Իրաքյան Քուրդիստանի Հայոց Հոգևոր Հովիվը

Հարցազրույց՝ Մասիս Քահանա Շահինյանի Հետ

Համո Մոսկոֆյան, Իրաքյան Քուրդիստան, 13 Մայիս 2013

ՀԱՐՑՈՒՄ.- Հոգևոր Հայր, կարո՞ղ եք, Դուք Ձեզ ծանոթացնել և այսօր Իրաքի հայաբնակ ո՞ր շրջանների հոգևոր Առաջնորդ եք։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մասիս Քահանա Շահինյան, ծնվել եմ Մուսուլում, Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի և հայաշատ Հավրեզ , Ավզրուկ, Զախս և Էրբիլի ավանների և քաղաքի հոգևոր հովիվ եմ։ Այս շրջանների հայերը, բացարձակ մեծամասնությամբ Հայոց Ցեղասպանության վերապրողների զավակներն ու թոռներն են։

Հարցազրույց՝ Մասիս Քահանա Շահինյանի Հետ

Համո Մոսկոֆյան, Իրաքյան Քուրդիստան, 13 Մայիս 2013

ՀԱՐՑՈՒՄ.- Հոգևոր Հայր, կարո՞ղ եք, Դուք Ձեզ ծանոթացնել և այսօր Իրաքի հայաբնակ ո՞ր շրջանների հոգևոր Առաջնորդ եք։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մասիս Քահանա Շահինյան, ծնվել եմ Մուսուլում, Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի և հայաշատ Հավրեզ , Ավզրուկ, Զախս և Էրբիլի ավանների և քաղաքի հոգևոր հովիվ եմ։ Այս շրջանների հայերը, բացարձակ մեծամասնությամբ Հայոց Ցեղասպանության վերապրողների զավակներն ու թոռներն են։

ՀԱՐՑՈՒՄ.- Ինպիսի՞ն են հարաբերությունները քրդերի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Քրդերը առայժմ ստեղծում և զարգացնում են իրենց արդիական պետությունը։ Նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են բոլոր քրիստոնյաների, մանավանդ հայերի հետ, որոնք մեծ անուն ունեն Քրդստանում։  Հայերից շատեր բարձր տեղեր են զբաղեցնում պետության բազմաթիվ ոլորտներում։ Որպես օրինակ՝ Դհոկի քուրդ քաղաքապետը, հայ ժողովրդի մեծ զավակ Սարգիս Աղաջանի միջնորդությամբ կառուցել տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանիին տակ գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի հոյակապ եկեղեցին իր համալիրով։ Այժմ, չորս տարի է ինչ, մենք բոլոր արարողությունները, հանդիսությունները, հանդիպումները կազմակերպում ենք այստեղ և կողքին գտնվող 1000 քառ. մեթր տարածքի վրա խոյացող՝ «Արարատ» հարսանյաց սրահում։

Այսօր, Դհոկում ապրում են 64 հայ ընտանիքներ (250 անձ)։ Դժբախտաբար, մեր նոր “ինտերնետային” սերունդը չի ցանկանում բազմանդամ ընտանիքներ կազմել…։ Հավրեզում 85 ընտանիքներ են ապրում, Ավզրուկ գյուղում կան 70 հայ ընտանիքներ, Զախոյում 150 տուն հայեր, իսկ Էրբիլում 120 ընտանիք իրաքահայեր են ապրում և բարգավաճում։ Սուլեյմանիայում էլ կան 15 ընտանիքներ։ Շինգալ–Անջալում գոյություն ունեն շուրջ 16 հայ ընտանիքներ։

ՀԱՐՑՈՒՄ.- Հավելյալ ի՞նչ կարող եք ասել Սարգիս Աղաջանի մասին:

Ցանկանում եմ հիշել մեր գաղթօջախի պանծալի զավակ Սարգիս Աղաջանին (մեծ մոր կողմից հայ), որ Իրաքյան Քուրդիստանի փոխ-վարչապետ և էկոնոմիկայի նախարար էր եղել, մեծապես օգնել է ինչպես հայերին, այնպես էլ քրիստոնեաներին և այլ դավանանքի համայնքներին՝ կառուցելով տներ ու բնակավայրեր, նաև՝ Դհոկի  Սուրբ Ներսես Շնորհալի հոյակերտ եկեղեցին, որն օծվեց իրաքահայոց հոգևոր առաջնորդ Ավագ Սրբազանի ձեռամբ։

Մինչև այսօր, Բաղդադից, Բասրայից և այլ շրջաններից Քուրդիստանի ապահով շրջաններ ապաստան գտած փախստականներ ամսավճարներ են ստանում Սարգիս Աղաջանից, ընդգրկելով բոլոր հոգևորականներին։

ՀԱՐՑՈՒՄ.- Այս “պատմական” հանդիպման առիթով, ի՞նչ է Ձեր պատգամը հայության։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք՝ որպես հայեր, եթե ապրում ենք հայրենիքում թե Սփյուռքում, մի ճակատագիր ունենք։ Պետք է թիկունք լինենք իրարու, մեր պատմական առաքելությունը շարունակելու համար։

Մեծն Արամ Խաչատրեանի Ծննդեան 110-ամեակին 
Եւ Արին Չերչեանի Անթառամ Յիշատակին՝
Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը.ի «Արին» Պարախումբի  Փառաւոր Նուէրը Լիբանանի Հայութեան՝
«Լեռներու Կանչը» Անմոռանալի Հայ Երաժշտութեան ու Պարարուեստի Ներկայացմամբ

Համo Մոսկոֆեան, Պէյրութ, 14 Մայիս 2013

Լիբանանի արուեստասէր ընտրանին, պետական ու խորհրդային դիւանագիտական շրջանակներու ներկայացուցիչներ, Հ.Հ. դեսպանի գլխաւորութեամբ Մայր Հայրենիքի դեսպանութեան անձնակազմը, ազգային եւ մշակութային հանրայայտ գործիչներ, հայ երաժշտութեան եւ պարարուեստի նուիրեալներ, հաւաքուած էին Շաբաթ, 11 Մայիս 2013 թ.ի երեկոյեան, Էմիլ Լահուտի անուան հանդիսասրահը՝ Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը. «Արին» պարախումբի «Լեռներու Կանչը» խորագրեալ փառաւո՜ր ներկայացում-համերգին համար, որ հիացմունքի եւ գնահատանքի որոտընդոստ ծափեր խլեց ծայրէ-ծայր լեցուն հսկայական դահլիճէն…։

Ջաւախքի եւ Արցախի ազատագրութեան պայքարին մասնակից եւ հերոս, պարուսոյց-պարահաւաք Գագիկ Գինոսեան եւ տաղանդաշատ արուեստագիտուհի Գայիանէ Մածունեան կարողացած էին կարճ ժամանակի մէջ, սիրողական մակարդակէն անցնիլ արհեստավարժութեան դժուարին աշխարհը, երիտասարդ-երիտասարդուհիներէ, պատանիներէ եւ մանուկներէ կազմուած այս մեծ պարախումբը պատրաստել նուաճումի մը, որուն ականատես եղանք ու եղան բոլոր խստապահանջ ներկաները։

Համերգ-ներկայացման առաջին մասը հայ ազգագրական եւ ազգային պարերն էին, որոնք դարեր շարունակ գոյութիւն ունեցած են Արեւմտեան Հայաստանի, Ջաւախքի եւ Արեւելեան Հայաստանի ու Արցախի մէջ՝ զարդարելով հարսանիքները, տօնախմբութիւնները, յաղթական ճակատամարտերը…։ «Եարխուշտա», «Սղերդի Քոչարի», «Շատախի Ռազմապար», «Փափուռի» եւ այլ խմբապարեր, որոնք հիանալիօրէն ներկայացուեցան «Արին» պարախումբի բազմազան տարիքներու մէջ ծաղկող խոստմնալից արուեստագէտ-արուեստագիտուհիներու կողմէ։

Ընդմիջումէն ետք, հանդիսականներուն վերապահուած էր փառաշուք “նուէր”-անակնկալ մը՝ հայ դասական երաժշտութեան տիտան՝ Արամ Խաչատրեանի 110-ամեակին առթիւ, երաժշտութեան եւ պարի, Խորհրդային Հայաստանի պանծալի թէ տխուր տարիները՝ տեսահոլովակի ցուցադրութեամբ տողանցեցին բեմին վրայ՝ հիացմունքի եւ փոթորկալից ծափահարութեան ալիքներ խլելով ներկաներէն։ Թիֆլիսէն՝ Մոսկուա, ապա դարձեալ Հայաստան, ուսանողութեան եւ առաջին նուաճումներու տարիները Մեծն Արամ Խաչատրեանին՝ Համայնավար Յեղափոխութեան, Հայաստանի խորհրդայնացման յուսատու տարիներուն։

Ծնունդ առին եւ մեր բոլորին առաջ, «Արին»ի պատանի ու երիտասարդ “աստղ”երուն կողմէ հրամցուեցան «Աստղի մը Ծնունդը» («Գայիանէ» պալէ – 1942թ.), «Աշխատանքի Արշալոյսին» (1935թ.), ապա եւ ցնցիչ «Մուրճ եւ Մանգաղ»ը, «Հոկտեմբերիկները» եւ այլ ուրախ թատերականացած պարային տեսարաններ, կը ներկայացուի նաեւ Նինա Մաքարովան, Արամ Խաչատրեանի երաժշտագէտ տիկինը, իր գլխաւոր նեցուկը՝ նուաճումներու թէ “անձի պաշտամունքի” դժուարին օրերուն, «Հարսանեկան Պար»ով։ Հայրենական Մեծ Պատերազմը, մահ եւ աւեր, քարուքանդ երկիր ու բիւրաւոր նահատակներ։ Սակայն, այդ դժոխային օրերուն իսկ, Արամ Խաչատրեան եւ իր “գործընկերները”, կը շարունակեն ստեղծագործել, ոգեշնչելով նացիստական հորդաներու դէմ հայ թէ խորհրդային զինուորներու ահեղ պայքարը, որ 1945 թ.ին պսակուեցաւ յաղթանակով։ «Մեծ Օրեր», «Պայքար», «Ձնծաղիկներ», «Յաղթանակի Օր», «Յարգանք» եւ այլ խմբապարերով՝ որոնք իրենց գագաթնակէտին կը հասնին «Յաղթական Սլացք»ի, «Սպարտակ» ազատութեան թռիչքները եւ «Սուրերու Պար»ով, որոնք համաշխարհային հռչակ բերին հայ մեծանուն երաժշտահանին՝ մեր երկրագունդի չորս ծագերուն։

Անմոռանալի համերգի աւարտին, Հ.Ե.Ը.ի Շրջանակային Վարչութեան ատենապետ  Վիգէն Չէրչեան, շնորհակալական խօսքով հանդէս եկաւ ու պարգեւատրեց պարուսոյցներ Գագիկ Գինոսեանն ու Գայիանէ Մածունեանը, նաեւ Հ.Ե.Ը.ի պարախումբի ժրաջան վարչութիւնը՝ այս հսկայական աշխատանքի համար, գլխաւորութեամբ ատենապետ Տիկ. Անի Պոտրումեանին, լաւագոյն տպաւորութիւններով, երաժշտութեան եւ պարի “փառատօն”ին մասնակիցները՝ ակամայ բաժնուեցան դարձեալ հանդիպելու ցանկութեամբ։

 

 

You May Also Like
Read More

Ձեր Կենացը՝ Չին-Չին

Աւետիս Ռազմիկ, «Արարատ», Պէյրութ, 23 Մայիս 2015 Հանրածանօթ Ֆէյսպուքը (Դիմատետր) վերջերս ծանուցեց, թէ նորերս հիմնուեր է «Ֆինլանդիայի Հայ…
Read More