Հաջորդ Համաժողովը՝ Ստեփանակերտում

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ-Երեւան, 4 Մայիս 2011

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ու ԿանադաՀայաստան գործարարների խորհրդի նախաձեռնությամբ 29-30 ապրիլի 2011 թ. Երեւանում տեղի ունեցած խորհրդաժողովը եզրափակվեց ՀՀ Սփյուռքի նախարարության գլխավոր դահլիճում:
 

Համօ Մոսկոֆեան, Պէյրութ-Երեւան, 4 Մայիս 2011

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ու ԿանադաՀայաստան գործարարների խորհրդի նախաձեռնությամբ 29-30 ապրիլի 2011 թ. Երեւանում տեղի ունեցած խորհրդաժողովը եզրափակվեց ՀՀ Սփյուռքի նախարարության գլխավոր դահլիճում:
 

Սփյուռքի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների քննարկումները ուղղված էին առեւտուրն ու արդյունաբերության զարգացման կապերն ու կամուրջները մայր հայրենիքի եւ Սփյուռքի գաղթօջախների միջեւ ամրապնդելուն, որոնք սատարել ու սատարելու են նաեւ Հայաստանի արտադրություններին՝ ճանապարհ բացելով դեպի արտասահմանյան շուկաներ, նաեւ քաջալերելու արտաքին՝ հայ թե օտար ներդրումները Հայաստանում եւ Արցախում՝ ապահովելով նոր աշխատատեղեր, այդպիսով պայքարելու նաեւ արտագաղթի դեմ:
 
 
Այս կարեւոր իրադարձության բացման հանդիսության ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որն իր ամբողջական նեցուկն ու նախարարության կազմակերպչական միջոցները տրամադրել էր խորհրդաժողովի հաջողությանը: Բացման հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կարեւորում է հատկապես՝ ՍփյուռքՀայաստան համագործակցությունը տնտեսական հարցերում: Իրենց ելույթներով եւ ակտիվ աշխատանքով առանձնապես աչքի ընկան կանադահայ Վահրամ Փիրջանյանը (ԿանադաՀայաստան գործարարների խորհրդի նախագահ), Մարտին Սարգսյանը (Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ), Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ) եւ ԱՄՆից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Լիբանանից, Ավստրալիայից, Իրանից, Հայաստանից ու Արցախից մասնակցող պատվիրակներ:
 
Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ լսեց Սփյուռքի ներկայացուցիչների կողմից արված առաջարկներն ու ծրագրերը, խորհուրդներ ու ցուցմունքներ տալով՝ ամեն կերպ նեցուկ կանգնել մայր հայրենիքին եւ Արցախին այս դժվարին ժամանակներում:
 
Խորհրդաժողովը եզրափակիչ նիստում որպես ապագա գործունեությանց նախագահ ընտրեց Վահրամ Փիրջանյանին (Կանադա) եւ փոխնախագահներ Նազարեթ Սապոնճյանին (ԼիբանանՄերձավոր Արեւելքի պատասխանատու), Ժակ Ավոդյանին (Ֆրանսիա), Նիկ Հակոբյանին (ԱՄՆ եւ Ավստրալիա), Մարտին Սարգսյանին (ՀայաստանԱՊՀ երկրներ):
 
Խորհրդաժողովի մասնակիցները որոշեցին հաջորդ համաժողովը կայացնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 2012 թ.-ին:

 

Armenian Trade Network Established

 On April 29-30, 2011, a meeting of Armenian chambers of commerce and business associations both from Armenia and the Diaspora was held in Yerevan. The gathering was organized by the Ministry of Diaspora and the Canada-Armenia Business Council, in cooperation with the Armenian National Chamber of Commerce and Industry.

Delegates of 12 organizations from Canada, USA, France, Australia, Lebanon, Belgium, Iran, Artsakh and Armenia took part in the deliberations. The creation of an international Armenian trade and business network and structure was discussed.

The assembly decided to create the Armenian Trade Network, an international organization with the mission to support the development of Armenian chambers of commerce and business councils active in various countries, promote the creation of similar associations in other communities, as well as stimulate business ties between Diasporan communities and partnerships between Armenia and Diaspora. The focus of this structure will be to network between worldwide Armenian businesses based on the resources of member-organizations. The ATN will also continue to enjoy the support of the Ministry of Diaspora.

The assembly unanimously elected Mr. Vahram Pirjanian of the Canada-Armenia Business Council as the President of the ATN Board for two years. Regional vice-presidents were elected as follows: Mr. Nick Hagopian for the Americas and Australia, Mr. Martin Sargsyan for Armenia and the CIS, Jacques Avdoian for Europe and Mr. Nazareth Sabounjian for the Middle East. The Board also elected a secretary and a treasurer.

According to the Board’s decision the next Armenian Trade Network meeting will be held in May 2012, in Stepanakert.

Yerevan, May 05, 2011

 

 
2 comments
  1. I realize my good friend

    I realize my good friend Vahram Pirjanian was re-elected president of the association. It makes me proud when I see Armenian-Canadians as leaders within the diaspora.

    Antranik Chaderjian

  2. A Dedicated Armenian

    Vahram Pirjanian is the right choice for the newly-formed ATN.. Having known Vahram for many years, as a firend and a dedicated Armenian-Canadian, I am confident he will chart a proper course for ATN’s success.

    Thomas Siraki

     

     

Comments are closed.

You May Also Like
Read More

Գաղափարի Ուժը

Յարութ Տէր Դաւիթեան, Լոս Անճելոս, 5 Յունուար 2013 Մարդ անհատին այս աշխարհի վրայ ապրած տարիները սահմանափակ են: Հետեւաբար,…
Read More