Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն, Երևան, հունվարի 31, 2019թ․
Հունվարի 31-ին Ջերմուկի ավագանին անց է կացրել արտահերթ նիստ՝ կապված համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու որոշուման հետ։ Արտահերթ նիստն անցկացնելու հանձնարարականը ուղղակիորեն իջեցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ պահանջով, որպեսզի Ջերմուկը էկո-տնտեսական տարածք ճանաչելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն տալու մասին Ջերմուկի ավագանու որոշումը վերացվի կամ փոփոխվի։ Սա ուղղակի անիրավաչափ և հակադեմոկրատական ճնշում է կառավարությունից ժողովրդավարական ինստիտուտի ու ուղիղ ժողովրդավարությամբ ընդունված որոշումների նկատմամբ։
Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, հիմնվելով նախարարի ու մարզպետի հանձնարարականների վրա, կազմել է որոշման նախագիծ, որին ավագանու անդամները արտահերթ նիստում ժամը 12։30 դեմ են քվեարկել և ըստ էության մերժել են նախարարի և մարզպետի հանձնարարականը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված՝ «Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» N 88-Ա որոշումը մնում է անփոփոխ։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն, Երևան, հունվարի 31, 2019թ․
Հունվարի 31-ին Ջերմուկի ավագանին անց է կացրել արտահերթ նիստ՝ կապված համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու որոշուման հետ։ Արտահերթ նիստն անցկացնելու հանձնարարականը ուղղակիորեն իջեցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ պահանջով, որպեսզի Ջերմուկը էկո-տնտեսական տարածք ճանաչելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն տալու մասին Ջերմուկի ավագանու որոշումը վերացվի կամ փոփոխվի։ Սա ուղղակի անիրավաչափ և հակադեմոկրատական ճնշում է կառավարությունից ժողովրդավարական ինստիտուտի ու ուղիղ ժողովրդավարությամբ ընդունված որոշումների նկատմամբ։
Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, հիմնվելով նախարարի ու մարզպետի հանձնարարականների վրա, կազմել է որոշման նախագիծ, որին ավագանու անդամները արտահերթ նիստում ժամը 12։30 դեմ են քվեարկել և ըստ էության մերժել են նախարարի և մարզպետի հանձնարարականը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված՝ «Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» N 88-Ա որոշումը մնում է անփոփոխ։
Հայկական բնապահպանականը ճակատ նախաձեռնությունը հայտարարում է, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք ամուր կմնան ու կշարունակեն պաշտպանել հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Հանրությունը, այդ թվում՝ լրատվամիջոցները պետք է հետամուտ լինեն, որպեսզի քննության ենթարկարկվի Ջերմուկի ավագանուն նման պահանջներ ներկայացնելու իրավաչափությունը և պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումը:
Ստորև հաղորդագրության համար հիմք հանդիսացող տեղեկությունները․
- ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականը։ «Վայոց Ձորի մարզպետ Տ․ Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով»:
- Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ «Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ»։
- Ջերմուկի ավագանու հունվարի 31-ի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/100010197097701/videos/815445662138663/
- Ավագանու կողմից մերժված որոշումը՝ http://jermuk.am/Pages/DocFlow/?a=v&g=669ed130-9913-4d11-b935-67638a7f519a։
Ջերմուկի Տարածքում Արգելվեց Հանքարդյունաբերությունը
For the English text click on Metal Mining Banned in Jermuk
Ուղիղ ժողովրդավարության սկզբունքը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը:
Ավագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։
Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը իրացրել էին ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը և շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը և զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։
Հանրագրում բնակիչները նշել էին նաև հետևյալի մասին.
«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:
ՀՀ կառավարությունը դեռևս չի արձագանքել այս հանրագրում ներկայացված պահանջներին։
Արդեն 6 ամսից ավելին է, որ ի նշան բողոքի Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:
Հ.Գ. Այս տարվա մայիս ամսին էլ Նոյեմբերյանի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, որով արգելել էր իրենց համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքները։ Այդ որոշումը նույնպես կայացվել էր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ։
Metal mining banned in Jermuk
Direct democracy won another victory in Armenia. On December 18, 2018 Jermuk Community Council adopted a decision to approve the collective petition of its community members on “Declaring Jermuk an ecological economic area and banning metal mining in the community”.
The decision was adopted with 7 votes FOR, 0 votes against, 0 abstained, and was guided by the following legal provisions: the Law of the Republic of Armenia on Local Self-Governance, article 18, point 1, sub-point 42; the Law of Republic of Armenia on Petitions, article 4, part 1, point 3, as well as guided by the principles of the local self-governance prescribed by the Constitution of the Republic of Armenia, article 184, part 3 and the Law on Local Self-Governance, article 8.
Earlier in November and December 2018, the overwhelming majority of the de facto population of Jermuk exercised their rights for direct democracy and presented a collective petition supported by about 3000 signatures to the Government of Armenia, the Community Council of Jermuk, and the Head of the Community where they presented their own economic vision of the development of their region and demanded that all metal mining be banned in Jermuk and green, ecologically friendly economy boosted.
The signatories of the petition also mentioned:
“By approving gold mining at Amulsar the former governments have violated our right for participation in the decision-making. Up until 2016 Jermuk – the largest town in our community – was not recognized as an impacted community by the Amulsar project. After 2016, when Jermuk was finally recognized as an impacted community, no public hearings, as prescribed in the law, were held in Jermuk. Lydian company and the former governments of Armenia have ignored us, they have tried to mislead or intimidate us. We demand that the new government respects the will of the people, and it is with this hope that we present this petition.”
The Government of Armenia has not yet responded to the demands of the petition.
Community members of Jermuk have been blockading roads to the mining site for more than 6 months already, exercising their right to peaceful assembly, and demanding to stop all mining related activities at Amulsar.
P.S. Earlier this year, in May 2018, the Community Council of Noyemberyan adopted a similar decision which banned all mining exploration and exploitation activities in their community. That decision, too, was adopted based on the petition supported by 3074 members of the community.