Հրանուշ Խառատյան, Երեւան, 20 Հունիս 2016
Հրանուշ Խառատյանը ծնվել է 1952ին, Խորհրդային Ադրբեջանում, հայկական պատմական Ուտիքի տարածքում: Պատմաբան, ազգագրագետ, պատմական գիտությւոնների թեկնածու: Գրում է չերքեզահայերի, քրիստոնյա ուդիների, Դերսիմի, քսաներորդ դարի Թուրքիայի և Ադրբեջանի ազգային քաղաքականության, քաղաքական ճնշումների, Հայաստանի ներկայիս սոցիալ-մշակութային խնդիրների, և… հայ ժողովրդական տոների մասին:
1936ի մայիսին 22ին, ուղիղ 80 տարի առաջ, Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ ձերբակալվեց Ներսիկ Ստեփանյանը: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936ին շատերը գիտեին նրան:
Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի ՛՛Գիրք ճանապարհի՛՛ գրքի հրատարակությանը ևլն:
Հրանուշ Խառատյանը ծնվել է 1952ին, Խորհրդային Ադրբեջանում, հայկական պատմական Ուտիքի տարածքում: Պատմաբան, ազգագրագետ, պատմական գիտությւոնների թեկնածու: Գրում է չերքեզահայերի, քրիստոնյա ուդիների, Դերսիմի, քսաներորդ դարի Թուրքիայի և Ադրբեջանի ազգային քաղաքականության, քաղաքական ճնշումների, Հայաստանի ներկայիս սոցիալ-մշակութային խնդիրների, և… հայ ժողովրդական տոների մասին:
1936ի մայիսին 22ին, ուղիղ 80 տարի առաջ, Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ ձերբակալվեց Ներսիկ Ստեփանյանը: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936ին շատերը գիտեին նրան:
Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի ՛՛Գիրք ճանապարհի՛՛ գրքի հրատարակությանը ևլն:
Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բյուջեյի անհամամասն բաշխման խնդիրները և ապացուցում էին, որ նա տեղյակ է, թե ինչպես է ընդհանուր բյուջեն յուացվում Վրաստանում: Ներսիկ Ստեփանյանը Բաղիրովի և Բերիայի ՛՛անձնական թշնամին էր՛՛: Ներսիկի ձերբակալությունից մեկուկես ամիս անց, հուլիսի 9ին Բերիան Թիֆլիսի իր առանձնասենյակում սպանեց ՀՀ Կենտոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին:
Խանջյանի թաղման օրվա կուսակցական ակտիվի ժողովում նրան մեղադրեցին ՛՛տնտեսական նացիոնալիզմում՛՛, քանի որ Խանջյանը նախաձեռնել էր, օրինակ՝ ՛՛ժողտան՛՛ կառուցումը Երևանում կամ Երևան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախվածությունից:
Օգոստոսին սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խոսափող ՛՛Պրավդա՛՛ում հոդված տպագրեց Ներսիկ Ստեփանյանի կողմից Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության և ՛՛հայ ժողովրդի թշնամիների մասին՛՛: Ձերբակալվածներից շատերը, ինչպես Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Դրաստամատ Տեր Սիմոնյանը և շատ ուրիշներ ՛՛խոստովանեցին՛՛, որ Ներսիկ Ստեփանյանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպություն, և իրենց մոլորության մեջ գցելով՝ ներգրավել այդ կազմակերպության մեջ:
Երկար դիմադրելուց հետո ՛՛խոստովանեց՛՛ նաև Ներսիկ Ստեփանյանը: Շատերը գնդակահարվեցին: Ներսիկ Ստեփանյանի գնդակահարությանը հաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարությունները: Ի դեպ, ձերբակալվեցին և գնդակահարվեցին նաև Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության հրամանը ստորագրած Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանը, ինքը՝ Մուղդուսին, նաև Խանջյանին փոխարինած, նույնպես Բերիայի դրածո Ամատունին, բոլորն էլ նույն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության անդամակցության մեղադրանքներով:
Ձերբակալվեցին և գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաև շարքային կամավորները, Ցեղասպանությունից փրկված բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը և Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատվելու մասին և հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել ՛՛հարազատ պարտիայից՛՛ և անձամբ՝ բոլոր ժամանակների հանճարեղ ՛՛հայր Ստալինից՛՛:
Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿն այդպես էլ որևէ առարկայական ապացույց չգտավ ՛՛Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության՛՛ մասին:
Այսօր, հունիսի 20ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Հանրության կարծիքով՝ որովհետև փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլյան պատերազմի վարագույրը: Քննչկան կոմիտեի հայտարարությամբ՝ տեռորիզմի
Ապացույցը՝ ճանապարհային ոստիականության կողմից անհայտ մեքենայում հայտնաբերված երկու ինքնաձիգ և ՛՛բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ՛՛:
Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ապացույցներ են ուզում, այն ապացույցները, որոնք հանրության մոտ չեն, իշխանությունների մոտ են: Առանց ապացույցների ՛՛խոստովանական ցուցմունքները՛՛ միայն քաղաքական հետապնդումների դեպքում են լինում: ՛՛Խոստովանական ցուցմունքների՛՛ ձեռք բերման պրակտիկան, դրանց վրա կառուցված արդարադատության համը և հետևանքները հայտնի են և դրանք լուրջ սպառնալիք են հասարակության համար:
Պատրաստվե՞նք 1936-37ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք…
2 comments
Դադարեցնել Սեֆիլյանի Քաղաքական Հետապնդումը
ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին
24 հունիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը եւ ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ:
Մեր ձայնը միացնելով ՀՔԱ վանաձորյան գրասենյակի եւ նրա հայտարարությանը միացած շուրջ երեքուկես տասնյակ կազմակերպությունների ձայնին, ՌԱՀՀԿ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել Ժ.Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
Jirair the Hero
Jirair is the ultimate Armenian hero. He gave everything for the nation, and he languishes in prison, again, while the so-called Diasporan leadership was jostling to stand closest to the grand thieves Sargsyan and Abrahamian during the saintly Pope's visit.
Jirair helped win Artsakh.
The mafia ruling Armenia helped lose 100 kids in the recent four-day war in important part due to the institutionalized corruption whose stench has blatantly entered the leadership of the army.
The mafia ruling Armenia is the reason we are losing 100,000 emigrants every few years. When the country expires they will vanish to different corners of the world, and Armenia will be Turkbaijani territory.
I helped found the Renaissance movement in the Diaspora to help Jirair and his group get the Armenian people stand up and take the country back, last April 24 and during the referendum theft. The people simply did not stand. They were too scared; they are already too weak. Perhaps we have passed a point of no return.
As for the diaspora, it is utterly helpless and useless. As for diaspora's leaders, they are worse than useless. To me they are part and parcel of the country's corrupt regime, plain and simple.
It is something unbelievable when I speak to most Diasporans: they know the country's leaders are thieves, including of elections, and they say: "Oh, that's the way it is everywhere. TO HELL with everywhere. IF THAT'S HOW AN ARMENIAN THINKS, HE IS NOT AN ARMENIAN, AND IF MOST ARMENIANS THINK THIS WAY, THEN THERE IS NO ARMENIA, THE GENOCIDE IS SEALED AND DONE WITH.
Comments are closed.