Իրանի Ադրբէյջանցիների Բաց Նամակի Առթիւ

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Պերլին,  Փետրուար 2013

1918թ. Մայիս 27-ին Թիֆլիսում հիմնադրուած Իսլամական Ազգային Խորհուրդը (Մուսաուաթ կուսակցութիւնը, որի պարագլուխն էր Մոհամադ Ամին Ռասուլզադէ, ծն. 31.01.1884, Նուխալի, մահացած՝ 06.01.1955, Կ.Պոլիս), հակառակ Իրանի բողոքներին, նորաստեղծ պետականութիւնը կոչել է, Ադրբէյջանի Դեմոկրական Հանրապետութիւն, քանի որ այդ հանրապետութիւնը կրում էր Իրանի պատմական Ատրպատական նահանգի անունը:

Թուրքիայի աջակցութեանբ ստեղծուած այս պետական կազմաւորումը ընդգրկում է Անդրկովկասի մերձկասպեան, պատմական Աղուանք աշխարհը և Շիրուանի շրջանը և գոյատևել է մինչև 1920-ի Ապրիլ 28-ը, անորոշ սահմաններով:

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Պերլին,  Փետրուար 2013

1918թ. Մայիս 27-ին Թիֆլիսում հիմնադրուած Իսլամական Ազգային Խորհուրդը (Մուսաուաթ կուսակցութիւնը, որի պարագլուխն էր Մոհամադ Ամին Ռասուլզադէ, ծն. 31.01.1884, Նուխալի, մահացած՝ 06.01.1955, Կ.Պոլիս), հակառակ Իրանի բողոքներին, նորաստեղծ պետականութիւնը կոչել է, Ադրբէյջանի Դեմոկրական Հանրապետութիւն, քանի որ այդ հանրապետութիւնը կրում էր Իրանի պատմական Ատրպատական նահանգի անունը:

Թուրքիայի աջակցութեանբ ստեղծուած այս պետական կազմաւորումը ընդգրկում է Անդրկովկասի մերձկասպեան, պատմական Աղուանք աշխարհը և Շիրուանի շրջանը և գոյատևել է մինչև 1920-ի Ապրիլ 28-ը, անորոշ սահմաններով:

Իրանական հասարակական կազմակերպութիւնները իրաւացիօրէն անուանում են այն «Բաքուի Հարապետութիւն կամ պետութիւն», ինչպէս նաև «Բաքուի Խանութիւն», նկատի ունենալով նաև Ալիեւների ժառանգական «Հանրապետութիւնը»:

«Բաքուի Հանրապետութիւնը» լուրջ խնդիրներ ունի Հայերի, Թաթերի, Թալիշների, Լեզգիների ինչպէս նաև Լեռնային Արցախի Հանրապետութեան,  Հայաստանի Հանրապետութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան (Կասպից Ծով և Իրանի Ատրպատական նահանգ), Թուրքմենիստանի  (Կասպից Ծով) և մասամբ էլ Ռուսաստանի հետ:

Շատ է խօսւում այն մասին թէ, Հայերը պիտի կապ հաստատեն, վերը նշուած և ճնշուած ժողովուրդների հետ: Այդ կապերը ի՞նչ մակարդակի վրայ են, դժուար է գնահատել, մամուլը լռում է այս առթիւ:

Կովկասում թրքական պետութիւն հիմնելը  Փանթուրքիզմի գաղափարների իրականացման քայլերից մէկն էր: Թուրքերի երազն է՝ Ադրիատիք ծովից մինչև Չինաստանի սահմանները ապրող թրքալեզու ժողովուրդներին,   Թուրքիայի քաղաքական ղեկավարութեան ներքոյ միացնել, կազմել մի պետութիւն՝ իրականացնել «Թուրանը»: Թուրքիան այս երազը չի թաղել: Ըստ ժամանակին և պայմաններին, արագացնում (կոտորած, բռնատեղահանում) ուրանում և կամ բարձրաձայնում է (երկու պետութիւն, մի ազգ) , աշխարհի թուրքերի համագումար Անկարայում (վերջինը 2012թ.), թուրք պետութիւնների համագումար (վերջինը Անթալիայում, 2012թ.), թուրք պետութիւնների ռազմական համագործակցութիւն անուններով (սրան միացել է նաև Մոնգոլիան):

Արցախեան ազատագրական պատերազմը (1988-1994) ի չիք դարձրեց փանթուրքիստների ծրագրերը՝ Արցախից  յետոյ, Սիսիանի վրայով հասնել Նախիջևան և միանալ Թուրքիային:

Փանթուրքիստները ունեն նաեւ, այսպէս կոչուած «Plan B»: Ադրբէյջանի խորհրդարանում քննարկումներ եղան «Բաքու Ադրբէյջանը» վերանուանել «Հիւսիսային Ադրբէյջան», ի տարբերութիւն «Հարաւային Ադրբէյջանին», Արաքսից հարաւ Պարսկական Ատրպատական նահանգը: Այստեղ անմիջապէս ասենք, թէ Աբոլֆազլ Էլչիբէյը Հայաստանը կոչում էր «Արեւմտեան Ադրբէյջան»:

Փանթուրքիստների վարկածով «Հիւսիսն ու Հարաւը» միասնաբար կազմել են մի «թրքական-ադրբէյջանական» պետութիւն, որը Թուրքմենչայի անիծեալ պայմանագրով (1828թ.) բաժանուել է շահական Պարսկաստանի և ցարական Ռուսաստանի միջեւ: Ուրեմն, յոյսները կապել են ԱՄՆ-ի և Իսրայէլի, ԻԻՀ վրայ յարձակուելու և նրա քայքայուելու հետ, համոզուած լինելով, որ Ադրբյէջանը «վերամիաւորուելու» է և փրկուելու են իրենց 35 Միլիոն ճնշուած «ազերի եղբայրները»:

1828-ից առաջ, Արաքսից հիւսիս գտնուող երկրատարածքները Իրանի տիրապետութեան ներքոյ էին. Պարսկաստանը ունէր (ունի) կրօնական, մշակոյթային առնչութիւններ այնտեղ ապրող ժողովուրդների հետ: Ս. Միութեան փլուզումից յետոյ, ԻԻՀ-ը և նրա հասարակական կազմակերպութիւնները օգնութեան ձեռք մեկնեցին, նկատի ունենալով յատկապէս պարսկացեղ և պարսկալեզու Թաթերին և Թալիշներին:

ԻԻՀ-ը  հաւասարակշռուած կեցուածք ունի Բաքու-Ադրբէյջանի նկատմամբ: Կրօնական արմատականները դեռ յոյսով են իրենց «փոքր եղբօրը» դարձի բերելով, չէզոքացնել  Փանթուրքիզմը, կանխել Ատրպատական նահանգի անջատումն ու իւրացնումը, սակայն հասարակական կազմակերպութիւններն ու մտաւորականութիւնը  կասկածով են մօտենում այս լաւատեսութեանը նկատի ունենալով ԻԻՀ-ն դէմ յարաճուն թշնամանքն ու Փանթուրքիզմի վերելքը Բաքու-Ադրբէյջանում:

Այդ հասարակական կազմակերպութիւններից մէկը՝ Օժանդակութեան Յանձնախումբը (քոմիթէյէ էմդադի) գրել է մի բաց նամակ և հաւաքում է ստորագրութիւն (ստորագրել են համալսարանի դասախօսներ , մտաւորականներ, ուսանողներ և ուրիշներ), որը հրատարակուել է համարեա բոլոր պարսկալեզու և ադրբէյջանալեզու կայքերում (տես azariha.org), պահանջելով ԻԻՀ –ից վերջապէս բռնել կոշտ դիրքորոշում «Բաքու-Ադրբէյջանի» դէմ և տալ քաղաքական գնահատական:

Բաց նամակում կայ հետեւեալ նախադասութիւնը. «Օգնութեան յանձնախմբի ռազմական, նիւթական և բարոյական օժանդակութիւնը Հայաստանի դէմ, եղել են Պարսկաստանի հովանաւորութեան մի մասը Բաքու-Ադրբէյջանին»:

Նկատի առնելով մեր տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, Պարսկաստանի անցեալի և ներկայիս դերն ու տեղը Հայաստանի, հայութեան և յատկապէս Պարսկահայերի համար, մտահոգութեան առիթ է ԱՄՆ-ի և Իսրայէլի յարձակումն և Պարսկաստանի քայքայումը:Ատրպատականի միացումը Բաքու-Ադրբէյջանին, իր շուրջ 12-15 միլիոն թուրք-ազերիներով, մեծ աղէտ կը լինէր Հայաստանի անվտանգութեան համար, որով կը կորցնէինք մեր հարաւային միակ բաց սահմանը: ԻԻՀ սահմանների անձեռնմխելութիւնը երաշխիք է ՀՀ անվտանգութեան համար: Այս բոլորը պատճառ են, որպէսզի հայ իրանագէտները աւելի ուշադրութիւն դարձնեն ԻԻՀ-ի Թուրքիայի և Ադրբէյջանի փոխյարաբերութիւններին և զարգացումներին, իրազեկ պահելով հայ հասարակութեանը:

Թարգմանաբար ներկայացնում եմ իմ բողոք-նամակը ուղղուած «Օժանդակութեան Յանձնախմբին»:

«Ատրպատականցի ակտիւ սիրելի ընկերներ, տեսնելով Ձեր բաց նամակը, սկզբում ուրախացայ, սակայն հակասութիւնները զարմացրեցին և յուսախաբեցրին ինձ և ճիշտ այս պատճառով էլ գրում եմ այս բողոք-նամակը:

Դուք ճիշտ էք նշել Բաքու-Ադրբէյջանի ղեկավարների թշնամական կեցուածքը Իրանի նկատմամբ և «Օգնութեան Յանձնախմբի» օժանդակութիւնը այդ երկրի տասնեակ հազարաւոր մարդկանց և շեշտել էք «զինուորական, նիւթական և բարոյական հովանաւորութիւնը  Հայասանի դէմ պատերազմում»:

Սկզբից եւեթ ասեմ թէ՝ Ձեր ռազմական, նիւթական և բարոյական օգնութիւնը նրանց, Հայաստանի դէմ չէր, այլ Դուք հովանաւորում էիք մի պետութեանը, որը ճնշում էր բանեցնում Արցախի հայ բնակչութեան նկատմամբ: Թէև ես չեմ կասկածում, թէ Դուք պատմական անցուդարձից և Արցախի ժողովրդի պահանջից անտեղեակ լինէք 1918-ից մինչև1988թ., այսուամենայնիւ թոյլ տուէք ինձ անդրադառնալ պատմական անցեալին:

Երբ Մուսաուաթ կուսակցութիւնը 1918թ. իշխանութեան հասաւ և Աղուանքը կոչեց «Ադրբէյջան», ի հեճուկս հայոց բողոքներին, մուսաուաթական զինուած ուժերը ներխուժեցին Արցախ: Անգլացիների մուտքը Կովկաս չնպաստեց հայաբնակ Արցախի միաւորմանը Հայաստանին և Արցախի խնդրի լուծումը որոշուեց քննարկել յետագայում՝ Փարիզի համագումարում, սակայն երբ կարմիր բանակը մուտք գործեց Կովկաս, փոխուեց տարածաշրջանի քաղաքական իրավիճակը:

Հարաւ-Կովկասեան երեք հանրապետութիւնների (բռնա) միաւորումով, Ս. Միութիւնը Արցախն ու Նախիջեւանը, որոնք պատմականօրէն Հայաստանի մաս էին կազմում, վերադարձրեց Հայաստանին, սակայն Թուրքիայի ճնշման ներքոյ, Մոսկուա-Կարս պայմանագրի համաձայն, նրանք անցան Սովետական Ադրբէյջանին և զարմանալին էլ այն էր, որ Նախիջեւանը բնաւ սահմանակից չէ Ս. Ադրբէյջանին: Ո՛չ Նախիջեւանի հայութիւնը և ո՛չ էլ Արցախի հայութինը,  չհաշտուեցին այս իրավիճակի հետ: Այդ թուականից ի վեր նրանք միշտ պահանջել են Հայաստանի հետ վերամիաւորումը: Դժբախտաբար այս ցանկութիւնը  իրականութիւն չդարձաւ:

Գորբաչովեան ժամանակաշրջանում Արցախի հայութիւնը միակամ պահանջ է ներկայացնում վերամիաւորման, սակայն Բաքուի կառավարութիւնը, հայերի պահանջին պատասխանում է 1988թ. Սուգայիթեան և յետոյ էլ Կիրովաբադի, Բաքուի և այլուր ջարդերով, թալանով և բռնատեղահանումներով: Արցախահայութիւնը ինքնապաշտպանութեան նպատակով զինւում է, իսկ Բաքուն նրանց պարտադրում է վեց տարի պատերազմ: Թէպէտեւ Բաքուին հովանաւորում էին Թուրքիայի Փանթուրքիստները, չեչեն ու աֆղան վարձկանները, նրանց շարքում նաեւ ոճրագործ Բասաեւը, այսուամենայնիւ նրանց չյաջողուեց ընկճել Արցախին: Պատճառը պարզ է. Արցախը մղում էր արդար և կենաց ու մահու պատերազմ:

Յարգելի բարեկամներ, Արցախի դէմ պատերազմը, Բաքուի ոճրագործ կառավարութեան փորձն էր դարձեալ ստրկացնել արցախահայութեանը, եթէ այդ յաջողուէր, նրանք ունենալու էին նոյն ճակատագիրը, ինչպէս ունեցան Արևմտահայերը, Թուրք-Օսմանեան բռնատիրութեան ներքոյ: Դժբախտաբար Ձեր ռազմական, նիւթական և բարոյական օժանդակութիւնը եղել է ի շահ մի բռնակալ վարչակարգի, ի դէմ արցախահայութեան և ոչ թէ, ինչպէս Դուք էք յայտարարում, ՀՀ դէմ : Արցախն այսօր գործնականում անկախ, գործող հանրապետութիւն է ՀՀ կողքին:

Ինչպէս  Դուք Ձեր հանրագրի մէջ յիշատակել էք «Թալիշներն էլ, որպէս փոքրամասնութիւն, հալածւում են Բաքուի կողմից», Թալիշներից բացի, Թաթերը, Աւարները և Լեզգիներն էլ ենթակայ են նոյն հալածանքներին: Եթէ այս ժողովուրդները ի վիճակի լինէին, ինչպէս արցախահայութիւնը, զէնքով պաշտպանուել, ի՞նչ կը լինէր Ձեր կեցուածքը:

Այժմ, որ արցախահայութեանը յաջողուել է Բաքուի դաժան լծից փրկուել և Փանթուրքիստների դունչը ցեխին հաւասարեցնել, ինչո՞ւ  քննադատական մօտեցում չունէք այդ «օգնութեան» նկատմամբ, քանզի օգնութիւն ստացողները խիստ թշնամական դիրքորոշում ունեն Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ:

Չէ՞ք կարծում թէ անարդարութիւն է Բաքուի պարագլուխներին միայն «իսլամ» լինելու համար օգնելը, ի դէմ Արցախի հայ-քրիստոնեաների, երբ նրանք եօթանասուն տարիներ հալածուել-տանջուել են և միայն տարրական պահանջի համար են պայքարել:

Այդ, իբր «իսլամ» կառավարութեան կողմից դաժան ճնշման են ենթարկւում հէնց սեփական իսլամ ժողովուրդը, իսլամ մտաւորականութիւնը, իսլամ ժուռնալիաստները և ոչ-թուրք իսլամ փոքրամասնութեան ներկայացուցիչները դատապարտւում և ազատազրկւում են:

Դուք այդ երկրին նկատում էք Ձեր «փոքր եղբայրը», բայց չէ՞ որ ինքներդ էք խոստովանում «իսրայէլից գնած զէնքերն ու հրթիռները ուղղուած են Ատրպատականի և ԻԻՀ-ի միւս քաղաքների դէմ»:

Միթէ մոռացե՞լ էք, թէ Բաքուի պարագլուխները, սկսած 1918թ., միշտ փորձել են խլել Ատրպատականի նահանգը: Չէ՞ որ այդ նպատակով է «Աղուանքին» տրուել «Ադրբէյջան» կեղծանունը, որպէսզի յարմար առիթով էլ բռնազաւթեն իրական Ատրպատականը: Նրանք ոչ թէ բազում անգամ են շեշտել այդ, այլ ոչ մի ջանք չեն խնայել այն իրականացնելու համար:

Դուք լաւատեղեակ էք, թէ Ս. Միութեան փլուզումից յետոյ «երկու մասի բաժանուած Ադրբէյջան»ի հանգերգը ինչպէս սկսուեց: «Հիւսիսային Ադրբէյջան», «հարաւային Ադրբէյջան», ինչպէս նաև «հարաւային եղբայրների փրկութիւն» կարգախօսները բարձրաձայնուեցին և Ալիեւի հրամանով, ով քարիւղի առ ու ծախի միջնորդութեամբ դարձել է աշխարհի ամենահարուստ գերդաստաններից մէկը, խորհրդարանը քննարկում է երկրի անունը վերափոխել «Հիւսիսային Ադրբէյջան» :

Նրանք միչեւ անգամ իրենց ազգանունների «ով» մասնիկից էլ կառչած են մնացել, քանի որ, առանց այդ վերջածանցի, իրենց բուն պարսկական ազգանունները ի յայտ են գալու և ցնդելու է իրենց թրքականութեան հաւակնութիւնները:

Յարգելի բարեկամներ, ինչպէս յայտարարութիւնից պարզւում է, Դուք լաւ էք ճանաչել այդ «հանրապետութեանը» , որը հօրից որդուն է հասել ժառանգաբար, զարմանում եմ թէ էլ ինչո՞ւ էք վարչակարգից և միւս փանթուրքիստ պատասխանատուներից սրտնեղում: Դուք ականատես էք թէ փանթուրքիստական քարոզչութեամբ և հովանաւորութեամբ Բաքուում, Կ.Պոլսում, Անքառայում և այլուր, «Տրակտոր» ֆուտբոլի խմբի երկրպագուները գորշ գայլերի խորհրդանշաններով և փանթուրքիստական վանկարկումներով թնդացնում են մարզահամալիրները:  Որքա՞ն կարելի է փայփայել խաբուսիկ յոյսեր, թէ Բաքուի փանթուրքիսները Ձեր եղբայրական խորհուրդն ու խրատը լսելով, դադարեցնելու են Իրանի դէմ թշնամութիւնը:

 

 

1 comment
  1. Secession of Iran’s Azerbaijan

    An Armenian-Iranian prevented secession of Iran's Azerbaijan

    In early 1970 on Armenia I came across an old, frail and tired Ardashes Ovanessian, Iran's highest-ranking Communist Leader. This honorable man was still able to lecture about his ideology, even though he was well aware that contrary to the old days in Iran, nobody in Soviet Armenia cared about his speeches.

    This man was a brilliant, dedicated and a knowledgeable pharmacist and politician, fluent in almost a languages, but he wasted his precious time in vain supporting a failed ideology. 

    I asked him many questions about Iran, the Soviet Union, international affairs and Soviet Armenia.  

    He recounted the change of events of 1945 in Iranian Azerbeijan.  Ardashes Ovanessian, who was the Director-General of Iran’s Azerbaijani Pishavari government, disclosed his very important role. He had prevented the separation of Iranian Azerbaijan from Iran. He said, “The main goal of separatist movements in Iranian Azerbaijan in 1945 was entirely to separate Iran’s Azerbaijan from Iran and finally unify both Soviet and Iranian Azerbaijans.” He had been against the separatist movement and had prevented the separation of Iran’s Azerbaijan and thus its annexation to Soviet Azerbaijan.

    Ovanessian continued, “I sent a secret massage to the leadership of the USSR that the separation movement in Azerbaijan was based on the personal and nationalistic interest of Soviet Azerbaijan leader Bagirov, and the separatist leader of Iran’s Azerbaijan, Pishevari. Bagirov wanted to unite the population of Iran’s Azerbaijan to a small minority in Soviet Azerbaijan. Because of my objection to ceding Iran’s Azerbaijan, they tried hard to get rid of me but they could not.”

    I enjoyed talking with and learning from this dedicated and intelligent Armenian, but my meeting with him was bittersweet, as I was disappointed that such a knowledgeable and experienced man had wasted his entire life for a fruitless cause that had produced so many disastrous results.

    This old and weak, but proud Armenian, who spent many years in hiding, prison, exile, and after having been sentenced to death in absentia by an Iranian court, was now retired and had left behind his vagrant life to come to his ancestral land and live at the mercy of the KGB.  This man had been my hero, especially when I found out that  he prevented  secession of  Iran's Azerbaijan from motherland Iran.

    At the end of our meeting, I invited Ardashes Ovanessian to my wedding.

    Ishkhan  Babajanian MD
    USA

     

Comments are closed.

You May Also Like
Read More

Քրտական Հարց

«Ուխտի Հարիւրամեակ, Յետոյ Ի՞նչ» Շարքէն Ոսկան Մխիթարեան, Լոս Անճելըս, 22 Օգոստոս 2015 Անհրաժեշտ է իրապաշտ ըլլալ երբ խնդիրը…
Read More