Հայաստանն ու Մերձավոր Արևելքի Զարգացումները

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ (Երեւանի Պետական Համալսարան) Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Մենք առավելագույն ուշադրությամբ սկսեցինք հետևել իրաքյան դեպքերին՝ հատկապես, երբ սկսեցին եզդիներին մասսայաբար կոտորել, և մեծացավ հետաքրքրությունը Իսլամական խալիֆայության նկատմամբ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանի համար կարևոր հետևել Իրաքի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի զարգացումներին, և ինչո՞ւ են եզդիները ենթարկվում այսպիսի տոտալ բնաջնջման:

– Մենք պետք է ոչ միայն հետևենք, թե Իրաքում ինչ է տեղի ունենում, այլև հարևան երկրներում և տարածաշրջանում, իսկ եզդիներին հատկապես են բնաջնջում: Իսլամական աշխարհում եզդիները միշտ համարվել են հեթանոս և միշտ եզդիների նկատմամբ եղել է հատուկ վերաբերմունք: Պետք է ասեմ, որ եզդիների հետապնդման մեջ մեծ դեր են ունեցել նրանց հակասությունները քրդերի հետ, և այստեղ իսլամական պետությունը չէ խնդիրը: Որոշակի վերաբերմունք կա նրանց նկատմամբ. Առաջավոր Ասիան, մանավանդ Մերձավոր Արևելքը և հատկապես այդ տարածաշրջանը միշտ եղել է կրոնական գաղափարախոսական հակամարտությունների տարածք և դրանք միշտ վերածվել են կոտորածների, ոչ թե բանավոր վեճերի:

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ (Երեւանի Պետական Համալսարան) Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Մենք առավելագույն ուշադրությամբ սկսեցինք հետևել իրաքյան դեպքերին՝ հատկապես, երբ սկսեցին եզդիներին մասսայաբար կոտորել, և մեծացավ հետաքրքրությունը Իսլամական խալիֆայության նկատմամբ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանի համար կարևոր հետևել Իրաքի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի զարգացումներին, և ինչո՞ւ են եզդիները ենթարկվում այսպիսի տոտալ բնաջնջման:

– Մենք պետք է ոչ միայն հետևենք, թե Իրաքում ինչ է տեղի ունենում, այլև հարևան երկրներում և տարածաշրջանում, իսկ եզդիներին հատկապես են բնաջնջում: Իսլամական աշխարհում եզդիները միշտ համարվել են հեթանոս և միշտ եզդիների նկատմամբ եղել է հատուկ վերաբերմունք: Պետք է ասեմ, որ եզդիների հետապնդման մեջ մեծ դեր են ունեցել նրանց հակասությունները քրդերի հետ, և այստեղ իսլամական պետությունը չէ խնդիրը: Որոշակի վերաբերմունք կա նրանց նկատմամբ. Առաջավոր Ասիան, մանավանդ Մերձավոր Արևելքը և հատկապես այդ տարածաշրջանը միշտ եղել է կրոնական գաղափարախոսական հակամարտությունների տարածք և դրանք միշտ վերածվել են կոտորածների, ոչ թե բանավոր վեճերի:

Այսինքն՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում պատմական հենք ունի:

– Այո: Եզդիների այդպիսի բնաջնջում բազմաթիվ անգամներ են եղել, և հիմնականում քրդական ցեղերի կողմից: Սա առաջին անգամն է, որ այլ էթնիկ տարերք է հարձակվում եզդիների վրա:

Հիմա Արևմուտքը եզդիներին պաշտպանելու համար կարծես զինում է քրդերին:

– Քրդերը հիմա եզդիների դեմ չեն կռվում: Հաճախ ասվում է՝ եզդիները քուրդ են և այլն, բայց զինում են քրդերին, ոչ այնքան եզդիների դեմ պայքարելու, որքան Իսլամական խալիֆայության: Եզդիները ունեն երկու տարածք, որն իրենց հայրենիքն են համարում. մեկը Սինջարն է, մյուսը՝ Հայաստանը: Եզդիների համար Հայաստանը որպես հայրենիք է և ընդհանրապես եզդիները, որոնք ապրում են Հայաստանում, մեր սուբյեկտիվ խումբն է, և չի կարելի ասել՝ նրանք առանձին ժողովուրդ են: Դա երևում է նաև Ռուսաստանում, երբ նրանք այնտեղ հաճախ որպես հայ են ներկայանում, և հետաքրքիր է, որ նրանք ուզում են անպայման թաղվել Հայաստանում:

Վրաստանի դեպքում այդպես չէ՞:

– Վրաստանի դեպքում էլ որոշ չափով այդպես է, բայց Վրաստանի ամբողջ եզդիությունը նույնպես ծագում է Հայաստանից: Հայաստանն է այդ կենտրոնը Սինջարից հետո:

Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ մենք կարողանանք, օրինակ, եզդիներ տեղափոխել Հայաստան, որևէ սպառնալիք չե՞ք տեսնում: Նրանք կարո՞ղ են համակեցության կանոններով ինտեգրվել:

– Այո, կարող են տեղափոխվել: Եզդիները բավական աշխատավոր ժողովուրդ են, ունեն տնտեսվարման հատուկ իրենց ձևերը, իհարկե՝ անասնապահությունը: Տնտեսության զարգացման համար շատ կարևոր է եզդիական էլեմենտի ավելացումը Հայաստանում: Եվ այդպիսի հնարավորություն կա, իսկ քայլեր պետք է ձեռնարկվեն եզդիական համայնքի կողմից:

Պետք է տարբերակել երկու շատ կարևոր խնդիր Հայաստանի համար: Վերջին շրջանում եզդիական ինքնարտահայտումները Հայաստանում երկու տեսակի ցույցերն էին, մեկը՝ ինքնաբուխ եզդիական ցույցեր, որոնք մտածում են իրենց ցեղակիցների մասին, և մյուսը, որոնք, այսպես ասած, քաղաքական նպատակներ են հետապնդում: Այս խնդիրը պետք է հստակ տարբերակել: Սա խոսում է այն մասին, որ այն խոսակցությունը, որ երկար ժամանակ գնում է, որ Հայաստանն է եզդիներին առանձնացրել քրդերից՝ դա ոչ մի հիմք չունի: Եզդիները առանձին ժողովուրդ են եղել ի սկզբանե, որ լեզուն ոչ մի նշանակություն չունի՝ հետաքրքիր ձևով ապացուցվեց, իհարկե՝ ողբերգական իրադարձությունների արդյունքում, բայց այնուամենայնիվ հասկացվեց, որ այո, եզդիները առանձին ժողովուրդ են, և դա միայն Հայաստանում չի եղել: Երբեք չի կարելի առանձին մի ժողովրդի հենց այնպես բերել փաթաթել ինչ-որ մի ինքնություն:

Պարոն Ասատրյան, ի՞նչ կասեք քրդական պետության հեռանկարի մասին: Հայտնի է, որ տարածաշրջանի հիմնական երկրները՝ Սիրիան, Թուրքիան և Իրանը, չբարձրաձայնված պայմանավորվածություն ունեն ընդհանրապես չխոսել այդպիսի հեռանկարի մասին: Այդպիսի հնարավորություն ընդհանրապես քրդերին մոտ ապագայում կարո՞ղ է տրվել, թե՞ ոչ: Ի՞նչ սպառնալիքներ կան այդ իմաստով նաև Հայաստանի համար, որովհետև այդ ալիքը նաև կարող է հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի վրա:

– Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ բոլոր ժողովուրդները ունենան պետականություն: Ստեղծեն պետություն և վայելեն անկախության այդ բերկրանքը: Բայց սա այդ դեպքը չէ, որովհետև երբ քրդական ենք ասում, պետք է նկատի ունենալ պայմանական էթնիկական պիտակը, որովհետև սրա տակ հսկայական ցեղեր են հասկացվում և պետք է հասկանալ, թե նրանցից ովքեր են ուզում ունենալ պետություն: Երկրորդ՝ քրդական այն պայմաններով, այն հասկացողության շրջանակները, ինչ այսօր, օրինակ, Իրաքում է… երեք ամիս առաջ, երբ հայտարարվեց, որ պետք է ռեֆերենդում արվի, ես ասացի, որ չի լինի պետություն, որովհետև քրդական պետության ստեղծման նախադրյալներ տարածաշրջանի և աշխարհի մակարդակով չկան և չկան՝ ոչ միայն այն պատճառով, ինչպես նշեցիք, որ տարածաշրջանի պետությունները չեն ուզում, այլ անգամ արտատարածաշրջանային գերուժերը չեն ուզում, բացի մի պետությունից՝ ինչ-ինչ շահերով Իսրայելը, օրինակ, կուզենար, որ այդտեղ ստեղծվի քրդական որևէ բուֆերային պետություն, բայց նաև այն պատճառով, որ քրդական հասարակությունը ինքը չի կարող ստեղծել պետություն, որովհետև պետություն ստեղծելու համար նախադրյալներ չունի, որոնք են՝ հստակ ենթագիտակցություն, ցեղայինից հստակ տարբերվելու ունակություն, ազգային ինքնագիտակցություն, տարածքի զգացողություն և ինքնության հստակություն, իսկ դա չկա:

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ փեշմերգները ուղղակի դրուժինա են և դրուժինայի սահմաններում զինված խմբավորումներ են, որոնց բանակ ասելը շատ պայմանական է: Դրանք, ըստ էության, երկու ցեղի թալաբանների և բարզանիների առանձին զինված ջոկատներ են: Կանոնավոր բանակի շունչ դեռևս չկա:

Եթե ստեղծվի քրդական պետություն, դա դառնալու է բուֆերային մի կառույց, որտեղ նկրտումներ են ունենալու բազմաթիվ արտատարածաշրջանային ուժեր: Դա մի որջ է լինելու, որը անվտանգության իմաստով շատ վտանգավոր է լինելու այն երկրների համար, որոնք սահման ունեն այդ կառույցի հետ: Դա իր հետ ավտոմատ կերպով բերելու է խմորումներ, և ի վերջո՝ դա գալու է, կպչելու Հայաստանին, որը մեզ համար ցանկալի չէ: Բայց պետք է հստակ տարբերակել, ես չեմ ասում, որ քրդերը չպետք է պետականություն ունենան, ես այն մարդկանցից եմ, որ կարծում եմ, որ բոլոր ցեղերը պետք է պետականություն ունենան, բայց պետականություն ստեղծելուց առաջ պետք է հստակ գաղափարախոսություն ունենալ:

Պարոն Ասատրյան, արդեն իսկ նշմարվում է հիմնական խաղացողների և տարածաշրջանային երկրների համագործակցության հնարավոր հեռանկարը, որոնք մի կողմից զինում են քրդերին, մյուս կողմից՝ գնդակոծում Իսլամական խալիֆայության կետերին՝ և Իրաքում, և Սիրիայում: Սիրիան արդեն նման պատրաստակամություն հայտնեց, Իրանը կարծես դեմ չէ նման համագործակցության: Խալիֆայության այս ստեղծումը կարող է տարածաշրջանում համագործակցության այնպիսի ոգի առաջացնել, որը կարող է ընդհանրացնել շահերը մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից՝ տարածաշրջանի երկրներում:

– Հնարավոր է: Օրինակ՝ Իրանի ներքաշվածությունը այս պրոցեսի մեջ և Իրաքի քրդաբնակ տարածքներում Սիրիայի ներքաշվածությունը հանգեցնում է այն ընկալման, որ այն երկրները որոնք մինչ այսօր Արևմուտքից մերժված էին, կարող են մեծ դեր ունենալ, և դա արդեն երևում է:

Հայաստանի գիտական միտքը բավական իրազեկ է այս զարգացումներին և ակնդետ հետևում է դրանց: Ի՞նչ չի արել Հայաստանը և պետք է անի զարգացումներին տեղյակ լինելու և արագ արձագանքելու իմաստով:

– Ես չեմ հետևել Հայաստանի արձագանքներին: Իսլամական պետության մասով և Սիրիայի մասով պետք է ասեմ Հայաստանը շատ լավ աշխատել է, հատկապես Սիրիայում տեղի ունեցող զարգացումներում, և պետք է հատկապես նշեմ մեր դեսպանատան դերը և մեր դեսպանի՝ Արշակ Փոլադյանի դերը Սիրիայում: Մինչև վերջին րոպեն մնացել է Սիրիայում, այսօր էլ այնտեղ է համայնքի և հայ ժողովրդի հետ և ցույց է տվել Հայաստան պետության ներկայությունը այդ երկրում: Սա որպես չափանիշ կարող է լինել հետագայում մեր դիվանագիտական ներկայացուցիչների համար, թե ինչպես կարելի է աշխատել: Ընդհանուր պրոցեսները, կարծում եմ, այս ընթացքում վատ չեն եղել:

 

You May Also Like