Հայրենիքը Ձեր Օգնության Կարիքն Ունի

Նորիկ Մարկոսյան և Համախոհներ, Լոս Անճելըս, 14 Նոյեմբեր 2013

Թանկագին հայրենակից,

Մեծ եղեռնից դեռ մի դար չանցած և հայաստանյան անկախ պետականության ընդամենը երկու տասնամյակից հետո, մեր հայրենիքը նորից հայտնվել է կործանման եզրին:

Աճող արտագաղթն արդեն իսկ պանդխտության է մատնել 1,5- 2 միլիոն հայերի, Իսկ երկրում մնացողներն էլ մաքառում են օրվա հացի, արդարության ու տարրական իրավունքների համար:

Նորիկ Մարկոսյան և Համախոհներ, Լոս Անճելըս, 14 Նոյեմբեր 2013

Թանկագին հայրենակից,

Մեծ եղեռնից դեռ մի դար չանցած և հայաստանյան անկախ պետականության ընդամենը երկու տասնամյակից հետո, մեր հայրենիքը նորից հայտնվել է կործանման եզրին:

Աճող արտագաղթն արդեն իսկ պանդխտության է մատնել 1,5- 2 միլիոն հայերի, Իսկ երկրում մնացողներն էլ մաքառում են օրվա հացի, արդարության ու տարրական իրավունքների համար:

Երկիրը հայտնվել է բացահայտ քրեականների ձեռքում, որոնք որպես իշխանություն վերարտադրվում են իրար հաջորդող ու լկտիորեն կեղծվող ընտրություններով՝ արտագաղթածների հաշվին քվե լրացնելով, խաբեությամբ ու ամեն ընտրողի հանդեպ իրացվող մանրակրկիտ հետապնդմամբ ու շանտաժով:

Վաղուց է հասունացել ժամը ողջ աշխարհի հայության սթափվելու և միջոցներ ձեռք առնելու հայաստանյան ազգակործան իշխանությունների դեմ, սակայն մինչ այժմ արվող բոլոր փորձերն անցել են անարդյունք:

Ավելին, հայության սփյուռքահայ հատվածն ու մասնավորապես նրա երևելի դեմքերը, չեն խորացել հայկական իշխանությունների ազգադավ գործելակերպի մեջ և մշտապես սատարել են ժողովրդին հալածող, երկրի ռեսուրսները թալանող, եղած չնչին տնտեսականն ավիրող, մասնագետներին հետապնդող, անոմալ այս իշխանություններին:

Օգնության հայցով դիմելով համայն հայությանն այս օրհասական պահին հուսով ենք, որ այն կընդունվի ըստ պատշաճի, չնայած մեծ է մարդկանց իներցիոն վերաբերմունքը հանդեպ կատարվողը և ընդհանուր մտայնությունն է՝ թե ժամանակավոր դժվարություններ են, դանդաղորեն կհարթվեն:

Ոչ, մենք արդեն անցել ենք վերականգման բոլոր թեթև հնարավորությունների վրայով և կանգնած ենք դեմ-հանդիման պետականության կորստի առջև: Հայաստանն իր տնտեսական ցուցանիշերով, իր քաղաքացու հանդեպ վերաբերմունքով ու զարգացման դինամիկայով արդեն իսկ գտնվում է չկայացված երկրների շարքում: ԵՎ եթե շուտափույթ, կտրուկ ու խիստ քայլեր չձեռնարկվեն, երկիրը կփլուզվի:

Կոչի հեղինակները պատրաստ են ցանկացողներին տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստերը Հայաստանի ողբերգական վիճակի մասին:

Դիմելով համայն հայությանը, մենք կոչ ենք անում տեղերում ևս քննարկել ստեղծված վիճակը և գտնել օգնության և միջամտության մասնավոր ուրույն լուծումներ ևս:

Մեր կողմից մենք առաջարկում ենք լայնածավալ, ամբողջական բոյկոտ հայկական իշխանությունների բոլոր քայլերին, նրանց ոչ լեգիտիմության բացահայտումը աշխարհով մեկ և ֆինանսական օգնություն- Հայաստանում իշխանությունների դեմ գոյության կռվի, արժանապատվության վերականգման և իրավունքի պաշտպանության ելած քաղաքացիներին:

Խնդրում ենք, ինքներդ Ձեզ հասու ճանապարհներով օգնություն հասցնել մարտնչողներին ու նրանց ընտանիքներին, որովհետև նրանք հետապնդվում են իշխանությունների կողմից՝ ընդհուպ մինչև նրանց ընտանիքների ֆիզիկական գոյության միջոցների հայթայթման արգելափակումը: Նրանք բռնադատվում են ամեն քայլափոխի և շինծու քրեական մեղադրանքներով դատարապտվում են երկարաժամկետ բանտարկության՝ զրկված լինելով դատական տարրական արդարության հնարավորություններից:

Բանտերը լի են անմեղ մարդկանցով, իսկ իշխանական քրեականները արդեն լկտիորեն և հրապարակավ են ցուցադրում իրենց անպատժելի լինելու քամահրանքը:

Խնդրում ենք, ովքեր կարող են, ծանոթ են, ունեն ուղիներ, դիմեն հայ մեծահարուստներին և համահայկական դրամական օգնության ֆոնդերին, որպեսզի դադարեցվեն բոլոր օգնությունները հայաստանյան իշխանություններին՝ լինի դա նույնիսկ բարեկարգումը, ճանապարհների վերականգնումը, թե իշխանությունների կողմից վերահսկվով անորոշ ծրագրերը:

Ներկա անելիքը մարդկանց, երկիրը կործանող իշխանությունների դեմն առնելն է, աղետալի արտագաղթը կանգնեցնելը և օգնության խողովակները դեպի մաքառող հայ մարդն ուղղելն է:
Խոսքը չի գնում մեծ գումարների մասին: Այլ մարտնչողների ընտանիքներին գոնե նվազագույն կենսապահովման գումարների հատկացնելու մասին է։ Ուղղեք ձեր ջանքերը այս նամակը տարածելուն և գործուն հասցեատերերին այն մատուցելու համար, օգնեք ձեզ որպես հայ զավակների և հայությանը՝ որպես ճգնաժամի մեջ հայտնված հարազատ էթնոսի՝ վերագտնելու իրեն, փոխելու իր իշխանություններին և ոտքի կանգնելու:

Մենք՝ սույն նամակի հեղինակներս, որևէ անձնական, ազգային -լոբբիստական կամ այլ նպատակային շահագռգռություն չունենք: Մենք դիտում ենք մեզ որպես միջնորդ Ձեր և համայն հայության միջև՝ իրազեկելու միմյանց և անելու հնարավորն այս ծանրագույն, եղեռնագույժ իրադրությունից դուրս գալու համար:

Խորին հարգանքով առ յուրաքանչյուրդ

Նորիկ Մարկոսյան և համախոհներ

9 comments
  1. «Հայերէն» բառեր

    Կ՛ուզեմ անդրադառնալ այս յօդուածի լեզուին: Փառք Աստուծոյ որ իմ ուսուցիչներուս ջամբած հայերէնով չի մնացի, այլ անգլերէն եւ Ֆրանսերէն ալ սորվեցայ. այլապէս հետեւեալ բառերուն իմաստը պիտի չի կարենայի հասկնալ: Հաւանաբար ինծի նման այլ  ընթերցողներ եւս կան: Հետեւաբար իրենց նկատողութեան կը յանձնեմ հետեւեալ «հայերէն» բառերը:- շանտաժով (chantage, i.e. blackmail) – ռեսուրսները (resources)– անոմալ (anomaly) – իներցիոն (inertia) – դինամիկայով (dynamism) – բոյկոտ (boycott)– լեգիտիմության (legitimacy)– էթնոսի (ethos) – լոբբիստական (Lobbyism):

    1. Bastardize a Language?

      Vahé, I totally agree with your comments about the article and the foreign words being 'armenianized' by the so-called, modern, Eastern Armenian.

      What is the matter with this nation? Why do they insist to include such foreign words, almost as though they were Armenian words themselves, and expect us in the Diaspora to keep our language alive?

      We HAVE kept the Western Armenian language at its highest level, against all odds. And, if we pronounce the two K's (գ ք) or  the two T's (թ դ) all sounding the same, it is a far cry from bastardizing a language with such foreign words! Just because Armenia is the motherland, it does not mean that the Armenian language coming from there is the purest of the pure or what comes from there is the Gospel truth.

      I used to love Eastern Armenian literature, but I am beginning to realize that the contemporary Armenian in Armenia is hardly Armenian.
       

    2. Հայերէն

      Սիրելի Վահէ

      Այդ բառերուն համարժեք հայերէն իմաստները եթէ իրեն տաս նկատողութիւնդ կ՝ամբողջանայ: Այլապէս միշտ կը մնանք մենք եւ իրենք:

       

      1. Համախոհներ Blackmail = պառնալիք

        Blackmail = Խաբանել, սպառնալիք, Հակադրել
        Resource = նիւթական աղբիւր, միջոց
        Anomaly = Զարտուղի, Արտարոց, Անբնական
        Inertia = Կռաւորական, Նախաձեռնութեան պակաս, աննախանձադիր
        Dynamic = Ուժէղ, նախաձեռնող, աշխոյժ
        Boycott = Խաչաձեւել, չի մասնակգիլ, չօժանդակել
        Legitimacy = Օրինականութիւն, Վաւիրականութիւն
        Ethos = Բարք, ուրոյն, ինքնատիպ,
        Lobbyism = քաղաքական արշաւ, ի նպաստ աշխատանք

      2. Foreign Words, Armenian words

        Dear Harry,

        Here is the result of a modest effort re those Armenian words:
        Anomaly :  զարտողութիւն
        Blackmail: սեւ բաժ,  շանթաժ
        Inertia:  թուլութիւն  անշարժութիւն
        Dynamism: ուժականութիւն
        Resource: աղբիւր  
        Boycott:  խեցեվճրել    պոյքոթել
        Ethos: բարք  ցեղի
        Legitimacy:  օրինականութիւն,  վաւերականութիւն
        Lobbyism  բանակցում

        Taken from "English-Armenian  Mesrob Kouyoumdjian Comprehensive Dictionary" (Donuigian Press), Beirut, Lebanon.

        Once again, a Western Armenian dictionary.

        Surely our linguists in Armenia can find these equivalent words in Armenian, too.
         

  2. Misplaced Call

    I second the proposal raised in this article and call the Diaspora to boycott this upcoming Thanksgiving Telethon that will be the 16th. Instead, it is fair and right that we allocate our hard-earned pennies this time around towards the needs of the Middle Eastern Armenian communities, especially that of Syria. For the past almost 100 years these Armenian communities laid the foundation of the Armenian Diaspora we know today.

    The very existence of the proud and generous Armenian community in Syria is being tested. The demise of our Middle Eastern communities is hastening the inevitable and eventual demise of the Western Armenian Diaspora. Helping our brethren in Syria is helping us in the Western Hemisphere to continue to have a vibrant Diaspora to help Armenia and Artsakh.

    This year’s telethon call in view of what is happening to our communities in Middle East and especially in Syria was a misplaced call.

  3. Արտագաղթ

    Սիրելի Նորիկ,

    Ոչ մէկ նորութիւն կը կարդամ այս տողերուն մէջ: Լուծումն եւ Մեսիան է որ ամեն մարդ կը սպասէ:   Ախտաճանաչումը առանց լուծումի նման է հոգեվարքի մէջ մարդը նկարելու առանց անոր բուժում տալու:

    Իսկ ինչ կը վերաբերի գրութեանդ լեզուին, ադկից արդէն շա՛տ մը բառեր արտագաղթած են եւ բնակեցուած օտար բառերով:

    Ի սէ՜ր Մեծասքանչին շնորհակալ կ՝ըլլամ եթէ ետ տուն վերադառցնես  հայերենէդ արտագաղթած բոլոր բառերը, որպէսզի մեր նման հայ մահկանացուներս կարենանք աւելի լաւ հասկնալ գրութիւնդ:

    Կանխիկ շնորհակալութեամբ՝

    Յարութ Մարտիրոսեան

  4. Մեր Հայրենիքը Կարիքն Ունի Օգնության

    Սիրելիներ,

    Նախ եւ առաջ համաձայն եմ որ մեր հայրենիքն ու մեր հայրենակիցները մեծապէս կարիքն ունին օգնութեան, եւ սակայն այդ կարիքը իրականցնելու համար նախ իմ փափաքս է որ այդ սկսի մեր հայրենիքի օլիկարքներէն , որոնք անընդհատ կը փորձեն շահատակել ու կողոպտել մեր խեղճ ժողովուրդը..

    Անգործութիւնն ու աղքատութիւնը գլուխն առած կ'երթան ու կ'երթան:

    Իսկ գալով մեր լեզուին, այդ ալ է ցաւալի: Արդեօք պիտի գա՞յ այն օրը որ վերադառնանք մեր սքանչելի, կատարեալ մայր մեսրոպեան լեզուին:

     

  5. Այս յօդուածը հաստատ թուրքի գրած է

    Այս յօդուածը հաստատ թուրքի գրած է:

    Ես իմ լուման դրել եմ Համահայկական Հիմնադրամում եւ հաւատում եմ, որ ամէն հայ քրիստոնեայ, որ հոգին սատանային չի վաճառել, նոյնը կ'անի:

    Եթէ հաշուի առնենք, թէ ինչ աշխարհագրական բարդ պայմաններում է գտնւում Հայաստանը եւ թէ որքան ներքին ու արտաքին թշնամիներ ունի, որոնք կ'ուզեն այդ հողը վերցնել, կը հասկանաք որ թուրքի գրած այս յօդուածը մի քայլ միայն հեռու է Հայաստանը կործանելու ջանքից:

    Աստուած օրհնի իր նուիրեալ ազգին եւ իր եկեղեցու շուրջ հաւաքի ու պահի նրան: Թող հալուեն թշնամու նետերը եւ չար մտքերը: Անէ՛ծք թուրքին եւ իր բոլոր պաշտպաններին:

    STOP RUINING PRESENT ARMENIA AND ARTSAKH.
    WE HAVE GREAT GOVERNMENT AND GREAT CHRISTIAN PEOPLE, ALSO GREAT DIASPORA.

     

     

Comments are closed.

You May Also Like
Read More

Ի՞նչն Է Զարմանալին

Ոսկան Մխիթարեան, 20 Մայիս 2013,  Լոս Անճէլըս Լոս Անճէլըսի «Ասպարէզ» օրաթերթը արտատպած է «Հրապարակ»ի կողմէ կատարուած հարցազրոյցի մը…
Read More