Ինչ է կատարվում Թուրքիայում

Սաիթ Չեթինօղլու, Թուրքիա, 8 Օգոստոս 2015

Հունիսի 7-ին Թուրքիայում կազմակերպվեցին խորհրդարանական ընտրություններ, այսպիսով հասկանալի էր դառնալու ընտրվող բռնապետի գոյությունը:

Չնայած ոչ օրինական պալատում բնակվող անձը մինչեւ հիմա չի հրաժարվել այս ցանկությունից, ընտրություններից հետո, ազգայնամոլների համախմբված Ազգային Շարժում Կուսակցության անվճռական վերաբերմունքից քաջություն ստացող Էրդողանը, կարող ենք ասել, որ նշյալ իրավիճակը փորձում է առիթ դարձնել եւ գրոհումներ կատարել: Վերջին օրերում կատարվող իրադարձությունները կարելի է համարել Էրդողանի, հունիսի 7-ի վրեժը լուծելու համապատասխան քայլերը:

Սաիթ Չեթինօղլու, Թուրքիա, 8 Օգոստոս 2015

Հունիսի 7-ին Թուրքիայում կազմակերպվեցին խորհրդարանական ընտրություններ, այսպիսով հասկանալի էր դառնալու ընտրվող բռնապետի գոյությունը:

Չնայած ոչ օրինական պալատում բնակվող անձը մինչեւ հիմա չի հրաժարվել այս ցանկությունից, ընտրություններից հետո, ազգայնամոլների համախմբված Ազգային Շարժում Կուսակցության անվճռական վերաբերմունքից քաջություն ստացող Էրդողանը, կարող ենք ասել, որ նշյալ իրավիճակը փորձում է առիթ դարձնել եւ գրոհումներ կատարել: Վերջին օրերում կատարվող իրադարձությունները կարելի է համարել Էրդողանի, հունիսի 7-ի վրեժը լուծելու համապատասխան քայլերը:

Դրա համար էլ՝ Քաչ Ակսարայ կոչվող փախստական պալատում բնակվող անձը փորձում է արագացնել քաղաքացիական հեղափոխության անվան տակ հարված հացնել երկրին: Արդեն իշխանությունը նմանվել է քարտուղարության ապարատի: Այսպիսով, առանց իշխանության կառուցվածքի, փորձում է անսովոր իրավիճակը սովորական դարձնել:  Ընրություններից անմիջապես առաջ խորհրդարանում ընդունվող անվտանգության օրենքի արդյունքում  ոստիկանությունը ստացել է մեծ հնարավորություն եւ արգելվել է ընդդիմադիրների հրապարակներում բողոքելու իրավունքը: Նման ցույցերը անվտանգության ուժերի կողմից պատժվում են խիստ վերաբերմունքով եւ կազմակպերվում են առնվում են քայլեր: Ամենափոքր հանրահավաքում կամ բողոքի ցույցում հոսում է արյուն: Ամենավատը դա է, որ այս ոչ սովորական երեվույթը արդեն վերածվել է սովորական դեպքի:

Ընդդիմության ոչ կազմակերպված տեսքը, Էրդողանը օգտագործում է իր օգտին: Պարտություն կրելով հանդերձ հունիսյան ընտրություններում, նա երկիրը զրկում է իշխանությունից: Բացի այդ՝ երկարացնում է իր իշխանական օրերը, անհրաժեշտ է հիշեցնել, որ երկրում օրինական իշխանություն չկա:

Արդարություն եւ Բարգավաճում Կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, բայց ընտություններից կարճ ժամանակ անց Ազգային Ժողովը փակվեց ամառային արձակուրդի պատճառաբանությամբ: Ընդդիմադիր ուժերը ներկա պահում չեն կարողանում ցուցաբերել իրենց գործունէությունը:

Տարածաշրջանում շարունակվող պատերազմը վերջին ժամանակաշրջանում հզորացրել է Էրդողանի քաղաքական մարտունակությունը: Իսլամական Պետության դեմ պայքարելու անվան տակ Էրդողանը հնարավորություն է գտել Սիրիայում համախմբել ծայրահեղ կրոնականներին եւ հարձակել տալ Ասադի իշխանության վրա: Արդեն Էրդողանի ղեկավարած Թուրքիան չի հրաժարվել Իսլամական Պետության հետ գաղտնի համագործակցելու մտքից:

Հարկ է նշել, որ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցների հետ մասնակցած օդային հարձակումների հիմքն է կազմում՝ ծայրահեղ կրոնականների կորցրած տարածքների վերագրավումը: Նման ծայրահեղ կազմակերպությունները առանց Թուրքիայի օգնության չեն կարող պայքարել Դամասկոսի իշխանությունների դեմ: Սիրիայի հյուսիս-արեւմտյան բնակավայրեր՝ Իդլիբ եւ Ջիսր ի Շուղուրը, Թուրքիայի ռազմական օգնության շնորհիվ անցել է իսլամիստների հսկողության տակ: Այսօր Ջարաբլուս կատարվող ռազմաօդային միջամտությունը նախատեսում է իսլամիստներին կրկին հզորացնել եւ գրավելու հնարավորություն տալ Թուրքիա-Սիրիա սահմանային գոտին: Սա կարելի է անվանել նաեւ Յավուզ Սուլթան Սելիմի արաբական աշխարհ կրկին մուտքը: Ռազմաօդային հարձակումից մի քանի օր առաջ ապորինի պալատում բնակվող Էրդողանը այցելություն էր կատարել Օսմանցիների թագավորներից Յավուզ Սուլթան Սելիմի գերեզմանը, որը ունի խորհրդանշական իմաստ: Թուրքիայի ռազմաօդային հարձակում կատարած բնակավայրում մոտավորապես 500 տարի առաջ տեղի էր ունեցել Մերջիդաբըկ ճակատամարտը, ընդ որում Օսմանցիները հաղթանակ ձեռք բերելով մուտք էին կատարել արաբական աշխարհ: Չնայած նա իր պահանջախնդրությունը վերջին ժամանակաշրջանում փարատում է ապորինի պալատում ղեկավարած ուրբաթօրյա Էմիրուլ Մումինին աղոթքներով: Բայց նա չի հրաժարվել Միջին Արեվելքի ղեկավարը լինելու երազից:

Ռազմաօդային միջամտությունը շոյում է նաեւ Թուրքիայում ծայրահեղ ազգայնամոլ եւ իսլամիստ բնակչության սիրտը: Դա նշանակում է, Էրդողանի որոշած ժամկետում, նախատեսվող ընտրություններում նրանց աջակցությունը ստանալ:

Բացի այդ՝ այս միջամտությունը քրիստոնյաների տեսանկյունից նշանակում է 1915թ-ի ցեղասպանությունը կրկին տեղափոխել Թուրքիայի սահմաններից դուրս:

Հարկաւոր է ուշադրություն դարձնել նաեւ այլ իրականության վրայ: Էրդողանը դաշնակից ուժերի հովանոցի տակ հնարավություն է ստացել ՓՔՔ-ի դեմ պայքարել: Նա ՓՔՔ-ի դեմ պայքարելով փորձում է նրանց ուժերը քրեականացնել: Բայց անհրաժեշտ է հիշել, ընդ որում ապորինի պալատում բնակվող անձին ուժ է պարգեվատրել նաեւ ՓՔՔ-ի ոչ հաշվարկված քայլերը: Այս քրեականացումը իր հետ բերում է «ահաբեկչության դեմ պայքարել» հասկացողությունը: Քրդական Ժողովրդների Դեմոկրատական Կուսակցությունը նշյալ ճնշումների պատճառով  կորցնելու է իր ուժը եւ համբավը: Դա էլ նշանակում է ամբողջ Թուրքիայի ժողովրդներին քաշել այս ճնշվածության տակ: Ռազմաօդային միջամտության առաջին օրից արդեն արգելվել է ընդդիմության ինտերնետային կայքէջների հասանելիությունը, համացանցերի օգտագործումը եւ դանդաղացել է ինտերնետը: Մենք խոսում ենք այն երկրի մասին, որը հարսանիք զվարճանալու մեկնող երիտասարդներ է ձերբակալել՝ բողոքի ցույցի մասնակցելու հանցանքով: Այս օրերում Թուրքիայում բարձրանում է քաղաքական լարվածությունը եւ մեծանում են մարդկային կորուստները:

Վերեւում իմ նշած ահաբեկչության դեմ պայքարելու անվան տակ ժողովրդի հանդեպ օգտագործվում է չափազանց ուժի կիրառում եւ արագօրեն պատրաստվում է պատերազմական մթնոլորտ:

Այս իրավիճակից ելնելով կարելի է ասել, որ բռնությունը աստիճանաբար տարածվում է, այլեւս հնարավոր չի խոսել խելքը գլխին քաղաքական քայլերի եւ խաղաղության մասին: Արդեն ուժգնության օրերում կողմերը չեն ցանկանում լսել մտավորականների ձայնը:

Այնուամենայնիվ անհրաժեշտ է օգտագործել խաղաղության լեզուն: Խաղաղությունը պահպանելու ցանկություն ունեցող անձիք պետք է զերծ մնան  ուժգնություն պարունակող նախադասություններից, որը Էրդողանին տեղափոխում է բռնատերության գահը:

Ժողովրդի ցանկության հակառակ պատերազմական իրավիճակը, հրաժարվող իշխանության կյանքն է երկարացնում: Ապորինի պալատում բնակվող անձի քարտուղարությունը շարունակում է նոր բանաձեւերի կիրառմանը: Գաղտի կերպով ընդունվող ռազմական միջամտության որոշումը առիթ է ներկայանում պատերազմի ընթացքում հարստանալու ցանկություն ունեցող Էրդողանի կողմնակիցներին: Թուրքիան գտնվում է վտանգավոր ընտրության դիմաց՝ Կա՛մ ընտրված քաղաքացիական բռնատիրություն կա՛մ էլ ժողովրդավարություն: Թուրքիան պետք է ընտրություն կատարի սեւ եւ սպիտակի միջեւ: Ժողովրդական ընդդիմությունը ունի Էրդողանի այս վտանգավոր խաղը ավերելու ուժ, հասունություն եւ վճռակամություն:

Այս վճռակամության արտահայտումն էր Գեզի Այգու դեպքերը:            

1 comment
  1. Ինչ է կատարվում Թուրքիայում

    Իմ կարճ խելքովս կը կարծեմ թէ Էրդողանը և իր հետեւորդները նախ և առաջ ոչ մի ջանք կը խնայեն Թուրք ժողովուրդը և Թուրք պետութեան շահերը պաշտպանելու համար. եթէ իրենք այդ ուղղութեամբ չշարժին, կը նշանակէ թէ իրենք իրենց ազգին թշնամիներն են և դաւաճանները:

    Բոլոր երկիրներու նախագահները, երդման արարողութեան ժամանակ կը խոստանան իրենց երկրին հաւատարիմ մնալ և իրենց երկրին շահերը պաշտպանել:

    Իմ կարծիքովս, այսօր, Էրդողանի և իր կառավարութեան միակ նպատակը իրենց հակառակորդները վերջին աստիճան տկարացնել և ծունկի բերելն է։

    Օրինակներով Խօսինք։

    1.Ատրպէյճանցի ծայրահեղականներու ձեռքերով, ԻՍ-ի, այսինքն Իսլամական Պետութեան դրօշակի անուան տակ, ինչքան հնարաւոր է, Հայկական Սրբավայրերը կործանելը և Ցեղասպանութեան հետքերը ոչնչացնելն է, Ատրպէյճանցի Սաֆարովի նման մարդասպաններու ձեռքերով, առանց Էրդողանը իր ձեռքերը արեան մէջ թաթախելու:

    2.Էրդողանը, տեսնելով Քուրտերու անհամբեր վիճակը ազատ հայրենիք ստեղծելու, առիթէն օգտուելով, Քուրտերու կատարած ամէն մի սխալը, շատ ուժգին հարուածելով, զինամթերքը փճացնելով, տկարացնելով, Քուրտերուն երկար տարիներ հետ է մղում:

    3.Ով կարող է մեզի վստահեցնել թէ, Էրդողանի յաջորդողը մեզի հանդէպ աւելի մեղմ վերաբերմունք է ցոյց տալու. ոչ ոք, ճիշդ այդ պատճառով ալ կը կարծեմ թէ, այսօր, Էրդողանի հետ բանակցիլը, մեզի համար աւելի օգտակար է և ոչ վնասակար, ուշիմ կը լինի այսօր խաղաղ բանակցութեամբ պոկել ինչքան կարելի է, իսկ մնացած հարցերը թողել մի աւելի յարմար ժամանակաշրջանի:

    «Այսօրուայ գործը, չթողել վաղուայ»:

    Նիքօլա Րօմաշուք Հայրապետեան

Comments are closed.

You May Also Like
Read More

Կապհարնաում

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել (Ֆրանսիա), 12 նոյեմբեր 2022 «Կրօնի ազատութիւնը ստրկացման ազատութիւն է, մանուկներուն ուղեղները լուալու ազատութիւնը՝ մարդկութեան…
Read More