Ազատ Մաթյան, Նոր Ջուղա, Իսֆահան, 24 Հուլիս 2013
Այս տարվա հուլիսի 10-ին էլեկտրոնային նամակով ստացա մի գրություն, որով Հայաստանի Գրողների Միությունը հրավիրում էր սփյուռքահայ գրողներին հեռակա կարգով մասնակցելու ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարին:
Որպես հայ գրականության պատմության հույժ բացառիկ փաստաթուղթ այն նույնությամբ հանձնում եմ հայ գրասեր հասարակության ուշադրությանը:
Ազատ Մաթյան, Նոր Ջուղա, Իսֆահան, 24 Հուլիս 2013
Այս տարվա հուլիսի 10-ին էլեկտրոնային նամակով ստացա մի գրություն, որով Հայաստանի Գրողների
Որպես հայ գրականության պատմության հույժ բացառիկ փաստաթուղթ այն նույնությամբ հանձնում եմ հայ գրասեր հասարակության ուշադրությանը:
Հարգելի պարոն Մաթյան,
Ս. թ. հուլիսի 27-ին տեղի է ունենալու Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը՝ օրակարգում երկու հարց.
1.ՀԳՄ նոր կանոնադրության հաստատում (որի կարևոր դրույթներից մեկն էլ միության սփյուռքահայ լիիրավ անդամ գրողների իրավունքների և պարտականությունների ամրագրումն է)։
2.ՀԳՄ նախագահի և վարչության կազմի ընտրություններ։
Ի հարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայիք անձամբ ներկա լինել համագումարին, բայց եթե դա հնարավոր չէ, օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն։
Դրա համար անհրաժեշտ է պատասխանել «Ո՞ւմ եմ տալիս ձայնս» հարցին.
1.Ձայնս տալիս եմ ՀԳՄ գործող նախագահին։
կամ`
2.Ձայնս տալիս եմ ՀԳՄ նախագահի այն թեկնածուին, ով համագումարի ընթացքում կստանա առավելագույն քվե։
Այս երկու առաջարկներից ընտրելով մեկը, նշելով ձեր նախընտրած թեկնածուին և հաստատելով Ձեր ստորագրությամբ, ուղարկում եք ՀԳՄ էլ.փոստին` [email protected]
Կանխավ շնորհակալությամբ՝
ՀԳՄ 16-րդ համագումարի կազմակերպական հանձնախումբ
Հրավերքը ամեն բանից առաջ ինձ անակնկալի բերեց, որովհետև մի հինգ տարի կլինի , որ ես ոչ մի առնչություն չունեմ ՀԳՄ-ի հետ, իսկ և կարծում եմ ՀԳ Միությունում շատ լավ գիտեն այդ մասին, հատկապես նրա «գործող նախագահը»:
Հրավերում ասված է, որ օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն նոր նախագահի և վարչության ընտրություններին: Բայց ո՞ր օրենքը, այն ե՞րբ և ու՞մ միջոցով է մշակվել և վավերացվել…
Հարցերս երևի ավելորդ են, որովհետև ըստ հրավերի առաջին օրակարգի, «օրենքը» վավերացվելու է նույն համագումարում, որով և ամրագրվելու են միության սփյուռքահայ լիիրավ անդամ գրողների իրավունքներն ու պարտականությունները։
Այլ խոսքով, կազմակերպիչ հանձնախումբը սփյուռքահայ գրողին այնքան է կարևորում, որ նրան հրավիրում է դեռ գոյություն չունեցող «օրենքով» մասնակցել ընտրությանը:
Իսկ նոր կանոնագրի քննարկմանը, որով ամրագրվելու են նաև իր իրավունքները, սփյուռքահայ գրողի նույնիսկ հեռակա մասնակցության անհրաժեշտությունը չկա,- եղածը մի կանոնադրություն չի՞, դե միաձայնությամբ կվավերացնեն կերթա: Մարդիկ մտածել են մեզ սփյուռքահայերիս ավելորդ նեղություն չպատճաել: Մի մոռացեք, որ սա Հայաստան Սփյուռք Գրողների Համահայկական Համագումար չէ, որ մենք էլ պոչատ գդալի պես մեջ ընկնենք ու գրող-գրող խաղանք: Սա ամբողջովին ներքին խնդիր է: Կանոնագրությու՛ն է մշակվում, հո կատակ չի:
Մեկ խոսքով այս արտահերթ (բայց թե ինչու՞ արտահերթ, դա էլ մեր իմանալու բանը չի) համագումարը մեր տեղը չի: Մենք լավ կանենք մեր լիիրավ անդամի իրավունքներն ու պարտականությունները կանոնադրությամբ ամրագրելու փոխարեն, մեր հեռակա քվեարկությամբ ամրագրենք գործող նախագահ պր. Լևոն Անանյանի աթոռը, եթե հնարավոր լինի նույնիսկ ցմահ կամ ավելի լավ է ցկյանս, քանզի նա արդեն իսկ իր ամրագրված տեղն ունի հայոց անմահների շարքում, եթե ոչ որպես գրող, գոնե որպես սփյուռքահայության իրավունքների առաջնորդն ու ռահվիրան: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ եթե նա լիներ հանրապետության նախագահը, նորից հայոց պատմության մեջ առաջին անգամ սփյուռքահայությանը կտար Հայաստանի անխտիր բոլոր տեսակի և հատկապես նախագահական ընտրություններին չգրված օրենքով և հեռակա մասնակցելու իրավունք:
Իսկ մինչև այդ երազելի օրը, կատարեցեք ձեր քաղաքացի գրողի պարտքը, ընտրեցեք ձեզ բարեհոգորեն ընձեռնված ընտրության երկու հնարավորություններից մեկը, կամ, որ միևնույնն է, երկուսը միասին: Նշեցեք ձեր նախընտրած թեկնածուին: Հոգ չէ, թե գործող նախագահից բացի, ոչ մի ուրիշ թեկնածուի անուն էլ չգիտեք: Մեկ է, ինչ էլ անեք էլի Լևոնն է ընտվելու, քանզի թեկուզ չգրված օրենքով այդպես է նախանշված, միայն դուք՝ սփյուռքահայ գրողներդ, կունենաք գերագույն երջանկությունը նրա ընտրողների շարքում գտնվելու և, եթե ոչ որպես գրող, առնվազն որպես Լևոնին քվեարկող, ձեր ծառայությունը մատուցած կլինեք հայ գրականությանը: Հասկացե՛ք, ձեր քվեից է կախված Լևոնի և հանձինս նրա ՀԳՄ-ի գոյություն քարշ տալու խնդիրը:
Ուրեմն բոլորս միասնաբար՝
Լևո՜ն, Լևո՜ն, Լևո՜ն…