Լիբանանահայ Բժիշկի Հանրօգուտ Ծրագիրը

Հարցազրույց՝ Լիբանանահայ Բժիշկ, Անեսթեզիոլոկ
Պօղոս Գարավերտեանի Հետ

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ, 12 Նոյեմբեր 2014

Բժիշկ Պօղոս Գարավերտեանը  Շրջանաւարտ է Երեւանի Պետական Բժշկական ինստիտուտից (1972): Մասնագիտացել է որպէս անեսթեզիոլոկ Երեւանի կլինիկական հիւանդանոցում, ապա ուսումը շարունակել է Պէյրութի Ամերիկեան համալսարանում։ 1979 թ.ին տեղափոխուել է «Սուրբ Գէորգ» հռչակաւոր հիւանդանոցը ուր պաշտօնավարում է  մինչեւ այսօր:

Համո Մոսկոֆեան.- Կարո՞ղ էք ծանօթացել Յոյն և Ռուս-Ուղղափառ եկեղեցիների ջանքերով կառուցուած «Սուրբ Գէորգ» հռչակաւոր հիւանդանոցը:

Հարցազրույց՝ Լիբանանահայ Բժիշկ, Անեսթեզիոլոկ
Պօղոս Գարավերտեանի Հետ

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ, 12 Նոյեմբեր 2014

Բժիշկ Պօղոս Գարավերտեանը  Շրջանաւարտ է Երեւանի Պետական Բժշկական ինստիտուտից (1972): Մասնագիտացել է որպէս անեսթեզիոլոկ Երեւանի կլինիկական հիւանդանոցում, ապա ուսումը շարունակել է Պէյրութի Ամերիկեան համալսարանում։ 1979 թ.ին տեղափոխուել է «Սուրբ Գէորգ» հռչակաւոր հիւանդանոցը ուր պաշտօնավարում է  մինչեւ այսօր:

Համո Մոսկոֆեան.- Կարո՞ղ էք ծանօթացել Յոյն և Ռուս-Ուղղափառ եկեղեցիների ջանքերով կառուցուած «Սուրբ Գէորգ» հռչակաւոր հիւանդանոցը:

Դոկտ. Պօղոս Գարավերտեան.- Յոյն-Ուղղափառ եկեղեցւոյ և համայնքին պատկանող «Պալամանտ»ի համալսարանը (University of Balamand) և «Սուրբ Գէորգ» հիւանդանոցը 138-ամեայ պատմութիւն ունեն։ Շինարարութեան ծախսերին օժանդակել է Մոսկուայի Ռուս-Ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարքը…։ Հիւանդանոցի գլխաւոր տնօրէնը Պէյրութի Մետրոպոլիտ Աուտէ եպիսկոպոսն է։ Անշուշտ, այս կառւյցը ղեկավարւում է ենթակայ գիտական և վարչական յանձնախմբերով։ Այն կցուած լինելով համալսարանին՝ ունի իր վարչական և բժշկական տնօրէնութիւնը, ղեկավարուած բժշկական կոմիտէի ու տնօրէնի կողմից, որ բաղկացած է բժիշկներից։ Իւրաքանչիւր 5 տարին ընտրուող բժշկական կոմիտէն պատասխանատու է գիտական, ուսումնական հոլովւյթի հետեւմանը։

ՀՄ.-Ինպէ՞ս կարելի է օգտակար լինել հայազգի հիւանդներին:

Դոկտ. ՊԳ.– Այսօր, իմանալով որ Մայր Հայրենիքի “ներքին” և “արտաքին” Սփիւռքի հայ հիւանդները մեկնում են Եւրոպայի և Ամերիկայի հիւանդանոցներում բուժում ստանալու համար, շատ թանկ վճարելով բժշկական այդպիսի ծառայութիւններին, մտածեցի նման բուժումներ և վիրահատութիւններ կազմակերպել մեր մօտ, միջազգային բարձրագոյն մակարդակով և գրեթէ քառորդ գնով։

Մեր մասնագէտները արեւմտա-եւրոպական և ամերիկեան բժշկական համալսարանների շրջանաւարտներ են, որոնց ընտրութիւնը որոշում է հիւանդանոցի կոմիտէն, քննարկումից յետոյ։ Մի խօսքով՝ ժամանակակից ամէն ինչ ունենք այստեղ, բոլոր տեսակի բուժումներ, սկսած ուղեղից՝ մինչեւ հոգեբանական, սրտանօթային վիրահատութիւններ շատ յաջող կերպով կատարւում են։ Այսօր, Լիբանանի լաւագւյն 5 հիւանդանոցներից մէկն ենք։ Պիզնեսային աշխարհ է և յաջողելու համար չենք խնայում ոչ մի բան։ Այսինքն՝ ինչ որ կայ բժշկական աշխարհում՝ ունենք։

Միտք բանին ա՛յն է, որ կարենալ օգտակար լինել ի՛մ հային…։ Ինչի՞ համար նա գնայ արտասահմաններ և շատ աւելի թանկ վճարի բուժման համար։ Նրանք, ովքեր ցանկանում են կապ հաստատել ինձ հետ և իմանալ հիւանդանոցի բուժումների գները՝ կարող են կապնուել համացանցով՝ drbkaravetian@gmaildotcom հասցէով ու ես անմիջապէս կը պատասխանեմ։

Մնացեալ սոցիալական հարցերը, օդակայանից տեղափոխումը, հիւրանոցային կեցութիւնը, հեշտութեամբ կարող ենք կարգաւորել, այստեղի բարեխնամ հայերի (յատկապես Երեւանի և Մոսկուայի հայրենակիցների) յատուկ ջանքերով։ Արդէն Մերձաւոր Արեւելքի երկրներից ունենք բազմաթիւ հիւանդներ, որոնք գալիս, բուժւում և շարունակում են իրենց կեանքը։

ՀՄ.- Որո՞նք են ձեր հետագայ ծրագրերը։

Դոկտ. ՊԳ.– Ինչպէս ասուեց, որպէս մասնագէտ բժիշկ, օգնել իմ հայ հիւանդին։ Ապա որպէս աւագ բժիշկ–House physician կարող եմ ուրիշ հայ բժիշկներ էլ բերել այստեղ և մասնագիտացնել։ Եթէ կարողացան իրենց գիտելիքները ապացուցել, այստեղ կ'ունենան կացարան, աշխատավարձ, բաւարար թոշակ և շատ լաւ մասնագիտանալուց յետոյ՝ կը վերադառնան։ Մեր համալսարանը կապ ունի Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի ուսումնական կենտրոնների հետ։ Մեր շրջանաւարտները այստեղ աւարտելուց յետոյ տեղափոխւում են Թուլուզ, շարունակելու իրենց ուսումը։ Ապա որոշում են ո՛ր կողմ “թեքուել”։ Մի մասը վերադառնում է, ուրիշներ նախընտրում են մնալ Եւրոպայում կամ անցնել Ամերիկա։

ՀՄ.- Համեմատական կագով կարե՞լի է նշել մի յիշարժան պարագայ:

Դոկտ. ՊԳ.Ցանկանում եմ որպէս եզրակացութիւն փոխանցել մի յատկանշական դէպքի մասին: Երբ հիւանդներից մէկի երկու ազդրոսկրները պէտք է վիրահատէին և պրոտեզ (prosthesis) դրուէր Գերմանիայում՝ 42,000 եւրոյի գումարով, մենք այստեղ, նոյն վիրահատութիւնը, լաւագույն բժիշկներով ու պրոտեզներով կատարեցինք միայն 22,000 տոլարով։ Այնպէս որ շատ աւելի համեստ գներով կարելի է հիւանդին վերադարձնել կեանքն ու առողջութիւնը։

 

1 comment
  1. Բառագիտական

    Ամէն բան շատ լաւ է, ուրախ ենք: Կարելի՞ է պարոն Մոսկոֆեանէն և դոկտ. Գարավերտեանէն խնդրել, որ այս  անեսթեզիոլոկ-ին փոխարէն ըսեն  զգայազերծիչ:

Comments are closed.

You May Also Like