Հարցազրույց՝
Հայ Ոսկերիչների Միության (AJA) Եվ «Էստետ» Ոսկերչական Տան (Ռուսաստան) Նախագահ՝Գագիկ Գեւորգյանի Հետ
Համօ Մոսկոֆեան, Մոսկվա-Բեյրութ, Ապրիլ 2013
ՀԱՐՑՈՒՄ.- Ե՞րբ և ի՞նչպես է ստեղծվել Armenian Jewellers' Association-ը (AJA) և որո՞նք են նպատակները։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայ Ոսկերիչների Միությունը պաշտոնապես ծնվել է Երևանում՝ 1997 թ. Սեպտեմբերի 19-20-ին (անցյալ տարի նշվել է ծննդյան 15-րդ տարեդարձը), Հայաստանի Հանրապետության կառավարության և Սփյուռքի հայրենասեր ոսկերիչների համատեղ նախաձեռնությամբ ու ցանկությամբ։
Այսպիսի միության գաղափար միշտ էլ եղել է Հայաստանում և Սփյուռքում։ Զարմանալի չէ, նկատի առնելով հայերի ավանդական ներգրավումը միջազգային ոսկերչական արդյունաբերության և ոսկերչության զարգացմանը Հայաստանում։
Հարցազրույց՝
Հայ Ոսկերիչների Միության (AJA) Եվ «Էստետ» Ոսկերչական Տան (Ռուսաստան) Նախագահ՝Գագիկ Գեւորգյանի Հետ
Համօ Մոսկոֆեան, Մոսկվա-Բեյրութ, Ապրիլ 2013
ՀԱՐՑՈՒՄ.- Ե՞րբ և ի՞նչպես է ստեղծվել Armenian Jewellers' Association-ը (AJA) և որո՞նք են նպատակները։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայ Ոսկերիչների Միությունը պաշտոնապես ծնվել է Երևանում՝ 1997 թ.
Այսպիսի միության գաղափար միշտ էլ եղել է Հայաստանում և Սփյուռքում։ Զարմանալի չէ, նկատի առնելով հայերի ավանդական ներգրավումը միջազգային ոսկերչական արդյունաբերության և ոսկերչության զարգացմանը Հայաստանում։
Ես AJA-ի անդամ եմ եղել 2005 թ.ից և միշտ հիացել եմ հիմնադիր հայրերի ակտիվությամբ և վարքով։
Երկրորդ մեծագույն խորհրդաժողովը տեղի ունեցավ Հոկտեմբեր 1998 թ.ին, Երևանում։ Մասնակցեցին 200 ոսկերիչներ Բելգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Լիբանանից, Ավստրիայից, և անշուշտ Երևանում գործող ոսկերչական արդյունաբերության գործարարներ։ Այդ օրվանից, մեր միությունը ընդարձակվեց և հիմա ունենք ավելի քան 1600 անդամներ AJA-ի 20 մասնաճյուղերում՝ աշխարհի չորս ծագերում…։ Ա.Մ.Ն.ի արևելյան և արևմտյան ափերում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում AJA-ը համահայկական առաջին մասնագիտացված կազմակերպություններից է։ Միության նպատակը ներքաշել է հայկական ժառանգության հիմունքների վրայ՝ տարբեր գործարարական և նախաձեռնողական ուժեր, նաև անդամների փորձը՝ զարգացնելու կապն ու համագործակցությունը։ … Խթանել և օգնել հայկական ոսկերչության բիզնեսների զարգացմանը և տարածմանը ամբողջ աշխարհում։
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչպես եք տեսնում աշխարհում հայկական ոսկերչության արդյունաբերության իրավիճակը։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Միայն մի քանի ազգեր կան որոնք հռչակված են իրենց որակյալ ոսկերիչներով և Հայաստանը նրանցից է։ Պատահականություն չէ որ Համաշխարհային Ոսկերչական Համադաշնակցության (IBJO) նախագահ Կաետանո Կավալիերին բարձր գնահատեց հայկական ոսկերչությունը և իր ներկայությամբ պատվեց AJA-ի 15ամյակին նվիրված հանդիսությունը և միջազգային ոսկերչական երկրորդ ցուցահանդեսը Երևանում։ Ան գովաբանեց հայ ոսկերիչների արհեստավարժ աշխատանքը, շեշտելով թե Հայաստանը մեծ պոտենցիալ ունի ստանձնելու համաշխարհային ոսկերչական արդյունաբերության ղեկավար դիրքերից մեկը։ Պարոն Կավալիերին նշեց նաև որ Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը՝ կարող է կապել Ասիան՝ Եվրոպայի հետ և այս՝ լուրջ կարելիություններ են։
Որպես փաստ, աշխարհի ոսկերչական արտադրության 6-ից 8 տոկոսը պատկանում է հայ արհեստավարժներին։
Ի միջի այլոց, Հայաստանը միակ երկիրն է ուր տոնում են Ոսկերիչի տոնը՝ Հոկտեմբերի վերջին Կիրակին…։
Հիմա՝ AJA-ի մասնագետները աշխատում են Հայաստանում ոսկերչության ազատ գոտու ստեղծման համար, որն կարելի է դարձնում մրցակցելու Չինաստանի, Հնդկաստանի և այլ զարգացած ոսկերչական արդյունաբերություն ունեցող երկրների հետ։
Հայ ոսկերչության ժառանգությունը թերևս շատ խորն է ու մեր ցանկացածի չափ հին և հարուստ։ AJA-ի հիմնարկի նպատակներից մեկը հետազոտել է հայկական ոսկերչության հարուստ պատմությունը։ Այդ մինչև հիմա ամբողջությամբ չի մատենագրվել։ Հայտնաբերելու հետաքրքի՛ր փաստեր, որոնք հայ ոսկերիչներին տեղադրեցին արդյունաբերության առաջին շարքերում, դարեր շարունակ։ Օրինակ, Եվրոպայի ամենից շքեղ գահը, թանկագին գոհարներով և մետաղներով զարդարված՝ պատկանում էր Ռուսաստանի Ձարին՝ որպես հարգանք Նոր Ջուղայի (Իրան) հայերից՝ որոնք առանձնահատուկ առևտրական առանձնաշնորհումներ ունեին կայսրության հետ։ Գոհարների մեծամասնությունը որ Օսմանյան սուլթաններ նվիրել էին Եվրոպայի և այլ ազնվականների, դիվանագետների և այլ ազդեցիկ անձնավորությունների՝ հայ վարպետների կողմից էին պատրաստվել։
ՀԱՐՑՈՒՄ.- Հայ ոսկերիչները Թուրքիայում ճզմվել էին մեծ կապիտալի կողմից և ետ էին մնացել բնագավառում։ Ի՞նչ եք կարծում տեխնոլոգիաների զարգացման մասին այս դաշտում։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անշուշտ վերջին տասնամյակում և տնտեսական որոշ դժվարությունների պատճառով բազմաթիվ մարտահրավերներ եղել էին արդյունաբերական ամբողջ մարզին համար։ Դժբախտաբար՝ վերջին տարիների տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել ոսկերչությամբ զբաղվող գործարարների վրա և շատերին թուլացրել է՝ ոչ միայն Թուրքիայում։
Հակառակ այս իրավիճակին, հավատացած եմ որ մանավանդ մենք՝ հայերս, հաղթահարելու ենք այդ պատնեշները։ AJA-ը, միացնելով հայ ոսկերիչներին, պիտի խթանի այդ ճարտարարվեստի զարգացմանը։
Այս օրերում, տեխնոլոգիական զարգացումը հստակ երևույթ է, որն մենք չենք կարող աչքաթող անել։ Օրինակ, մենք դիմագրավում ենք նանոտեխնոլոգիան՝ նույնիսկ թանկագին քարերի մշակման մեջ։ Մեր խորհրդի անդամներից մեկը՝ Գագիկ Վարդանյանի ընկերությունը մշակում է նանո-թյուրքվազը Լոս Անջելեսում և փորձում է այն սկսել նաև Հայաստանում ևս։
Արժանի է նշել, որ Պրոֆ. Գ. Վարդանյանը AJA-ի գիտական ուսումնասիրության կենտրոնի գլխավորն է։
Իմ կարծիքով, հակառակ տեխնոլոգիական առաջադիմության՝ ոսկերչական արտադրության որոշ ճյուղեր չեն կարող գոյություն ունենալ առանց դասական ձեռային աշխատանքի՝ որի համար հայ ոսկերիչները Թուրքիայում միշտ հռչակավոր են եղել։
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ կարգի ցանց ծրագրում եք ստեղծել հայ ոսկերիչների միջև աշխարհի տարբեր մասերում։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Իրականում, մենք շատ բան ենք արել խթանելու առևտուրը և այլ առևտրական հարաբերություններ հայ ոսկերիչների միջև։ Այնպես որ մեր www.ajainternational.com կայքը առիթ է ընծայում մեր անդամներին՝ համացանցով ստանալ ընդհանուր գիտություն՝ կապվելով գործակիցների հետ B2B (բիզնեսը՝ բիզնեսով) աղբյուրով։
Մենք «Երևան Շո» ցուցահանդեսներ կազմակերպեցինք 2011 թ.ից։ Անցյալ տարի ցուցահանդեսները նվիրված էին AJA-ի 15-ամյակին։ Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց բացման արարողությանը։
Պետք է հայտնեմ, որ Հայաստանի իշխանությունները նեցուկ են կանգնում AJA-ի բոլոր նախաձեռնություններին։ Գլխաւոր նպատակը՝ ներդրումներ հրապուրելն է Հայաստանի ոսկերչական բնագավառում՝ մասնավորապես հայկական Սփյուռքից։
Նորից, ցանկանում եմ ուշադրությունը գրավել այդ մեծ ծրագրին, որ AJA-ը նախապատրաստում է Հայաստանի կառավարության հետ համագործակցաբար։ Նկատի ունեմ ոսկերչական տնտեսական ազատ գոտիի ստեղծում Հայաստանում։ Հավատում եմ որ այդ, պիտի օժանդակի մեր ցանցին։
ՀԱՐՑՈՒՄ.- Դուք կապի մե՞ջ եք Թուրքիայի ոևւէ ոսկերիչի հետ։ Ի՞նչ է Ձեր կարծիքը Թուրքիայի ոսկերչական բնագավառի մասին։ Թուրքիայում ուրիշ հայ ոսկերիչներ կա՞ն, որոնց աշխատանքով դուք հետաքրքրված եք։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ինչպես որ նշեցի վերևում, ես մեծապես գնահատում եմ ներդրումն ու հատկանշական դերը թուրքահայ ոսկերիչների, իրենց հարուստ, աշխարհիկ ավանդույթով։ Հստակորեն, թրքական ոսկերչության արվեստի նոր չափանիշ ծնվեց հայկական բարձրավանդակի հովերից և հայկական անտառների շնչից… ոսկերչություն, որոնք շշնջացին հայկական և թրքական ավանդույթներ՝ էթնիկ ժառանգությամբ։
Վերջերս, Փետրվարի 23-ին, հայ ոսկերչության սերունցքը հանդիպեց Կոստանդնուպոլսի հայ Պատրիարքարանի դահլիճում, հիմնադրելու AJA-ի մասնաճյուղը։
Հանդիպումը տեղի ունեցավ Կոստանդնուպոլսո Հայոց Պատրիարքի հովանավորության տակ։ AJA-ի գործադիր տնորեն Դոկտ. Արտակ Ուդումյանը, մասնակցեց և իր բացման խոսքում ողջունեց պոլսահայ կոլեգաներին՝ AJA-ի ընտանիքին միանալու իրենց նախաձեռնության համար։ Այդ հանդիպմանը Գործադիր Խորհուրդ կազմվեց երեք համանախագահներով՝ Հրաչ Արսլանյան, Էֆրեմ Բակ և Քենդիր Ավետիս։
Մենք ուրախ ենք որ հիմա ավելի քան 300 լավ կազմակերպված և որակավոր պոլսահայ ոսկերիչներ կան AJA-ի ընտանիքում։
Պատասխանելու համար ձեր հարցին ՝ Թուրքիայի հայ ոսկերիչներից ո՞ւմ աշխատանքը հետաքրքրում է ինձ՝ ես կուզենայի նշել Սևան Բիչաքչիի , ում անձնական, հատկանշական հավաքածուները ավելի քան 10 տարի ներքաշում են հավաքածուների տերերին և նշանավոր վաճառատուներին։
Ուրիշ եզակի արհեստավարժ երիտասարդ թրքահայ արհեստավոր է Ավետիս Քենդիրը։ Նրա ստեղծած գոհարները բարձր են գնահատվել քաղաքագետների և հռչակավոր անձնավորությունների կողմից, բևեռից բևեռ։ Անգլիո թագուհի Էլիզաբեթ Բ.ը, Մադլեն Օլբրայտը, Կոնդոլիզա Ռայսը, Միշել Օբաման, Էլիզաբեթ Թեյլորը, Բարբարա Սթրեյզհենդը և ուրիշներ։
ՀԱՐՑՈՒՄ.- Իսկ Փարիզի ցուցահանդեսի մասին կարո՞ղ եք մի քիչ պատմել։ Ինչպե՞ս տեղի ունեցավ այն։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Co/Art Haute Joaillere, Հայերի վարպետությունը ցուցահանդեսը կազմակերպվել էր Ֆրանսիայի Հայ Ոսկերիչների Միության կողմից՝ հովանավորությամբ Նորին Գերազանցություն Շառլ Ազնավուրի, UNESCO-ի մոտ Հայաստանի պատվավոր դեսպան։ Այն տեղի ունեցավ Փետրվարի 16-ից 18՝ Փարիզում։
Ցուցահանդեսը շատ մեծ հաջողություն ունեցավ, 23 ցուցադրողներով՝ Հայաստանից և Սփյուռքից։ Ներկայացվեցին բարձր ոսկերչության բացառիկ ստեղծագործություններ, որոնք ապշեցրեցին գեղեցկության երկրպագուներին՝ երեք օրեր շարունակ։
Շաբաթ, 16-ին, «Գրանդ Օթել»ի Օպերայի դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսությունը՝ Կալա ճաշկերույթով ու երաժշտական ծրագրով։ Արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան և պատվավոր հյուրեր աշխարհի բոլոր կողմերից։ Հ.Հ. դեսպանը Ֆրանսիայում՝ Պրն. Վիգեն Չիտեչյանը։ Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Պարոն Ալեքսանդր Կուպշիշինը, Բելառուսի և UNESCOի դեսպան պարոն Լացուշկոն և Փարիզի հայկական համայնքի կարևոր անդամներից մեկը՝ ֆիլմարտադրիչ և «Սեզար» ակադեմիայի նախագահ՝ Պարոն Ալեն Թերզյանը, համաշխարհային Ոսկերչական Կազմակերպության ղեկավար անդամ պարոն Արամ Շիշմանյանը և ուրիշներ։
Բազմաթիվ մասնակիցներ հարթակ բարձրացան՝ իրենց գոհունակությունը հայտնելու այսպիսի բա՜րձր համբավ ունեցող ցուցահանդեսին մասնակցելու համար։
3-օրյա իրադարձությունը հատուկ էր, մանավանդ որ Փարիզյան բարձր հասարակությունը մեծ առիթ ունեցավ հիանալու տաղանդավոր հայերի ստեղծագործություններով։
Այս ցուցահանդեսի շրջանակներում, Հայ Ոսկերիչների Միությունը ներկայացրեց աշխարհի ամենաթանկ ադամանդը՝ որին գինն է 15 միլիոն ամերիկյան դոլար։ Ադամանդի տերը, HB ընկերությանց խմբի սեփականատեր Հակոբ Բարդաղլյանն է։ Հայ ոսկերիչները աշխատել էին 110 կարադանոց գլուխ-գործոց վրա 9 ամիս շարունակ…։
ՀԱՐՑՈՒՄ.- Վարպետ-աշկերտ հարաբերությունը, որն ավանդական է, կարևոր դեր է խաղացել հայ ոսկերչական արտադրությունում։ Վերջերս այն սկսել է կորչել։ Դուք որևէ քայլերի ձեռնարկո՞ւմ էք՝ արգիլելու այդ ավանդության կորուստը։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Վարպետ-աշկերտ հարաբերությունը բոլոր շրջանակների կարևոր մասն է, մասնավորաբար ոսկերչական արվեստում։
Հնագույն ժամանակներից մարդիկ կիսել են իրենց փորձն ու գիտությունը՝ սերնդից-սերունդ։ Հայերի սերունդերի միջև կապը միշտ եղել է շատ ուժեղ։ Այս վերաբերվում է նաև վարպետ-աշկերտ փորձառությանը, փոխանցվելով սերնդից-սերունդ։ Այդ արտոնում է, որ մենք՝ հայկական ոսկերչության մասնավոր հատկանիշ պահպանենք, ճանաչելի բոլոր աշխարհում։
Հայկական ոսկերչությունը ոչ միայն թանկագին մետաղներից և քարերից գեղեցիկ պատրաստված իրեր են՝ այլ ներշնչանք են ու հայ ժողովրդի դարավոր մշակույթը փոխանցել են սերնդից-սերունդ։ Այն ամբողջապես արտացոլում է մշակույթը մեր ժողովրդի։ Հայերը հռչակված են եղել իրենց ոսկերչությամբ՝ հնագույն ժամանակներից։ Էրեբունիի, Մեծամորի հնագիտական պեղումներում գտնվել են բազմաթիվ գոհարներ, ոսկերչական ոսկյա և արծաթյա իրեր, պաշտամունքի առարկաներ, որոնք հաճույք են պատճառում իրենց գեղեցկությամբ և կատարելությամբ։ Հայ կանայք ավանդաբար կրել են արծաթյա և ոսկյա շքեղ գոտիներ, կոճակներ, գլխազարդեր, վզնոցներ և մատանիներ։
AJA-ը նաև զարգացնում է ոսկերչական դպրոցների ծրագիրը, որն հաջողությամբ է իրականացվում Արցախում և Հայաստանում, Ռուսաստանի տարբեր մասերում։ Մենք ընդլայնելու ենք այս շարժումը։
Որպեսզի պահպանի և փոխանցի մեր հարուստ ավանդույթները և նախապատրաստի երիտասարդ հայ ոսկերիչներ, AJA-ը հիմնեց մի քանի վերապատրաստման կենտրոններ, Հայաստանում և Արցախում, ինչպես նաև Ռուսաստանում, 20 երիտասարդ արհեստավարժներով՝ որոնք սովորում են։ Մենք մի քանի երիտասարդ ոսկերիչների ներկայացրել ենք «Երևան Շո» 2012թ.ին և պիտի շարունակենք այս փորձը։ Այսպիսի ուշադրություն նրանց ճանապարհ է բացում տաղանդավոր հայ արհեստավորներին՝ արհեստավարժությամբ առաջադիմել և խթանել ավելի ստեղծագործական զարգացում։
Մեր նախապատրաստական կենտրոնների աշխատանքը ցույց է տալիս որ եթե պայմաններ ստեղծվեն, մեր երիտասարդ հայ ոսկերիչները զարմացնելու են աշխարհին…։ Ես անկեղծորեն հավատում եմ…