Հաղորդում
Համո Մոսկոֆյան, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, 11 Հունիս 2013
Անթիվ նահատակների, ահաբեկչության զոհերի, տասնամյակների պայքարի արյունով ձեռք բերված ազատությունն ու ժողովրդավարությունը ծնունդ տվեցին Իրաքյան Քուրդիստանի Խորհրդարանին (Ազգային Ժողով), որ վեր է բարձրանում մայրաքաղաք Էրբիլի նորակառույց կենտրոնում։
Շատ լավ պաշտպանված խորհրդարանական համալիրի անցագրային բաժնում ստուգվելուց հետո ներս ենք մտնում որպես հայազգի լրագրող՝ Քուրդիստանի Խորհրդարանի Ասորա-Քաղդեական քրիստոնեական «Միջագետք» խմբակցության ղեկավար անդամ՝ Սելիմ Թոմա Կակոյի ընկերակցությամբ։ Նրան արժանի կերպով կարելի է կոչել հայ ժողովրդի մեծ բարեկամ, անգին ծառայությունների համար, որ այս ազնիվ, նվիրյալ հայրենասեր ու հայասեր քաղաքական ականավոր անձնավորությունը կատարել է Իրաքի Քուրդիստան ապաստանած հայ ընտանիքների համար։ Սադդամ Հուսէյնի վարչակարգի օրով դեպի Բասրա տեղափոխված Հավրեզի, Ավզրուկի տաղանդավոր հայերին, նա կրկին վերադարձրել է իրենց պապենական տները, պետական պաշտոններում, տեղավորելով շատերին՝ ինչպես բժշկուհի Սեդա Մեսրոպյանին։
Հաղորդում
Համո Մոսկոֆյան, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, 11 Հունիս 2013
Անթիվ նահատակների, ահաբեկչության զոհերի, տասնամյակների պայքարի արյունով ձեռք բերված ազատությունն ու ժողովրդավարությունը ծնունդ տվեցին Իրաքյան Քուրդիստանի Խորհրդարանին (Ազգային Ժողով), որ վեր է բարձրանում մայրաքաղաք
Շատ լավ պաշտպանված խորհրդարանական համալիրի անցագրային բաժնում ստուգվելուց հետո ներս ենք մտնում որպես հայազգի լրագրող՝ Քուրդիստանի Խորհրդարանի Ասորա-Քաղդեական քրիստոնեական «Միջագետք» խմբակցության ղեկավար անդամ՝ Սելիմ Թոմա Կակոյի ընկերակցությամբ։ Նրան արժանի կերպով կարելի է կոչել հայ ժողովրդի մեծ բարեկամ, անգին ծառայությունների համար, որ այս ազնիվ, նվիրյալ հայրենասեր ու հայասեր քաղաքական ականավոր անձնավորությունը կատարել է Իրաքի Քուրդիստան ապաստանած հայ ընտանիքների համար։ Սադդամ Հուսէյնի վարչակարգի օրով դեպի Բասրա տեղափոխված Հավրեզի, Ավզրուկի տաղանդավոր հայերին, նա կրկին վերադարձրել է իրենց պապենական տները, պետական պաշտոններում, տեղավորելով շատերին՝ ինչպես բժշկուհի Սեդա Մեսրոպյանին։
Քաղդեացիները («Քիլդանի», կաթողիկէ ասորի-ասորեստանցի) կարեւոր թիվ են կազմում Իրաքյան Քուրդիստանում, իրենք ևս Մուսուլում, Նինվեի նահանգում հալածանքների եւ ահաբեկչության զոհ դառնալով հաճախ։ Էրբիլի Անկավա քրիստոնեական թաղամաս-քաղաքը, մեծ մասամբ բնակված է քաղդեացիներով եւ ասորիներով, գլխավորաբար Բաղդադից եւ Բասրայից ապաստանած 220 հայ ընտանիքներով՝ որոնք հիմնադրել են իրենց մշակութային-ընկերային միությունը (ատենապետ՝ Շանթ Մուրադյան)։ Նաեւ հայազգի Սարգիս Աղաջանի (նախկին փոխ-վարչապետ, Էկոնոմիկայի նախարար) ջանքերով, հիմնադրվել է արբանյակային հեռասփռմամբ «Իշտար» կայանը՝ տնորինությամբ Ռազմիկ Մուրադյանի։
Խորհրդարանի շենքի մուտքին ամբողջապես նորոգված նիստերի դահլիճն է, որի խորքում տեղադրված է Քուրդիստանի ազգային-ազատագրական շարժման հերոս Մոլլա Մուստաֆա Բարազանիի լուսանկարը՝ “փեշմերկայի” տարազով…։
Շենքի բոլոր հարկերում, խորհրդարանի անդամների գրասենյակներն են։ Մեր հյուրընկալ Սելիմ Կակոյի աշխատասենյակի պատուհանից երեւում է վարչապետ Նուշիրվան Բարզանիի նստավայրը։ Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը հողամաս և մեծ գումար էր տրամադրել, վերջերս՝ Էրբիլի հայերի համար հայկական եկեղեցի ու շենք կառուցելու համար։ Մանավանդ որ հայերը մեծ դեր են խաղացել քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում, նաև այսօր շարժիչ ուժ են հանդիսանում Իրաքյան Քուրդիստանի տնտեսական, առևտրական, շինարարական, քաղաքական մի շարք բնագավառներում։
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի միակ հայ անդամը՝ Զախո-Ավզրուկից Արամ Շահին Բակոյանն է։ Նա Քուրդիստանի Դեմոկրատական իշխող կուսակցության անդամ է, որպէս “փեշմերկա”, պայքարել ու վիրավորվել նախագահ Մեսուդ Բարազանիի կողքին, քրդախոս եւ արաբախոս, սակայն իր սիրտը բաբախում է հայության և Հայաստանի համար։ Երեկոյան, կառավարական անձնավորությունների համալիրում, իր որդու ներկայությամբ, նա գրկաբաց ընդունում է մեզ եւ պատմում Հայաստանի կատարած իր վերջին այցելության մասին՝ ուր հանդիպել է նաեւ Սփյուռքի նախարար Տիկ. Հրանուշ Հակոբյանին։
_ “Ես Հայաստանի մեր եղբայրներին եւ քույրերին հրավիրեցի Իրաքյան Քուրդիստան՝ գալու եւ ծանոթանալու իրենց ազգակիցների կյանքին, այս հյուրընկալ երկրում”,- պատմում է Արամ Շահին Բակոյանը՝ որ շուտով դարձյալ լինելու է Երևանում, Հայաստանի քաղաքացիության անցագիրը ստանալու համար…։
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ազատ ընտրությունների արդյունքում՝ բոլոր կուսակցություններն ու քաղաքական գլխավոր շարժումները ներկայացված են խորհրդարանում, նաև կառավարությունում և այս է գլխավոր “գաղտնիք”ը կայուն ու խաղաղ երկրի կայացման։
ԺԸՆԵՒԻ ՄԷՋ
ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐ ՆԵՑՈՒԿ ԿԸ ԿԱՆԳՆԻ
«ԵՓՐԵՄ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏԱՆ «ԽԱՉՔԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ
2013 թուականին, Լիբանանահայ նշանաւոր ոսկերչական «Եփրեմ» հաստատութիւնը նախաձեռնեց «Խաչքար» ոսկեայ ադամանդակուռ ապարանջանի ստեղծման… գլուխ-գործոց մը, որ կը հետապնդէ հայկական ազգային եւ բարեգործական վեհ նպատակներ։
9-րդ դարուն յայտնուած հայկական խաչքարերը մեծ նշանակութիւն ունէին հայ ժողովուրդի եւ Քրիստոնէութեան պատմութեան մէջ եւ այսպիսի ոսկերչական ստեղծագործութեան մարմնաւորումը պիտի նշանակէր որպէս աշխարհասփիւռ հայերու միաւորման եւ ազգային փառքի խորհրդանիշ։ Անոր համար է որ «Խաչքար»ի որեւէ գնում, կը նպաստէ հայակական ժառանգութեան երկարակեցութեան՝ մանաւանդ որ վաճառքի 5 տոկոսը պիտի տրամադրուի հայկական դպրոցներու օգնութեան հիմնադրամին։
Որպէսզի այս ազգանուէր նախաձեռնութեան վրայ հայ եւ օտար գնորդներու
Հայազգի նշանաւոր երգիչը եւ մեծ հայրենասէրն ու մարդասէրը, հրճուանքով ընդունեց «Խաչքար»էն օրինակ մը, հայկական նռան գինիի սրուակին հետ եւ խոստացաւ ամէն կարելի միջոցներով օժանդակել այս բարեսիրական ծրագրի յաջողութեան՝ օգնելու համար հայ ազգի դարբնոց-դպրոցներուն։
Հայկական Այբուբենով եւ ամերիկահայ անմահ գրող Ուիլիըմ Սարոյեանի խօսքերով, թանկագին քարերով պարուրուած հայ ժողովուրդի դարաւոր պատմութիւնն ու ոսկերչական արուեստը ներկայացնող «Խաչքար»ը, միշտ պիտի զարդարէ մեծ հայորդի Շառլ Ազնաւուրին դաստակը՝ որպէս խորհրդանիշ Սփիւռք-Հայաստան միասնութեան՝ ի փառս հայ դպրոցին ու գիտութեան բարգաւաճման։
ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ
Ժընեւ-Պէյրութ
www.facebook.com/khachkar