Լիբանանեան Երեսփոխան Շանթ Չինչինեանի Հետ

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ 23 Մայիս 2011
 
Հարցազրոյց
ՀԱՐՑՈՒՄ.– Պարոն Չինչինյան, վերջերս Լիբանանի խորհրդարանական պատվիրակությամբ այցելեցիք Ա.Մ.Ն.։ Կարո՞ղ էք ասել թե ինչպիսի՞ առաքելություն էր այդ, որո՞նք էին Ձեր նպատակները և հանդիպումները Ամերիկայում։

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ 23 Մայիս 2011
 
Հարցազրոյց
ՀԱՐՑՈՒՄ.– Պարոն Չինչինյան, վերջերս Լիբանանի խորհրդարանական պատվիրակությամբ այցելեցիք Ա.Մ.Ն.։ Կարո՞ղ էք ասել թե ինչպիսի՞ առաքելություն էր այդ, որո՞նք էին Ձեր նպատակները և հանդիպումները Ամերիկայում։

ՊԱՏԱՍԽԱՆ.– Լիբանանի խորհրդարանի հինգ անդամ երեսփոխանների պատվիրակությամբ այցելեցինք Վաշինգտոն, ուր “Կապիտալ Հիլ”-ում տեղի ունեցավ սեմինար-խորհրդաժողով բարելավելու խորհրդարանական դեմոկրատական հանձնաժողովների աշխատանքը, ծանոթանալով ամերիկյան կառույցներին՝ նույն բնագավառում։ Լիբանանի կողքին մասնակցում էին Փակիստանի, Ինդոնեզիայի և Իրաքի խորհրդարանականները։ Մի շաբաթ շարունակ, կոնգրեսմեններ մեզ ներկայացրեցին ժողովրդավարական կառավարման իրենց փորձը, միաժամանակ հանդիպեցինք Վաշինգտոնում Լիբանանի դեսպանի և լիբանանյան կուսակցությունների ներկայացուցիչներին՝ որոնք աշխատանքներ են տանում Վաշտիգտոնում։ Մենք, չորս քույր երկրների խորհրդարանականներս, եզրափակիչ ելույթ ունեցանք մեր իջեվանած հյուրանոցում։

Ապա, անձնական-ընտանեկան պատճառներով այցելեցի Լոս Անջելոս և Նյու Յորկ, ուր ազգականներ ունեմ։ Այնտեղ՝ Լոս Անջելոսի Մարաշի Հայրենակցական Միության դահլիճում կազմակերպվել էր հանդիպում՝ Ռամկավար-Ազատական, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության, «Լիբանանյան Ուժեր»-ի և «Մուսթաքբալ» քաղաքական շարժման ղեկավարների ու համակիրների հետ։ Բոլորը շատ հետաքրքրված էին Լիբանանի իրավիճակով և շատ հարցեր տվեցին հանդիպման ընթացքում, նաև թե ինչպե՞ս կարող էին օգտակար դառնալ Սփյուռքին։ Բազմաթիվ հարցեր տրվեցին Լիբանանի քվեարկության օրենքի մասին, որն տակավին չեր վավերացվեր արտաքին գործերի նախարարության կողմից։

Լոս Անջելոսում հանդիպեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմի Առաջնորդ՝ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին՝ նորակառույց տաճառում։ Նյու Յորկում ևս հանդիպում ունեցանք Սուրբ Վարդան եկեղեցի և Առաջնորդարան, ուր հորեղբայրս երկար տարիներ պաշտոնավարել է։ Այցելեցինք նաև լիբանանյան եկեղեցիներ ինչպես Նյու Յորկում, այնպես էլ Նյու Ջերսիում, ինչպես մարոնիթների «Սեյիտեթ ալ-Լուբնան» (Լիբանանի Տիրուհի) եկեղեցին։

ՀԱՐՑՈՒՄ.- Վերջերս, Լիբանանում, ինչպես աշխարհատարած Սփյուռքում և հայրենիքում մեծ շուքով ոգեկոչվեց Հայոց Ցեղասպանության 96-ամյակը։ Ինչպե՞ս եք տեսնում ճանաչման և հարցի լուծման գործընթացը։

ՊԱՏԱՍԽԱՆ.– Հայոց Ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված բոլոր այն միջոցառումներին որտեղ հրավիրվել էինք, մասնակցեցինք ինչպես հայ-կաթողիկէ պատրիարքարանի, Հայ Ավետարանական եկեղեցվո ու Հայաստանի դեսպանատանը։ Այս տարի բազմաթիվ վավերագրական ֆիլմեր էին պատրաստվել Լիբանանյան LBC և Tele Lumiere հեռուստակայանների կողմից՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ Մինչև 2015 թ., Ոգեկոչման 100-ամեակը, պետք է հայության միասնական ջանքերով մեծ պետությունների վրա ճնշում բանեցնել, միաժամանակ ծանոթացնելով օտարներին Ցեղասպանության պատմական փաստերին և հայոց արդար իրավունքի մասին։ Պետք է վեր բարձրանանք անհատ խմբերով աշխատելաձևից, այլ միասնաբար պայքարենք մեր պահանջքների իրականացման համար։ Այս գործընթացին պէտք է երիտասարդութիւնը զանգվածային կերպով մասնակցի Ցեղասպանությունը օտարներներին ճանաչել տալու գործընթացին։ Լինի դա խորհրդաժողովներով, հանդիպումներով ևլն.։

ՀԱՐՑՈՒՄ.– Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այն երկրներում, որտեղ գոյություն է ունեցել խորհրդարանական, դեմոկրատական հասարակարգ, կառավարություն և նախարարներ՝ պետք է հարգվեն օրենքները։ Արաբ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց թե արթուն և իր իրավունքներին համար պայքարող ժողովուրդ է, նույնիսկ 20-30 տարի հետո։ Այսինքն՝ փոփոխություններ կատարել իրենց երկրների կառավարման մեջ՝ նույնիսկ նախագահներ փոխելով։ Այս առողջ գործընթաց է գաղափարապես։ Շարժման կայծը սկսվեց Թունիսից, որտեղ մի երիտասարդ, բողոքի ինքնահրկիզում կատարեց բռնատիրության արգելքների դեմ…։ Որոշ անձեր ասում են թե դրսից ինչ որ շրջանակներ “խառնում են” իրավիճակը։ Ինչ որ էլ լինեն պատճառները, ապա և ժողովուրդը ցույց տվեց թե պատրաստ է հեղափոխել իր երկրի վարչակարգը։

Լիբանանում 2005 թ.-ին այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, թեև ոչ կատարյալ արդյունքներով, որովհետև երկիրը համայնքային կառույց ունի։ Բավական չէ որ հեղափոխություն կատարվի բազմամիլիոնանոց Եգիպտոսում, ուր երևի երկար ժամանակ է պետք, որպեսզի ժողովուրդը կարողանա կազմակերպվել, իրագործելու անհրաժեշտ փոփոխությունները տասնամյակների բռնատիրական վարչակարգերից հետո։ Մաղթենք որ ամեն ինչ ընթանա ոչ-վայրագ ձևով։

Գալով Լիբանանին՝ ապա և այստեղ այդ բիրտ ու վայրագ իրավիճակները չեն կարող ստեղծվել և հայությունը կարող է հանգիստ լինել այդ հարցով, որովհետև Լիբանանում ամեն 6 տարին հանրապետության նախագահը փոխվում է, կազմակերպվում են խորհրդարանական ազատ ընտրություններ։ Սակայն ժողովուրդը պետք չե դադարի իր իրավունքները պահանջելէ, ինչպես կենցաղային, այնպես էլ ժողովրդավարական թե ազգային հարցերով. խորհրդարանի երեսփոխանը չի կարող կարգավորել բոլոր հարցերն ու պահանջները։ Պետք է կազմակերպված ձևով կատարվեն բոլոր բարեփոխումները, հասնելով ցանկալի նպատակներին։
 

You May Also Like
Read More

«««««««««««««Համաշխարհայնացում»»»»»»»»»»»»»

Ազգային-Մշակութային Ինքնութեան Վերացո՞ւմ, Թէ՞ Վերանորոգում Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա, 2 Յունուար 2014 Համաշխարհայնացումը, ըստ Ուիքիփետիայի, կը կատարուի տեսակէտներու միջազգային-համաշխարհային…
Read More