Հարցազրույց «Թուրքիայի Ձայն»ի Արեւելահայերեն Հաղորդումների Պատասխանատուների Հետ

Հարցերն առաջադրեց Համո Մոսկոֆյան՝ Հարություն Չերմեյին եւ Սայաթ Բաղդասարյանին
Բեյրութ – Անկարա (հեռախոսով), 16 Փետրվար 2010

Հ.1. Ե՞րբ եւ ի՞նչպես սկսվեցին Ձեր արեւելահայերեն հաղորդաժամերը «Թուրքիայի Ձայն» ռադիոկայանից:

Թուրքիայի Հանրային Ռադիո-Հեռուստատեսության «TRT»-ին պատկանող Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը «Voice of Turkey»-ում, 2009 թվականի ապրիլի 2-ին սկսեց մեր արեւելահայերեն լեզվով հաղորդումները: Մեր ուղիղ եթերով թողարկման նպատակն է, Թուրքիայի մասին նորություններից եւ մի շարք ոլորտներում զարգացումներից տեղյակ պահել հիմնականում ՀՀ քաղաքացիներին: Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը նաեւ 32 տարբեր լազուներով հաղորդումներ է կատարում: Հաղորդումները կատարվում են ռադիոալիքային, արբանյակային եւ ինտերնետային միջոցներով: FM 106.25 ռադիոալիքային հաճախականությամբ միայն կարողանում է լսվի Հայաստանից: Բայց արբանյակային եւ ինտերնետային միջոցներով լսվում է բոլոր աշխարհից: 30 րոպեյանոց մեր թողարկումների առավոտյան մասը Հայաստանի ժամով սկսում է 10:00-ին, իսկ երեկոյան 20:00-ին: TRT-ի Հայոց Լեզվի Բաժնի աշխատակազմը, առաջին օրից բաղկանում է երեք հոգուց. Էրնեստ Մարգարյան, Հարություն Չէրմէ եւ Սայաթ Սաղբազարյան:

Հ.2. Ինչպիս՞ի հաղորդումներ եք հեռասփռում եւ ի՞նչ նպատակներ են հետապնդում Ձեր հայկական ռադիոժամը:

Մեր թողարկման առաջին 10 րոպեյանոց մասում տեղեկացնում ենք, օրական աշխարհում եւ Թուրքիայում նորությունները: Բացի այդ, թողարկում ենք Թուրքական մամուլից համառոտ տեղեկություններ: Երկրորդ մասը կազմում է Թուրքերեն երգերը, իսկ երրորդ մասում թողարկում ենք նախատեսված ծրագիրը: Մեր ծրագրերը տեղեկացնում են, Թուրքիայի տնտեսության, աշխարհագրության, պատմության, մշակութային եւ տուրիզմի ոլորտների մասին: Այսպիսով Թուրքիա այցելող Հայերը տեղյակ են պահվում երկրի վերաբերյալ սկզբնական գիտելիքներով: Իսկ մեր հաղորդումների ՀՀ քաղաքացիներին ուղղված լինելու պատճառն է, վերջին տարիներում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող դիվանագիտական եւ երկու ժողովուրդների միջեւ ստեղծվող մշակութային կապերը:

Հ.3. Ինչպիս՞ի հիմունքների վրա է որ Թուրքիայի կառավարությունը արտոնեց այսպիսի հայկական հաղորդումների հեռարձակումը:

Կարելի է հիշեցնել որ, վերջին մի տարվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարական ընդարձակման շրջանակներում հիմնվող Հայերեն լեզվով թողարկումը մեծ արձագանք է առաջացրել թե Թուրքիայում եւ թե բոլոր աշխարհում: Այս ծրագրի կարեվոր նպատակներից է նաեւ երկու երկիր եւ ժողովրդների միջեւ հարյուր տարիե ի վեր սառած հարաբերությունները բարելավել եւ զարգացնել:

Այս առնչությամբ կարելի է նշել որ, TRT Հաստատության հետագա ամենակարեվոր նպատակներից մեկն է, Հայերեն լեզվով թողարկումներ արձակել հեռուստատեսային միջոցով:

Իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակն է, օրակարգում գտնվող լուրերը թողարկել ճիշտ եւ անկողմնակալ կերպով:

Հ.4. Ինչպե՞ս կարելի է հետեւել եւ կապ պահել Ձեր հաղորդումներին:

Առավոտը Հայաստանի ժամով արբանյակով կարող եք լսել 10:00-ին, իսկ երեկոյան 20:00-ին: «www.trtarmenian.com» ինտերնետային կայք էջով կարող են ստանալ օրվա նորությունները եւ լսել թողարկումները: Ուղիղ եթերային էջում գտնվող «TRT VOT EAST»-ով առավոտյանը, իսկ «TRT VOT WEST»-ով երեկոյան կարելի է լսել: Իսկ ձեր կարծիքները մեզ կարող էք փոխանցել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

1 comment
  1. «Թուրքիայի Ձայն»ի Արեւելահայերեն Հաղորդումներ

    «Օրակարգում գտնվող լուրերը ճիշտ և անկողմնակալ կերպով թողարկելու» մասին, ինչպես հավակնում են այս հաղորդումների հայ պատասխանատուները, խոսք չի կարող լինել քանի այդ նույն «Թուրքիայի Ձայն» ռադիոկայանի սեփականատերն ու ֆինանսավորողը, այսինքն թուրքական կառավարությունը շարունակում է մերժել Հայոց Ցեղասպանությունը:

    Խոսք չկա, որ երբ այդ հույժ կարևոր թեմայի մասին լուրեր լինեն, հրամցվելու է Թուրքիայի աղավաղված ու մոլորեցնող տարբերակը:

Comments are closed.

You May Also Like