Դոկտ. Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, 23 Հուլիս 2012
Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ
Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա:
Դոկտ. Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, 23 Հուլիս 2012
Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ
Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա:
Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական , փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները:
Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները:
Կուսակցությունների այս դասական բաշխումը, ապահովում է երկրի քաղաքական բալանսը… (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն…)
Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի ձախ կողմը լիովին դատարկ է , ուստի խախտված է երկրի հասարակական, տնտեսական, սոցիալ-ապահովության ու աշխատանքի իրավունքների բալանսը: Այս դիսբալանսը երկրում տիրող բոլոր չարիքների աղբյուրն է հանդիսանում:
Հայաստանի Ազգային Ժողովի կազմը
Կուսակցությունների բաշխման սանդղակի ձախ կողմը, բնականաբար, պետք է զբաղեցներ Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը՝ ՀԿԿ-ն , սակայն այսօր այն լուսանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական- տնտեսական կյանքում (այլ քննարկման նյութ է): Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան ՍԴՀ- կուսակցությունը ու կանաչների կուսակցությունը կարող էին տեղ գրավել սանդղակի ձախ կողմում, սակայն համախմբվելով ՀԱԿ –ի կազմում, տեղավորվեցին աջ կողմում: ՀՅԴ-ն տեսականորեն որպես ընկերավարական կուսակցություն , պետք է լիներ ձախ կողմում, սակայն իր հաստատուն տեղն է գրավել հակասոցիալիստական, աջ բուրժուական կուսակցությունների կողքին:
«Սարդարապատ» շարժումը տեսականորեն կարող է հավակսնել համալրելու սանդղակի ձախ կողը, որպես գաղափարական իրական ընդդիմություն:
Քաղաքական ուժերի այս փաստացի տեղաբաշխվածությունըը խոսում է այն իրողության մասին, որ Հայաստանում տիրում է մոնոպոլ- կապիտալիստական , միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգ:
Սանդղակի աջ կողմում հավաքված (տես նկ. 1) կուսակցությունների ԱԺ- ում տեղ գտած պատգամավորների թիվը խիստ տարբեր է: ՀՀկ-ն, որը օլիգարխների ու մեծահարուստ մոնոպոլիստների շահերի պաշտպան կուսակցությունն է, գտնվում է կենտրոնից աջ ամենածայրամասում և ունի մեծամասնություն ԱԺ –ում: Այս տախտակը երկրի ոչ դեմոկրատիկ վիճակի հստակ պատկերն է:
Աջ կուսակցությունները, իրենց քաղաքական ու տնտեսական բնույթով, ազատ շուկայական տնտեսության, կապիտալիստական շահագործող սիստեմի պաշտպաններն են : Երկրում տիրող այսպիսի համակարգում վերանում է ընդդիմություն հասկացողությունը:
Ձախ ուժերի բացակայությունը, աջ ուժերին հնարավորություն է տալիս անկաշկանդ ու անարգելք շահագործել և աղքատության շեմին կանգնեցնել աշխատող, գյուղացի, ծառայող դասակարգին: Քանի դեռ աշխատավոր գյուղացի դասակարգը կյանքի չի կոչել իր շահերը պաշտպանող կուսակցություններ, արհմիություններ, Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը մնալու է անկառավարելի:
Համակարգերը, որտեղ բացակայում է ձախ գաղափարական ընդդիմությունը (օպոզիցիան) կոչվում են բաց համակարգեր , հետևաբար անկառավարելի սիստեմներ: Համակարգը դառնում է անկայուն, տատանողական, քանզի այնտեղ բացակայում է սիստեմը կարգավորող կարգավորիչ (Controller) և ելքի ու մուտքի հետադարձ կապ (feedback): Այս երկու էլեմենտները փաստորեն ձախ սոցիալիստական ընդդիմության ֆունկցիաններն են կատարում երկրի քաղաքական համակարգը կայունացնելու ուղղությամբ:
Նկար 2 – ում բերված է կարգավորվող սիստեմի մաթեմատիկական պարզեցված մոդել: Մոդելը կարող է բազմամուտք և բազմաելք լինել, կախված կարգավորվող պարամետրերի թվից:
Հակադարձ կապի (feedback)-ի բարերար ազդեցության ֆենոմենը օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, ավտամատ կարգավորվող սիստեմներում, տնտեսության մեջ… Քաղաքականապես ու տնտեսությամբ կայացած բոլոր երկրներում իշխող և ընդդիմադիր ուժերի ընտրաքանակը տատանվում է մի քանի տոկոսով, այդ իսկ պատճառով, տիրող համակարգը համեմատաբար հանգիստ և կառավարելի է:
Բոլոր այն երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գաղափարական ընդդիմության՝ (feedback)-ի բացակայության պատճառով ստացվում է բաց, միաբևեռ, բարձր ամպլիտուդաներով տատանվող անկայուն սիստեմ:
Համակարգի անկայունությունը իր հետ բերում է սոցիալական ու քաղաքացիական իրավունքների անտեսման , չքավորության ու արտագաղթի ազգակործան երևույթներ:
Աջ կուսակցությունները, խեղաթյուրելով վերը բերված իրողությունները, փորձում են արհեստականորեն անտեսել տարբեր դասակարգերի գոյությունը և նրանց միջև անհաշտելի պայքարը Հայաստանում:
Սանդղակի աջ մասում գտնվող կուսակցությունները, միջկուսակցական բանավեճերերը ներկայացնում են որպես ընդդիմություն և փակում են ձախ գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն կազմակերպելու ճանապարհը:
Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա:»
Մեկնաբանումները է՛լ ավելի պարզորոշ դարձնելու նպատակով, բերենք շվեդական քաղաքական կուսակցությունների աշխարահայացքային, գաղափարական ու տնտեսական կողմնորոշման բաշխման սանդղակը և կատարենք համապատասխան վերլուծություններ:
The Left Party Ձախ կուսակցություն 19
Socialdemokraterna Սոցիալ Դեմոկրատական Բանվորական կուսակցություն 112
Miljöpartiet Բնապահպանների կուսակցություն (կանաչներ) 25
Centerpartiet Ցենտրիստական կուսակցություն 23
Folkpartiet Ժողովրդական կուսակցություն 24
Kristdemokraterna Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցություն 19
Moderaterna Պահպանողական կուսակցություն 107
Sverigedemokraterna Շվեդիայի Դեմոկրատների կուսակցություն (ծայրահեղ աջեր) 19
Նկար 3. Շվեդիայի Րիքսդագի Riksdag (ազգային ժողով)-ի վերջին ընտրությունների աղյուսակը,
ըստ պատգամավորների թվի:
Շվեդիայի կուսակցությունների տեղաբաշխումը կենտրոնից աջ և կենտրոնից ձախ՝ քաղաքական սանդղակի վրա, երկարամյա քաղաքական ու սոցիալական անհաշտելի պայքարի արդյունք է:
Շվեդիայի Սոցիալ Դեմոկրատական Բանվորական կուսակցությունը (ՍԴԲԿ)- ը հիմնադրվել է 1889թ.- ին, ի հակակշիռ երկրի աջ բուրժուական կուսակցությունների : Դասակարգային պայքարը և պայքարը հարստահարողների դեմ, ու աշխատավորների իրավունքների պաշտպանության գործը կազմակերպելու նպատակով , 1898թ. ՍԴԲԿ-ն դժվարին պայքարի միջոցով կյանքի է կոչել երկրի The Swedish Trade Union Confederation (Swedish: Landsorganisationen i Sverige LO) Շվեդիայի աշխատավորների արհմիությունը: (ՍԴԲ) կուսակցությունը և (LO) –ն մեկ դարից ավելի է, որ թե՛ իշխանութան, և թե՛ ընդդիմության պայմաններում, մշտապես հանդես են եկել որպես երկրի համակարգի կայունությունը ապահովող հակադարձ կապ (feedback):
Սանդղակի վրա, կենտրոնից ձախ գտնվող կուսակցությունները ունեն գաղափարական ու տնտեսական հստակ ընկերավարական, ժողովրդավարական աշխարհայացք: Ձախերը դեմ են մոնոպոլ- կապիտալիզմին, աշխատավոր զանգվածների կեղեքմանն ու հարստահարմանը, կոմունաների միջոցով ուժեղացնում են պետական սեկտորին պատկանող արտադրամիջոցները , դարձնելով դրանք առավել արդյունավետ ու մրցունակ սեփական սեկտորի նկատմամբ:
Շվեդիայի բնակչության բարձր կենսամակարդակը և, այսպես կոչված, «շվեդական սոցիալիզմի մոդել» -ի հիմնաքարը դրել են սոցիալիստ ձախ ուժերը: Երկրի ձախ ուժերը ունենալով LO –ի նման հզոր արհմիություն, զսպաշապիկ են հագցնում աջ դրամատերերի կուսակցություններին , թույլ չտալով անհարկի սեփականացումներ և օլիգարխների առաջացմանը: Երկրի առողջապահության, կրթական ու սոցիալական սիստեմի բարձր մակարդակը ապահովվում է ունևորների ու բարձր եկամուտ ունեցողների բարձր եկամտահարկերի միջոցով:
Երկրի ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքները, ներմուծումն ու արտահանումները պատկանում են պետական սեկտորին և գտնվում են պետության անմիջական հսկողության տակ:
Ավելի հանգամանորեն կարելի է խոսել «շվեդական սոցիալիզմի մոդել» -ի և ձախ ուժերի դերակատարությունների մասին, սակայն այս համառոտ մատնանշումներն էլ բավարար տեղեկություն են տալիս, թե ինչպես է կայունանում երկսրի քաղաքական- տնտեսական սիստեմը՝ կախված քաղաքական կուսակցությունների տնտեսական դոկտրինայից…
Վերադառնալով Հայաստանի քաղաքական պատկերին ու կրկին անգամ դիտարկելով երկրի քաղաքական կուսակցությունների բնույթն ու տեղաբաշխման սանդղակը (մաս 1, նկար 1), պարզ է դառնում Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական համակարգի անկառավարելիության հիմնական պատճառը:
Հայաստանի առկա քաղաքականության մեջ ամենաշահարկված հասկացողությունը «ընդդիմություն» հասկացողությունն է: Կուսակցությունը կոալիցիայի մեջ մտնելով, դառնում է իշխանամետ, կոալիցիայից դուրս գալով, դառնում է «ընդդիմադիր»: Ընդդիմության այսպիսի մեկնաբանումը, բացարձակ սխալ է: ՀՅԴ- ն, ՀԲԿ ինչպե՞ս կարող են ընդդիմություն դառնալ, երբ ՀՀԿ –ի ու այլ բուրժուական կուսակցությունների հետ գտնվում են սանդղակի աջ կողմում և ունեն նույն տնտեսական ու համակարգային դոկտրինան: ՀԱԿ-ի «պայքար, պայքար, մինչև վերջ»-ը և ՀՀԿ –կ «առաջ Հայաստան» կոչերը նույն երկաթուղու երկու զուգահեռ ընթացող ռելսերն են: Այստեղ բախում ու գաղափարական ընդդիմություն լինել չի կարող :
Ընդդիմություն կարող է լինել կենտրոնից աջ և կենտրոնից ձախ տարբեր տնտեսական ու գաղափարախոսական աշխարհայացք ունեցող կուսակցությունների միջև, ձախ սոցիալիստների ու աջ լիբերալ պահպանողականների միջև: Այս վերջին պնդումը կարելի է տեսնել եվրոպական տնտեսապես զարգացած երկրների քաղաքական կյանքում:
Հիմնվելով այս փաստերի վրա, դժվար չէ տեսնել ,որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների տեղաբաշխման սանդղակի ձախ կողմը թափուր է, ուստի ընդդիմություն հասկացողությունը, ինքնըստինքյան, վերանում է:
Հայաստանի քաղաքական ու տնտեսական առողջացումը կսկսի այն ժամանակ, երբ աշխատավորների դասակարգը կուժեղացնի ու կստեղծի իր շահերը պաշտպանող կուսակցություններն ու արհմիությունները, և կզբաղեցնի սանդղակի ձախ կողմը, կատարելով իր պատմական առաքելությունը: