Լուրեր Քուրդիստանի Կրոնի Նախարարությունից

Համո Մոսկոֆյան, Իրաքյան Քուրդիստան, 28 Հունիս 2013

Որպես պատմական փաստեր հայ-եզիդիական դարավոր բարեկամության… եզիդիներից կազմված զորագունդը Ջահանկիր Աղայի ղեկավարությամբ մասնակցել է 1918 թ.ի Բաշ Աբարանի եւ Սարդարապատի հաղթական ճակատամարտներին՝ մինչ Ջահանկիրի տղան և այսօր Քուրդիստանի պատգամավոր Թահսին Բեկը, մասնակցել են 1915 թ.ի Ցեղասպանության հայերի փրկության սուրբ աշխատանքին։

Հաղորդումը Իրաքյան Քուրդիստանի
Կրոնի Հարցերի և Նվիրաբերությունների Նախարարությունից՝ Էրբիլ

Զրոյց՝ Եզիտական Հարցերի Ընդհանուր Տնորեն՝ Խեյրի Բոզանիի Հետ

 

Համո Մոսկոֆյան, Իրաքյան Քուրդիստան, 28 Հունիս 2013

Որպես պատմական փաստեր հայ-եզիդիական դարավոր բարեկամության… եզիդիներից կազմված զորագունդը Ջահանկիր Աղայի ղեկավարությամբ մասնակցել է 1918 թ.ի Բաշ Աբարանի եւ Սարդարապատի հաղթական ճակատամարտներին՝ մինչ Ջահանկիրի տղան և այսօր Քուրդիստանի պատգամավոր Թահսին Բեկը, մասնակցել են 1915 թ.ի Ցեղասպանության հայերի փրկության սուրբ աշխատանքին։

Հաղորդումը Իրաքյան Քուրդիստանի
Կրոնի Հարցերի և Նվիրաբերությունների Նախարարությունից՝ Էրբիլ

Զրոյց՝ Եզիտական Հարցերի Ընդհանուր Տնորեն՝ Խեյրի Բոզանիի Հետ

 

ՀԱՐՑՈՒՄ.-Ի՞նչ կարգավիճակում են գտնվում եզիդիները Իրաքյան Քուրդիստանում  և Իրաքում։

ՊԱՏԱՍԽԱՆ.– Եզիդիները այսօր կես միլիոն մարդ են հաշվվում ամբողջ Իրաքում, ապրելով Նինվեում (Մուսուլ) և Դհոկի նահանգներում։ Նրանց 25 տոկոսը Բաղդադի կենտրոնական կառավարության կազմում գտնվող Նինվեում են, մնացյալը գլխավորաբար Դհոկում, որը մտնում է Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ։ Իրենց տարածքը նշվում է Իրաքի Սահմանադրության 140-րդ կետով՝ կոչվելով վիճելի տարածքներ՝ Իրաքյան Քուրդիստանի և կենտրոնական կառավարության միջև։

Աշխարհագրական, քաղաքական և համայնքային բաժանման, մի խոսքով՝ կամայական բաժանվածության պայմաններում, եզիդիները, որոնք ապրում են այդ շրջաններում՝ իրենց իրավիճակը նախանձելի չէ երբեք…։ Ջուրը անբավարար է և աշխատատեղերի խիստ պակաս է զգացվում այս տարածքներում։ Նաև դպրոցների և գրեթե բոլոր ծառայությունների պակաս է զգացվում։

Կենտրոնական կառավարության ներկայացուցիչը Նինվեում ոչ մի բան չի անում նրանց համար։ Մինչ Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը նույնպես անկարող է որևե օգնություն ցուցաբերել՝ որովհետև այն չի ընկնում իր վարչական տարածքներում։ Իրաքյան Քուրդիստանում պետական բյուտջեն բաժանվում է 3 նահանգների  միջև. Էրբիլ, Սուլեյմանիե և Դհոկ։ Հակառակ այս իրողության, առիթներով, օգնում է եզիդիներին փոքր ծրագիրներ իրագործելու համար։ Սակայն անհասկանալի է թե ինչո՞ւ Մուսուլի կենտրոնական կառավարության ներկայացուցիչները չեն ցանկանում որևե ձևով աջակցել։

ՀԱՐՑՈՒՄ.Որպես պատմական փաստեր հայ-եզիդիական դարավոր բարեկամության… եզիդիներից կազմված զորագունդը Ջահանկիր Աղայի ղեկավարությամբ մասնակցել է 1918 թ.ի Բաշ Աբարանի եւ Սարդարապատի հաղթական ճակատամարտներին՝ մինչ Ջահանկիրի տղան և այսօր Քուրդիստանի պատգամավոր Թահսին Բեկը, մասնակցել են 1915 թ.ի Ցեղասպանության հայերի փրկության սուրբ աշխատանքին։ Ինչպե՞ս են հարաբերությունները այսօր։

ՊԱՏԱՍԽԱՆ.– Պետք է նախ և առաջ հիշատակեմ՝ որ հայերն ու եզիդիները միշտ տառապել են նույն խրամատում, Օսմանյան պետության իրարահաջորդ ֆերմանների և հալածանքների պատճառով։ Վայրագ կոտորածները կազմակերպվեցին պատմության ընթացքում՝ հայերի և եզիդիների հանդեպ։ Բոլոր եզիդիները, որոնք գտնվում են այսօր Հայաստանում՝ եկել են Թուրքիայի Քուրդիստանից։ 150-200 տարի առաջ տարագրվել են դեպի այդ տարածքները։

Եզիդիներն ու հայերը միասնաբար պաշտպանել են իրենց ինքնությունը նույն խրամատում՝ թուրքերի դեմ։ 1918 թ.ի ճակատամարտը և Ջահանկիր Աղան միշտ հավերժ են հայերի և եզիդիների հիշողության մեջ։ Մեր պատվիրակության Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ, խոստացան մեծ հուշարձան կառուցել Ջահանկիր Աղայի հիշատակին։ Այցելեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ծաղիկներ զետեղեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին առջև։ Եզիդիներն ու հայերը զոհերն են Օսմանցիների չարաբաստիկ հալածանքներին և ցեղասպանությանց։ Այդ բոլորը կարելի էր լսել ժողովրդային այն երգերում, որոնք փոխանցվում էր Կարապետ Խաչոյի միջոցով Հայաստանում…։ Մենք դարերով ապրել և ապրում ենք միասին, լավագույն հարաբերություններով և փոխադարձ հարգանքով։

Եզիդիական կրոնը այսօր Հայաստանում երկրորդն է Քրիստոնեությունից հետո։ Այնտեղ այցելեցինք Կրոնական Գերագույն Մարմնի պետին, նաև թանգարան, տեսնելով երկու ժողովրդների բարեկամության հզորությունը։

Ճիշդ է, մենք Իրաքում միշտ լավագույն հարաբերությունների մեջ ենք եղել Ասորիների և Քաղդեացիների հետ, սակայն հայերի հետ մեր բարեկամությունը առանձնակի բնույթ է կրում։ Հիսուս Քրիստոսի հայտնվելուց առաջ՝ հայերն ու եզիդիները դավանել են նույն կրոնը՝ արևապաշտությունը…։ Օրինակ՝ այս խաչը, որ հենվել է Արևի վրա և գտնվում է հայ բոլոր քրիստոնեական պաշտամունքի վայրերում։ Երբ Հայաստանում հարցրեցի ուղեկցորդուհուն, նա պատասխանեց թե՝ «Այո՛, արևապաշտ ենք եղել, սակայն վերցրել ենք երկու կրոնների խորհրդանիշերը՝ արև և խաչ…»։

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ է Ձեր պատգամը Հայաստանի թե Սփյուռքի եզիդիներին և հայերին, որոնք ընթերցելու են այս հարցազրույցը։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Իրաքի և Քուրդիստանի եզիդիների կողմից ցանկանում ենք որ ջերմ ու խաղաղ բարեկամությունը միշտ շարունակվի երկու ժողովրդների միջև։ Միասին լինեն և վերհիշեն այն սև օրերը, որոնք դիմակայել են ու հաղթել միասին։ Մինչև այսօր էլ այդ հալածանքներն ու արհավիրքները շարունակվում են։ Միայն վերջերս, 14 եզիդի երիտասարդներ սպաննվեցին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ո՛չ թե միայն ահաբեկիչների՝ այլ կենտրոնական կառավարությանը պատկան զինյալ ջոկատների ձեռքով…։ Հայերն ու եզիդիները պետք է միաբան լինեն և միասնաբա՛ր դիմակալեն այն թունավոր քամիները, որոնք կարող են հարձակվել որևե ժամանակ…։
 

You May Also Like