Հայկ Նահապետն ու Իր Գործը

 
Ռաֆայէլ Համբարձումեան, 10 Յուլիս 2010

Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ` դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ` ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի խուռն բազմութեան մէջ: Որպէսզի կամ մեռնենք, եւ մեր աղխը Բէլի ծառայութեան տակ ընկնի եւ կամ մեր մատների յաջողութիւնը նրա վրայ ցոյց տալով` ցրուի ամբոխը եւ մենք յաղթենք):
 

 
Ռաֆայէլ Համբարձումեան, 10 Յուլիս 2010

Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ` դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ` ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի խուռն բազմութեան մէջ: Որպէսզի կամ մեռնենք, եւ մեր աղխը Բէլի ծառայութեան տակ ընկնի եւ կամ մեր մատների յաջողութիւնը նրա վրայ ցոյց տալով` ցրուի ամբոխը եւ մենք յաղթենք):
 

Հայկ Նահապետի մեծագործութեան օրը` Յիսուս Քրիստոսի յայտնութիւնից 2492 տարի առաջ նաւասարդի 1-ին մեր նախահօր արտասանած զօրակոչից մեզ հասած այս խօսքերն են հայերիս ազգային գաղափարաբանութեան հիմքը: Սա հայի բնաւորութեան, խառնուածքի, բարոյական նկարագրի ու կերտուածքի, մեր պատմական հոգեբանութեան բազմախորհուրդ խտացումն է, համաշխարհային ռազմարուեստի պատմութեան գրաւոր հնագոյն յուշարձանը, որը Նինւէի գրադարանից քաղած ասորի պատմիչ Մար Աբասի աշխատութիւնից մէջբերելսերունդներին է կտակել պատմահայր Մովսէս Խորենացին:

Մեզանից 4502 տարի առաջ մեր նախահօր արտասանած այս կարճ, հատու, բայց բազմախորհուրդ ռազմակոչը պէտք է մտնի դասագրքեր, որպէսզի ԱՄԷՆ ՀԱՅ ԲՆԱԳՐՈՎ ԱՆԳԻՐ ԱՆԻ եւ սովորեցնի այլոց:
 

Ա. Նախ ճշտենք թէ Քրիստոսից առաջ 2492 թ. նաւասարդի 1-ը այսօրուայ տոմարով ե՞րբ է ընկնում:

Հարցի գիտական պատասխանը առաջինը տուել է ԺԱԺԲ դարերի մեր մեծագոյն իմաստասէր, տոմարագէտ, մատենագիր, բանաստեղծ եւ մանկավարժ Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը (1045-1050-ի միջեւ ծնուել է Արցախի Փառիսոս գիւղում, 1129թ. մահացել է Հաղբատում): Նա հայ եւ օտար հին տոմարագէտների ուպատմիչների բազմալեզու աշխատութիւնները քննելով յայտնաբերեց Հայկ Նահապետից սկսւող հայոց ինքնուրոյն ու անշփոթելի թուարկութիւնը, որն անուանեց Հայկայ շրջան, նշեց Հայկայ շրջանի սկիզբը (տարեգլուխը), որ Քրիստոսի յայտնութիւնից առաջ 2492 թուականի Նաւասարդի 1-ն էր (յուլեան տոմարով` օգոստոսի 11)`չորեքշաբթի: Նա հաստատեց մեր հին տոմարագրքերում եւ Յայսմաւուրքներում արձանագրուած այն իրողութիւնը, որ լեզուների բաբելոնեան խառնակութիւնից յետոյ ժողովուրդներն իրենց երկրները վերադառնալով իրենց առաջնորդների հրամանով այդ օրը յայտարարեցին հայրենիք վերադառնալու տարեդարձի տօնախմբութեան օրՄեր Հայկ Նահապետն էլ, ի յաւերժացումն իր անբաղդատելի մեծագործութեան, հրամայեց 2492 թ. Նաւասարդի 1-ը տօնակատարել իբրեւ հայոց տարուայ սկիզբ` Ամանօր:   
 

Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրը աշխարհի 15 տոմարների բաղդատական աննախադէպ ուսումնասիրութեամբ Հայկայ շրջանը յայտնաբերելուցվերականգնելուց յետոյ ճշտեց հայոց տարեշրջանի տարիների քանակը (1460 տարի), հաշուեց, որ Հայկայ առաջին շրջանը լրացել էր Քրիստոսից առաջ 1032 թուականին , երկրորդ շրջանը ` Քրիստոսի յայտնութիւնից յետոյ 428 թուականի ուրբաթ օրը: Նա անհերքելի փաստերով ցոյց տուեց, որ մեր տոմարը լինելով աշխարհի հնագոյն տոմարներից մէկը, միաժամանակ տոմարական ինքնուրոյն համակարգ է` հայկական տարեշրջանով (էրա), տարեսկզբով ու անշփոթելի այլ կարեւորագոյն առանձնայատկութիւններով (օրինակ` հայ միջնադարեան տոմարագիտութիւնը Յիսուս Քրիստոսի ծննդեան համընդունելի թուականը չի ընդունել` կարծելով, որ Յիսուս Քրիստոսը յայտնուել է այժմ ամենուր ընդունուած տարեթուից երկու տարի առաջ, այսինքն` հայոց քրիստոնէական տոմարով այժմ ոչ թէ 2010 թուականն է, այլ 2012 թիւը):

Յովհաննէս Իմաստասէրն իր կոթողային աշխատութիւններում աշխարհի 15 ազգերի տոմարները բաժանելով հինգ դպրոցների մէջ (յունահռոմէական, իրանականհայկական, եբրայական եւ եգիպտական), սկզբնաւորեց համաշխարհային քննականբաղդատական տոմարագիտութիւնը` մարդկութեան տոմարագիտական միտքը հասցնելով աննախադէպ բարձունքների :
 

Ղեւոնդ Ալիշանը Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի հին տոմարով կատարած   հաշւումները 1860-ական թթ. սկսած արտայայտեց նոր տոմարով, ցոյց տուեց, որ Հայկ Նահապետի հոգեմարտը կատարուել է նոր տոմարով օգոստոսի 23-ին (տոմարագիտութիւնը 18-րդ հարիւրամեակի իրադարձութիւնները նոր տոմարով արտայայտելու համար հին տոմարին գումարում է 11 օր, 19-րդ դարում կատարուածը նոր տոմարով նշանակելու համար հին տոմարին յաւելում է 12 օր, իսկ 1900 թուականից յետոյ կատարուած դէպքերը նոր տոմարով հաշուելու համար հին տոմարին աւելացնում է 13 օր):
 
Ղեւոնդ Ալիշանը 1880-ական թթ. նշեց նաեւ, որ Հայկայ թուարկութեան Գ շրջանը պիտի լրանայ 1888 թ. , իսկ օգոստոսի 11-ին (նոր տոմարովօգոստոս 23-ին), հինգշաբթի օրը, պիտի սկսուի Հայկայ թուարկութեան Դ շրջանը:
 
Բ. Հայկ Նահապետը թշնամու դէմ հոգեփրկիչ մարտի ելաւ իր ամբողջ աղխով (ժողովրդով):
 
Ազատամարտերին ժողովրդի բացարձակ մեծամասնութեամբ մասնակցելը հայոց ռազմարուեստի պատմութեան ԱՄԵՆԱԷԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ Է: Սա եւս հայ ազգի արեան մէջ ամրագրուած եւ մեր նախահօր սկզբնաւորած մարտավարութիւնն է, որ շարունակուելով հասել է մինչեւ մեր օրերը: Երբ հայի տունն ու երկիրը գերագոյն վտանգի տակ են, երբ զոհասեղանին է դրուած նրա հոգեւոր ազատութիւնը, նա կռուի է ելնում մեծից փոքր, ազգովին` հետեւեալ յամոզումով` ՄԱՀ ԿԱՄ ՅԱՂԹԱՆԱԿ: Այդպիսի վճռական պահերին հայի համար երկրորդ ճանապարհ չկայՎկայ` Հայկ Նահապետի ազատամարտից սկսած մեր բոլոր արդարամարտերը` Աւարայրից մինչեւ Արցախական:
 
Գ. Հայկ Նահապետն իր ռազմակոչում զօրախմբի բոլոր կարողութիւնները բեւեռում է հակառակորդի առաջնորդին վերացնելու վրայ , այսինքն` իր աղխին (ժողովրդին)վճռական ճակատումի է դուրս բերում ոչ թէ թշնամուն ենթակայ ամբոխի ու ամբողջ զօրքի դէմ, այլ նրա կեդրոնը ոչնչացնելու նպատակով : Քանզի, ինչպէս ռազմակոչի մէջ է երեւում, քանի դեռ հայ մարդը ողջ է, նրա աչքերը չը պիտի տեսնեն իր ծնողների, իր կնոջ ու երեխաների, իր աղխի հոգեւոր ու մարմնաւոր ծառայութիւնը: Ահա սա՛ է Հայկ Նահապետի դրսեւորած մեր ազգի պատերազմելու ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը, որը գոյ է նաեւ մեր ժողովրդական վիպասանքէպոս ՙՍասնա ծռեր՚ում (Սասունցի Դաւիթը արաբներին յաղթում է ոչնչացնելով նրանց գլխաւորին, այսինքն` հայկաբար խփում է կենտրոնին) :
 
Դ.Նկարագրելով Հայկ նահապետի նախապատրաստութիւնը կռուին, պատմահայրը նշում է, որ նա իր զինուորներին գրոհի է տանում եռանկիւնի դասաւորութեամբ, որը հազարամեակներ շարունակ աշխարհի մեծագոյն զօրավարների մարտավարութիւնն էր: Այսպիսով` ռազմագիտութեան համաշխարհային պատմութեան մէջ եռանկիւնի դասաւորութեամբ գրոհի ռազմավարութիւնը սկսել է Հայկ Նահապետը:
 
Ե. Հայոց ազգային գաղափարաբանութիւնը 4500 տարի առաջ հիմնել է Հայկ Նահապետը: 301 թՔրիստոնէութիւնը ազգովին ու պետականօրէն ընդունելուց յետոյ հայերիս ազգային գաղափարաբանութիւնը դարձաւ ՙՀայոց քրիստոնէականը՚ (ՙՀայադաւանութիւն՚ը), որը հիմնաւորել է ս. Գրիգոր Լուսաւորիչը, յետագայ դարերում   ամբողջացրելլրացրելզօրացրել են նրա հետեւորդներ ս. Ներսէսը, ս. Սահակը, Ս. Մեսրոպն ու Ոսկեդարի ու Արծաթադարի այրերը` ս. Մովսէս Խորենացին, ս. Եղիշէն, Յովհան Մանդակունին, Խոսրով Անձեւացին, ս. Գրիգոր Նարեկացին, Ներսէս Լամբրոնացին, Վարդան Արեւելցին, Վանական Վարդապետը, Եսայի Նչեցին, ս. Ներսէս Շնորհալին, ս. Յովհան Որոտնեցինս.Գրիգոր եւ ս.Մովսէս Տաթեւացիները եւ հայոց գաղափարաբանութեան, իմաստասիրութեան, պատմագիտութեան, արուեստների ու գրականութեան միւս մեծերը`Հայկ Նահապետից ու հայոց Ոսկեդարն ու Արծաթադարը հրաշակերտած այրերից մինչեւ նոր ժամանակների հեղինակութիւնները:
 
Ոսկեդարի մեր սուրբ այրերն ու թարգմանիչները մեզանից 1300-1500 տարի առաջ Մամիկոնեանների, Վարդանանց,Ղեւոնդեանց, Ատոմեանց եւ այլ երեւելիների հետ մշակեցին, համակարգեցին, զօրացրեցին Հայադաւանութեան հիմնադրոյթներից մէկը`հայոց ինքնապաշտպանական համակարգը, որը Ը դարում Մուշեղ Մամիկոնեանն ու իր գործակիցներն էլ աւելի ամբողջացնելով` անուանեցին ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ:
 
Ոսկեդարի գործիչներից 1500 տարի յետոյ հայոց մոռացութեան տրուած ինքնապաշտպանական գաղափարաբանութիւնը 1920-30-ական թթ. յայտնագործել, վերականգնել ու ամբողջացրել է Գարեգին Նժդեհը, որը ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑԸ 1919-21թթ. Զանգեզուրում անուանակոչեց  ՙԴաւիթբէկեան ուխտեր՚, 1934 թ.ԱՄՆումՙՑեղակրօն ուխտեր՚, իսկ 1936-37 թ. Բուլղարիայում 20-րդ դ. հայ մեծագոյն իմաստագէտ Հայկ Ասատրեանի հետ` ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ` յայտարարելով ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԶԷՆՔԸ:
 
Ահա թէ ինչուՀայկ Նահապետի ժամանակներից ի վեր հայերիս դաւանանքն ու մեր ազգային գաղափարախօսութիւնն ու գաղափարաբանութիւնը միահիւսուածնոյնացած են, անանջատելի:
 
Զ. Սովորաբար շատ ազգերի մեծ գործիչների անունները ծագում են այդ ժողովուրդների անուններից: Մերը ճիշտ հակառակն է. հայոց դասականաւանդական պատմագիտութիւնը անառարկելի փաստերով արձանագրում է, որ հայերս հայ, իսկ մեր հայրենիքը ՀայքՀայաստան է կոչւում Հայկ Նահապետի անունից: Մեր պատմագիտութեան բերած հաւաստի մէկ այլ տուեալով օտարները եւս մեր հայրենիքը Արմենիա, իսկ մեզ արմէն են անուանել մեր մէկ այլ մեծ առաջնորդի` Արամ թագաւորի անունով
 
Է. Հայ եւ օտար բազմաթիւ հին ու նոր պատմիչներ ու հեղինակներ ս.Գրքի եւ հնագոյն այլ աղբիւրների վրայ հիմնուելով արձանագրում ու հաստատում են այն իրողութիւնը, որ Աստուած մարդկութեանը Հայաստանում արարեց, որ Դրախտը գտնւում էր Հայաստանում, որ համայնատարած ջրհեղեղից յետոյ Նոյ նահապետը Ճշմարիտ Աստծուն նուիրած առաջին աղօթարանը կանգնեցրեց Արարատ լերան ստորոտին: Դրանից յետոյ հայերը, որպէս Նոյ նահապետից սերուած ժառանգներ, իրենց էութեամբ, դաւանանքով ու մայրենի լեզուով մնացին Ադամից սկսւող նոյն ճշմարիտ հաւատքինՍակայն աշտարակաշինութիւնից ու բազմալեզւութիւնից յետոյ սկսուեց կռապաշտութեան ու բազմաստուածութեան տարածումը: Ճշմարիտ Աստծուն դաւանող մեր նախահայր Հայկ Նահապետը Բաբելոնից վերադարձաւ հայրենիք եւ սատակեց հայութեանը բազմաստուածութիւն պարտադրող աստուածակարծեալ բռնակալին:
 
Այս մասին երկրորդ Լուսաւորիչ յայտարարուած Վարդան Արեւելցին (1198-1271), վկայակոչելով օտար բազմալեզու հնագոյն աղբիւրներ, գրում է. ՙՀայկը այդ երկրի 71 նահապետների նման Բելի պատկերը չը պաշտեց, այլ նրանց պատկերապաշտ կենդանի առաջնորդին շուն կոչելովսատակեց՚ԺԱ դարի վրաց պատմիչ Լէոնտի Մրովելին (Ռուիսեցի),  ՙՔարթլիս Ցխովրեբայ՚ ժողովածոյի մէջ նշում է. ՙՀայոսը այդ եօթ հսկաներին ժողովեց եւ ասաց. օգնութեամբ արարչի չլինենք ոչ ոքի ծառայ, եւ ոչ ոքի չծառայենք բացի արարիչ ԱստուծուցԵւ Հայոսը արձակեց նետը եւ զարկեց Նեբրոթի կրծքին, պղնձեայ տախտակն անցնելով, դուրս եկաւ նրա թիկունքից՚:

Նոյն կարծիքի են նաեւ Սէբէոս պատմիչը (Է դար), Միքայէլ Չամչեանը (1738-1823), Ղուկաս Ինճիճեանը (1758-1833), Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանը (1841-1918), Ղեւոնդ Ալիշանը (1820-1901) եւ բազմաթիւ հայ եւ օտար հին ու նոր այլ պատմիչներ ու հեղինակներ` կարծելով, որ Հայկ Նահապետի ապստամբութիւնն ըստ էութեան կռիւ էր դաւանափոխութեան դէմ: Ղեւոնդ Ալիշանը, առանց անուններ տալու վկայում է. ՙԿրնանք ընդունիլ մեր պատմըչաց երկիւղած աւանդութիւնը, որք Հայկայ գործոց մէջ դիւցազնական քաջութենէ վեր բան մալ կու դիտեն,-կրօնական դիմադրութիւն մը, ազատութիւն մը ի բռնութենէ առաջին կռապաշտին, կամ անոր` որ Աստուծոյ վայելած պատիւը եւ պաշտօնն` իր անձին կու սեփականէր՚: (Ղեւորդ Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, հտ. Ա, ս. Ղազար, 1869 թ., էջ 96): Իսկ մէկ այլ աշխատութեան մէջ Ղ. Ալիշանն ուղղակի նշում է. ՙՅետ այնքան դարուց այսօր այլ ի բերան եւ ի սիրտ իր սերնդոց քաղցր եւ գրեթէ պաշտելի է այդ անունդ (նկատի ունի Հայկ Նահապետին, Ռ. Հ.) յետ անուան Աստուծոյ: Քրիստոնէութիւնն եւ անկէ առաջ այլ ճշմարիտ աստուածապաշտութիւնն օտար եւ մոլար ազգաց զառածմունքէն զգուշացունելով մեր նախնիքը` չը դրաւ ի կարգի աստուածոց, այլ իբրեւ աստուածամերձ եւ վեհագործ անձն դասեցի պարս համաստեղութեանցԵւ Հայկներբ յետ մահուան նորա (Թորգոմայ, Ռ. Հ.) ինքն անցաւ ի նահապետութիւն բոլոր թորգոմեանց, ամէն յարաբերութիւն կտրեց ընդ Բելայ. եւ կանչելով եղբայրներամէնուն իմացուց որ Բէլ ոչ միայն անիրաւ բռնաւոր մէ ի վերայ երկրի, այլ աստուածուրաց, ոչ միայն հնազանդութիւն` այլ եւ աստուածային պաշտօն կու պահանջէ ի մարդկանց, որով իրեն հնազանդիլն անգամ իրենց եւ իրենց հարց պաշտած միոյն Աստուծոյ հակառակիլ պիտի սեպուիՄեր ազգին ընդունելի աւանդութիւն եղած է թէ Հայկայ գլուխ քաշուելուն գլխաւոր պատճառն էր Բելայ անաստուածութիւնն, եւ ընդունելի է թէ Հայկն եւ թոռունքն ճշմարիտ աստուածապաշտ էինԱսոնց աստուածապաշտութեան հոս յիշելու արժանի հաւաստիքն այլ այս է որ ամենեւին Հյկայ պաշտօն մատուցանել կամ աստուած ճանչնալ յիշուած չէ մեր պատմութեան մէջ ՚: (Ղեւորդ Ալիշան, Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստանս. Ղազար, 1904 թ., էջ 125, 137, 152):
 

Այսպիսով` մեր նախահայրը ոչ միայն դիմակազերծեց իրեն աստուած հռչակած բռնակալին, այլեւ նրա իսկ ենթակաների աչքի առաջ, ինչպէս Սէբէոս պատմիչն է գրում,  ՙսատակեց աստուածակարծեալ մսեղէն արձան՚ին: Ուստի անժխտելի իրողութիւն եւ փաստ է, որ մեր ժողովրդի պատմութիւնը սկսւում է ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ եւ բազմաստուածութեան դէմ   ապստամբութեամբ:  Այն է` կռապաշտութեան ու բազմաստուածութեան դէմ մարդկութեան հոգեւոր պայքարը, բազմաստուածութիւնը ձեւաւորուելու տարիներին, Հայկ Նահապետի ձեռքով սկզբնաւորեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:
 Ասել է թէ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾՆՆԴԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՒԱՆԱՆՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏՆ Է:
 
Դա միաժամանակ վասն խղճի ազատութեան, յառաջադիմութեան, ճշմարտութեան, իրաւ Աստուածպաշտութեան եւ բարու համար  քաղաքակրթութեան արձանագրած առաջին համազգային ոգորումն է մարդկութեան պատմութեան մէջ, որով մեր մեծագործ նախահայրը նախորդում է տիեզերական եկեղեցու Աստուածաշնչեան սրբերին… Սա կնշանակի հայերս ոչ միայն սկզբից ի վեր եղել ենք ճշմարիտ   աստուածապաշտՄԻԱՍՏՈՒԱԾ, այլեւ սկզբնաւորել ենք քաղաքակրթութեան հոգեմարտը կռապաշտութեան ու բազմաստուածութեան, այսինքնբարբարոսութեան ու յետամնացութեան դէմ: Հետեւաբար` այն իրողութիւնը, որ ս. Գրիգորի ձեռքով 301 թուականին հարիւր հազարաւոր հայեր միասնաբար մկրտուեցին եւ որ քրիստոնէութիւնը առաջինը ԱԶԳՈՎԻՆ հայերս ընդունեցինք, պատահական չէր, քանզի հայութեան համար ՙքրիստոնէութիւնը ոչ թէ հագուստ էր՚, այլ ՙմարմնի գոյն՚ (ս. Վարդան) եւ ՙՍկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն. այս երկուսի ճակատագիրը նոյնացած է՚ (Գարեգին Նժդեհ):
 
Հիմնուելով այս ու բազմաթիւ այլ իրողութիւնների վրայ, եկա այն եզրակացութեան, որ Հայկ Նահապետի ժամանակներից ի վեր հայերիս դաւանանքն ու մեր ազգային գաղափարաբանութիւնը միահիւսուածնոյնացած են, անանջատելի:
 
ԸՎերոնշեալ ու բազմաթիւ այլ նկատառումներից մեկնելով`

ա
. Նաւասարդի 1-ը, որն այսօրուայ տոմարով օգոստոսի 23-ն է, հայութիւնը պէտք է դարձնի մեր ազգային պետական կարեւորագորն տօնը եւ նշի ամենուր, աշխարհի բոլոր ծայրերում (ի դէպ` Հայկ Նահապետի տօնը զանգուածաբար առաջին անգամ հին տոմարով նշուել է 1912 թ. օգոստոսի 11-ին, Մշո ս. Կարապետ վանքում ` ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմի նախաձեռնութեամբ… ):

բ
. Հայաստանեայց եկեղեցու հրաւիրելի ԱզգայինԵկեղեցական միաւորեալ ժողովը Հայկ Նահապետին անհրաժեշտ է որ դասի Հայաստանեայց Առաքելական ս.Եկեղեցու սրբերի շարքը, որպէս մեր անցեալ, ներկայ, անկասկած նաեւ ապագայ սերունդների նախահայր եւ հոգեւոր առաջնորդ
                             
 
 
You May Also Like