Կռիվ՝ Շվեյցարահայերի Ու Էջմիածնի Միջև

«Իմ դեմ դուրս եկողին ծունկի կբերեմ»` սա է եղել Էջմիածնի պատասխանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ բացատրելու նրան, որ ծուխը (համայնքը) թեմի չի ուզում վերածվել: Այսպես պատմում են ինձ վրդովված շվեյացարահայ համայնքի ներկայացուցիչները:
 

«Իմ դեմ դուրս եկողին ծունկի կբերեմ»` սա է եղել Էջմիածնի պատասխանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ բացատրելու նրան, որ ծուխը (համայնքը) թեմի չի ուզում վերածվել: Այսպես պատմում են ինձ վրդովված շվեյացարահայ համայնքի ներկայացուցիչները:
 

Կռիվը հայտնի է. Շվեյցարիայի համայնքը չի ուզում թեմի վերածվել, պնդում է, որ համայնքի հոգևոր հովիվը պետք է մնա Աբել քահանա Մանուկյանը, իսկ Էջմիածինը համայնքին ստիպում է թեմի վերածվել, Աբելին կարգալույծ է անում, ու թեմի առաջնորդ նշանակում Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: Սակայն համայնքը ընդվզում է ու թույլ չի տալիս Մեսրոպին մուտք գործել Ժնևի ս. Հակոբ եկեղեցի:

Սփյուռքում սկսվել է ստորագրահավաք` ընդդեմ Էջմիածնի պարտադրանքի, ուր ասվում է. «Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»` համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում»:

Ինչպե՞ս Շվեյցարիայի համայնքը «դարձավ» թեմ

Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հունիսի 6-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, թե 1992թ. Շվեյցարիայի ծխական համայքների ներկայացուցիչները նամակով դիմել են կաթողիկոսին, և կաթողիկոսական հատուկ կոնդակով ստեղծվել է Շվեյցարիայի թեմը: Իսկ Աբել քահանան դեռ այն ժամանակվանից`1994-ից, երբ դարձել է Ժնևի հայության հովիվ, անհնազանդ է եղել Էջմիածնի նկատմամբ»:

Հետո բացատրում է, թե ամեն դեպքում ինչու ծուխը թեմ չդարձավ. «Բայց Շվեյցարիայի թեմի ձեւավորումից հետո, 1993 թվականին, որոշ անձիք ինչ-ինչ նկատառումներից ելնելով հրաժարվել են թեմի գաղափարը ընդունելուց եւ սկսում են առաջնորդվել 1985 թվականի ծխական կանոնադրությամբ: 1994 թվականին Տեր Աբել քահանան, որ մինչ այդ պաշտոնավարում էր Կանադայում, առանց կաթողիկոսի հավանության, առանց առաջնորդի գիտության, ժամանում է Շվեյցարիայի թեմ»:

Ուրեմն, ի՞նչ է եղել իրականում.

1982թ. շվեյցարահայ համայնքի հոգևոր հովիվը Վիգեն վարդապետ Հակոբյանն էր: Վիգենը երկու բան էր ուզում` դառնալ եպիսկոպոս և միաժամանակ մնալ Շվեյցարիայում: Բայց հնարավոր չէր այդ երկուսը համատեղել, քանի որ Շվեյցարիայում ծխական համայք էր, իսկ ծխի հոգևոր հովիվը չի կարող եպիսկոպոս ձեռնադրվել: Դա հնարավոր կլիներ մի դեպքում` եթե ծուխը թեմ դառնար: Բայց թեմի համար եկեղեցին անհրաժեշտ հետևորդների քանակ չունի, ամբողջ Շվեյցարիայում 3000 հայ է բնակվում, մի գյուղի չափ, համայնքին էլ կապված է, քարը տրաքի, 1500 հոգի, հայերի մի մասն էլ բողոքական են ու կաթոլիկ, կամ եկեղեցուց հեռու մարդիկ: Ամենաշատ հայ բնակվում է Ժնևում` 600 հոգի:

Բայց Վիգենի ամբիցիաների համար իրականությունը խոչընդոտ չէր. թիվ ա, կփոխես, 3000 է, թղթի վրա տասը անգամ մեծացրու, տուր Էջմիածին, թող ծուխը թեմ դարձնեն, կաթողիկոսն էլ մեծ մարդ է, հո չի ստուգելու: Ու Վիգենը համայնքի անունից կեղծ նամակ է պատրաստում, որտեղ գրում է, թե շվեյցարահայ համայնքը մեծացել է, դարձել է 25 հազար, և ուզում է դառնալ թեմ: Դասավորում է, որ նամակի տակ մի քանի շվեյցարահայեր ստորագրեն: Վազգեն Կաթողիկոսն էլ ծեր, իրոք չի ստուգում, թե մի քանի տարում ինչպե՞ս այդպես աճեց համայնքը, ու կոնդակով Շվեյցարիայում թեմ է ստեղծում:

Բայց թեմը մեռելածին է լինում: Հենց թեմի ստեղծման մասին լուրը տարածվում է, Շվեյցարիայի համայնքը ապստամբում է Էջմիածնի դեմ, ի՞նչ թեմ, 3000-անոց համայնքի ծախսերը ինչո՞ւ տասը անգամ ավելանան, ինչ է թե մեկը ուզել է եպիսկոպոս դառնալ: Աղմուկ է բարձրացնում, համայնքը մերժում է թեմ ունենալու գաղափարը, իսկ Վիգենին քշում երկրից: Բայց Վիգենը արանքում հասցնում է ձեռնադրվել եպիսկոպոս : Այ թե որոնք են Արշակ սրբազանի ասած. «ինչ-ինչ պատճառները»:

Շվեյցարհայերն էլ անհովիվ մնալով Կանադայից հրավիրում են Աբել վարդապետ Մանուկյանին ու ընտրում իրենց հոգևոր հովիվ: Աբելը ամուսնանում է, դառնում քահանա: Համայնքի եկեղեցական խնդիրները լուծվեցին, խաղաղություն տիրեց: Աբելի մասին շվեյցարահայերից ում հարցնես, կասեն` «Լավ հայր է, լավ ամուսին, լավ հոգևորական»: Այս գովեստները արվում են նաև ի հակադրություն Վիգենի, որի աշխարհիկ կյանքի մասին անեկդոտներ են պտտվում:

Այս ընթացքում Էջմիածինը Շվեյցարիայում թեմ ստեղծելու մի քանի փորձեր է անում, բայց` ապարդյուն, բախվում է համայնքի դիմադրությանը: Ու որ Արշակ եպիսկոպոսը հայտարարում է, թե Աբելը ոչ թե վերջերս է անհնազանդ դառել, այլ դեռ 1994 թվից, մեղմ ասած, ճիշտ չի ասում, քանի որ անհնազանդը, ինչպես տեսանք, ոչ թե Աբելն է, այլ համայնքը, Աբելը չլիներ էլ, մեկ է, համայնքը չէր ընդունելու Էջմիածնի պարտադրանքը, ինչպես հիմա, Աբելը կարգալույծ է եղել, բայց նշանակովի թեմի առաջնորդը եկեղեցի չի կարում մտնի:

Բայց հո չի՞ կարա ամբողջ համայնքին` 3000 հոգու մեղադրել, թե չեն ուզում իրանց վրա թեմ պարտադրվի, մեկին պիտի մեղադրի՞, ո՞ւմ, իհարկե Աբելին` եկեղեցու սպասավորին, ով ոչ թե հայրապետի, այլ իր ծխի կողքն է կանգնել, ու Արշակ սրբազանը փորձում է  վարկաբեկել նրան. «Իմ իմացած բոլոր կոնֆլիկտները մի պատճառ են ունենում. մարդիկ որոշ նյութական շահագրգռվածություն ունեն եւ չեն ուզում հրաժարվել դրանցից: Աբել քահանան իր ծառայության դիմաց ստանում է 8 հազար ֆրանկ աշխատավարձ, եւ, ըստ երեւույթին, չափազանց դժվար է  հրաժարվել նման գայթակղիչ մի գումարից»:

Աշխատավարձը տալիս է համայնքը, չուզեր Աբելին, ուրիշին կընտրեր, նրան կտար աշխատավարձ: Համ էլ, հո զոռով չի՞, համայնքը չի ուզում վճարել թեմի առաջնորդին ու նրա հետ նաև թեմական հոգևորականներին աշխատավարձ, ինչքան էլ կաթողիկոսը ստիպի:

Բայց հետաքրքիրն այն է, որ հենց մի կոնֆլիկտ եղավ հոգևորականի հետ, եկեղեցին սկսեց խոսել փողից, այդ դեպքում, խնդրեմ, ներկայացրեք ամբողջ ցուցակը, յուրաքանչյուր հոգևորականի իրական եկամուտները, բանկային հաշիվները` կաթողիկոսից ու եպիսկոպոսներից մինչև սարկավագ:

Ի՞նչն է ստիպում կաթողիկոսին փոքրիկ համայնքին թեմ պարտարդել, եթե ոչ անձնական շահը:

Եթե ազգային շահերով ու հոգևոր պահանջմունքով հետաքրքրվեր, թեմ կբացեր Աբխազիայի 50 հազարանոց համայնքում: Բայց չէ, ծուխ էլ չի բացում, մի տերտեր էլ չի ուղարկում: Աբխազիայի համայքնը 1999թ. նոյեմբերի 15-ին նամակով խնդրել էր կաթողիկոսին, որ գոնե Գագրայում եկեղեցի հիմնեն, բայց մերժում էր ստացել, Էջմիածնից Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը նամակով պատասխանել էր, թե Վրաստանի հայկական թեմին դիմեք: Իսկ աբխազահայերը ասում են, թե իրենց համար Վրաստան դիմելը նույնն է, թե ղարաբաղցիները Բաքու դիմեն, դա նշանակում է` ընդունել Վրաստանի գերիշխանությունը (այդ մասին այստեղ): Բայց որ ավետարանականները հանկարծ Աբխազիայում համայնք ստեղծեն, կխառնվեն իրար: Էն էլ չեն անում, գոնե Անթիլիասը ֆայմեր եկեղեցի բացեր, հովիվ ուղարկեր:

Իսկ Շվեյցարիան յուղոտ պատառ է Էջմիածնի համար, ճիշտ է, համայնքը փոքր է, բայց փողը շատ, հայերը հարուստ: Նաև Ժնևում են ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակները, էկումենիկ շարժման, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնները, ու Շվեյցարիայում թեմի մակարդակով ներկայությունը` եպիսկոպոսով, աբեղաներով, Գարեգին կաթողիկոսի քաշը կավելացնի: Ահա թե ինչու հանգած հակամարտությանը նա կրկին բորբոքեց:

Համայնքը, ինչպես առաջ, հիմա էլ չի ուզում թեմ պահել, և համայնքի խորհուրդը կրկին մերժում է թեմ ստեղծելու գաղափարը, բայց հարգելով կաթողիկոսական գահը փետրվարին պատվիրակություն  ուղաարկեց Էջմիածին ու ստացավ այդ բացասական պատասխանը` «ծնկի կբերեմ»:

Համայնքի եկեղեցական խորհրդի նոր ժողով է գումարվում, կաթողիկոսի խաթեր կրկին քվեարկության դրվեցին թեմի ու Աբելի հովիվ մնալու հարցերը: 98 տոկոսը դեմ արտահայտվեց թեմ ստեղծելուն ու նույնքան էլ կողմ, որ Աբելը շարունակի հովվությունը:

Համայնքի որոշումը կաթողիկոսը բանի տեղ չի դնում ու մարտին նշանակում է Շվեյցարիայի թեմի առաջնորդ ու հոգևոր հովիվ Մեսրոպ վարդապետին եւ ապրիլին ուղարկում Ժնև: Նաև մի խորամանկ քայլ է անում,  նրա հետ Ժնև է ուղարկում ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին, ով Աբելի մանկության ընկերն է, միասին են սովորել Դպրեվանքում, և ով կարող էր Աբելի վրա ազդեցություն ունենալ:

Շվեյցարիայի համայնքը Ժնևի եկեղեցու դուռը փակում է ու թույլ չի տալիս զույգ հոգևորականներին մտնել ներս ու բարի ճանապարհ է մաղթում:

Այ սրանից հետո սկզբում կաթողիկոսը Աբելին կանխակայում է, հետո էլ հունիսի մեկին կարգալույծ անում, իսկ երկու օր անց Աբելը նրան պատասխանում է. «Ոչ Ձեզանից կարգ ստանալն է պատիվ, ոչ էլ կարգալույծ լինելը՝ անպատվություն։ Դուք կարծում եք՝ կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ դա Ձեր ամենամեծ տկարությունն է։ Նկատի ունենալով, որ կարգալույծ անելու սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական և կարգապահական ոչ մեկ հիմք չունի, այլ արդյունքն է ընդամենը կաթողիկոսին վստահված իշխանության չարաշահմանը, կարգալուծման սույն որոշումը համարում եմ անարդար, անընդունելի և ապօրինի»:

Հիմա համայնքը անհովիվ է մնացել, Աբելը կարգալույծ է, չի կարող շարունակել ծառայությունը, ու եկեղեցական արարողությունները սարկավագն է անում:

Բայց դեռ ամեն ինչ ավարտված չի. Մեսրոպ վարդապետը Ժնևում է ու նույնիսկ Շվեյցարիայի թեմի էջ է բացել ֆեյսբուքում: Էջմիածինը իր բոլոր կապերով փորձում է նրան պարտադրել համայնքին, նրան աջակցում են երկու մեծահարուստ շվեյցարահայ կողմնակիցներ` Վարդան Սրմաքեշը ու Արտեմ Շելեֆյանը: Սրմաքեշի ժամացույցի ֆիրմայում են աշխատում բազմաթիվ հայեր, ովքեր իրենց գործատուի խաթեր կարող է ընդունեն թեմի առաջնորդին: Նաև փորձում է ազդել համայնքի այն հեղինակավոր հայերի վրա, ովքեր դեմ են թեմին:

Կաթողիկոսի նոր կանոնագիրը, դեմոկրատիայի ավարտը համայնքներում

Մինչև վերջերս հայկական համայնքները գործում էին յուրաքանչյուրը իր կանոնադրությամբ, դեմոկրատական կառույցներ էին, համայնքն էր ընտրում հոգևոր հովվին, որին հետո հաստատում էր Էջմիածինը: Նաև, հոգևոր հովիվը զբաղվում էր միայն հոգևոր հարցերով, պատարագ, կնունք, ծնունդ, ու չէր խառնվում համայնքի կազմակերպչական ու ֆինանսական խնդիրներին: Մի խոսքով, համայնքը Էջմիածնից անկախ, դեկմոկրատական կառույց էր ու իր խնդիրները լուծում էր ինքնուրույն: Բնականաբար սա դուր չի գալիս մեծ ախորժակներ ունեցող Գարեգին կաթողիկոսին, ցանկանում է իշխանություն հաստատել բոլոր համայնքների վրա, իր կամքը պարտադրել նրանց ու 2009-ին ստեղծում է «Ուղենիշ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմական կանոնդրության», որով համայնքները (ծուխ, թեմ) զրկվում են ինքնուրույնությունից ու ինքնակառավարումից.

Ըստ կանոնադրության` այլևս համայնքը առաջվա պես չի կարող ընտրել հովիվ, հոդված 3.3-ով. «Հոգևոր հովիվը նշանակվում և ազատվում է թեմական առաջնորդի կողմից թեմական և ծխական խորհուրդների հետ խորհրդակցելով»,  ու նա առաջվա պես միայն պատարագ մատուցող, կնունք ու պսակ անողը չի, այլ ծխի ղեկավարը` հոդված 3.4-ով. «Հոգևոր հովիվը նախագահն է ծխական բոլոր կառույցների ի բացառյալ վերստուգիչ հանձնաժողովի»,  այսինքն` «Ընդհանուր անդամական ժողովի նախագահը հոգևոր հովիվն է», «Ծխական խորհուրդը ծուխի գործադիր մարմինն է հոգևոր հովվի նախագահությամբ», այսինքն` համայնքը ղեկավար ընտրելու հնարավորությունից զրկվում է, հոգևոր հովիվն է ղեկավարը, նա թագավորական լայն իշխանությամբ օժտված մեկն է, ում ձեռքում են կենտրոնացած և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները: Ահա ինչ նկատի ունի Արշակ եպիսկոպոսը` շվեյցարահայ համայնքին մեղադրելով, թե նա «սկսում է առաջնորդվել 1985 թվականի ծխական կանոնադրությամբ», այսինքն` չի ենթարկվում նոր կանոնադրությանը, ինքն է ուզում որոշել, թե ով լինի իր հովիվը:

Կանոնադրությամբ նույնն է նաև թեմի առաջնորդը թեմում, նա էլ բոլոր մարմինների ղեկավարն է. «Առաջնորդը նախագահն է թեմական բոլոր կառույցների ի բացառյալ վերստուգիչ հանձնաժողովի»: Այսպիսով, հոգևորականները թեմի առաջնորդ ու ծխի հովիվ լինելուց բացի նաև նախագահներ են` պրեզիդենտներ, բյուջեները նրանց ձեռքն են:

Միայն  թեմերին մի փոքր ազատություն է թողնված թեմի առաջնորդ ընտրելու հարցում. հոդված 8.2-ով` «Թեմի առաջնորդը ընտրվում է թեմական Խորհրդի կողմից ներկայացված և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված եռանուն ցանկից», հոդված 8.3-ով  «առաջնոդի ընտրությունը կատարվում է ԹՊԺ-ում և հաստատվում ամենայն հայոց կաթողիկոսի կողմից»: Սակայն սա ոչ բոլոր թեմերին է վերաբերում, իր կամքը մի փոքր դժվար կլինի պարտադրել միանգամից բոլոր թեմերին, դրա համար կանոնադրության մեջ այսպիսի կետ կա. «8.2 և 8.3 կետերը գործում են բացառապես առաջնորդի ընտրության ավանդույթ ունեցող թեմերում, այլապես առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից»:

Այսինքն, եթե Շվեյցարիայում ի վերջո կարողանա թեմ պարտադրել, ապա թեմի առաջնորդին միանձնյա նշանակում է  կաթողիկոսը:

Կանոնադրությունը վրդովեցրել է ոչ միայն Շվեյցարիայի, այլև Բելգիայի և Ֆրանսիայի համայնքներին:

Սփյուռքը Հայաստան չի, որ Էջմիածինը ինչ ուզի` անցկացնի. կառավարությունը թիկունք, առաքելականի նվիրյալներն էլ զգոն, որ հենց եկեղեցու ու հոգևորականի քննադատություն տեսնեն, վրա տան (ենթադրություն կա, թե կանոնադրության մեջ Հայաստանի իշխանության մատն է խառը, դրանով փորձելով Էջիմածնի միջոցով Սփյուռքի վրա իշխանություն հաստատել):

Սփյուռքի վրա չես կարա ամբոխ ու կառավարություն ուղարկես ազատ երկրներում, ու կաթողիկոսի միահեծան իշխանություն հաստատելու, Սփյուռքի կառավարումն իր ձեռքն առնելու և Աբել քահանային կարգալույծ անելու դեմ շվեյցարահայության նախաձեռնությամբ Սփյուռքում  սկսվել է կաթողիկոսին ուղղված նամակի ստորագրահավաք, որի տեքստն ամբողջությամբ մեջբերում եմ.

Ամփոփագիր

Մենք, ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հետ  կանգնել իր ներկայիս քաղաքականությունից, այն է` տեղական եկեղեցիների վերահսկման կենտրոնացում եւ դրանց առնչվող հարցերի վերաբերյալ միակողմանի որոշումների ընդունումը: Մենք խնդրում ենք վերադառնալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ավանդական ժողովրդավարական սկզբունքների վերականգնմանն ու պահպանմանը: Այս պահանջը ներառում է հոգեւոր խնդիրների (հոգևորականների պատասխանատվության ոլորտ) եւ կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրների (աշխարհականների կողմից կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ հարգանքի վերահավաստումը, մեր բոլոր համայնքների հետ, ինչպես նաեւ այդ համայնքների ու դրանց անդամ բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության սովորույթի հաստատումը. եւս մեր հավատացյալների ցանկությունը հաշվի առնելը՝ ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովվին:

Բաց խնդրագիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

2011 թվականի հունիսի 3-ին Շվեյցարիայի հայ համայնքն Էջմիածնի կայքէջից տեղեկացավ, որ Տ. Աբել քհն.Մանուկյանը՝ անցած 16 տարիների իր հարգելի (եւ միակ օրինական) հոգևոր հովիվը, Ձեր կողմից կարգալույծ է արվել «կարգազանց ընթացքի» համար, այն է.

•«Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու.
•Նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Ս. Յակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու,
•Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար»:

Մենք, ներքոստորագրյալներս, ներկայացնելով Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ անդամների մեծամասնությանը, ինչպես նաեւ` եկեղեցական այլ համայնքների անդամներին եւ համայն հայությանը՝ անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելությունից, հայտարարում ենք հետեւյալը.

Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»՝ համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում: Հետևաբար, ինչ վերաբերում է շվեյցարահայ համայնքին, մենք կցանկանայինք, որ նա շարունակեր Շվեյցարիայում քահանայի պաշտոնակատարի իր ծառայությունը, այդ մասին որոշումը թողնելով եկեղեցական համայնքին:

Մենք հայտարարում ենք, որ Շվեյցարիան միակողմանիորեն թեմ հռչակելը եւ այն պարտադրելը հակասում է Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հավատացյալների մեծամասնության բացահայտ կամքին: Սա ընդունելի չէ: Մենք հիշեցնում ենք, որ Շվեյցարիայում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ընդհանուր Ժողովը երբևէ չի հաստատել Շվեյցարիայի թեմը:

Հիշեցնում ենք Վեհափառ Հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խուրհուրդը չեն, որ մերժում կամ ճանաչում են թեմը. վերջինիս խնդիրը քննարկելը, այն ընդունելն ու դրան օժանդակելը հայ եկեղեցական համայնքների լիարժեք իրավասության խնդիր է:

Մեզ համար Սբ. Էջմիածինը կարեւոր եւ պատկառելի հոգեւոր կենտրոն է, որին մենք եղել և շարունակելու ենք մնալ կապված: Մենք այդպիսով լիարժեքորեն զորավիգ ենք Սբ. Էջմիածնին, իբրեւ հաստատություն, եթե այն կառավարվում է թափանցիկորեն, եւ հարգանքով առ նրանց, ում ծառայում է:

Մենք եզրակացնում ենք, որ ներկայիս իրավիճակն ու մթնոլորտը տանում են մեր համայնքների բաժանման և ապակայունացման, ինչը սոսկ փոքր մի խմբի է ծառայում՝ բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականություն վրա:

Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելական եկեղեցու հիմքում ընկած ավանդական ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես սահմանված է դեռեւս 5-րդ դարում գումարված առաջին Ազգային եկեղեցական ժողովներում, հարգում ենք քրիստոնեական արժեքներն ու վարքագիծը, եւ որոշում ենք մեր տեսակետները բացահայտ ու հրապարակային կերպով արտահայտել:

Մենք խնդրում ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին.

1.ընդառաջել մեր հավատացյալների ցանկությանը՝ ընտրելու իրենց հոգևոր հովվին.
2.պահպանել մեր ավանդական իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգևոր խնդիրները (հոգեւորականության պատասխանատվության ոլորտ) տարանջատելով կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրներից (աշխարհիկ անդամների կողմից կառավարելիք հարցեր).
3.հետ շրջել իր ներկա քաղաքականությունն ու ուղղել ռազմավարությունը՝ հանուն հայ համայնքներում և դրանց բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման, խնդրում ենք կենտրոնանալ հոգևոր և կրոնական խնդիրների վրա, և հանձնառություն՝ դառնալու մեր համայնքները միավորող դրական ուժ, այլ ոչ թե գործել որպես կազմալուծման ու պառակտման գործոն:

Մենք ամուր ենք մեր հավաքական վճռականության մեջ` օժանդակելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքների ամրապնդմանը:

Մենք, ներքոստորագրյալներս, համաձայն եւ զորավիգ ենք այս խնդրագրին և հրավիրում ենք համայն աշխարհի մեր հայրենակիցներին միանալ մեզ:

Ստորագրահավաքի կայքը այստեղ

 

10 comments
  1. Մենք Այս Կադողիկոսը Չենք Ուզեր

    Կրնան՞ք ըսել, մենք այս Կաթողիկոսը չենք ուզեր. Վստահաբար այո, երբ նկատի ունենանք որ կը գտնվինք ապիկար եւ ապօրէն Կաթողիկոսի մը արջեւ:

    Եւ կը մտածենք,

    -Գարեգին Բ-ը՝ արժանիքները չունի Գարեգին Ա Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսին

    -Գարեգին Բ-ը՝ արժանիքները չունի Կ. Պոլսոյ Պատրիարք Գարեգին Ա Խաչատուրեանին

    -Գարեգին Բ-ը՝ արժանիքները չունի Վազգէն Ա Կաթողիկոսին

    -Գարեգին Բ-ը՝ արժանիքները չունի Գարեգին Ա Էջմիածնայ Կադողիկոսին

    Երբ կարելի չէ Գարեգին Բ-ը հերացնել Էչմիածնէն, այդ պարագային, պէտք է վերստեղծել Աղթամարի Կաթողիկոսութիւնը, ի’ Վաղարշապատ, նման Սսոյ Կաթողիկոսութեան՝ ի’ Անթիլիաս, Լիբանան. Հաւատացեալներ ունենալով արեւմտահայութիւնը:

    Կը տեսնվի որ, Էջմիածնայ ներկայ կաթողիկոսութիւնը՝ համայնավար 70 տարիներու չէկաեական իշխանութեամբ թրծուած է, եւ մոռցած Հայ. Առաքեալական Եկեղեցւոյ հազարամեայ կանոնոնները:

    Ուրեմն մտածենք Աղթամարի Կաթողիկոսութեան վերահաստատման ուղղութեամբ:

     
    1. Wrong

      It is wrong to contemplate correcting a mistake with another long lasting mistake that has a point of no return. If Garegin II is a bad, corrupted and tyrannical Catholicos and I agree with you on that does not mean that you should start another Catholicossate when

      1. you are a layman and not a clergy.

      2. we already have enough "heads" in the Armenian Church, so we do not need another "chief" who will think only about his belly.

      3. where are you going to put the Aghtamar Catholicosate?? In Aghtamar?, yeah, sure please first go and ask permission from the Turkish Government and then get ready to move to Aghtamar in Van, Turkey.

      I am sick and tired of these kinds of religious experiments. The only right and legitimate thing you can suggest is the resignation of the Catholicos, and not create another one thus creating more divisions in the Armenian Church.

      1. Յստակ Առաջարկ

        Մեր յստակ առաջարկն է,

        • Աղթամարի վէրածնեալ Կաթողիկոսութիւն մը, վտարանդի,  ի Վաղարշապատ, (Էջմիածին քաղաքի պատմական անունը). Այս , նման պիտի ըլլա Սսոյ վտարանդի Կաթողիկոսութեան, ի Անթիլիաս
        • Գալով հավատքի եւ հավատացեալի, այսօր, ժողովուրդը ավելի հավատացեալ է քան կրօնականութիւնը. Եւ այս ուղղոթեամբ ժողովուրդը տէր կը մնայ եւ եկեղեցիին, եւ տնօրինողը եկեղեցւոյ կօնաւոր պաշտոնեաներուրուն, թէ ընդունելու եւ թէ պաշտօնազուրկ ընելու լիազորութեամբ
        Եւ, Հայ Եկեղեցին ունի իր հազարամեայ Օրենսդրութիւնը, ընդունելով իր հաւատացեալ ժողովուրդին օրինաւոր լիազօրութիւնը:
         
        • Ընդհանրացնելու եւ ընդլայնելու համար հայ եկեղեցականներուն վերաբերեալ նիւթը, պէտք է ազքովին վճրուի կուսակրօնութեան վերացումը. Այսօր, շատ մը կուսակրօններուն շուրջ կիմանանք իրենց ապօրէն կեանքը, զաւակներ, թոռնիկներ ունենալու պարաքան. Օրինակ, Երուսաղեմի Պատրիարք Եղիշէ Տէրտէրեան, մինչ այսօրուայ ցած եւ բարցրաքոյն կուսակրօնները, իրենց անուներով
        • Այսօրուա մեր ներկայ պարաքաներուն համար, Գարեգին Բ-ին հրաժարականը պահանջելէ աւելի, պէտք է զինք կրօնազուրկ հայտարարենք. Վերջապէս, Հայ. Առաքելական եկեղեցւոյ տէրը եւ հաւատացողը հայ ժողովուրդն է, աւելի քան ինքը, եւ զինք շրջապատող եկեղեցականները
        • Յաւելեալ: Գարեգին Բ-ին մեղսակցութեան մաս կը կազմեն, նոյնպէս եւ, Փարիզի եւ Նիւեորքի բարձրաստիճան կրօնաւորները: 
  2. Amot e’ me paragtek

    Amot eh. Me paragtek azke tser khntirnery. Iraru mech ludzedzeq tser shaher, var trek yev amotali khosqerov me voghoghek echer. Asiga mer amotne; mer azkin amotneh, mer paragtumy. Ourishnerun vgah me dartsutsek.

    1. Կամականութիւն եւ Պառակտում

      Բարեւ մեծ հայրենակից Գերաս, պառակտումը  մեր միջեւ չէ հոս, այլ Էջմիածնի եւ Արտասահմանի միջեւ. Էջմիածնի Գարեգին  Բ-նն է խանքարողը արտասահմանի շատ մը երկիրներու խաղաղ վիճակը. Կարծեմ թէ կացութիւնը անվերադարց վիճակի մէջ է.

      Ուր որ է պիտի ըսենք,

      Մենք այս Կաթողիկոսը չենք ուզեր.

      Եւ ծայրագոյն պարագային,

      Պէտք է խորհինք Աղթամարի Կաթողիկոսութիւնը վերականքնել, Արտասահմանի Հայութեան համար, կրկին Հայաստանի մէջ.

      Տեսնենք ու պիտի հասնինք.

  3. Յարգելի Պր. Սիմոն

    Յարգելի Պր. Սիմոն Տէտէեան,

    Շատ հետաքրքրական է ձեր յօդուածը՝ «Յստակ Առաջարկ»: Նոր Ս. Աթոռանիստ (Կաթողիկոսութիւն) հիմնելը կը կարօտի որոշ պայմաներու գումարումին: Ամենակարևորը,  ըստ եկեղեցական պատմական արձանագրութիւններուն, անհրաժեշտ է «Եպիսկոպոսական շարք»ը որ այսօր պատրաստ չէ, իսկ  հարցին խորքը ոչ թէ Կաթողիկոսն է այլ այսօրուայ «Հ.Հ.»ն է որ անսահման կերպով կը պաշտպանէ ու կը քաչալերէ այլ ու այլ Էջմիածնական որոշումներ:

    Այսուհանդերձ, կարևոր հարցը սահմանադրութիւնն է. անհրաժեշտ է որ Էջմիածինն ու Կիլիկիոյ կաթողիոսութիւնը ուսումնասիրեն «թեև ըսկսած են բայց ոչ անվերչ» ապա վաւերացնեն ի շահ մեր բոլոր Հայ Առաքելական համայնքներուն, կոչելով զայն «Սահմանադրութիւն Հայոց»:

    Յարգանգով՝ Միքայէլ Սրկ. Սարգօ

  4. Ուղղագրութիւն եւ քերականութիւն

    Այս ձեր բոլոր գրած երեխայական երազներուն կողքին, պիտի յանձնարարէի որ քանի մը ուղղագրութեան եւ քերականութեան դասեր առնէիք Հայերէնի անտեղի աղաւաղումներ չկատարելու համար։

    Ուղղակի սարսափելի է գրել այնպիսի ոճով եւ գրելաձեւով որ  չորրորդ դասարանցի մը պէտք է իմանայ դասարանը յաջողութեամբ աւարտելու համար։ Ալ ո՛ւր մնաց ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ հիմնել արդէն իսկ բաժանեալ եւ պառակտեալ հայութեան սրտին մէջ, եւ պառակտումները բուժել… յաւելեալ պառակտումներով։

    Վերջին խօսք մը նաեւ ձեզի, մի դատէք ուրիշները որպէսզի չդատուիք, որովհետեւ ինչ չափով որ դատէք որեւէ կրօնաւոր՝ մեղաւոր կամ անմեղ, նոյն չափով ալ պիտի դատուիք Աստուծոյ կողմէ։ Փոխան ատելութեան եւ պառակտման հոգիին՝ փորձեցէք բարիով յաղթել որեւէ չարի։

    1. To Mani – spelling & grammar

      Dear Mani,

      I can wite Armenian both in Western and Eastern versions, but deliberately elected to write in English to make a point. Of course it would be ideal to write in perfect grammar and spelling. Your piece I hope is written in good spirit.

      With respect to writing in our own language, I think, all of us are aware of the difficulties that we face, specially the young generation. I wouldn’t dare to be harsh on them. I would read a person’s writing in Armenian despite grammatical and spelling mistakes as an encouragement to continue preserving the Armenian language. In exceptional cases I might make a friendly remark at most.

      Thank you for your attention,

      Manuel

       

      1. Correct Grammar

        Manuel,

        If you knew Eastern and Western Armenian, you would have seen that my point is not  to correct spelling and grammar.

        It is the dream of some schismatics who wish to establish a NEW Armenian Catholicosate (as if we did not have two). Since they wish to add another catholicosate, my point was that you learn the Armenian language first and then think about doing such a thing. How would someone establish a new catholicosate when he lacks proper knowledge of the Armenian language? I cannot understand how you could know "Eastern and Western Armenian" and still miss the entire point of my writing.

        Yours truly,

    2. կարեւոր Ակնարկութիւն, բայց—

      Մանի, քու ակնարկութիւնդ կ՝ենդադրեմ զիս նկատի ունի. Հայերէն գրելը, նկատի ունենալով ուղղագրութիւնը, ձեռագրով աւելի բնական է, նուազ սխալներով: Երբ լատիներէն գիրերով Computer-ի վրա հայերէն գրենք մեծ ճիգ կ՝ուզէ գիրերը գտնելու, դ եւ թ, ձ եւ ց, գ եւ ք ծ, ղ, եւ շատ մը գիրեր որոնք նշաններով ներկայացուած են: Ներկայ քննադատութիւններուն մէջ պատահած է որ Կաթողիկոս բառը գրուի դ-ով, կամայականութիւն բառը գրուի կամականութիւն բառով:

      Քանի միշտ գրած չունինք հայերենով, եթէ մեր վիճաբանութիւնները երկար տեւեն, մեր սխալներն ալ կը պակսին, ամէն ուղղութեամբ.

      Իմ կարծիքովս սխալ ուղղագրութեամբ գրութիւնները ներելի են քան թէ ազգային անտարբերութիւնը.

      Կէցցեն բոլոր գրողները.

Comments are closed.

You May Also Like
Read More

Հայուն Բարեկամները

Դոկտ. Հրայր Ճէպէճեան, Նիկոսիա, 3 Մարտ 2015 Բժշկութիւնը եւ գիտական մասնագիտութիւնը մեր ընտանիքին մէջ եղած են պատմական ժառանգութիւն-յաջորդականութիւն,…
Read More