Համբերություն՝ Ղարաբաղի Հարցը Լուծել Ադրբեջանի Օգտին

Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 20 Հոկտեմբեր 2015

Հնարավո՞ր է արդյոք լուծել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին: Պատասխանելով minval.az ադրբեջանական կայքի այս հարցին, ռուս քաղաքագետ, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Գիտությունների Ակադեմիայի Տնտեսագիտության (Էկոնոմիկայի) ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը պատասխանել է. "Այո, բայց դա երկարատև եղափոխության (էվոլյուցիայի) խնդիր է: Պետք է զինվել համբերությամբ":

Ըստ ռուս փորձագետի, Հայաստանում ընկերա-տնտեսական (սոցիալ-տնտեսական) իրավիճակի վատթարացումը կստիպի Երևանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:

"Եկեք, օրինակ, տեսնենք, թե ինչ է փոխվել վերջին հինգ տարիների ընթացքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը սաստկացրել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) շրջափակման գործոնը: Այս շրջապատում (ֆոնին) հնարավոր է դարձել փոխել Հայաստանի հասարակական կարծիքը փոխզիջման օգտին: Ադրբեջանի ռազմատեխնիկական զարգացումը իր հերթին ավելի նշանակալի գործոն է դառնում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում ՀՀ վերնախավին նյարդայնանալ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ցանկությունը ավելացնում է "տարածքներ փոխադրամիջոցային (տրանսպորտային) միջանցքների դիմաց" բանաձևի կողմնակիցների թիվը: Այսինքն տարբեր կողմերից ուժեղանում են ճնշումները Երևանի վրա և նվազում են մանևրելու նրա հնարավորությունները", – նշել է Ա. Կարավաեւը:

Ռուս քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական հնարավոր գործողությունը  (օպերացիան) Հայաստանի և ԼՂՀ դեմ հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այդ պատճառով էլ Բաքուն պետք է համբերությամբ զինվի` խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

"Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանի ռազմական գործողությունը, ասենք, հինգ տարի առաջ, հանգեցնել հարցի լուծմանը: Կասկածում եմ: Իսկ եթե այն ձախողվեր՞: Այնպես որ, դրական ուժականություն (դինամիկա) Բաքվի համար, այնուամենայնիվ, կա: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը այս նյութին (թեմային) նվիրված իր ելույթներում պատահական չէ ընդգծում այն միտքը, թե դիվանագիտական ռեսուրսները Բաքուն դեռ չի սպառել", – ասել է մոսկվացի փորձագետը:

Ալեքսանդր Կարավաեւը ընդունում է այն կարծիքը, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: "Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար "վերելք" սահմանումը միանգամայն թույլատրելի է, բայց երկկողմ կապերի դինամիկան նշմարվում էր նաև անցյալում: Մոսկվայի ու Բաքվի կառուցողական ու գործնական (պրագմատիկ) հարաբերություններն իրականություն դարձան Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հոր` Հեյդար Ալիեւի առաջին հանդիպումներից հետո: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում, անշուշտ, եղել են և անկումներ, բայց ընդհանուր դինամիկան, կրկնեմ, բնորոշվում է կայուն զարգացող հարաբերություններով: Առարկայականորեն (Օբյեկտիվորեն) դա հազվագյուտ օրինակ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ֆոնի վրա և շահեկանորեն առանձնանում է ՌԴ ԱԳՆ-ի մյուս ուղղություններից: Հիմա այդ հարաբերություններն առավել գրավիչ են, քանի որ Ադրբեջանը, չդիմանալով Արեւմուտքի քաղաքական ճնշումներին, հայտնվել է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական նույն հատվածում: 

Առարկայական (Օբյեկտիվ) իրողությունների ազդեցության պատճառով Ադրբեջանը գտնվում է պայմանական պատնեշների (բարիկադների) հակաարևմտյան հատածում (սեկտորում), որի ոչ պաշտոնական (ֆորմալ) ղեկավարը ներկայում Ռուսաստանն է, Մոսկվան է հիմա գլխավորում այս ճամբարը:

Այնպես որ, նոր պայմաններում ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են հարաճուն զարգացման փուլում, առաջին հերթին`տնտեսական ոլորտում: ՌԴ-ն ու Ադրբեջանը կանգնած են նույն խնդիրները կարգավորելու անհրաժեշտության առջև. խոսքը նախևառաջ ոչ հումքային ապրանքների արտահանման և արտարժույթի ներհոսքի ապահովման մասին է: Բացի այդ, Բաքվի եւ Մոսկվայի վերնախավը (էլիտան) ընդհանուր պատմա-քաղաքական նախադրյալ (բեքգրաունդ) ունի: Մեր երկրները միանման ուղղվածություն ունեն նաև իշխանական համակարգը պահպանողական տիպարով (մոդելով), այսպես կոչված`"ոչ ազատական (լիբերալ) ժողովրդավարության" սկզբունքով ձևավորելու խնդրում: Գոյություն ունի փոխազդեցության ևս մեկ գործոն. դա ադրբեջանական բիզնես-էլիտայի շահերն են Ռուսաստանում: Մենք գտնում ենք, որ այդ բաղադրիչների ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից Ադրբեջանը Ռուսաստանի համար գուցեև ավելի մտերիմ գործընկեր է, քան ՌԴ-ի այլ դաշնակիցներ Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ):

Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս վերելքը ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Մոսկվան բացահայտորեն կանցնի Ադրբեջանի կո՞ղմը, թե՞ պարզապես կսահմանափակի սպառազենի մատակարարումների ավելացմամբ:

Ադրբեջանցի լրագրողի այս հարցին ռուս փորձագետը տալիս է շատ պարզ ու անկեղծ պատասխան. "Ժամանակակից զենքի մատակարարման ավելացումը Մոսկվայի կողմից ինքնին արդեն մեծ աջակցություն է Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Բայց Ռուսաստանը մտադիր է կարգավորել այս հակամարտությունն այնպես, որ երկու դաշնակիցներն էլ մնան իր ուղեծրում: Ահա այս խնդիրը շատ ավելի բարդ գործ է, քան կարգավորման գործընթացի պարզապես հեռավոր, "ներգրավված" կառավարումը: Ղարաբաղի հարցում Մոսկվայի համար որոշիչ չէ այն փաստը, որ Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) ու Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ է, իսկ Ադրբեջանը ընտրել է "Չմիավորման շարժման" դաշինքին անդամակցելու ռազմավարությունը: Այդ փաստը Երևանին է հիասթափեցնում":
 
1 comment
  1. Ղարաբաղի հարցի լուծումը, գալիք քանի մը տասնամեակներուն

    Քանի մը շաբաթ առաջ Ղարաբաղ գտնուեցայ երեք օրուայ այցելութեամբ Հայաստանէն: Սահմանը պէտք էր որ մեր անձագիրները յանձնէինք արձանագրութեան համար քանի որ այլ երկիր մը մուտք պիտի գործէինք – Ղարաբաղ – գէթ ծածանուող դրօշակը այդ կը խորհըդանշէր:

    Որեւէ պատկերացում չունիմ թէ ինչպէ՞ս պիտի դասաւորուի Ղարաբաղի հարցին լուծումը  բայց ասկէ երկու տասնամեակներ առաջ Հայաստանէն այցելուի մը եզրակացութիւնը տակաւին միտքս կու գայ որ  Ղարաբաղի հարցի լուծումը,  գէթ անմիջական գալիք քանի մը տասնամեակներուն, իր անլոյծ ըլլալուն մէջ է:

Comments are closed.

You May Also Like