ թե՝ ընկերության։ Նա նաև գնահատական է տալիս հեղափոխությանը՝ որպես ներդրողների համար ամենավատ բանի։ «Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության և հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն և ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից:» Ըստ նրա, «․․․(ճանապարհ փակելը) հարցեր լուծելու ճանապարհ չէ: Դա երկրի տնտեսությունը քայքայելու ճանապարհն է»:

Հարցազրույցում նա նաև ուղղակիորեն շեշտում է, որ «չափազանց կարևոր է ներդրումների պաշտպանվածությունը»: Նրա այս խոսքերը կրկին համընկնում են շահագրգիռ ընկերության՝ Լիդիանի և նրան պաշտպանող քաղաքական դեմքերի՝ օտարերկրյա կապիտալը պաշտպանող ԱՄՆ և ՄԹ դեսպանների խոսքերի հետ, թե Ամուլսարի ոսկու արդյուհանման ծրագրին դիպչելը «մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»։

Փորձենք հասկանալ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն այսքան կրքոտ կերպով պաշտպանում հանքարդյունաբերության որևէ փորձ չունեցող ընկերությանը, որն ի դեպ, ջանք չի խնայում ստեղծելու հանրային պատրանք, թե իր դեմ գործում են այլ հանքարդյունաբերական ընկերություններ, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)՝ այն նույն ընկերությունը, որի մասնավորեցման գործընթացը կազմակերպել է հենց ինքը Քոչարյանը, և որում, ըստ բազմաթիվ լուրերի, ինքն ունի խոշոր մասնաբաժին։ Քոչարյանի կողմից Լիդիանի պաշտպանությունը ուղղակիորեն զրոյացնում է Լիդիանի վարկածները, թե իր դեմ ԶՊՄԿ-ի կողմից հակաքարոզչություն կամ այլ գործողություն կա։

Մի կողմ թողնենք հանքարդյունաբերության մեջ Քոչարյանի ունեցած հնարավոր խոշոր կապիտալը, հանքարդյունաբերական լիցենզիաները կաշառքներով տալու մասին լուրերը և ներկայացնենք մեր հետաքննությունը, որով էլ, թերևս, պայմանավորված է Քոչարյանի կողմից Լիդիանի պաշտպանությունը։

Նախ նշենք, որ Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրությունների առաջին թույտվությունները տրվել են 2005-2008թթ․, երբ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը։ «Լիդիան Արմենիա» ընկերության խոշոր կապալառուներից և Ամուլսարում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններից մեկը AAB Construction էր (ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է որպես Ա.Ա.Բ. Պրոեկտ): Այս ընկերության հիմնադիրը Արմեն Բադալյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի զարմիկն է: Ինքը՝ Արմեն Բադալյանը, Ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կիսվում է Լիդիանի պատրաստած տեսանյութերով և հանդես է գալիս նաև բնապահպանների մասին վարկաբեկիչ արտահայտություններով: 2018թ. հունիս-սեպտեմբեր ամիսների նրա գրեթե բոլոր հանրային գրառումներն Ամուլսարի մասին են և տարածում են Լիդիանի նյութերը: Ի դեպ, AAB Construction ընկերությունը ներգրավված է նաև ՀՀ խոշորագույն ճանապարհաշինական նախագծում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրում, որի կապակցությամբ քրեական գործ է բացված և որով պետությունը հայտարարել է շուրջ 23 մլրդ դրամի վնաս կրելու մասին:

Ամուլսարում Լիդիան ընկերության մյուս խոշոր կապալառու ընկերությունը RENCO-ն էր, որն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության համաձայն՝ նույնպես Քոչարյանի ընտանիքի սեփականությունն է դարձել:

Հետաքրքրական է նաև, որ Լիդիանի գովքն անող լրատվամիջոցների ցանկը, որը պատրաստել էինք դեռևս 2018թ․ մարտին՝ մինչև համաժողովրդական ցույցերը, գրեթե ամբողջությամբ համընկնում է ներկայումս Քոչարյանին սատարող լրատվամիջոցների հետ։

Համընկնում են նույնիսկ Քոչարյանին սատարող սոցիալական ցանցերի բոտերը (ֆեյքերը) ու Լիդիանի պաշտպանները:

Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված և քննություն է ընթանում Ամուլսարի ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Կարծում ենք, որ այս գործի շրջանակներում քննության է արժանի նաև Քոչարյանի ու նրա հարազատների կամ մտերիմների դերակատարությունն ու ներգրվումն Ամուլսարի ծրագրում:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝  [email protected]

Connect the dots between philanthropists and miners

Lydian Armenia (former Geoteam): the company who intends to mine gold in Amulsar. The company has no prior mining experience whatsoever. Geoteam was founded in 2005. 100% of the company’s shares belong to Lydian International open stock company. Lydian International is registered offshore in Jersey, Channel Islands, a financial tax heaven providing “one of the best wealth management services in the world.” Jersey is a self-governing jurisdiction under the Crown of the UK, while it has its own legislation, its around 100.000 inhabitants are holders of a UK passport. As a tax heaven, Jersey makes it easy for companies to hide their founders and beneficiary owners, as well as affiliated beneficiaries. Since 2008, Lydian International has also been registered on Toronto Stock Exchange which makes it possible to detect owners of its securities, but not founders and beneficiary owners.

Who supports Lydian in this much criticized gold-mining project? We chose to skip investment companies and hedge-funds here, and instead, we focus on connections of well-known Armenian philantropist-businessmen and development organisations with mining business. Interestingly, all of these businessmen have high-level presence in the Armenian General Benevolent Union (AGBU) and “Initiatives for Development of Armenia” (IDeA) charitable foundation.

European Bank for Reconstruction and Development (EBRD). A major shareholder of Lydian International; provides large loans for Amulsar gold mining project. Was created in 1991 by the governments of the US and European states specifically in order to promote privatization in the former Soviet states and support private business.

International Finance Corporation, World Bank group (IFC). A major shareholder of Lydian International; provides large loans for Amulsar gold mining project. Established in 1956 as the private sector arm of the World Bank has been directly and through intermediary banks been financing for 70 years private business in developing countries with the aim of reducing poverty and developing these countries. In Armenia too, for the past 20 years it has aimed to reduce poverty and support country’s privatization.

Ameriabank. An Armenian bank which strives to create an image of a “green and social-oriented” bank, however, signed a $24 million loan agreement with Lydian Armenia for buying mining equipment for Amulsar gold mining. One of Ameriabank’s shareholders is EBRD which is directly financing Amulsar project, but also indirectly involved through its Ameriabank decision-making power.
“Initiatives for Development of Armenia” (IDeA): charitable foundation aims at development of social entrepreneurship in Armenia. The foundation endorses 10 development models some of which are quite contradictory, for example development of healthcare and agriculture-farming vs. mining industry. One of the projects of IDeA foundation is Aurora humanitarian initiative. Almost every “philantropist-businessment” presented in the picture affiliated with Amulsar gold mining is either a founder, a trustee or a donor of IDeA foundation.

Armenian General Benevolent Union (AGBU) claims to be the world’s largest non-profit organization devoted to upholding the Armenian heritage through educational, cultural and humanitarian programs. Almost every “philantropist-businessmen” presented in the picture and affiliated with Amulsar gold mining is a member of the Central Board of Directors of AGBU.

Armen Sarkissian: Ambassador of Armenia in the UK in 1991-95 and from 2013 till present. Prime Minister of Armenia in 1996-97. Director of Lydian International’s board in March-September 2013; during this period he managed to gain important approvals from the government of Armenia, as well as funding support of important financial organisations for Amulsar gold mining. In the period of his directorship in Lydian, he organised a visit of Prince Charles (UK) to Armenia in the framework of a project called “Yerevan, my Love” which deserves further investigation of its own. Sarkissian was the special advisor of the president and governor of EBRD (a shareholder and loan-provider to Lydian) in 1993-2000. On the other angle, he is a member of the Board of Governors and Trustees of UWC Dilijan college, IDeA foundation and is a member of the Central Board of Directors of AGBU.

Ruben Vardanyan, a Russian businessmen, also creates an image of a philantropist. One of the founders of “Sberbank CIB” business-group in Russia which was created as a result of merger of “Sberbank” and “Troika Dialogue” companies. His name was found in the infamous Panama papers. He recently became known in Armenia for his charity projects: he is the co-founder of IDeA foundation, is a member of the Central Board of Directors of AGBU. In the meanwhile, he is also a member of the Board of Governance of Ameriabank (a loan-provider to Lydian International for mining in Amulsar), and a member of the Economic Council of the International Finance Corporation (a shareholder and loan-provider to Lydian).

Noubar Afeyan: American entrpreneur, the founder of Flagship Ventures whihcreates and finances start-ups that respond to the needs in healthcare and sustainability. He is a Board member of IDeA foundation, and, together with Ruben Vardanyan, a co-founder of Aurora humanitarian initative. He is also a member of the Central Board of Directors of AGBU. In the meanwhile, Afeyan, together with Ruban Vardanyan, is a board member of Ameriabank, a loan-provider for Amulsar gold mining.

Joseph Oughourlian: the founder, managing partner and portfolio manager of Amber Capital, one of the largest shareholders of Lydian International. Amber Capital is also a shareholder in Artsakh HEK (hydro electric power plant of Nagorno Karabagh). Oughourlian is a member of the Central Board of Directors of AGBU since 2010.

Vahan Kololian: He is in the list of 10 largest shareholders of Lydian International. He is the founder of Terranova Partners (2004) and has also been in mining exploration business. On the charity hand, he is involved in the list of donors of UWC Dilijan college, IDeA foundation. Although he is not a board member of AGBU but cooperates with the latter, at least as a co-funder of projects.

Armenian Environmental Front (AEF) civil initiative
Email: [email protected]

 

You May Also Like

ԵՂԵՐԵՐԳ

ԵՂԵՐԵՐԳ Ապրիլեան նահատակներուն Զարեհ Թօփալեան  22 Օգոստոս 2009   Քլամար Փարիզ  Առաւօտ մ՚էր ցօղապաճոյճ, Այսօրուան պէս խաղաղ, պայծառ,…
Read More