«Դո՛ւ ստրուկ ես, դո՛ւ վախկոտ ես, դո՛ւ հայ ես»:
Պուշկին
Սամուել Յովասափեան, Բեռլին, 12 Փետրուար 2015
Մեզանից շատերը չգիտեն, թե Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը և նրանց Արցախի «լաւ» տղաները, Արցախի, որ քաղաքում, կամ որ գիւղում են ծնուել, հասակ առել, և ծեծկռտուել՝ իրենց թաղի՝ թուրք, կամ հայ հասակակիցների հետ, բայց որ այդ վայրը յիշիցնում է Երեւանի Կոնդ թաղամասը, ապա դա պարզ երեւում է, նրանց անգամ հասուն տարիքում, անգամ ՀՀՆ- ի պաշտօնում լինելու պարագայում եղած գործելակերպից և երկիրը կառավարելու՝ իրենց չափազանց մեծ շնորհքից ու հեռատեսութիւնից: Որոնք համայն աշխարհի աչքի առաջ Երեւանում սպանդ են կազմակերպում խաղաղ ցուցարարների շարքերում և ծեծի են ենթարկում դէպի Արցախ ընթացող մեքենաներում նստած հայ մարդկանց, որոնց շարքերում կանայք կային, երեխաներ:
«Դո՛ւ ստրուկ ես, դո՛ւ վախկոտ ես, դո՛ւ հայ ես»:
Պուշկին
Սամուել Յովասափեան, Բեռլին, 12 Փետրուար 2015
Մեզանից շատերը չգիտեն, թե Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը և նրանց Արցախի «լաւ» տղաները, Արցախի, որ քաղաքում, կամ որ գիւղում են ծնուել, հասակ առել, և ծեծկռտուել՝ իրենց թաղի՝ թուրք, կամ
Ի՞նչ անուն տալ նրանց այս ու նման արարքներին: Եւ ընդհանրապէս ի՞նչ անուն տալ՝ նրանց այն բոլոր արարքներին, որոնց պատճառով, աշխարհի մարդկութիւնը այսօր գրանցում է, որ երկիրը մի անգամ եւս դարձել է՝ աղքատների, կարիքաւորների, խեղճերի, արտագաղթողների երկիր, որ Հայաստանը աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է յայտնուել…
Այո, ի՞նչ անուն տալ…
Նրանք մի անգամ եւս աշխարհին փաստեցին, որ Հայաստանը եղել է ողբերի ու որբերի երկիր և այսօր էլ նւյնն է դարձել և որ Հայաստանի վերնախաւը՝ իր ապիկար կեցուածքով, երբեք ի վիճակի չի եղել, հասուն չի եղել, արժանի չի եղել և այսօր էլ չէ, անկախ երկիր կառավարել և իր ապիկարութեամբ այնքան է ժողովրդին արհամարհել ու ստրկացրել, որ նա կորցրել է իր կենսունակութիւնը, իր՝ լաւ ապագայի նկատմամբ հաւատը, ինչպէս նաեւ միւս անկախ ժողովուրդների կողքին իրեն արժանավայել դրսեւորելու՝ ունակութիւնը:
Միթէ՞ ժամանակին Պուշկինը, այնքա՜ն վրդովուած լինելով հայութեան խեղճ վիճակից, չի ասել՝ «Դո'ւ ստրուկ ես, դո'ւ վախկոտ ես, դո'ւ հայ ես»:
Ամենից առաջ ներեղութիւն եմ խնդրում իմ սիրելի ընթերցողներից, որ բարկութեան ցաւից, անզօրությունից և ողբս ընկճելով, այսպէս եմ արտայայտւում, որովհետեւ չգիտեմ, այլ ի՞նչ գրեմ, ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ մօտ գանգատի գնամ…
Ես լաւ եմ յիշում իմ հոգեհարազատ և կեանքից անժամանակ հեռացած ընկերոջս խօսքերը, երբ նա Հայաստան – Արցախ հերթական այցելությիւնից յետոյ, դառնացած, անզօրութեան զգացմունքից այնքա՜ն յուսահատուած և հազիւ բարկութիւնը զսպելով, իմ հարցին, թէ ի՞նչ է կատարւում Հայաստանում, ասաց.
– Դու կարծում ես, ի՞նչ պէտք է կատարուի, պատկերացրու, եթէ սրանք կարողանան, ապա՝ ոչ միայն Արցախը, այլ նոյնիսկ Հայաստանն էլ կը ծախեն թուրքին:
Գուցէ նրանք չհասցնեն դա անել, բայց որ այսօր մենք վկան ենք Հայաստանում՝ իշխանութիւնների և վերնախաւի գնալով աւելի սանձարձակ չարաշահումների առկայութեան, և դրանց հետեւանքով գործազրկութեան, կենսապայմանների և ապրելակերպի կտրուկ վատթարացման, որի պատճառով արտագաղթը ոչ թէ չի կասեցուել, այլ կտրուկ աճել է, ապա վախը կայ, որ ապագայում Հայաստանը՝ որպէս անկախ երկիր և հայաստանաբնակ ժողովուրդը լուրջ վտանգների դէմ-դիմաց յայտնուեն:
Միւս կողմից սփիւռքի մեռելապաշտ և լալկան հայութիւնը, որի համար Հայաստան-հայրենիք գոյութիւն չունի, իր պանդխտութեան ցուպով օտարների դռները թակելով՝ «Հայոց ցեղասպանութեան» ճանաչում է աղերսում, անտեսելով, որ միեւնույն ժամանակ ցեղասպանութիւն է կատարւում հայաստանաբնակ ժողովրդի հետ:
Ուրեմն այլ ուրիշ ի՞նչ անես, բացի որ նստես և ասես՝ ողբամ քեզ հայ ժողովուրդ, որովհետեւ ամենից առաջ ապիկար է քո վերնախաւը և քեզ պակասում է, քո ազգային արժանապատւութիւնը, որովետեւ դո'ւ հայ ես, դո'ւ խեղճ ես, դո'ւ լալկան ես, դո'ւ անմիաբան ես, որովհետեւ դո'ւ անկախ ապրել չե'ս կարող և չե'ս ուզում…