ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Սոցիալիստական կոնֆերանս, 07/10/2009
 
I.Արտաքին քաղաքական գործարքները որպես օլիգարխիական համակարգի նոր որակ
Հայաստանում կառավարման օլիգարխիական համակարգը սրընթաց մոտենում է իր գագաթնակետին: Համակարգի էությանը համապատասխան՝ երկիրը դիտվում է որպես մի կալվածք, որից հնարավոր կարճ ժամանակահատվածում պետք է քամել առավելագույն շահույթ: Որևէ այլ մոտեցում, այլ տեսանկյունից իսպառ բացակայում է: Բացառությամբ մեկի` հնարավորինս երկար պահպանել իշխող դիրքերը երկրում, խտրականություն չդնելով միջոցների ընտրության հարցում: Բացարձակապես ոչ մի խտրականություն…

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳՈՐԾԱՐՔԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Սոցիալիստական կոնֆերանս, 07/10/2009
 
I.Արտաքին քաղաքական գործարքները որպես օլիգարխիական համակարգի նոր որակ
Հայաստանում կառավարման օլիգարխիական համակարգը սրընթաց մոտենում է իր գագաթնակետին: Համակարգի էությանը համապատասխան՝ երկիրը դիտվում է որպես մի կալվածք, որից հնարավոր կարճ ժամանակահատվածում պետք է քամել առավելագույն շահույթ: Որևէ այլ մոտեցում, այլ տեսանկյունից իսպառ բացակայում է: Բացառությամբ մեկի` հնարավորինս երկար պահպանել իշխող դիրքերը երկրում, խտրականություն չդնելով միջոցների ընտրության հարցում: Բացարձակապես ոչ մի խտրականություն…

 
 
Վերջին տարիներին օլիգարխիական համակարգի թռիչքային զարգացմանը համընթաց էապես ընդլայնվեց նաև նշված միջոցների զինանոցը: Վերջինիս որակական թռիչքն ապահովվեց արտաքին աշխարհի հետ գործարքների շնորհիվ: Օլիգարխիան գործարքի է ներկայացնում երկրի այս կամ այն կարևորագույն նպատակը, սկզբունքը, շահը, որի դիմաց «իրավունք» է ստանում պահպանելու իշխանությունը ցանկացած ձևով` սպանություններով, խոշտանգումներով, հալածանքներով` երաշխավորված լինելով միջազգային հանրության որևէ էական միջամտությունից: Վերջին տարիներին օլիգարխիայի հիմնական գործընկերներն են դարձել Անգլիայի և ԱՄՆ-ի կառավարությունները, չնայած որոշ երկրներ էլ չեն խորշում նման «գործընկերությունից»: Առաջինն այս կարգի գործարքներից Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումն Իրաք ուղարկելն էր:

Իրաքում Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն իրենց՝ իրականում աշխարհակալ նպատակները, մոլորակի ընդերքներին տիրանալու մղումը, «հակաահաբեկչական» բացարձակ անհեթեթ դրոշով քողարկելով, այս դրոշի տակ կախյալ մի շարք երկրներին ներգրավելով` Իրաքի ժողովրդի դեմ իրականացրեցին աննախադեպ հանցագործություն` տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց սպանություններ, միլիոնավոր մարդկանց փախուստ երկրից, փաստացի անվերջ քաղաքացիական պատերազմի հրահրում: ԵՎ այս՝ բարեկամ ժողովրդի դեմ կատարված հանցագործությանը, որը նախորդ դարասկզբից ի վեր, ցեղասպանությունից հրաշքով փրկված հազարավոր հայ ընտանիքներ հյուրընկալեց և հյուրընկալում է, մասնակցեցին նաև օլիգարխիայի կողմից գործուղված հայաստանյան զինված ուժերի ստորաբաժանումները: Սրանով «հայրենի» օլիգարխիան իրեն կարգեց աշխարհակալ ուժերի կրտսեր գործընկեր, լակեյ:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հաջորդ այս կարգի հրահանգն օլիգարխիային` Աֆղանստանում աշխարհակալ նպատակներով իրականացվող հերթական սպանդին հայկական ստորաբաժանումներին մասնակից դարձնելն է: Սրանով ոչ միայն մեզ մասնակից դարձնելով հերթական սանձարձակ անօրենությանը, այլև ուխտադրույժ կարգելով: Արցախյան պատերազմի ավարտին Հայաստանի և Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին բացառել միմյանց նկատմամբ թշնամական գործողությունները, այդ թվում աֆղան-մոջահեդների մասնակցությունն Արցախյան ռազմաճակատում:
Արդեն առաջին արտաքին քաղաքական գործարքները, զուգորդվելով երկրում ծավալվող այլ էական գործընթացների հետ (պետական ողջ համակարգը օտարի ազդեցության տակ գտնվող, նրանց կողմից ձեւավորված եւ կառավարելի անձանցով ողողելը, բանական արժեհամակարգի ոչնչացումը, նրա փոխարինումը անսահման հարստատենչության համակարգով եւ այլն), հետզհետե ձևավորում էին օլիգարխիայի վրա հիմնված արտաքին կառավարման համակարգ, միևնույն ժամանակ լրջագույն հարված հասցնելով երկրի վարկին միջազգային ասպարեզում: Բայց «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» կոչված գործարքը նույնիսկ այս ամենի պարագայում անկման նոր որակ է, որը սպառնում է մեծագույն աղետով, ընդհուպ մինչև երկրի ոչնչացում:

II.Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Իրականում սա ոչ թե հայ-թուրքական, այլ անգլո-ամերիկյան նախագիծ է:

Թուրքիայի կառավարությունը սակարկել է և պարտադրողներից կարողացել է ստանալ, թե՛ ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման փաստացի չեզոքացում, թե՛ ցեղասպանության հետևանքով հայրենիքից զրկված հայության իրավունքների վերականգման բացառում, թե՛ Արցախի խնդրում հայության համար խիստ վտանգավոր զարգացումների ապահովում:

Հայոց օլիգարխիան ստորաքարշությամբ զիջելով Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար կարեւոր վերը նշված բոլոր կետերում, կարողացել է կորզել իր տերերից Հայաստանում իր իշխանության պահպանման լրացուցիչ հավաստիացում:

Օլիգարխիան ջանում է այդ աննախադեպ հակահայ գործարքը ներկայացնել որպես նվաճում: Հայկական ընչազուրկ զանգվածին, ծանրագույն պայմաններում աշխատող փոքր և միջին ձեռներեցներին որպես իրենց վիճակի հիմնական պատճառ ներկայացվում է շրջափակումը, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես մեկ ակնթարթում զրկանքները հաղթահարելու մի հրաշալի միջոց: Սա երկու աննախադեպ կեղծիքների մի ֆանտաստիկ համադրում է:

Առաջինը` ժողովրդի ծանրագույն վիճակը, իրականում բացատրվում է ոչ թե շրջափակումով և ոչ էլ Արցախյան պատերազմով, այլ միայն «հայրենի» օլիգարխների սանձարձակ կողոպուտով: Երկրորդը` բացվում է ոչ թե հայ-թուրքական սահմանը, այլ բացվում է Թուրքիայի սահմանը հայկական օլիգարխիայի հետ: Իսկ պարզ ժողովրդի, հասարակ գործարարների համար այդ նույն օրվանից Թուրքիայի հետ որեւէ կապը բազմապատիկ դժվարանալու է: Որովհետև երբ բացվի սահմանը, բազմաթիվ ապրանքներ, որ մանր առևտրականների փոքր խմբաքանակով տեղափոխվում են Թուրքիա-Վրաստան-Հայաստան ուղիով, մեծ խմբաքանակներով սկսելու են ներմուծվել օլիգարխիայի կողմից, մյուսների համար փաստացի արգելվելով, նաեւ անիմաստ դարձնելով այդ գործունեությունը, Ճիշտ այնպես ինչպես դա արեցին ցորենի, վառելիքի, պարարտանյութի եւ մի շարք այլ ապրանքների հարցում:

Հսկայական հարված կստանան արտադրողները, առաջին հերթին տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունները, որոնց աշխատանքը կիմաստազրկվի: Անգամ առանց թուրքական կառավարության հատուկ ծրագրի՝ հայկական օլիգարխիայի խողովակներով խիստ ցածր գներով գյուղատնտեսական մթերքների ներհոսք ապահովելը հայկական շուկա կատարվելու է հայրենի գյուղատնտեսությունը քայքայելու, բնակչության նոր մեծ արտահոսք ապահովելու նպատակով: Օլիգարխիան առանց հատուկ ծրագրի էլ դա կանի, ինչպես բազում այլ դեպքերում անցյալում:

Օլիգարխիան փաստացի անհատույց զավթել, սեփականացրել է երկրի ողջ հարստությունը՝ տարածքներ, ընդերքը, շենքեր, շինություններ, ենթակառուցվածքներ: Հարստություն կուտակելու մոլուցքը դրդում է նրան անհապաղ վաճառելով այս ամենը վերածել փողի, հետո նոր զավթումներ կատարել, նորանոր հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց զրկել իրենց տներից, տնամերձներից, ցանկացած սեփականությունից՝ դարձնելով նրանց պանդուխտ, իսկ ձեռք բերածը նորից վաճառելով եւ նորից փող կուտակելով: Թուրքիայի հետ բաց սահմանը, թուրք իշխանությունների, գործարարների հետ «քիրվայությունը» աննախադեպ թռիչք են հաղորդելու այս՝ սեփական երկրի ոչնչացման գործընթացին:

Սրանով բացարձակ նույնացնում են Թուրքիայի շատ որոշակի շրջանակների եւ հայրենի օլիգարխիայի նպատակները: Իսկ միգուցե եւ այս գործարքը պարտադրողների:

III.Եզրակացություններ

1. Օլիգարխիական համակարգը ծանրագույն վտանգներից է ցանկացած երկրի համար, և հավասար է, անգամ գերազանցում է օտարերկրյա օկուպացիային: Անգամ գերազանցում, քանի որ բացարձակ թշնամական բնույթը տվյալ ժողովրդի համար քողարկված է օլիգարխիայի, իբր հայրենակից լինելով, մինչդեռ նրա համար միակ հայրենիքը դա հարստությունն է, նրա պահպանումը եւ կուտակումը ցանկացած գնով:

2. Օլիգարխիական կառավարման պայմաններում ամեն երկրի, նաեւ Հայաստանի համար խիստ հակացուցված են արտաքին քաղաքական բարդ քայլերը, հատկապես այնպիսին ինչպիսին է հայ-թուրքական կնճիռների հաղթահարումը: Նման քայլի դիմելիս օլիգարխիան երկրի էական նպատակը, սկզբունքը, շահը օտարների հետ աճուրդի է հանում հարստության դիմաց, անգամ եթե այդ գործարքի միակ արդյունքը արտաքին ազդեցիկ ուժերից ստացած սեփական ժողովրդին եւ երկիրը թալանելու իրավունքն է:

3. Օլիարխիական համակարգի հաստատումը, այդ հաստատմանը մասնակից լինելը, նրա ամրապնդմանը նպաստելը՝ խոշորագույն հանցագործություն, քայքայիչ գործողություն է ոչ միայն տվյալ երկրի, այլեւ մարդկության հանդեպ: Նման հանցագործություն աշխարհի տարբեր ծայրերում կատարում են աշխարհակալ ուժերը, առանձին զարգացած երկրները: Եվ եթե քաղաքական կտրվածքով դա բերում է զոհ երկրին ցանկացած միջազգային մեքենայություններում օգտագործելու հնարավորություն (հաճախակի նրա բնակչությունը դնելով ծայրագույն զրկանքների, տառապանքների, երկիրը կորցնելու անգամ բնաջնջման ցեղասպանության վտանգի առջեւ), ապա տնտեսական առումով հսկայական օգուտ բերում զարգացած երկրներին: Քանզի օլիգարխիական համակարգը յուրացնելով երկրի ողջ հարստությունը, համաերկրացիներին զրկելով ամեն ինչից դատապարտելով ծայրագույն աղքատության, ողջ կուտակվածը տեղափոխում է զարգացած երկրներ, այնտեղ ապրանքներ, սեփականություն ձեռք բերելով, ներդրումներ կատարելով, դրանով նպաստելով այդ երկրների տնտեսական զարգացմանը եւ ոչնչացնելով տնտեսությունը սեփական երկրում: Հայաստանի օրինակով կարող ենք ասել, որ օլիգարխիական համակարգի կողմից երկրից զարգացած երկրներ արտահանվածը բազմապատիկ գերազանցում է վերջիններիս բոլոր ներդրումները եւ նվիրատվությունները Հայաստանին:

4. Այն ժողովուրդները, որոնք ցանկանում են բարեկամ մնալ, կամ դառնալ հայ ժողովրդին պետք է իրենց կառավարություններին պարտադրեն հրաժարվել ցանկացած աջակցությունից աշխարհակալ ուժերի «հայ-թուրքական» գործարքից, նպաստեն երկրում կազմաքանդել օլիգարխիական համակարգը եւ վերականգնել կառավարման բնականոն համակարգը: Դրանից հետո մենք երախտապարտ կլինենք նրանց եւ հայ-թուրքական կնճիռը հաղթահարելու գործում ցուցաբերած ցանկացած օգնության համար: Իսկ մինչ այդ նրանք սեփական խնդիրները կարող են անմիջապես լուծեն՝ ստանալով իրավունք անարգել հատելու հայ-թուրքական սահմանը իրենց բեռների եւ փոխադրամիջոցների համար Հայաստանի կողմից եւ ձեռք բերել նույն պայմանավորվածությունը Թուրքիայի հետ մինչեւ իրավիճակի ամբողջական կարգավորումը:

Ինչ անել

Վճռորեն մերժել ու դատապարտել օլիգարխիայից կազմված ու օլիգարխիայի շահերը ներկայացնող պետական համակարգի կողմից իրականացվող բոլոր տեսքի արտաքին-քաղաքական գործարքները, լինի դա հայ-թուրքականը, Արցախյանը թե հնարավոր ուրիշները:

Վերականգնել ժողովրդի, հասարակության իշխանությունը, պահանջելով Ս.Սարգսյանի անհապաղ հրաժարականը և երկրի անցումը ժողովրդավարական զարգացման:

Հայ ազգի առաջնահերթ նպատակը համարել` ՀՀ-ում և Արցախում օլիգարխիկ ինչպես պետական մեքենայի, այնպես էլ տնտեսական համակարգի ապամոնտաժումը, հասարակության ամեն անդամի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոտնահարված իրավունքների վերականգնումը, երկրում հաստատելով ժողովրդավարության ու սոցիալական արդարության արժեքը պաշտպանող պետական նոր կարգ: Ինչպես քաղաքական իշխանությունը, այնպես էլ դրա հիմքը հանդիսացող ունեցվածքային իրավունքները պետք է առնվեն դրանք զավթած օլիգարխիկ նեղ խմբակի ձեռքից և վերաբաշխվեն հասարակության ողջ անդամների միջև:

Նման, հասարակական լայն հենարան ունեցող և իր քաղաքացիների շահերը իրականում ներկայացնող հայկական պետությունը, մինչև հայ-թուրքական և այլ համահայկական հարցերի լուծմանն անցնելը, պետք է ձևակերպի դրա համար համապատասխան համահայկական կառույցներ, դրանով կատարելով ՀՀ Անկախության Հռչակագրով իր վրա ստանձնած պարտավորությունները:

Եվ միայն նման կառույցների աշխատանքի շնորհիվ, որտեղ որ կկարողական իրական, որոշիչ ձայնով մասնակցել ինչպես ՀՀ ամեն մի քաղաքացի, այնպես էլ համաշխարհային հայության ամեն մի անդամ, հնարհավոր կլինի ձևակերպել Հայության և նրա շահերը ներկայացնող Հայաստանի Հանրապետության սկզբունքային մոտեցումները հայ-թուրքական, Արցախյան, ինչպես նաև ուրիշ կարևորագույն ռազմավարական հարցերում:


Սոցիալիստական կոնֆերանս

You May Also Like