Հարցազրոյց.– Համօ Մոսկոֆեան, Մոսկվա – Բեյրութ, 24 Հուլիս 2011
«Էստետ» Ոսկերչական Տան Հիմնադիր Եվ Ղեկավար Գագիկ Գեւորգյան
1.- Պարոն Գևորգյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ AJA (Armenian Jewelers Association) Հայկական Ոսկերիչների Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ի՞նչ առաքելություն ունի միությունը, ինչ առաքելություն ունեք Դուք որպես Միության նախագահ:
Հարցազրոյց.– Համօ Մոսկոֆեան, Մոսկվա – Բեյրութ, 24 Հուլիս 2011
«Էստետ» Ոսկերչական Տան Հիմնադիր Եվ Ղեկավար Գագիկ Գեւորգյան
1.- Պարոն Գևորգյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ AJA (Armenian Jewelers Association) Հայկական Ոսկերիչների Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ի՞նչ առաքելություն ունի միությունը, ինչ առաքելություն ունեք Դուք որպես Միության նախագահ:
– Շնորհակալություն: Ես տարիներ շարունակ լինելով AJA (Armenian Jewelers Association) հայ ոսկերիչների միջազգային միության անդամ` գիտեմ , թե ինչպես է աշխատում միությունը, և ինչ պետք է անել այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հավատացեք, հեշտ գործ չէ միավորել հայերին: Աշխարհով մեկ ստեղծվել և շարունակում են ստեղծվել տարբեր հայկան կազմակերպություններ, այդ թվում նաև `մասնագիտական միություններ: AJA –ը, կարելի է ասել, մեկն է նրանցից, որ իր գործունեության ընթացքում մեծ հաջողությունների է հասել, թեև անելիքները դեռ շատ են: Իրականում, մենք օգտագործել ենք մեր ներուժի միայն մի փոքրիկ մասը: Կարող ենք ավելին անել, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորելու, հայ ոսկերչական արվեստը նոր մակարդակի հասցնելու, վերջապես` Հայաստանին օգտակար լինելու համար:
2.- Դուք առաջին ռուսաստանցի հայ գործարարն էք, որ ընտրվել է որպես AJA նախագահ, ինչ նշանակություն եք Դուք տալիս ադամանդեգործության, ոսկերչության արդյունաբերությունների զարգացմանը Հայաստանում և ինչ դեր կարող է խաղաղ Սփյուռքն այս գործում:
– Ես երախտապարտ եմ ինձ ընձեռած հնարավորության համար: Մեծ նշանակություն եմ տալիս իմ աշխատանքին, հասկանում եմ, թե ինչ բացառիկ հնարավորություն է սա: Մենք ցանկանում ենք մեր սեփական փորձով ցույց տալ, թե ինչ կարևոր է տարբեր երկրներում ապրող հայերի համագործակցույթունը. այն հնարավորություն է տալիս թե համատեղ բիզնես-ծրագրեր իրականացնել, թե պարզապես ծանոթանալ, իսկ հաճախ նաև բարեկամանալ միմյանց հետ:
Ռուսաստանյան հայ համայնքը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվել հարյուր հազարավոր հայեր, որոնցց մի մասը կարողացել է լուրջ հաջողությունների հասնել: Մեր հայրենակիցներից շատերը կայացել են որպես բանկիրներ, շինարարներ և իհարկե` ոսկեգործության բնագավառում են առաջատար դիրքեր զբաղեցնում:
Մենք` դրսում ապրող հայերս կարոտում ենք Հայաստանը, հայրենիքի հոտն ու համը զգալու պահանջ ենք զգում: AJA-ն իր գաղափարախոսությամբ փորձում է օգտակար լինել մեր պատմական Հայրենիքին` զարգացնելով Հայաստանի ոսկերչական ոլորտը: Մենք նպատակ ունենք մեր ծրագրերի շուրջ միավորել ամբողջ աշխարհով սփռված հայ ոսկերիչների, անկախ նրանից, թե ինչ բիզնես ունեն այդ մարդիկ, փոքր թե միջին, հարյուր մարդ է աշխատում նրանց ընկերություններում, թե տասը, կապ չունի: Համոզված եմ, որ յուրաքնչյուր հայի համար կարևոր է իմանալ, որ իր պատմական հայրենիքի տնտեսության զարգացման համար նա էլ է իր փոքրիկ լուման ներդրել:
3. _ Ինչ ծրագրեր եք նախատեսել իրականացնել որպես AJA նախագահ:
– Ծրագրերը շատ են , ներկայացնեմ միայն մի քանիսը: Նախ ` սեպտեմբերին մենք նախատեսում ենք Երևանում անցկացնել AJA առաջին ցուցահանդեսը, որ նվիրված է Հայստանի հանրապերության անկախության քսանամյակին: Հուսով ենք, որ այդ ցուցահանդեսին իրենց գործերը կներկայացնեն Haytayan, Tacori, Waskol, Yessayan Jeweller, Էստետ և շատ ուրիշ հայտնի ընկերությունները: Բացի ցուցահանդեսից, մենք նախատեսում ենք անցկացնել նաև հայ ոսկերիչների համագումար, որին մտադիր ենք անդրադարնալ աշխարհի հայ ոսկերիչների միջև կապերի ընդլայնման, ինչպես նաև Հայստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին: Հայերն ունեն ոսկերչական արվեստի հարուստ ժառանգություն և պատմություն: Օգտագործելով այդ բացառիկ հնարավորությունը կարելի է զարգացնել Հայստանի ոսկերչական ոլորտը: Հատկապես, որ Հայաստանն այսօր ստեղծում է համապատասխան պայմաններ: Անհրաժեշտ է մշակել մի այնպսիսի ծրագիր, որին միանան տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչները: Մենք , իհարկե, հասկանում ենք, որ չափազանց բարդ խնդրի մասին ենք խոսում, սակայն հուսով եենք, որ կկաողանանք այս ուղղությամբ գոնե առաջին քայլերն անել: Իհարկե , այստեղ կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների հստակ աջակցույթունը:
AJA –ի երկրորդ ծրագիրը, որն այս պահին կուզենայի ներկայացնել, մեր կրթական ծրագիրն է. մենք նպատակ ունենք աշխարհով մեկ հավագել ամենա տաղանդավոր երիտասարդ հայ ոսկերիչներին և առաջարկել նրանց` ուսումը շարունակել ոսկերչական ոլորտի ամենա հայնտի և ամենա հեղինակավոր հաստատություններից մեկում` Միլանի Արվեստի Ակադեմիայում: Միաժամանակ` մենք ունենք նաև Հյաստանում հայ ոսկերչական արվեստի թանգարան բացելու ծրագիր: Ի դեպ` մեր ընկերությունը` “Էստետ” -ը ունի հայկական ծրագրերի նման փորձ: Մեր առաջատար վարպետները Կաթողիկոս Գարեգին Երկրորդի համար մի գավազան են պատրաստել, որը` կատարման, գեղարվեստական չափանիշներով ` եզակի է: Երիտասարդ Վահագն Մկրտչյանի գլխավորած թիմն այս արվեստի գործի վրա աշխատել է շուրջ յոթ ամիս և ստեղծել է մասնագետների գնահատմամաբ` աշխարհի ամենա գեղեցիկ գավազանն ու համաշխարհային արվեստի գլուխգործոց: 2010–ին Էջմիածնում Սուրբ Ծնունդի տոնակատարությունների ժամանակ մենք բախտ ենք ունեցել այն նվիրել Վեհափառին:
4. Ինչ հնարավորություն է տալիս AJA հայ ոսկերիչներին :
– Գիտեք, հայտնի փաստ է, որ ոսկերչությունը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի շրջանում ամենից շատ տարածված մասնագիտություն է, և մեր հայրենակիցները հայտնի են որպես հմուտ վարպետներ: Սակայն պետք է , որ մեր ոսկերիչներին ճանաչեն որպես առաջատար դիզայներների: Մեր կրթական ծրագիրը, ի դեպ` հենց այս նպատակին է ծառայում:
AJA-ը հնարավորություն է տալիս ճանաչել միմյանց, շատ կարևոր գործնական կապեր ձեռք բերել: Արդեն կան նման հաջող համագործակցության օրինակներ, երբ մարդիկ ծանոթանացել են AJA –ի այս կամ այն միջոցառմանը և այսօր արդեն համատեղ հաջող բիզնես ունեն: Միևնույն ժամանակ, մենք բանակցություններ ենք վարում տարբեր հեղինակավոր միջազգայաին կազմակերպություների հետ, ինչը նույնպես օգտակար է հայ ոսկերիչներին, անկախ այն բանից ,որ երկրում կամ քաղաքում են նրանք բնակվում: